Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արտասովոր մարդիկ,արտասովոր նվիրում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արտասովոր մարդիկ,արտասովոր նվիրում

    Սիրելի ուսուցիչներ.Ձեզ եմ ներկայացնում <<Արտասովոր մարդիկ,արտասովոր նվիրում>> խորագրով միջոցառում՚,որը կազմակերպել եմ դպրոցում:
    Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա կրթությանը և մշակույթին։ Սյունիքը կրթության և մշակույթի օջախ է և այս առաքելությամբ էլ միջոցառումը նվիրված էր կրթության և մշակույթի տաղանդաշատ մեր հայրենակիցներին և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին :
    Հրավիրվել էին
    ՀՀ Վաստակավոր արտիստ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը
    ՀՀ վաստակավոր ուսուցիչ,մաթեմատիկոս Գարեգին Միքայելյանը
    ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մշակույթի կենտրոնի տնօրեն, <<Նոր ալիք-201>> II հորիզոնականը զբաղեցրած , երաժիշտ Գևորգ Հարությունյանը
    Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, Նկարիչ Բորիկ Մինասյանը
    ՀՀ ՊՆ Կապանի Ռազմական Ոստիկանության բաժնի կարգապահական վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, քանդակագործ Ալեքսան Առաքելյան
    Նրանք պատմեցին իրենց կյանքի ու անցած ուղու , հաջողությունների ու ձեռքբերումների մասին:
    Մենք հավատացած ենք, որ մեր աշակերտներն օգուտ քաղեցին այս հանդիպումից: Մեր հյուրերը նշանակալի ավանդ ունեն մեր երկրի կրթության և մշակույթի զարգացման գործում: Համաձայնեք, որ ոչ բոլորին է հաջողվում հասնել ստեղծագործական, մասնագիտական նման նվաճումների, իսկ դրա համար պետք է ունենալ ոչ միայն տաղանդ, այլև աշխատասիրություն , քաղաքացիական պատասխանատվություն և սեր հայրենիքի հանդեպ: Մեր երախտավորների ուղին օրինակ է լինելու շատերի համար,ովքեր իրենց նվիրել են ստեղծագործ կյանքի արարմանն ու մարդկանց օգնելուն: Իրենց կատարած աշխատանքով նպաստել են մեր մարզի հեղինակության բարձրացմանը, հոգևոր, մտավոր ու մարդասիրական ներուժին հաղորդել նոր որակ: Նրանց արժեքավոր գործերը կդաստիարակեն և կպատրաստեն ավելի հայրենասեր սերունդ: Միայն այդ դեպքում մեր երկիրը կլինի ավելի ծաղկող ու բարգավաճ: Մենք հպարտանում ենք Ձեզնով <<Արտասովոր մարդիկ,արտասովոր նվիրումով>>:

    <<Արտասովոր մարդ>>___ընդունակ տեսնելու անտեսանելին, շարժելու անշոշափելին, նկատել այն, ինչ ձև չունի:
    Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. Ահա երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում:
    Մշակույթ, կրթություն,արվեստ, այստեղ կարևորագույնը սիրել խանդագին,բացարձակ, սիրել օրերի և երևույթների ամբողջությունը իրենց իսկության և խորհուրդի մեջ: Իսկական արվեստը ստեղծվում է բնավորություններից և հոգիներից, գաղտնի գծերով <<առած>>, նոր իրականություն: Արվեստը քայլում է կյանքի առջևից և լուսավորում ապագան: Այն արկածախնդրություն է, վսեմ մի խենթություն, որին միանում է տիեզերքը ու գտնում իր իմաստը:Այն պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն՝ առաքինություններ, որով մեր ժողովուրդը լիովին օժտված է:
    Կրթություն, մշակույթ,արվեստ ----մենք օգտագործում ենք աշխարհը փոխելու համար: Մեզնից յուրաքանչյուրը,երբ հիշում է իր կրթությունը,հիշում է իր ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան:
    Այսօր , ես ուզում եմ տալ անուններ, ովքեր մեծ ազդեցություն են թողել մեր կյանքի վրա.
    Ավիս Էլչիյան, Նորա Բաղդասարյան, Ռոբերտ Էջանանցի, Կամո Առստամյան, Դարիկո Ավագյան, Արմո Մկրտչյան, Վազիկ Սարգսյան, Անիչկա, Ռոբերտ Կամոյան, Թելման Գարգեգինովիչ, Գառնիկ Խաչատրյան, Նիկոլայ Կոստանդյան, Անժելա Հակոբյան,Ռոմա Մարտիրոսյան, Գալյա Նովենց,Մարատ Նուրիջանյան,Էլյոնորա Կարապետյան,Սվետլանա Կոստանյան,Վերժինե Ալեքսանյան…այս անունները բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս սպառիչ պատկերացում կազմելու այն հաստատությունների մասին, որտեղ լավագույն ավանդույթների և գործերի հիմք են դրել վերոնշյալ մարդիկ: Նրանք մեր կողքին չեն, սակայն նրանց թողած արժեքները չափազանց խորն է համախոհների, սերունդների և գործընկերների կյանքում:
    Մենք ունենք թաքնված գանձեր,հանճարների հարուստ շտեմարան: Ամեն մի հանճարի կյանքը դաս է մեզ համար:

  • #2
    Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը

    https://sway.office.com/Fw1qcczIQa2MoMfa

    Comment

    Working...
    X