ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐԸ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Եսայան
    Մոդերատոր
    • Nov 2017
    • 262

    #61
    Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. <<… Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր>>: /Ծննդ. 3:23/: Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. <<...հող էիր և հող կդառնաս>> /Ծննդ.3.19/: Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին` ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:

    Comment

    • Եսայան
      Մոդերատոր
      • Nov 2017
      • 262

      #62
      Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար եւ մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:

      Comment

      • Եսայան
        Մոդերատոր
        • Nov 2017
        • 262

        #63
        Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետեւյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է: Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. <<Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ>>: /Մատթ. 10:38/: Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով եւ ինքնազսպմամբ հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:

        Comment

        • Եսայան
          Մոդերատոր
          • Nov 2017
          • 262

          #64
          Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի, մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող եւ մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել եւս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

          Comment

          • Եսայան
            Մոդերատոր
            • Nov 2017
            • 262

            #65
            Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միեւնույն ժամանակ կրում է Երկրորդ Գալստյան խորհուրդը:

            Comment

            • Եսայան
              Մոդերատոր
              • Nov 2017
              • 262

              #66
              Մեծ Պահքի յոթերորդ կիրակին Ծաղկազարդն է, որն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է մարտի 25-ին, այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

              Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին, ասելով. <<Օրհնությո¯ւն, Դավթի որդուն>> (Մատթ. 21:15):
              Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:

              Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում>> (Մարկ. 10:9-10): Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:

              Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:

              Comment

              • Եսայան
                Մոդերատոր
                • Nov 2017
                • 262

                #67
                Մեծ Պահքի 24-րդ օր՝ ՄԻՋԻՆՔ

                Մեծ պահոց կեսը կամ 24-րդ օրը կոչվում է Միջիք / այս տարի նշվում է ապրիլի 7-ին/։ Հավանաբար հաստատվել է՝ հիշեցնելու համար, որ Մեծ պասը հասել է կեսին։ Միջիքի ժողովրդական սովորությունները ամփոփվում են բաղարջ պատրաստելու, բախտ փորձելու, լիճք պատրաստելու և բացօդյա զբոսանքների մեջ, որոնք իրենց հերթին առնչվում են Քառասուն մանկանց և Ս․ Գր․ Լուսավորչի տոնակատարությունների հետ։ Լիճքը պատրաստում էի թասի մեջ ջուր ու ձեթ լցնելով և եղեգնյա խաչի մեջ պատրույգը լիճքում վառում մինչև լույս առավոտ, ապա լիճքի ջուրը խառնում են բաղարջի խմորի հետ։

                Comment

                • Եսայան
                  Մոդերատոր
                  • Nov 2017
                  • 262

                  #68
                  Տաղավար տոներ

                  Եկեղեցական հիմնական տոները կոչվում են ՏԱՂԱՎԱՐ/ գլխավոր/։ Այսպես են կոչվում այն մեկնաբանությամբ, որ հրեաների գլխավոր տոներից մեկը կոչվում էր Տաղավարահարաց տոն և տևում էր մեկ շաբաթ։ Սրա նմանությամբ մեր եկեղեցին մեկ օրից ավելի տևողություն ունեցող տոները կոչեց <<Տաղավարահարաց>>, ապա այն կրճատվեց ու դարձավ ՏԱՂԱՎԱՐ։
                  Հայոց եկեղեցու Տաղավար տոները 5-ն են՝
                  1․ Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն
                  2․ Սուրբ Հարություն կամ Զատիկ
                  3․ Պայծառակերպություն կամ Վարդավառ
                  4․ Սուրբ Աստվածածնի վերափոխում կամ Խաղողօրհնեք
                  5․ Խաչվերաց
                  Այս տոների հաջորդ օրը մեռելոց է և կատարվում է գերեզմանօրհնեք։

                  Comment

                  • Եսայան
                    Մոդերատոր
                    • Nov 2017
                    • 262

                    #69
                    Հայոց եկեղեցին տարվա օրերը բաժանել է 3 խմբի՝
                    1․ Տոներ
                    2․ Սրբոց օրեր
                    3․ Պահոց օրեր

                    Տոներն իրենց հերթին ունեն հետևյալ ենթաբաժանումները․
                    1․ Տերունի տոներ
                    2․ Աստվածածնի տոներ
                    3․ Խաչի տոներ
                    4․ Եկեղեցական տոներ
                    5․ Ազգային կամ կրոնական գաղափարներին նվիրված տոներ

                    Comment

                    • Եսայան
                      Մոդերատոր
                      • Nov 2017
                      • 262

                      #70
                      ՏԵՐՈՒՆԻ տոները նվիրված են Քրիստոսի հետ առնչվող դեպքերին։ Դրանք են․
                      Սուրբ Ծնունդ կամ Աստվածահայտնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Մկրտություն
                      2․ Անվանակոչություն
                      3․ Տեառնընդառաջ
                      4․ Վարդավառ- Այլակերպություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի
                      5․ Ծաղկազարդ
                      6․ Ավագ շաբաթ
                      7․ Զատիկ- Հարություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի
                      8․ Համբարձում

                      Comment

                      • Եսայան
                        Մոդերատոր
                        • Nov 2017
                        • 262

                        #71
                        Աստվածածնի տոներն են․
                        1․ Հղությունն Աննայից
                        2․ Ս․ Աստվածածնի ծնունդը
                        3․ Ս․ Աստվածածնի տաճարին ընծայումը երեք տարեկանում
                        4․ Ս․ Աստվածածնի ավետման տոնը
                        5․ Ս․ Աստվածածնի վերափոխումը
                        6․ Ս․ Աստվածածնի գոտու գյուտը
                        7․ Ս․ Աստվածածնի տուփի գյուտը
                        Վերջին խմբագրողը՝ Եսայան; 04-03-18, 22:36.

                        Comment

                        • Եսայան
                          Մոդերատոր
                          • Nov 2017
                          • 262

                          #72
                          Եկեղեցուն նվիրված տոներն են․
                          1․ Նոր կիրակի
                          2․ Աշխարհամատռան կիրակի
                          3․ Հիշատակ հին տապանակի և նոր ուխտի՝ Եկեղեցու
                          4․ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
                          5․ Տոն Շողակաթ
                          Վերջին խմբագրողը՝ Եսայան; 04-03-18, 22:36.

                          Comment

                          • Եսայան
                            Մոդերատոր
                            • Nov 2017
                            • 262

                            #73
                            Խաչին նվիրված տոներն են․
                            1․ Խաչի գյուտը / գտնելը/
                            2․ Խաչվերաց
                            3․ Խաչի երևման տոնը
                            4․ Վարագա Խաչի տոնը

                            Իսկ մնացյալ տոները ոգեշնչումներ են ազգային կամ կրոնական որոշ գաղափարների։
                            Վերջին խմբագրողը՝ Եսայան; 04-03-18, 22:39.

                            Comment

                            • Եսայան
                              Մոդերատոր
                              • Nov 2017
                              • 262

                              #74
                              Նախատոնակ
                              Նախատոնակը կատարվում է կրոնական մեծ տոների նախընթաց օրը՝ արարողության ավարտին։<<Նախատոնակ >> նշանակում է տոնից առաջ բուն տոնի հանդիսության առաջին երեկոն։
                              Նախատոնակ կատարվում է Տերունի և հայտնի տոների նախօրյակին։

                              Comment

                              • Եսայան
                                Մոդերատոր
                                • Nov 2017
                                • 262

                                #75
                                Նավակատիք
                                Նավակատիք պահլավերեն բառ է, որ պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին։ <<Նավ>> նշանակում է նոր, իսկ <<կատ>>՝ տուն։ Բառացի նշանակում է նավ+ա+կատ+իք=նոր տուն,նոր կերտված հաստատություն,նաև՝ նախատոնակ։ Հնում սովորություն էր,որ կրոնական որևիցե հաստատւթյուն,շենք կամ տուն հանդիսավոր կերպով բացվեր։ Այս սովորությունը շատ տարածված էր եգիպտական կրոնում,հույների,հռոմեացիների և հրեաների մոտ։ Հավանաբար քրիստոնյաների մոտ IV դարում այն կրոնական արարողությունների մաս կազմեց։ Եկեղեցական օրացույցում հաճախ հանդիպում ենք նավակատիք բառի գործածությանը։
                                Պասերին հաջորդող կամ տաղավար տոների առիթով գործածված նավակատիք բառը նշանակում է, թե այդ օրը հնարավոր է պասը մեղմ կերպով պահել և ձկնեղեն և կաթնեղեն գործածել։ Իսկ <<նավակատիք եկեղեցու>> նշանակում է ՝ նոր ավարտված եկեղեցու պաշտոնական նվիրագործումը,օծումի պատրաստ վիճակը։ Նավակատիքը հրեաների մոտ մեծ և կարևոր տոն էր։

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information