Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինտեգրված դաս

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Ինտեգրված դաս

    Վանաձորի թիվ 21 դպրոց
    Ուսուցչուհի` Եգանյան Նունե
    Դասարան` VI
    Անցկացվեց ինտեգրված բաց դաս ինֆորմատիկա և բնագիտություն առարկաներից: Դասի նպատակը` <Ինֆորմատիկա> առարկայից ստացած գիտելիքների կիրառումն էր: Ինտեգրված դասերն ունեն մի շարք առավելություններ, որոնք նպաստում են թե' ինֆորմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, թե' այն առարկաների, որոնց հետ շաղկապվում է ինֆորմատիկան ինտեգրված դասի ընթացքում:
    Քանի որ VI-րդ դասարանում բնագիտություն առարկան բաժանվում է 3 բաժինների` քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի մասնակի բաժինների ամբողջություն է ներկայացնում (Ֆիզիկոն, Քիմելան և Կենսաբանը), հնարավորություն ունեցան ինֆորմատիկա առարկայից ստացած գիտելիքները նկարների, գծապատկերների, խաչբառերի, թեստային աշխատանքների միջոցով ներկայացնել համակարգչով: Ինչպես նաև համակարգչի միջոցով հնարավորություն ունեցան պատկերելու և բացատրելու միացման և քայքայման ռեակցիաները, ինչպես նաև նիտրիտային և գլյուկոնատային օձերի ստացումը փորձնական ճանապարհով:
    <Դեղաբազա անտառում> բաժնում ներկայացվեցին տարբեր բուժական նշանակության բույսերի օգտակարությունը:
    Տրվել էր այսպիսի համեմատություն` ծառի հիմքը համարվել էր բնագիտությունը, բաժանվող ճյուղերը` ֆիզիկան, քիմիան և կենսաբանությունը:

    Լրացուցիչ տեղեկությունների համար նամակ կարող եք ուղարկելeganyan.nune@mail.ru էլեկտրոնային հասցեով:

  • #2
    Ինտեգրված և բաց դասերի նշանակությունը

    Ինտեգրված և բաց դասերի նշանակությունը կայանում է նրանում, որ այդ դասերին մասնակցում է ամբողջ դասարանը, ամեն մեկը իր գիտելիքները ցանկանում է հնարավորինս չափ ներկայացնել:
    Երեխաների համար կարևոր է այն, որ իրենք կարողանան ներկայացնել և բացահայտել իրենք իրենց:
    Հարկավոր է դասերի ժամանակ երեխաները կարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը, չամաչեն իրենց
    սխալ արտահայտած մտքից:
    Հարկավոր է ամեն կերպ աջակցել երեխաներին և օգտակար խորհուրդներ տալ նրանց:

    Comment


    • #3
      VI-րդ դասարանում անցկացված ինտեգրված դասի նկարներից.

      VI-րդ դասարանում անցկացված ինտեգրված դասի նկարներից.
      Կցված ֆայլեր

      Comment

      Working...
      X