Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Միջոցառումներ Լոռու մարզի դպրոցներում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Միջոցառումներ Լոռու մարզի դպրոցներում

    Այստեղ կտեղադրվեն Լոռու մարզի դպրոցների միջոցառումների հղումները: Հետևեք այս թեմայի նորություններին և, հուսամ, կգտնեք նաև ձեր դպրոցը Կարող են ծավալվել նաև քննարկումներ դրանց շուրջ:
    «Հայ Ասպետ» Վանաձորի հ. 10 դպրոցում
    Կցված ֆայլեր
    Մ. Արզումանյան

  • #2
    Եվս մի հետաքրքիր ու կարևոր միջոցառում .
    Անվտանգ երթևեկություն Վանաձորի հ.8 դպրոցի աշակերտների համար
    Կցված ֆայլեր
    Մ. Արզումանյան

    Comment


    • #3
      «Ես և շրջակա աշխարհը». բաց դաս Վանաձորի հ.4 դպրոցում
      Գեղեցիկ դաս է
      Կցված ֆայլեր
      Մ. Արզումանյան

      Comment


      • #4
        ԱՊՀ երկրներում ապրիլի 27-ին անցկացվող հերթական NetRiders առցանց օլիմպիադյում վանաձորիցիների հաղթանակները տեղին է արժանացնել հատուկ ուշադրության
        Շնորհավորում եմ Շահենին ու Անդրանիկին մրցույթում պատվավոր 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցնելու համար և շնորհակալություն հայտնում Վանաձորի հ.1 դպրոցի փորձառու ուսուցչուհի Արեգ Միկիչյանին իր գործին անմնացորդ նվիրվելու և բարձրակարգ վերապատրաստումներ անցկացնելու համար: Տղաների հաղթանակը առաջին հերթին քոնն է, սիրելի Արեգ;
        Մանրամասն` այստեղ.
        Վանաձորցիների հաջողությունները ԱՊՀ երկրների NetRiders 2010 CIS օլիմպիադայում
        Կցված ֆայլեր
        Մ. Արզումանյան

        Comment


        • #5
          Մանուշ ջան, շատ շնորհակալություն քեզ՝ Լոռու մարզի միջոցառումների և լոռեցիների հաջողությունների մասին օպերատիվ տեղեկատվության, հետաքրքիր նյութեր ուղարկելու համար։

          Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին՝ Շահենին ու Անդրանիկին, ինչպես նաև՝ սիրելի Արեգ Միկիչյանին։

          Ցանկանում եմ ֆորումի այցելուներին «բարձրաձայնել», որ «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված առցանց բոլոր միջոցառումներին Վանաձորի ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու նրանց սաները միշտ ունեցել են ակտիվ մասնակցություն և ցուցաբերել են բարձր արդյունքներ։

          Շատ շնորհակալություն բոլորիդ։
          Last edited by Սայի; d.m.Y, H:i.
          Մանուշակ Ավետիսյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

          Comment


          • #6
            Շատ շնորհակալություն, Մանուշ ջան, սիրուն խոսքերիդ համար:
            Դե Լոռեցիք գործի մարդիկ են, և շատ հաճելի է Ձեր թիմի հետ աշխատել:
            Արեգ Միկիչյան
            Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
            ՎՊՄԻ դասախոս
            “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

            Comment


            • #7
              Շնորհակալ եմ սիրելի Մանոն ջան:
              Արեգ Միկիչյան
              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
              ՎՊՄԻ դասախոս
              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

              Comment


              • #8
                ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՏԻԵԶԵՐՔԸ

                Տիեզերքի գաղտնիքները մինչ օրս մնում են չբացահայտված առեղծվածներ: Սակայն Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի V դասարանը դասղեկ` Ալիսա Մխոյանի հետ համատեղ 2010թ մայիսի հինգին փորձեցին իրենց գիտելիքների չափով բացահայտել այն, ինչ մինչ օրս մարդկության համար մնում է չբացահայտված: Տեղի ունեցավ անսպասելին` V դասարանցիները իրենց սեփական տիեզերանավով ուղևորվեցին դեպի տիեզերք: Նրանք այնտեղ հանդիպեցին մոլորակների, աստղերի, արևի, լուսնի հետ: Տիեզերագնացները լուրջ ուսումնասիրություններ կատարեցին անծայրածիր տիեզերքում:
                Այնքան պատկերավոր ու իրական էր միջոցառումը, որ և հանդիսատեսը, և միջոցառման մասնակիցները իսկապես կարծես թե տիեզերքում լինեին, որտեղ նրանց էին սպասում ողջ տիեզերական մարմինները իրենց խորհրդավոր պատկերներով, հանելուկային կազմությամբ: Երբ տիեզերանավը վայրէջք կատարեց երկիր մոլորակի վրա տիեզերագնացները հասկացան, որ երկիր մոլորակն է իրենց հարազատ օրրանը և մեր մոլորակի վաղվա օրը և լուսաշող ապագան մեր մարդկության ձեռքին է:
                Կցված ֆայլեր
                Last edited by Արեգ; d.m.Y, H:i.
                Արեգ Միկիչյան
                Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                ՎՊՄԻ դասախոս
                “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                Comment


                • #9
                  Մեջբերում տնօրենի խոսքերից

                  Սիրելի շրջանավարտներ,
                  Շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ:
                  Այս տոնական օրը հիշարժան է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման և աշխարհի ճանաչման միջավայր…
                  … Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
                  Մաղթում եմ բոլորիդ հաջողություն և նորանոր բարձունքների գրավում…
                  Կցված ֆայլեր
                  Արեգ Միկիչյան
                  Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                  ՎՊՄԻ դասախոս
                  “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                  Comment


                  • #10
                    Վերջին զանգի միջոցառում Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում

                    Մեկդարյա հարուստ կենսագրական է կերտել Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը: Կրթօջախ, որն ազգին նվիրաբերել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսներ, Հայրենական պատերազմի քաջարի մարտիկներ, արցախյան ազատամարտի անձնուրաց նահատակներ: N17 ավագ դպրոցը հիմնադրման օրից իր առջև մեկ նպատակ է դրել. Կրթել և դաստիարակել ազնիվ ու հայրենասեր մարդիկ: Շուրջ մեկ դար մատաղ սերունդ կրթած, վեհն ու գեղեցիկը սերմանած, հայրենասիրությունն ու բարությունն ավետած այս դպրոցն այժմ էլ շարունակում է ազգի համար կերտել լուսավոր ու փառապանծ ուղի: Բազում դժվարությունների և ճակատամարտերի դիմակայած այս անառիկ ամրոցն իր պատերի ներսում դեռ կաճեցնի ազգի նվիրյալներ, կկրթի բազմաթիվ հայ մեծ անուններ, որպեսզի դարեր հետո մեկ առ մեկ, անուն առ անուն հիշատակի նրանց հայտնի անունները:
                    Այսօր, անցնելով մեծ ու փառավոր ուղի, վեհաշուք դպրոցը նոր կյանք ճանապարհեց ևս մեկ սերունդ:
                    Առավոտ էր… Վանաձորի լուսապայծառ առավոտներից մեկը…
                    2010 թ. Մայիսի 22-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում իսկական տոն էր: Բոլորի աչքերը շողում էին կախարդական փայլով: Հուզմունք կար թե́ ուսուցիչների, թե́ աշա-կերտների և թե́ ծնողների աչքերում: Աշակերտներից յուրաքանչյուրը յուրօրինակ էր այդ օրը: Հրաշալի էին նրանք սև ու սպիտակի մեջ` երջանկության áõ բաժանման թախիծը աչքերում: Նրանք իրենց երախտագիտության խոսքն էին ասում իրենց հարգելի տնօրեն տիկին Սաղաթելյանին, տնօրեն, որի բարեհամբույր ժպիտը միայն ջերմություն է սփռում, իսկ անմիջական բնավորությունն ինքնին հուշում է, որ կոլեկտիվում ևս ձևավորված է անկեղծ ու անմիջական մթնոլորտ: Այդ են վկայում աշխատակիցների կողմից նրա մասին հնչեցրած գովեստի խոսքերը: Իրենց երախտագիտության խոսքն ասեցին նաև փոխտնօրեններ Ս. Վարդանյանին և Լ. Դարբինյանին: Նրանք այլ ջերմությամբ, սիրով ու քնքշանքով արտահայտեցին իրենց սերը, հարգանքը և շնորհակալությունը իրենց դասղեկներին` Հերմինե Ալոյանին և Սոֆյա Ափինյանին: Հ. Ալոյանը և Ս. Ափինյանը օժտված են ծնողական հոգատարությամբ և իրենց սաներին շռայլորեն նվիրել են իրենց հոգու գանձերը, ուղղություն են տվել նրանց ձգտումներին, երազանքներին, նպատակներին և պարգևել գիտելիքի ուժը` դրանց հասնելու համար: Աշակերտները հուզված էին, ոգևորված: Նրանց սրտերը այդ օրը բաբախում էին վախով և հույսով. վախ ապագայի անհայտ ուղիներից և հույս, որ իրենց առջև բացված կյանքի մեծ դարպասները կտանեն նրանց դեպի լուսավոր և փառապանծ ապագա:
                    Աշակերտներին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն տիկին Թամարա Սաղաթելյանը: Նա շնորհավորեց աշակերտներին` մաղթելով նրանց լուսապայծառ ապագա, ուսման մեջ նորանոր հաջողություններ և մեծագույն նվաճումներ գիտության ասպարեզում: Տիկին Սաղաթելյանը ակնկալում է, որ իր սաները բարձր կպահեն դպրոցի պատիվը ԲՈՒՀ-երում և կյանքի դժվարին ճանապարհին:
                    Իրենց ներկայությամբ աշակերտներին ոգևորեցին նաև Լոռու մարզպետ պարոն Ա. Քոչարյանը և ԼՄԱ Կրթուրյան, Մշակույթի և Սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը:
                    Թող Աստված պահապան լինի մեր շրջանավարտներին, ուղեկցի նրանց ողջ կյանքում առաջնորդի նրանց դեպի նորանոր բարձունքներ և նրանց կյանքում միշտ ղողանջեն հաջողության զանգերը…
                    Կցված ֆայլեր
                    Վանաձորի Սայաթ Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
                    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                    Comment


                    • #11
                      Հարգելիներս անչափ գոհ և շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար ես դեռ ավելի բարձր արդյունքների հասնելու ցանկություններ ունեմ, դեռ կունենաք այլ առիթներով էլ շնորհավորելու:
                      Վանաձորի Սայաթ Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
                      “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

                      Comment


                      • #12
                        Երկար սպասված օրերն արագ են անցնում... Այդպիսի օրերից էր մայիսի 22-ը, որը սլացավ վայրկյանի արագությամբ` իր հետ տանելով 40 շրջանավարտների մանկության վերջին ակնթարթը:
                        Վանաձորի հ.16 դպրոցում այս տարի Վերջին զանգն առանձնահատուկ էր: Չէ որ ավարտում էր վերջին 11-րդ դասարանը: Հուզվել էին թե' ուսուցիչները, թե' աշակերտները...
                        Ամեն շրջանավարտի հետ մենք էլ վերապրելով մեր Վերջին դասը` գիտակցում ենք մեր մեկ տարով էլ մեծանալը, մի պահ մտորում-տխրում ենք, հետո նայում ենք առաջ...
                        Կցված ֆայլեր
                        Մ. Արզումանյան

                        Comment


                        • #13
                          Բաց դաս . “Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում ”

                          2010թվ. ապրիլի 27 – ին Վանաձորի համար 20 դպրոցի հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Գայանե Ժամհարյանը “Անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում ” ծրագրի շրջանակներում X Ա դասարանում կազմակերպել էր բաց դաս, որը վերաբերում էր հետևյալ հիմնահարցերին.
                          1. Համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների համատեքստում բջջային կապի դերը :
                          2. Անվտանգ բջջային կապ. երեխաները և բջջային հեռախոսակապը:
                          3. Դպրոցի առջև ծառացած խնդիրները հաղորդակցման ժամանակակից միջոցների մարտահրավերների համատեքստում:
                          4. Աշակերտը և տեխնոլոգիական մարտահրավերների հարընթացում նրա կողմնորոշվելու դրսևորումները:
                          Դասը սկսվեց հիմնահարցի նախնական մեկնությամբ, որն արվեց խիստ ինքնատիպ և յուրօրինակ ձևով:
                          Հիմնահարցերը` հակիրճ ձևակերպումներով, ներկայացվել էին պաստառների տեսքով: Դրանցից մեկը` “Բջջային կապ” պաստառը, ներկայացվել էր իբրև T – աձև աղյուսակ, որի ձախ կողմում գրված էր. “Դպրոցը հաղորդակցման միջոցների ժամանակակից մարտահրավերների համատեքստում միայնա±կ է մնացել...”
                          Ի դեպ, պաստառի աջ մասը լրացվեց դասի վերջում, երբ պարզաբանվեցին և հստակեցվեցին այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք օժանդակելու էին դպրոցին` դիմակայելու վերը նշված մարտահրավերներին:
                          Ներածական խոսքից հետո ուսուցչուհին ամփոփ ձևով ներկայացրեց դասի թե’ հրատապ, թե’ հեռահար նպատակները, մեթոդները և հնարները:
                          Դասը կազմակերպվել էր իբրև զրուցահանդես (թոք շոու), որի մասնակիցները` հոգեբաններ, բժիշկ, «Beeline» - ի փորձագետներ և ներկայացուցիչներ, անկախ վերլուծաբաններ, լրագրողներ և այլն, հանգամանորեն շարադրեցին իրենց տեսակետներն ու նկատառումները խնդրի վերաբերյալ:
                          Դասի ընթացքում ակտիվ և կենդանի քննարկում ծավալվեց, որին հետաքրքիր ձևով արձագանքում էր նաև «դահլիճը» (ի դեպ, դասարանը բաժանված էր 2 մասի` զրուցահանդեսի հյուրեր, և «դահլիճի» ներկայացուցիչներ):
                          Դասի ընթացքում անկախ վերլուծաբանները և լրագրողական հետաքննություն իրականացնող աշակերտուհիները գրագետ և ինքնատիպ ձևով ներկայացրին անցկացված հարցախույզի արդյունքները աղյուսակների և գծակարգերի միջոցով:
                          Դասն ուղեկցվեց հետաքրքիր երաժշտական ընդմիջումներով:
                          Դասն ավարտվեց հետաքրքիր կարգախոսով. «Թեժ գիծ» + «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ +բարի կամք դրսևորողներ = հաղթանակ:
                          Դասին ներկա էին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երևանյան ներկայացուցիչը, դպրոցի փոխտնօրենը, ուսուցիչներ, աշակերտներ:

                          Դպրոցի տնօրեն` Կ. Աթոյան
                          Կցված ֆայլեր

                          Comment


                          • #14
                            Հրաժեշտ այբբենարանին

                            Վանաձորի 20 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան առաջին դասարանցիների գրաճանաչությանը նվիրված միջոցառումներ, որոնցից մեկն էլ կայացավ ապրիլի 30 –ին IԱ դասարանում:
                            Դասվար Գ. Սիմոնյանի կազմակերպած միջոցառումը աչքի էր ընկնում բովանդակությամբ, կազմակերպվածությամբ: Փոքրիկներն ակտիվ էին, նրանց խոսքը անկաշկանդ էր, գրագետ:
                            Մի քանի ամսվա ընթացքում աշակերտները կարողացել էին իրենց ուսուցչուհու հետ նվաճել առաջին բարձունքը. գիտեն գրել, կարդալ, յուրացրել են թվերի զարմանահրաշ աշխարհի գաղտնիքները:
                            Հրավիրված հյուրերը հաճույք ստացան փոքրիկների բեմադրությունից, պարերից ու երգերից:
                            IԱ դասարանի փոքրիկները, համոզված էին բոլորը, ապագայում կդառնան անկախ Հայաստանի իսկական քաղաքացիներ:
                            Կցված ֆայլեր
                            Last edited by Մանոն; d.m.Y, H:i.

                            Comment


                            • #15
                              IT Essentials: Hardware and Software

                              Մեծ փոփոխություններ են կատարվում կրթության համակարգերում: Փոփոխվում են կրթության ձևերը, պատասխանատվությունը և բովանդակությունը: Կրթությունը դառնում է անհատական և պատասխանատու: Ինքնակրթությունը, ինչպես նաև ուսուցման նկատմամբ ստեղծագործական մոտեցումները դառնում են անհրաժեշտ մարդու ողջ ակտիվ կյանքի ընթացքում:
                              2008թ. նոյեմբերից Մոսկվայի CISCO կազմակերպության և Երևանի “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամի կողմից ինֆոմացիոն տեխնոլոգիաների (IT Essentials: Hardware and Software) մասնագետների վերապատրաստման և կատարելագործման նպատակով կազմակակերպվում են հեռահար ուսուցման դասընթացներ: Լոռու մարզում դասընթացներն անց են կացվում Վանաձորի հ. 1 դպրոցում: Հեռահար ուսուցումն առցանց թեսթային քննությաններ են, որոնց արդյունքում բարձր միավորներ հավաքած մասնակիցներին տրվում է CISCO կազմակերպության Ցանցային Ակադեմիայի միջազգային վկայագրեր:
                              Ներկայումս ամենազարգացած երկրներում ինֆորմացիոն-տեխնոլոգիական պատրաստականությամբ աձնակազմի մեծ պահանջարկ կա: Հեռակա ուսուցումը սովորաբար հիմնվում է այն սկզբունքների վրա, որ ուսանողին տրվում է էլեկտրոնային գրականություն և ուսանողը ինքնուրույն սովորում է և վերջում հանձնում քննություն:
                              Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր մտադրություն ունեն իրենց կարիերան սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ասպարեզում, ինչպես նաև բոլորի համար, ովքեր ցանկանում են տեղեկություն ստանալ համակարգիչների օգտագործման, համակարգիչների ներքին բաղկացուցիչների և սարքերի ու ծրագրերի հետ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների լուծման վերաբերյալ:
                              Դպրոցում դասերն ավարտվել են, քննություններ են, բայց Վանաձորի հ. 1 դպրոցի ԻՀԿ-ում Ցանցային Ակադեմիայի հերթական ուսանողների դասերը շարունակվում են…
                              Կցված ֆայլեր
                              Արեգ Միկիչյան
                              Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
                              ՎՊՄԻ դասախոս
                              “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

                              Comment

                              Working...
                              X