Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Եկեղեցական տոներ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    FB_IMG_1555054709401.jpgFB_IMG_1555054719801.jpgFB_IMG_1555054719801.jpgFB_IMG_1555054742386.jpgFB_IMG_1555054742386.jpgFB_IMG_1555054748018.jpgFB_IMG_1555054748018.jpgFB_IMG_1555054754551.jpg
    Վերջին խմբագրողը՝ Աննա Սողոմոնյան; 12-04-19, 12:51.

    Comment


    • #17
      Միջնադարյան Եվրոպայում սովորություն կար Զատկին ծառաներին ձու նվիրել: Բացի այդ, իրար ձվեր էին նվիրում սիրահարները՝ որպես համակրանքի նշան: Սովորաբար Զատկի ձվերը վառ գույներ են ներկում: Ամենատարածվածը կարմիրը և ծիրանագույնն է, որը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերած արյունը: Տարածված են նաև հագեցած դեղինը և կանաչի երանգները, որոնք հիշեցնում են գարնանային արևը և խոտը: Շատ երկրներում երեխաները հավատում էին (հիմա էլ են շատերը հավատում), որ լավ վարքի դեպքում Զատկի նապաստակը տոնի նախօրեին կգա և բույնը կլցնի գունավոր ձվերով: Բույնը կամ զամբյուղը պետք է պատրաստել նախապես: Հրաշք-նապաստակի գալուն սպասում էին համարյա նույն անհամբերությամբ, ինչպես Սանտա Կլաուսին:

      Comment


      • #18
        https://www.youtube.com/watch?v=GzDI...iRvp5B8dMe7GPw

        Comment


        • #19
          Հարգելի Աննա, շնորհակալություն գեղեցիկ թեմայի քննարկման համար: Ըստ իս այն խիստ արդիական է

          Comment


          • #20
            Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հՄովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացուև Ներսես Շնորհալու հիշատակը այերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։

            Comment


            • #21
              Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:
              Սուրբ Կույսը Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝
              Ս.Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը...
              Աստվածածինն այդ լուրը հայտնում է իր ազգականներին,
              առաքյալներին և պատվիրում է իրեն թաղել Գեթսեմանի ձորակում...
              Երբ Սուրբ Կույսը ննջում է,նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին,իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում,այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բխում անուշահոտ խնկի պես:
              Առաքյալները իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածածնի օրհնյալ մարմինը և դնում են գերեզման…
              Երեք օր հետո,առավոտյան,մեր Տերը,լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի կնքված գերեզմանին և առանց խախտելու կնիքը,վերցնում աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:Տերը,մարմինը տանելով,միավորում է հոգու հետ և հանգչեցնում փառքի աթոռին՝Իր աջ կողմում.«Թագուհին կանգնած է քո աջից»(Սաղմ. ԽԴ 10):
              Առաքյալներից Բարթողոմեոսը,ներկա չէր Աստվածամոր ննջման և թաղման օրերին...
              Եվ երբ նա գալիս է և իմանում կատարվածը,շատ է վշտանում,որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և օրհնությանը:Հետո սկսում է աղաչել առաքյալներին,որ ցույց տան Տիրամոր մարմինը:
              Առաքյալները ահով ու դողով աղոթք են անում և բացում գերեզմանը,սակայն այն դատարկ են գտնում...Տիրուհին փոխադրվել էր երկինք...

              Վերափոխման տոնին Ս.Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգ:Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը,քանի որ Տերը Իրեն խաղողի որթ անվանեց.«Ես եմ ճշմարիտ որթատունկը»(Հովհ.15:1):

              Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ և հայցում Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր կյանքի բոլոր օրերին...
              Բարի և օրհնալ կիրակի բոլորին...FB_IMG_1566125722762.jpg

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X