Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկան և առաջին դասարանցիները

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկան և առաջին դասարանցիները

    Հարգելի ֆորումի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ և ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը իմ առաջարկած թեմայի շուրջ: Այն նվիրված է դիտությունների թագուհուն՝ մաթեմատիկային:
    Նա, ով մաթեմատիկա չգիտի, չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:
    Ռ. Բեկոն

  • #2
    Առաջին ուսուցչին՝ դասվարին է վստահված աշակերտի կյանքի ամենավճռորոշ տարիները: Հիմնականում այդ տարիներին է ձևավորվում անհատը՝ իր բարոյական և ինտելեկտուալ կերպարով: Այդ պատասխանատու խնդրի իրականացման գործընթացում մյուս առարկաների կողքին իր ծանրակշիռ դերն ունի մաթեմատիկան: Այն ոչ միայն զարգացնում է մարդու ուղեղը և օգնում մյուս առարկաների յուրացմանը, այլ նաև նպաստում է արժեքային համակարգի ձևավորմանը:
    Մաթեմատիկան կարգ ու կանոն է մտցնում մարդու ուղեղում, սովորեցնում է առողջ դատել, կտրուկ պատասխանել ու լռել, երբ ասելիք չկա:
    Անգնահատելի է մաթեմատիկայի դերը մարդու մտավոր կարողությունների, վերլուծական և ստեղծագործական զարգացման գործում: Այն նպաստում է սովորողների մտածողության, դիտողականության, ուշադրության զարգացմանը, արագ և ճիշտ կողմնորոշվելուն, ինչն էլ անհրաժեշտ է առաջին դասարանցիներին:
    Մաթեմատիկան զարգացնում է բանավոր խոսքը, հղկում է մաթեմատիկական լեզուն, աշակերտները կարողանում են ձևակերպել մտքերը:
    Տարիներ շարունակ, աշխատելով առաջին դասարանում, ես առանձնահատուկ նշանակություն ու տեղ եմ տվել մաթեմատիկայի դասերին: Վերլուծելու և համադրելու կարողությունը աշակերտը սովորում է մաթեմատիկայի դասերին և այն օգտագործում է մայրենիի, երաժշտության, տեխնոլոգիայի, և, ինչու չէ, նաև ֆիզկուլտուրայի դասերին: Մաթեմատիկա իմացող յուրաքանչյուր աշակերտ հեշտությամբ հաղթահարում է բոլոր խոչնդոտները՝ կարդալու, գրելու, նկարելու հետ կապված:
    Սիրեն՛ք մաթեմատիկան, առաջին դասարանից սեր և հետաքրքրություն արթնացնենք գիտությունների թագուհու նկատմամբ և կհամոզվենք, որ առաջին դասարանի աշակերտը, սովորելով մաթեմատիկա, կկարողանա սովորել ամեն ինչ:
    Վերջին խմբագրողը՝ Ա. Ստեփանյան; 01-04-19, 15:30.

    Comment


    • #3
      Ա. Ստեփանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի ֆորումի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ և ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը իմ առաջարկած թեմայի շուրջ: Այն նվիրված է դիտությունների թագուհուն՝ մաթեմատիկային:
      Նա, ով մաթեմատիկա չգիտի, չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:
      Ռ. Բեկոն
      Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
      Մ.Վ.Լոմոնոսով

      Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:
      Է. Կանտ

      Մաքուր մաթեմատիկան այն է, ուր մենք չգիտենք ինչի մասին ենք խոսում և չգիտենք ճիշտ է այն, ինչ որ խոսում ենք:
      Բ. Ռասել
      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 01-04-19, 16:44.

      Comment


      • #4
        Հետաքրքիր թեմա եք վարում, անպայման կմասնակցեմ քննարկումներին:

        Comment


        • #5
          Հարգելի Տաթևիկ, շնորհակալություն:

          Comment


          • #6
            Թեման հետաքրքիր է, ողջունում եմ Արմենուհի Ստեփանյան ջան։ Ինքս շատ եմ սիրում մաթեմատիկան և իմ ողջ կյանքի ընթացքում այն շատ է օգնել։ Կցանկանայի, որ գրեիք Ձեր դասավանդման ընթացքում ի՞նչ խորընդոտների եք հանդիպել, ինչ հաջողություններ եք ունեցել հատկապես մաթեմատիկայի դասավանդման ընթացքում, երեխաները հաճույքով ե՞ն այն սովորում, թե ձանձրանում են։

            «Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու: Նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը»:

            Ս․ Սոբոլև
            Վերջին խմբագրողը՝ gayane0803; 05-04-19, 01:45.
            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
            Էլենբակս

            Comment


            • #7
              Սիրելի Գայանե ջան,շնորհակալություն:Իմ դասավանդած դասարաններում երեխաները և ես չենք հասցնում ձանձրանալ:Մաթեմատիկայի դասաժամը կարծես մի ակնթարթ լինի,երեխաների հաճույքով մասնակցում են բոլոր տիպի առաջադրանքների քննարկմանն ու լուծմանը:

              Comment


              • #8
                Մաթեմատիկա առարկան առավելապես արժեվորում եմ հենց առաջին դասարանում, երբ նոր պիտի ձևավորվի երեխայի տրամաբանական մտածողությունը:

                Comment

                Sorry, you are not authorized to view this page
                Working...
                X