Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղ-վիկտորինաներ կենսաբանության դասերի համար

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղ-վիկտորինաներ կենսաբանության դասերի համար




    Խաղ – մրցույթ՝վիկտորինա





    Այս խաղերի ներառումը ուսումնական գործընթացում նպաստում է ստեղծագործական ներուժի բացահայտմանը, երեխայի մտավոր գործունեության ակտիվացմանը:
    Բոլոր խմբերը ծրարներ են ստանում ՝ բառերը կռահելու առաջադրանքով (բոլոր բառերը սկսվում են նույն տառով, յուրաքանչյուր խումբ ունի իր տառը): Թեման-Անատոմիա(Մարդ)
    Խաղի նպատակն է խորացնել գիտելիքները կենսաբանության վերաբերյալ:
    «Տառերի աշխարհ»
    Դ-տառ
    1․Նեյրոնի կարճ ելուստԴենդրիտ)
    2․Հյուսվածքը, որը կազմում է ատամի հիմնական մասը/Դենտին)
    3․Բուն մաշկ/Դերմա)
    4․Սրտամկանի թուլացում։(Դիաստոլա)
    5․Ստոծանի։(Դիաֆրագմա)
    Լ-տառ
    1․Մարդու ամենամեծ գեղձը/Լյարդ)
    2․Ավիշ։(Լիմֆա)
    3․Արյան ձևավոր տարր։(Լեյկոցիտ)
    4․Բարակ աղիներում ճարպերը էմուլսացնող նյութ։(Լեղի)
    5․Մարսողական ֆերմենտ ՝ճարպերը ճեղքող(Լիպազա)
    «Մարաթոն»
    Այս փուլում խմբերից յուրաքանչյուրը ստանում է հարցեր, որոնց պետք է արագ պատասխանել։
    1 –ին խումբ.
    1. Երիկամի կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: (Նեֆրոն)
    2. Մարմնի բջիջներին թթվածին մատակարարող արյան ձևավոր տարրեր: (Էրիթրոցիտներ)
    3. Ի՞նչ հիվանդություն է առաջացնում մարդու իմունային անբավարարության վիրուսը: (ՁԻԱՀ)
    4. Ինսուլին հորմոն արտադրող գեղձը: (Ենթաստամոքսային գեղձ)
    5. Մարսողական համակարգի օրգանը, որը արտադրում է լեղի: (Լյարդ)
    2 րդ խումբ
    1. Ողնաշարի առաջին ողը: (Ատլանտ)
    2. Հիվանդություն, որը ծագում է արյան մակարդման խանգարումից: (Հեմոֆիլիա)
    3. Լեյկոցիտների օտար միկրոօրգանիզմների կլանման գործընթացը: (Ֆագոցիտոզ)
    4. Մարդու մարմնի ամենաերկար ոսկորը: (Ազդրոսկր) 5. Ադրենալին հորմոնն արտադրող գեղձերը: (Մակերիկամներ)
    Ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր,սխալ պատասխանի համար միավոր չի տրվում։
    Ամփոփել միավորները։
    «Անատոմիայի թվերը»
    1. Նորածինն ունի 300, մեծահասակը ` 206, տարբեր ՝ ձևի և չափի ... /ոսկրեր/
    2. Մարդու նորմալ ջերմաստիճանը ... / 36.6 /
    3. Քանի՞ զույգ քրոմոսոմ ունի մարդը: / 23 /
    4. Մոտ չորս կիլոգրամ կշռում է զգայարաններից մեկը `: / մաշկ/
    5. Մարդու մարմնի վրա աճում է մինչև 5 միլիոն ... / մազ /
    6. Ամեն ամիս գլխի մազերը աճում են մոտ ... / 1 սմ / -ով
    7. Մոտ 950 կմ ընդհանուր շրջանն է ... / արյան շրջանառության համակարգի /
    8. Մեծահասակն ունի 32 ատամ, իսկ երկու տարեկան երեխան ՝… / 20 /
    Ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր,սխալ պատասխանի համար միավոր չի տրվում։
    Ամփոփել միավորները։
    Նշված խաղերը զարգացնմ են երեխաների ուշադրությունը, հիշողոթյունը, մտածողությունը, հարստացնում են բառապաշարը, զարգացնում քերականորեն ճիշտ խոսելու կարողությունը, կապակցված խոսքը, ստեղծագործելու կարողությունը։
    Lusine M
    Սկսնակ մասնակից
    Վերջին խմբագրողը՝ Lusine M; 14-01-22, 19:59.
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information