Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽԱՂԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԽԱՂԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ

    blog_Just%20Jump%20In_3.pngԽԱՂԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

    Խաղային գործունեության մանկավարժական նշանակությունը երեխաների կյանքում կարևորել են անցյալի ականավոր մանկավարժներ՝ Ժ․Ժ․ Ռուսոն, Կ․ Դ․ Ուշինսկին, Խ․ Աբովյանը ,Ղ․ Աղայանը, Հ․ Թումանյանը և այլոք:Խաղում իրականացվում են մի շարք գործառույթներ,որոնք զարգացնում են երեխաների սոցիալական հմտությունները (համագործակցություն, հաղորդակցում), մտավոր կարողությունները (մտածողություն, ուշադրություն, ստեղծագործելու, ուսումնասիրելու կարողություններ), հուզական ոլորտը (ապրումակցում, ինքնակառավարում, ինքնաճանաչում), որոնք չեն կարող իրագործվել գործունեության ուրիշ ոչ մի տեսակով[6,25]։ Խաղը մարդու գործունեության մյուս տեսակներից տարբերվում է նրանով, որ այն բացառում է հարկադրանքի տարրը։Խաղը դինամիկ, շարժունակ տեխնոլոգիա է, որի կիրառումը զարգացնում է երեխաների ուշադրությունը, օգնում ուսուցչին՝ ակտիվացնելու անհամարձակ երեխային: Խաղը երեխայի կենսաբանական ներքին պահանջմունք է: Խաղը հանդիսանում է հաղորդակցման, ուսուցման և կյանքի փորձի ձեռքբերման միջոց: Խաղը երեխայի զարգացման կարևորագույն ցուցիչներից է և այն պետք է համապատասխանի նրա տարիքային նորﬕն։
    Ներկայացնում եմ մի քանի խաղեր և վիկտորինաներ,որոնք կարող եք կիրառել կենսաբանության դասերի ընթացքում։ Ուսուցողական խաղեր(զարգացնող) – Խաղ«Ճանապարհորդություն»:
    Խաղի նպատակը- հաղորդել աշակերտներին նոր տեղեկություններ և ստուգել առկա գիտելիքները , զարգացնել բանավոր խոսքը և գրաճանաչությունը: Խաղ - ճանապարհորդությունը սովորաբար իրականացվում է թեման կամ մի քանի թեմաներ ուսումնասիրելուց հետո `աշակերտների գիտելիքների մակարդակը բացահայտելու համար: Յուրաքանչյուր «կայարան» նշվում է նշաններով Առաջարկվում է աշխատել խմբերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է շարժվել առանձին երթուղով ` երթուղու թերթիկին համապատասխան: Կարելի է առաջարկել նաև կարդալով գուշակել` ինչի մասին է դասը, կարծիքները լսել և առաջարկել ուսումնասիրել բուն դասանյութն ու ընդհանրություններ կամ տարբերություններ գտնել գուշակածի ու դասանյութի միջև:
    Թեման-Միաշաքիլավորներ և Երկշաքիլավորներ։ Կայարան առաջին «Հանելուկ» Գուշակելով հանելուկը ՝ կիմանաք, թե ո՞ր բույսի մասին է խոսքը։ Կանաչ ոտքով մի արև,
    Ունի արմատ ու տերև,
    Դեղին գույնի ծաղիկ է,
    Սերմը համեղ հատիկ է։ (Արևածաղիկ)
    Կայարան երկրորդ «Հետազոտություն» Անհրաժեշտ է հաշվել առեջների, ծաղկաթերթերի քանակը,որոշել արմատային համակարգի տեսակը և տերևների ջղավորությունը։
    Կայարան երորդ «Գիտունիկ» Օգտագործելով դասագրքի տվյալները և լրացուցիչ գրականություն ՝որոշեք այս բույսը երկշաքիլավոր է,թե՞ միաշաքիլավոր:
    Կայարան չորրորդ «Գուշակիր» Երեխաների առջև նկարներով քարտերն են։ Հանձնարարվում է դրանք խմբավորել ըստ որևէ սկզբունքի` գույնի, նշանակության, առաջին տառի։ Անհրաժեշտ է կռահել, թե նկարներում նշված բույսերից որոնք են երկշաքիլավոր : Հաղթում է այն խումբը, ով առաջինը գուշակում է, բայց եթե սխալ են թույլ տալիս միավոր չեն վաստակում: Անվանումներում կան նաև շփոթեցնող բառեր։ -Մանուշակ, արևածաղիկ, կաղնի, կակաչ, վարդ, եղինջ, մորի,գորտնուկ,ձնծաղիկ, ոլոռ, մամուռ, և այլն։ Ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր,սխալ պատասխանի համար միավոր չի տրվում։ Ամփոփել միավորները։
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information