Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Առանց դաս պատմելու 25 մեթոդ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Առանց դաս պատմելու 25 մեթոդ

    21րդ դարում արդիական է աշակերտակենտրոն ուսուցումը, իսկ դրան նպաստում են այնպիսի մեթոդների կիրառությունը, որոնք հենված են սովորողների գործունեության վրա, և ուսուցիչը հանդես է գալիս միայն ուղորդողի դերում։Այդպիսի մեթոդներից է "Որոշումներ" մեթոդը։ Այն ակտիվ ուսումնառության մեթոդներից է, ես այն հաճախ եմ կիրառում իմ դասերին և սովորողներն էլ բավականին հաճույքով են մասնակցում։
    Ներկայացնեմ մեթոդի նկարագրությունը․
    • սովորողներին բաժանում եմ փոքր խմբերի կամ զույգերի
    • հանձնարարում եմ կարդալ տեքստը
    • խմբերին բաժանում եմ "Ամփոփման քարտեր", որոնք պարունակում են տեքստը ամփոփող գլխավոր կետեր, ընդ որում դրանցից մի մասը ճիշտ են, մի մասը սխալ, և որոնք կարելի է գտնել տեքստում․ սովորողները խմբով քննարկում են դրանք՝ առանձնացնելով ճիշտ և սխալ կետերը։
    • խմբերին տալիս եմ "Հետևանքների քարտեր", որոնք պարունակում են սխալ և ճիշտ պնդումներ, որոնց մասին նյութում նշումներ չկան, բայց բխում են տեքստից և որոնց մասին կարելի է եզրահանգումներ անել, եթե յուրացրել են նյութը։ Պնդումները պետք է հիմնավոր մեկնաբանվի։
    • կազմակերպում եմ քարտերի քննարկում
      Դասապլանի օրինակ
    • Սիրով սպասում եմ արձագանքի։
    Վերջին խմբագրողը՝ Մարիամ Սարգսյան; 24-05-21, 23:58.

  • #2
    Ողջույն, սիրելի Նելիի՛: Շատ արդիական թեմա եք առաջ քաշել: Հատաքրքիր էր դասապլանը, քանի որ ես նույնպես ֆիզիկայի ուսուցիչ եմ: Կփորձեմ դասապլանը կիրառել և կարծիքներ ներկայացնել իրատեսական և ինչքանով այն կհեշտացնի էլ ավելի հետաքրքիր դասընթաց կազմակերպել:

    Comment


    • #3
      Շնորհակալ եմ կսպասեմ փորձարկման արդյունքին։

      Comment


      • #4
        Հարգելի Նելլի հետաքրքիր մեթոդ է, դասապլանը ևս հետաքրքիր է, կփորձեմ օգտվելով նմուշից կազմել պլան և կիրառել երկրաչափության դասին։

        Comment


        • #5
          Սիրելի գործընկեր սիրով կսպասեմ փորձարկման արդյունքին։

          Comment


          • #6
            Ողջույն, Նելլի ջան: Առաջարկված մեթոդդը այնքան հետաքրքիր էր, որ կիրառել եմ դասապրոցեսում: Այն բարձրացրեց սովորոծների մոտիվացիան և ներգրավվածությունը: Մի փոքր չտեղավորվեցի ժամանակի մեջ, ինչը երևի նրանից էր, որ սովորողները դեռ հմուտ չէին նմանատիպ դասի ընթացքին:
            Սիրով կներկայացնեմ դասապլանի նմուշ օրինակը:
            դասապլան
            Հեղինակ ուսուցիչ՝ Մ. Սարգսյան Առարկա Ֆիզիկա Դասարան և կիսամյակ 11-րդ դասարան/1-ին կիսամյակ Թեմայի գլուխ և թեմա Գլուխ-Մոլեկուլային - կինետիկ տեսություն: Գազային օրենքներ Թեմա- Գեյ-Լյուսակի օրենքը Օգտագործվող նյութեր՝ Դասագիրք 11-րդ դասարան, հեղինակ`Է. Ղազարյան և այլոք, Էդիթ Պրինտ ...

            Comment


            • #7
              Հարգելի՛ Նելլի, թեման հետաքրքիր է: "Որոշումներ" մեթոդը կարելի է փորձարկել նաև պատմության դասերին:

              Comment


              • #8
                Հարգելի Ռուզաննա, մեթոդը ունիվերսալ է և կիրառելի բոլոր առարկաների համար, եթե փորձարկեք հաճույքով կքննարկեի Ձեզ հետ։

                Comment


                • #9
                  Սիրելի Նելլի, ես ներկա եմ գտնվել այդ մեթոդով քո դասին։ Բավականին հետաքրքիր է, սովորողները ակտիվ աշխատում էին խմբերում ,և կարող եմ ասել, որ դասը ամբողջովին յուրացվեց դասարանում։

                  Comment


                  • #10
                    Սիրելի Ելենա սպասում եմ Ձեր դասին մեթոդի կիրառման արձագանքին։

                    Comment


                    • #11
                      Ընկեր Ասոյան ջան,ինչպես միշտ հետաքրքիր և կիրառելի մեթոդական առաջարկությամբ եք հանդես եկել։Սիրով կկիրառենք❤️

                      Comment


                      • #12
                        Սյուզանա ջան բ
                        կարող եմ նաև պատրաստի պլաններ առաջարկել փորձարկելու համար

                        Comment


                        • #13
                          Սիրելի Նելլի, շատ հետաքրքիր մեթոդ է, կփորձեմ կիրառել դասապրոցեսի ընթացքում, համոզված եմ աշակերտներին դուր կգա:

                          Comment


                          • #14
                            Վեհանուշ ջան շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր դիտարկումներին։

                            Comment


                            • #15
                              Ողջույն Նելլի ջան։ Շատ հետաքրքիր մեթոդ է, անպայման կփորձարկեմ նաև կցված պլանը։ Իմ կարծիքով ինքնուրույն ուսումնառությունը պիտի լինի ավագ դպրոցի հիմքում, քանի որ այստեղ է հիմնականում գրանցվում սովորողների հետաքրքրվածության, ներգրավվածության ու ակտիվության պակաս։ Շնորհակալություն։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information