Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ ու հնարներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ ու հնարներ

    Հարգելի ուսուցիչներ, ակնկալում եմ ակտիվ մասնակցություն թեմայի շուրջ,թեման արդիական է, կարծում են ասելիք շատ կլինի։

  • #2
    Յուրաքանչյուր դաս ստեղծագործական մի մոտեցում է,այն ցանկացած պահի և ցանկացած դասարանում կարելի է կազմակերպել յուրովի։Բավական է ուսուցիչը զարգացնի իր ստեղծագործական մտքի թռիչքը, հիմնվելով մասնագիտական խորը գիտելիքների վրա, և դասը կայացած է։Իհարկե ցանկալի արդյունքի հասնելու համար պահանջվում է հմտություններ,որպեսզի աշակերտը սիրի թե ուսուցչին,թե առարկան։Արդյունքը կլինի դրական և ցանկալի,եթե այն կատարվում է սիրով։Այսօր լինել սիրված ուսուցիչ՝ մեծ պատիվ է,որն էլ իր հերթին մեծ պարտավորությունների առջև է կանգնեցնում պարտաճանաչ ուսուցչին։
    Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
    Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
    Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:

    Comment


    • #3
      Հարգելի Ալինա, լիովին համաձայն եմ։ Լավ ուսուցիչ լինելը առաքելություն է։

      Comment


      • #4
        Աշխարհը փոխվում է արագ և անկանխատեսելիորեն։Այն ,ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ ճշմարտություն,այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ՝ սխալ։Այսօր կարևորվում է այն հանգամանքը,որ կրթությունը համաքայլ ընթանա ժամանակի փոփոխությունների հետ։Եթե ուսուցիչը ինքը չձգտի փոփոխությունների,ապա նրա համար դժվար կլինի աշխատել փոփոխություններին արագ արձագանքող սովորողների հետ։Այսօր կան բազմաթիվ մեթոդներ ու հնարներ դասն առավել արդյունավետ դարձնելու համար։Ուսուցման մեթոդը այնպիսի միջոցների,մոտեցումների, հնարքների գործադրումն է ,որոնցով թելադրվում են ուսուցչի և սովորողի փոխհարաբերությունների մեջ մտնելու ձևերը,որոնք նպաստում են սովորողի գիտելիքների, կարողությունների,հմտությունների զարգացմանը,ձևավորում նրա աշխարհայացքը։Ուսուցման մեթոդի ընտրությունը պայմանավորված պետք է լինի ուսուցման նպատակով ու բովանդակությամբ,հետևաբար այն կարող է և փոխվել ժամանակի ընթացքում։Դասի նպատակը միշտ համաձայնեցվում է նրան հասնելու հնարավոր միջոցների հետ,ուստի կիրառվելու են տարբեր ուսուցման մեթոդներ ու հնարներ։

        Comment


        • #5
          Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ են տարբեր մեթոդների իմացություն,հատկապես կարևորվում է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողությունը,դրանք կիրառելու,համադրելու հմտությունը։Մեթոդների ընտրությունն ու կիրառությունը ինքնանպատակ լինել չեն կարող,այն կապված է բազմաթիվ խնդիրների և նպատակների հետ,որոնք իրական լուծում կարող են ստանալ միայն հատուկ պլանավորված և կազմակերպված ուսումնական գործընթացի շնորհիվ։Մի քանի տարի է,ինչ գործածության մեջ են այսպես ասած «ինտերակտիվ » կամ «փոխներգործուն» մեթոդները,որոնց հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքների ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը։Փորձը ցույց տվեց ,որ իրոք այս մեթոդները աչքի ընկան մի շարք առանձնահատկություններով․
          -աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով,մասնակցելով որոշակի գործընթացի
          -աշակերտը ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը,որքան ինքնուրույն ,ստեղծագործական մտածողությանը
          -աշակերտը հնարավորություն է ունենում անհատական և խմբային աշխատանքի
          -աշակերտը ձեռք է բերում համագործակցային հաղորդակցական կարողություններ
          -նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել,ամփոփել և կիրառել սովորածը,ստեղծվում է ինքնակրթության միջավայր։
          Ուսուցման մեթոդներից բացի, գոյություն ունի նաև մեթոդական հնարներ հասկացությունը,որոնք մի փոքր քայլ են,փոքր գործողություն,որոնք հնարավորություն են տալիս մեթոդը լիարժեք կիրառելու։

          Comment


          • #6
            Ուսուցիչը ազատ է մեթոդների ընտրության հարցում,բայց կարող են ծագել չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ, որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը՝ստեղծված իրավիճակը շտկելու կամ հաղթահարելու նպատակով։Բոլոր դեպքերում ,չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ,ուրեմն որևէ մեթոդ,եղանակ,հնար չի կարող համարվել միակ ճշմարիտը։Ավելին, առաջարկված մեթոդների կիրառման դեպքում կարող են առաջանալ դժվարություններ,այդ դեպքում կարելի է կիրառել ոչ թե մեթոդն ամբողջությամբ,այլ դրա առանձին տարրեր։Կարևորը հասնելն է դասի նախապես պլանավորած նպատակին։
            ։։Եթե կիրառված մեթոդները չեն տանում դեպի այդ նպատակը,ուրեմն պետք է փոխել կամ կատարելագործել դրանք։Իսկ եթե մեթոդներն արդյունավետ են ,բայց դրանք վկայում են ,որ առաջադրված նպատակը տվյալ տարիքին կամ ուսումնառության այդ պայմանների արդյունքում իրատեսական չէ,ուրեմն պետք է վերանայել նպատակը։

            Comment


            • #7
              Ինչպես ցանկացած գործի,այնպես էլ ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է ճիշտ պլանավորումից,այո դասը պետք է նախապես պլանավորել՝ ի՞նչ անել,ինչպե՞ս անել,ի՞նչ արդյունք ակնկալել․․․Դասի պլանավորման խնդիրները տարբեր են դասից առաջ,դասի ընթացքում,դասից հետո։
              Դասից առաջ ուսուցչին անհրաժեշտ են․
              —ճշտել դասի թեման
              —հստակեցնել դասի նպատակները՝ ակադեմիական (գիտելիքներ) և սոցիալական(կարողություններ,հմտություններ )
              —կատարել համապատասխան մեթոդների,հնարների ընտրություն
              —նախապատրաստել ուսումնական նյութերը և միջավայրը
              —ճշտել գնահատման ձևերը
              —կատարել ժամանակի բաշխում։
              Դասի ընթացքը —— շատ դասերի համար նախընտրելի է ԽԻԿ համակարգի կիրառությունը։Ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ խթանում,իմաստի ընկալում,կշռադատում։

              Comment


              • #8
                Ուսուցման գործընթացը փաստորեն պայմանականորեն կարելի է բաժանել ուխթանման,իմաստի ընկալման և կշռադատման փուլերի,այս փուլերից յուրաքանչյուրը ունի որոշակի նպատակներ․
                Խթանման փուլ—բացահայտել նոր նյութի վերաբերյալ սովորողների գիտելիքները,ակտիվացնել նրանց մտածողությունը,նորը սովորելու նպատակների սահմանում։
                Իմաստի ընկալում—ուսուցողական աջակցություն ուսուցչի կողմից,սովորողների վերահսկվող աշխատանք,հին և նոր տեղեկատվության շաղկապում,ինքնաարտահայտման խրախուսում,սովորողի ինքնուրույն աշխատանք։
                Կշռադատման փուլ—սովորողը նոր ստացած տեղեկատվությունը կարողանա արտահայտել իր ձևակերպումներով,նոր գիտելիքների միաձուլում ունեցածին և դրանց աստիճանական ինտեգրացում։
                Դասից հետո—ուսուցչին անհրաժեշտ է վերլուծել կատարած աշխատանքը,պարզելու՝ ճիշտ էին արդյո՞ք ընտրված մեթոդները,որքանո՞վ էր իրատեսական ժամանակի բաշխումը,արդյո՞ք իրականացան դասի նպատակները և ի՞նչ չափով,ի՞նչը կարելի էր ավելի ճիշտ կազմակերպել և ինչպե՞ս։

                Comment


                • #9
                  Այժմ ներկայացնում եմ այն մեթոդները,որոնք նպատակահարմար են ԽԻԿ համակարգով ուսուցման տարբեր փուլերում։
                  Խթանման փուլ մտագրոհ,պրիզմա,ձնագնդի,հինգ րոպեանոց շարադրանք
                  Իմաստի ընկալում—T-աձև աղյուսակ,քարտեզագրում,Վենի դիագրամ,խորանարդում,երեք բանալի և մեկ կողպեք,փոխգործուն նշանների համակարգ,խճանկար
                  Կշռադատման փուլ—քառաբաժան,խորանարդում

                  Comment


                  • #10
                    Ողջույն հարգելի Ալինա ։Ձեր կողմից ներկայացված թեման շատ հետաքրքիր և արդիական է։Սիրով կմասնակցեմ քննարկումներին։

                    Comment


                    • #11
                      Շնորհակալություն,հարգելի Անահիտ և Արմենուհի Նավոյան արձագանքի համար։

                      Comment


                      • #12
                        Մտագրոհ կամ մտքերի տարափ—այս մեթոդը կարելի է բնորոշել հետևյալ թևավոր խոսքով․«Չկա ավելի վտանգավոր բան,քան այն միտքը,որը միակն է»։Մեթոդի հիմնական նպատակն է կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը տվյալ նյութի վրա,նոր գաղափարներ հայտնաբերելը։Յուրաքանչյուր մասնակից անկաշկանդ արտահայտում է իր իմացածը,չի վախենում սխալվելուց,իսկ արտաբերած յուրաքանչյուր բառ կամ միտք գրառվում է գրատախտակին՝ թեկուզև սխալը։Սա կարծես թե անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում դասարանում։Մտքերը գրի առնելուց հետո,ընթերցվում է նյութը,կատարվում է խմբային քննարկում,եղած սխալ մտքերը,անհամաձայնությունները քննարկվում են և ուղղվում ։
                        Իմ կարծիքով,դրական է աշակերտին անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն տալը,բայց չեմ գտնում ,որ ճիշտ է սխալ միտքը գրատախտակին գրառելը,քանի որ աշակերտի մոտ զուտ տեսողական պահով կարող է ֆիքսվել սխալ գրված միտքը կամ բառը,իսկ հետո այն ողղելը շատ ավելի բարդ կլինի։

                        Comment


                        • #13
                          Հարգելի Ալինա մտագրոհը գործուն է այն դեպքում,երբ խումբն ասելիք ունի և պատրաստ է այն ներդնել ընդհանուր ծրագրում կամ նպատակի շուրջ։Եթե խումբն ասելիք չունի, ապա ժամանակը կանցնի լռության մեջ։Իմ կարծիքով մտագրոհի մեթոդը կարելի է կիրառել բոլոր առարկաների համար խթանման փուլում։Մտագրոհի ընթացքում արտահայտած հենակետային բառերի կամ արտահայտությունների հիման վրա աշակերտին հեշտ կլինի կառուցել իր խոսքը և ներկայացնել դասը։

                          Comment


                          • #14
                            Մտագրոհ կամ «մտքերի տարափ»—մեթոդի թերություններից են համարվում այն,որ
                            — մեծ խմբերով աշխատանքների ժամանակ ոչ բոլորը հնարավորություն կունենան իրենց մտքերն արտահայտելու,կամ մի քանի անգամ արտահայտվելու։
                            —Այս մեթոդն միշտ ընթացող գործընթաց է,անավարտ է ,ոչ ամբողջական։
                            —Մեթոդը գործում է այնքան ժամանակ,քանի խումբը ասելիք ունի,իսկ եթե ասելիք չկա՝ ժամանակը կանցնի լռության մեջ։
                            Իմ պարապած մեկ դասի օրինակով ներկայացնում եմ «Մտագրոհ»մեթոդի կիրառությունը․
                            Թեմա—Օղակավոր որդերի տիպ Սակավախոզանների դաս
                            Այն մասին,թե ինչ գիտեն անձրևորդի մասին,գրառվեցին բազմաթիվ կարծիքներ՝ ապրում են հողում,գորշ,կարմրավուն են,պատված են լորձով,շարժվում են մարմինը ծռմռելով,ունեն օղակավոր հատվածներ,չունի արյունատար համակարգ,շնչում է խռիկներով,ունի երիկամներ։Ընդգծված վերջին մտքերն սխալներն էին,որոնք սակայն նորից գրառվեցին,իսկ նյութի ընթերցումից և մեկնաբանությունից հետո ուղղվեցին նաև սխալները՝ արյունատար համակարգը փակ է,շնչում է ամբողջ մարմնի մակերեսով (խռիկներ ունեն որոշ բազմախոզան ջրային ձևերը,իսկ անձրևորդը չունի),արտազատությունը մետանեֆրիտն է։

                            Comment


                            • #15
                              AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Ալինա մտագրոհը գործուն է այն դեպքում,երբ խումբն ասելիք ունի և պատրաստ է այն ներդնել ընդհանուր ծրագրում կամ նպատակի շուրջ։Եթե խումբն ասելիք չունի, ապա ժամանակը կանցնի լռության մեջ։Իմ կարծիքով մտագրոհի մեթոդը կարելի է կիրառել բոլոր առարկաների համար խթանման փուլում։Մտագրոհի ընթացքում արտահայտած հենակետային բառերի կամ արտահայտությունների հիման վրա աշակերտին հեշտ կլինի կառուցել իր խոսքը և ներկայացնել դասը։
                              Հարգելի Անահիտ,շատ ճիշտ է Ձեր կարծիքը մեթոդի կիրառման փուլի և դրա հետագա դրսևորման հետ կապված։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X