Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դոգմա մեթոդը օտար լեզվի ուսուցման մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դոգմա մեթոդը օտար լեզվի ուսուցման մեջ

    Ինչպես գիտենք օտար լեզվի ուսուցումը , տիրապետումը և տարբեր ոլորտներում կիրառումը, ոչ միայն արդիական է և պահանջարկ վայելող , այլ նաև անհրաժեշտ ։Բազմաբնույթ մեթոդներ են կիրառվում դասապրոցեսում մերօրյա աշակերտներին մոտիվացնելու և մատչելի նյութը մատուցելու նպատակով ։ Կարևորվում է աշակերտների ինքնուրույնությունը, ստեղծագործական նախաձեռնությունը և ազատ զարգացումը ուսումնական գործընթացում։ Դասագրքերի սահմանափակ նյութերը և թեմաները երբեմն ձանձրալի են և ես ինքս հաճախ կիրառում եմ իմ դասապրոցեսի ժամանակ Դոգմա մեթոդ (Dogme language teaching)։
    Այս մեթոդը հրաժարվում է լեզվի ուսուցման ընթացքում որևէ դասագիրք օգտագործելուց՝ կարևորելով ուսուցիչ աշակերտ շփումը: Ուսուցողական նյութերը, որոնցից պետք է օգտվի սովորողը հենց իր կողմից ստեղծված նյութերը պետք է լինեն: Սա լավ խթանող և ինքնուրուն մտածելու և գործելու միջոց է աշակերտների համար։

  • #2
    anushmark-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Անուշ, բարի գալուստ ֆորում: Հետաքրքիր թեմա եք առաջարկում քննարկման: Այն շատ արդի է, քանզի ներկայիս դժվար մոտիվացվող սերնդի համար պետք է քննարկվեն բոլոր այն հնարավոր միջոցները նրանց դասի մեջ ներգրավցելուհանար: Սիրով կհետևեմ:

    Comment

    • #3
      Շնորհակալ եմ հարգելի Վիոլետտա կփորձեմ ակտիվ մսսնակցել քննարկումներին, արդյունավետ կլինի փորձի փոխանակումը։

      Comment

      • #4
        Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Անուշ, բարի գալուստ ֆորում: Հետաքրքիր թեմա եք առաջարկում քննարկման: Այն շատ արդի է, քանզի ներկայիս դժվար մոտիվացվող սերնդի համար պետք է քննարկվեն բոլոր այն հնարավոր միջոցները նրանց դասի մեջ ներգրավցելուհանար: Սիրով կհետևեմ:
        Հարգելի' Անուշ, շատ հետաքրքիր մեթոդ եք առաջարկում, բայց կպարզաբանե՞ք, թե օրինակ սովորողն ինչպես է ստեղծելու նյութեր, որ օգտվի դրանից։ Կարելի է կոնկրետացնել որևէ դասի օրինակով։

        Comment

        • #5
          Հարգելի Անահիտ Բաղդասարյան շնորհակալ եմ արձագանքի և կարծիքի համար։ Մենք դասագրքերի շրջանակներում թեմայից շեղվելու , հեռանալու իրավունք չունենք, բայց միևնույն ժամանակ մեթոդներ կիրառելու մեջ ազատ ենք մատչելի հրամցնելու նյութը և նպատակին հասնելու համար։ Այս մեթոդը կիրառում եմ որևէ դասագրքային թեմայի շուրջ ։ Օրինակ 10 դասարանի Healthy Lifestyle լայն թեմայի շուրջ կատարում ենք քննարկում։ Աշակերտներն իրենց երևակայությունն ու ստեղծագործական ջիղն են ներդնում և առաջարկներ անում։ Քննարկման արդյունքում առաջանում են հետաքրքիր գաղափարներ և նոր ենթաթեմաներ , որոնք էլ քննարկվում են և ընդլայնվում աշակերտների կեղմից՝ հավելյալ նյութերի, պրեզենտացիաների միջոցով ։ Այդ գաղափարի շուրջ կարող են աշխատել խմբային տարբերակով։ Մենք գիտենք , որ խմբային աշխատանքն ավելի է մոտիվացնում աշակերտներին առողջ մրցակցության շնորհիվ։ Ինչպես ասում են մեկ գլուխը լավ է՝մի քանիսն ավելի լավ։

          Comment

          • #6
            Հարգելի Անուշ, Դոգմա /Dogme մեթոդի մասին բազմիցս եմ լսել և շատ հետաքրքրել է։
            Այս մեթոդն ուսումնասիրել է նաև Ս. Հորնբին։

            Dogme is...
            Dogme is a teaching philosophy. It goes beyond the standard pedagogical methods that we are so often used to hearing about.

            The thinking behind it is that students learn when they feel involved and interested in the subject.
            If the material they use isn't relevant to them then the likelihood they'll retain any information is slim.
            The solution within Dogme basically consists of removing all irrelevant material to enhance learning. It involves in fact removing all material.
            A Dogme classroom is a textbook free zone. To a certain extent we could say that a Dogme space is a classroom free zone as we know it.

            Comment

            • #7
              Շատ արդյունավետ մեթոդ է հատկապես երրորդ օտար լեզվի դասավանդման ժամանակ,քանի որ երրորդ օտար լեզվի համար նախատեսված դասագրքեր չունենք,եղած դասագրքերն էլ նախատեսված են երկրորդ օտար լեզվի՝շաբաթական 2 ժամի համար։Երբեմն էլ ստիպված երկու դասարանի համար նախատեսված նյութը խտացնում և անցնում ենք մեկ ուսումնական տարում։Ուստի ֆրանսերենի՝որպես երրորդ օտար լեզվի դասավանդման իմ պրակտիկայում հաճախ եմ դիմել դոգմա մեթոդի կիրառմանը։

              Comment

              • #8
                Ահա թե ինչպես ենք անցկացրել իններորդ դասարանում La littérature Arménienne թեման։https://lib.armedu.am/resource/24501

                Comment

                • #9
                  Ահա և 8-րդ դասարանում Jeux Olympiques թեման։Նյութերը ստեղծել ենք աշակերտների հետ միասին։https://lib.armedu.am/resource/23684
                  Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Հարությունյան; 09-05-19, 13:24.

                  Comment

                  • #10
                    Շնորհակալ եմ արձագանքի և փորձի փոխանակման համար։ Անչափ հետաքրքիր է , կուսումնասիրեմ։

                    Comment

                    • #11
                      Շնորհակալ եմ , հետաքրքիր էր անչափ։

                      Comment

                      • #12
                        Ես էլ եմ շնորհակալ ,հարգելի Անուշ։Շատ հետաքրքիր մեթոդի եք անդրադարձել։Կփորձեմ էլի մասնակցել քննարկմանը։

                        Comment

                        • #13
                          Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շատ արդյունավետ մեթոդ է հատկապես երրորդ օտար լեզվի դասավանդման ժամանակ,քանի որ երրորդ օտար լեզվի համար նախատեսված դասագրքեր չունենք,եղած դասագրքերն էլ նախատեսված են երկրորդ օտար լեզվի՝շաբաթական 2 ժամի համար։Երբեմն էլ ստիպված երկու դասարանի համար նախատեսված նյութը խտացնում և անցնում ենք մեկ ուսումնական տարում։Ուստի ֆրանսերենի՝որպես երրորդ օտար լեզվի դասավանդման իմ պրակտիկայում հաճախ եմ դիմել դոգմա մեթոդի կիրառմանը։
                          Հարգելի Մարգարիտա շատ խնդրահարույց թեմա եք ներկայացնում։Իսկապես երրորդ օտար լեզվի հարցը թե գրքերի, թե ժամերի առումով, շատ մտահոգող է։Ես, օրինակ, շատ ժամամակ եմ տրամադրում իմ նախապատրաստական դասին հենց այս թերի կողմերի պատճառով, ուր ինձ օգնության են գածիս ժամանակակից խաղային մեթոդները։Այս առաջադրված մեթոդն էլ բավականին հետաքրքիր է։Շնորհակալություն anushmark ին թեման առաջադրելու համար։

                          Comment

                          • #14
                            Добрый день уважаемая anushmark . Способ обучения и воспитания, созданная в средневековье, считается вариантом церковно-религиозного обучения. Оно предполагает механическое запоминание услышанного текста, его дословное воспроизводство. Догматическое обучение - это усвоение знаний без их осознания и понимания, оно не предполагает использования полученных знаний на практике. Данный тип обучения в определенной степени способствует развитию механической памяти, но он не предполагает развития интеллектуального потенциала отдельной личности, не готовит ребенка к жизни в обществе. Подобная образовательная система не способствовала выявлению талантливых и творческих детей, поэтому нуждалась в переработке и модернизации. Такой тип обучения позволяет в некоторой степени развивать механическую память, но он не способствует созданию условий для интеллектуального развития потенциала личности, не гарантирует подготовки ребенка к практической жизни на базе приобретенных им навыков и знаний.

                            Comment

                            • #15
                              Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Անուշ, Դոգմա /Dogme մեթոդի մասին բազմիցս եմ լսել և շատ հետաքրքրել է։
                              Այս մեթոդն ուսումնասիրել է նաև Ս. Հորնբին։

                              Dogme is...
                              Dogme is a teaching philosophy. It goes beyond the standard pedagogical methods that we are so often used to hearing about.

                              The thinking behind it is that students learn when they feel involved and interested in the subject.
                              If the material they use isn't relevant to them then the likelihood they'll retain any information is slim.
                              The solution within Dogme basically consists of removing all irrelevant material to enhance learning. It involves in fact removing all material.
                              A Dogme classroom is a textbook free zone. To a certain extent we could say that a Dogme space is a classroom free zone as we know it.
                              Բավականին հեղափոխական մոտեցում է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ներկայումս ուսուցիչներից պահանջվում է մանրամասն մշակված ուսումնական նյութով ներկայանալ դասին:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X