Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ Է և ԼԵԶՈՒՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    https://youtu.be/1cZA_Q1hU4E

    Comment


    • #92
      Թումանյանի վերջին օրերը


      Թումանյանի ողջ կյանքը ընթացել է պատմական, հասարակական¬քաղաքական չափազանց լարված, անհանգիստ, թեժ իրադարձություններով հագեցած ժամանակահատվածում:
      Երեսուն տարին չբոլորած, արդեն ալեհեր, վաղաժամ ծերացած մարդու տեսք ուներ: Դարաշրջանը ողջակիզվում էր վիթխարի խարույկի նման, օրհասական, ճակատագրական իրադարձությունները սրընթաց հետևում էին մեկը մյուսին: Թումանյանին վիճակված զրկանքներն ու տառապանքները լիուլի կբավականացնեին բազում մարդկային կյանքերի: Առաջին ռուսական հեղափոխությունը Արևելյան Հայաստանում դրսևորվեց հայ¬թաթարական ազգամիջյան բախումների տեսքով: Կովկասի թաթարները, որոնց ավելի ուշ կանվանեն թուրք¬ազերիներ, հայկական ջարդեր ձեռնարկեցին Բաքվում, Գանձակում, Շուշիում, Ղազախում… Ազգամիջյան պատերազմի բոցը շարունակում էր տարածվել, նորանոր տարածքներ էր նվաճում և հասավ Լոռի, Թիֆլիս… Տարակուսած, շփոթված ժողովըրդին առաջնորդ էր հարկավոր, նահապետ, իմաստուն ղեկավար: Եվ այդ կարեվորագույն առաքելության ծանր բեռը իր փխրուն ուսերի վրա վերցրեց երեսունվեցամյա Հովհաննես Թումանյանը: Արդեն իսկ այն ժամանակ նա լուրջ խնդիրներ ուներ՝ կապված առողջության հետ: Նրա թոքերը թույլ էին. բավական հաճախ էր հիվանդանում, բարձր ջե1905¬1906 թթ. հետևեցին Թիֆլիսի պահնորդական բաժնի հալածանքները, խուզարկություններ, ձերբակալություններ, բանտարկություն, Մետեխի բանտում ուժասպառ անող անվերջ հարցաքննություններ, երկարատև դատավարություն հեռավոր Պետերբուրգում (այսպես կոչված «Դաշնակցական գործը»): Իսկ որքա՛ն նյարդեր, եռանդ, անգին ժամանակ և նույնքան անգին կենսական ուժ խլեցին բանաստեղծից բացարձակ անհիմն ու անհեթեթ հրապարակային բանավեճերը: Ավելացնենք տիտանական ծանրաբեռնվածությունը, որը կապված էր տասնյակ հասարակական կազմակերպություններ միաժամանակ ղեկավարելու հետ, որոնց թվում էին Հայ գրողների կովկասյան ընկերությունը, Հայ արվեստի տունը, Հայ որբախնամ ընկերությունը, Հայաստանի Օգնության Կոմիտեն և այլն:
      Ինչ խոսք, բոլոր վերը թվարկված փորձությունները, արհավիրքներն ու ճակատագրի հարվածները իրենց կործանարար ազդեցությամբ չեն կարող համեմատվել Առաջին համաշխարհային պատերազմի ու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ու բռնի տեղահանման հետ: Այդ տարիներին Թումանյանը կորցրեց իր երկու եղբայրներին, իսկ ամենամեծ կորուստը դարձավ որդու՝ Արտավազդի սպանությունը 1918 թ… Անփարատ վիշտը անշրջանցելի դարձրեց անողոք հիվանդությունը:րմությունը, տենդը հաճախ էին նրան օրերով ու շաբաթներով գամում անկողնուն:

      Comment


      • #93
        Մեծ Գյոթեն մի անգամ Էքերմանին ասել է. «Ոչ մի բանաստեղծություն ես չեմ գրել առանց պատճառի»:
        Թումանյանը նույնպես առանց պատճառի ոչինչ չի գրել: Բայց, ի տարբերություն Գյոթեի, Թումանյանի համար այդ պատճառը հիմնականում մեկն էր` Հայաստանը:


        Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
        Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
        Ծով բարություն, շընորհք ու սեր
        Ճոխ պարգև եմ առել վերուստ:

        Անհուն հանքը իմ գանձերի
        Սիրտս է առատ, լեն ու ազատ.
        Ինչքան էլ բաշխեմ ձըրի.
        Սերն անվերջ է, բարին` անհատ:

        Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
        Գողից, չարից, չար փորձանքից,
        Աշխարհքով մին ահա էսպես
        Շաղ եմ տալիս իմ բարձունքից:

        Ես հարուստ եմ, ես բախտավոր
        Իմ ծընըդյան պայծառ օրեն,
        Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
        Իր տրվածն եմ տալիս իրեն:

        Եվ Թումանյանը ամեն ինչ տվեց իր բազմաչարչար հայրենիքին, դարձրեց այն, ինչ նրանից ստացել էր, միայն թե հարյուրապատկած, բազմապատկած:

        Comment


        • #94
          Թումանյանը թարգմանել է Լեռմոնտովի "իղձ" բանադտեղծությունը ԻՂՁ



          Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
          Որ հիմա գլխիս վերևից թռավ.
          Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
          Եվ ազատություն միմիայն սիրել։



          Ես դեպի Տարոն կըսլանայի,
          Ուր ծաղկում են դաշտերն իմ պապերի,
          Դատարկ ամրոցում միգապատ լերանց
          Հանգչում են մոռացված աճյունքը նրանց։

          Այնտեղ հին պատից մնում են կախած


          Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած,
          Կըթռչեի սրի, վահանի վրայով,
          Եվ կըսրբեի փոշին թևերով։

          Եվ պարթևական լռած քնարի
          Ժանգոտ լարերին ես կըզարկեի,


          Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ
          Հնչեր մշտալուռ կամարների տակ։

          Ճակատագրի խիստ օրենքների դեմ
          Իզուր է խնդիրս,— ես այդ լավ գիտեմ
          Իմ և բլուրների միջև հայրական


          Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան։

          Վերջին շառավիղը դյուցազունների
          Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի.
          Այստեղ ծնվեցա, բայց ուրիշ հոգով...
          Ա՜խ, ինչո՞ւ չեմ ես թռչուն վայրենի


          ЖЕЛАНИЕ

          Зачем я не птица, не ворон степной,
          Пролетевший сейчас надо мной?
          Зачем не могу в небесах я парить
          И одну лишь свободу любить?

          5 На запад, на запад помчался бы я,
          Где цветут моих предков поля,
          Где в замке пустом, на туманных горах,
          Их забвенный покоится прах.

          На древней стене их наследственный щит
          10 И заржавленный меч их висит.
          Я стал бы летать над мечом и щитом,
          И смахнул бы я пыль с них крылом;

          И арфы шотландской струну бы задел,
          И по сводам бы звук полетел;
          15 Внимаем одним, и одним пробуждён,
          Как раздался, так смолкнул бы он.

          Но тщетны мечты, бесполезны мольбы
          Против строгих законов судьбы.
          Меж мной и холмами отчизны моей
          20 Расстилаются волны морей.

          Последний потомок отважных бойцов
          Увядает средь чуждых снегов;
          Я здесь был рожден, но нездешний душой...
          О! зачем я не ворон степной?..

          <29 июля 1831, Середниково>

          Comment


          • #95
            Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
            Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է: Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
            Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
            Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
            «Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
            Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
            Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

            Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X

            Debug Information