Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ուսուցիչներ, կցանկանայի անդրադարձ կատարել Ս. Կագանի համագործակցային մեթոդների կառուցվածքին և առանձնահատկություններին: Այդ մեթոդները կտրականապես փոխում են ուսումնական պրոցեսը համաշխարհային կրթության մեջ՝ ունենալով մեծ դեր և ազդեցություն օտար լեզվի յուրացման համար:

    Սկսենք այսպես կոչված Essential 5 համակարգից, որը կարող է հանդիսանալ որպես մեկնարկային կետ սովորողների գրավոր և բանավոր հմտությունները զարգացնելու համար:
    Essential 5 /5 Կարևորագույն ռազմավարությունները ըստ Ս. Կագանի/

    1.Essential 1 Rally Robin, ռազմավարություն, որն օգտագործվում է զույգային աշխատանք կազմակերպելու համար, երբ աշակերտները միմյանց հաջորդելով տալիս են բանավոր կարճ պատասխաններ
    Օրինակներ
    • Գրեք հերոսին բնութագրող ածականներ
    • Պատմվածքից նկարագրեք մի իրադարձություն

    Essential 2 Timed Pair Share

    Կոնկրետ սահմանված ժամանակահատվածում աշակերտները հերթով կիսում են իրեն կարծիքները ընկերոջ հետ հանդես գալով խոսողի և լսողի դերում և հակառակը:

    Օրինակներ՝
    • Ի՞նչ կարևոր գաղափարներ սովորեցիք
    • Նշեք 1 գրական միջոց, որ կարեի է կիրառել շարադրության մեջ

    Essential 3 Round Robin

    Այս ստրատեգիան կիրառական է խմբերով աշխատելիս: Աշակերտները հերթով պատասխանում են ուսուցչի հարցերին:
    Օրինակ՝
    • Թվարկեք այն գոյալաները, որոնք լողում են
    • Ի՞նչ ակումբների/ խմբակների եք անդամակցում
    • Նշեք ձեր սիրելի գրքերը

    Essential 4 Rally Coach
    Զույգային աշխատանք.
    Այս աշխատանքում զույգերից մեկն ստանձնում է ուսուցչի դեր, իսկ մյուսը՝ աշակերտի: Հերթով կատարում են գրավոր առաջադրանքները և փոխում դերերը:

    • Գրեք տրված ածականների համեմատության աստիճանները
    • Գրեք տրված բառերի հոգնակի թիվը

    Essential 5 Stand Up, Hand Up, Pair Up

    Աշակերտները լսում են հարցը, բարձրացնում ձեռքերը և արագ գտնում իրենց զույգին կարծիքներ փոխանակելու համար: Այս աշխատանքը կարելի է կազմակերպել հանպատրաստից խմբեր ձևավորելու, թեման կրկնելու և ամրապնդելու համար: Ինչպես նաև նպաստում է սովորողների միջև դրական հարաբերությունների ստեղծմանն ու հաստատմանը միմյանց հետ համագործակցելու միջոցով:

    Վերը նշված մեթոդների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք բազամֆունկցիոնալ են, և ուսուցիչը կարող է դրանք կիրառել միևնույն դասարանում տարբեր նպատակների և մակարդակների համար :

    Comment

    • #47
      Արմինե. Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Стратегия совместного мозгового штурма представляет собой метод обучения, который предлагает учащимся высказывать свои мысли и развивать идеи друг друга в обстановке, максимально способствующей творчеству. Благодаря умелой группировке учащиеся получают возможность совместно работать и осваивать новый важный материал в одно и то же время. Доктор Спенсер Каган, специалист в области совместного обучения, предложил множество моделей группировки, которые могут быть использованы в работе с учащимися разных возрастов.

      Главные задачи применения этих моделей:

      участие в структурированном взаимодействии
      равное участие всех
      взаимодействие учащихся на всех учебных предметах
      эффективная коммуникация
      совместная работа в интересах совместного обучения
      совместное обучение как составляющая любого урока
      Հարգելի Արմինե , շնորհակալություն մեկնաբանության համար: Ս. Կագանի մեթոդները զարգացնում են աշակերտների ստեղծագործական միտքը և համագործակցությունը դարձնում համակարգված: Վերջինս շատ կարևոր գործոններից մեկն է ուսումնառության ընթացքում, ուստի կցանկանայի այդ հարցին առանձին անդրադառնալ առաջիկա քննարկումների ընթացքում:

      Comment

      • #48
        Հարգելի ուսուցիչներ , հետևյալ տեսաֆիլմում կարող եք տեսնել , թե ինչպես են կիրառվում Կագանի ռազմավարությունները/Kagan strategies/ ամերիկյան դպրոցներից մեկում:

        https://www.youtube.com/watch?v=t9H_pVwX-xY
        Վերջին խմբագրողը՝ manush; 22-05-19, 17:50.

        Comment

        • #49
          Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Зогранян С.А, շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար: Իհարկե կարող ենք այս թեմայի շուրջ քնննարկումներ կատարել ցանկացած լեզվով ՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն:

          Հետաքրքիր էր Ձեր գրառումը համագործակցային խմբերի ձևավորման վերաբերյալ, որտեղ անշուշտ ուսուցչից պահանջվում է մեծ հմտություն , քանի որ ճիշտ ձևավորված խումբը կգրանցի համագործակցության բարձր արդյունքներ:

          Կարևոր էր նաև գնահատման մասը. ես համակարծիք եմ Ձեզ հետ, որ աշակերտները պետք կարողանան օբյեկտիվ կերպով գնահատեն և՛ իրենց , և՛ ընկերներին: Այս հարցում նորից մեծ է մեր անելիքը, որպեսզի մեր օրինակով և անաչառությամբ նրանց սովորեցնենք ճիշտ գնահատում միմյանց/, ինքնագնահատում, ինքնավերլուծություն և ինչու ոչ նաև ինքնաքննադատություն:
          Хочу отметить, что недостаточно сформировать группы и дать им соответ-ствующее задание. Суть как раз и состоит в том, чтобы учащийся захотел сам приоб-ретать знания. Известно изречение мудрецов: «Я могу подвести верблюда к водопою, но не могу заставить его напиться!» Поэтому проблема мотивации самостоятельной учебной деятельности учащихся не менее, а может быть и более важна, чем способ организации, условия и методика работы над заданием. Но совместная работа как раз и дает прекрасный стимул для познавательной деятельности, для коммуникации, по-скольку в этом случае всегда можно рассчитывать на помощь со стороны товарищей. Учитель может уделить значительно больше внимания отдельным ученикам, по-скольку все заняты делом.Задания, предполагающие обучение в сотрудничестве, могут быть различного характера: задания на проверку домашнего задания, работа над текстом для чтения, подготовка к тексту или контрольной работе, совместная работа по проекту, по отра-ботке орфографических навыков, работа с лексикой.Обозначив учебные задачи урока, важно наметить, какие роли предусматривает деятельность учащихся в группах. Это должно быть понятно учащимся, и они сами определяют, кто какую роль способен выполнить.Основные идеи,присущие всем описанным здесь вариантам –общность цели и за-дач, индивидуальная ответственность и равные возможности успеха дают возможность ориентироваться на каждого ученика. Это и есть личностно-ориентированный подход в условиях классно-урочной системы, один из возможных способов его реализации

          Comment

          • #50
            Зогранян С.А.-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի Зогранян С.А., շատ ճիշտ նկատառում է, որ համագործակցային մեթոդները կարող ենք կիրառել տարբեր նպատակնեորվ և շատ կարևոր է, որպեսզի ուսուցիչը հաշվի առնի աշակերտների առանձնահատկությունները խմբային աշխատանքում դերերի բաշխման ժամանակ :
            Հմագործակցությունը խմբերում նպաստում է աշակերտների մոտ պատասխանատվության զգացման զարգացմանը:

            Comment

            • #51
              Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
              Essential 5 /5 Կարևորագույն ռազմավարությունները ըստ Ս. Կագանի/

              1.Essential 1 Rally Robin, ռազմավարություն, որն օգտագործվում է զույգային աշխատանք կազմակերպելու համար, երբ աշակերտները միմյանց հաջորդելով տալիս են բանավոր կարճ պատասխաններ
              Օրինակներ
              • Գրեք հերոսին բնութագրող ածականներ
              • Պատմվածքից նկարագրեք մի իրադարձություն

              Essential 2 Timed Pair Share

              Կոնկրետ սահմանված ժամանակահատվածում աշակերտները հերթով կիսում են իրեն կարծիքները ընկերոջ հետ հանդես գալով խոսողի և լսողի դերում և հակառակը:

              Օրինակներ՝
              • Ի՞նչ կարևոր գաղափարներ սովորեցիք
              • Նշեք 1 գրական միջոց, որ կարեի է կիրառել շարադրության մեջ

              Essential 3 Round Robin

              Այս ստրատեգիան կիրառական է խմբերով աշխատելիս: Աշակերտները հերթով պատասխանում են ուսուցչի հարցերին:
              Օրինակ՝
              • Թվարկեք այն գոյալաները, որոնք լողում են
              • Ի՞նչ ակումբների/ խմբակների եք անդամակցում
              • Նշեք ձեր սիրելի գրքերը

              Essential 4 Rally Coach
              Զույգային աշխատանք.
              Այս աշխատանքում զույգերից մեկն ստանձնում է ուսուցչի դեր, իսկ մյուսը՝ աշակերտի: Հերթով կատարում են գրավոր առաջադրանքները և փոխում դերերը:

              • Գրեք տրված ածականների համեմատության աստիճանները
              • Գրեք տրված բառերի հոգնակի թիվը

              Essential 5 Stand Up, Hand Up, Pair Up

              Աշակերտները լսում են հարցը, բարձրացնում ձեռքերը և արագ գտնում իրենց զույգին կարծիքներ փոխանակելու համար: Այս աշխատանքը կարելի է կազմակերպել հանպատրաստից խմբեր ձևավորելու, թեման կրկնելու և ամրապնդելու համար: Ինչպես նաև նպաստում է սովորողների միջև դրական հարաբերությունների ստեղծմանն ու հաստատմանը միմյանց հետ համագործակցելու միջոցով:

              Վերը նշված մեթոդների յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրանք բազամֆունկցիոնալ են, և ուսուցիչը կարող է դրանք կիրառել միևնույն դասարանում տարբեր նպատակների և մակարդակների համար :

              IMG_6098.jpg IMG_6094.jpg
              Essential 2 Timed Pair Share
              Վերջին խմբագրողը՝ Anush P; 09-03-19, 21:41.

              Comment

              • #52
                Հարգելի Անուշ, բավականին հետաքրքիր թեմա եք վարում:
                Համագործակցային ուսուցման նպատակով կարելի է օգտվել ՏՀՏ-ի հնարավորություններից: Առաջարկում եմ տարբեր առարկաների դասաժամերին կիրառել https://kahoot.com կայքը, որը հնարավորություն է տալիս ստեղծել համագործակցային առաջադրանքներ` խաղի տեսքով, որը մեծ հետաքրքրություն ու ոգևորություն է առաջացնում սովորղների մոտ:
                Օրինակ` https://create.kahoot.it/share/edb99...5-c66e3c8edc82

                Comment

                • #53
                  AnushGH-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի Անուշ, շնորհակալություն գրառման և կայքի տրամադրման համար։
                  Համամիտ եմ, որ kahoot - ի միջոցով կարելի է կազմել համագործակցային թիմեր և կազմել առաջադրանքներ դասի տարբեր փուլերի վերաբերյալ։ Օրինակ' խթանման և անդրադարձի փուլերում, ինչպես նաև թեմայի ամփոփման կամ կրկնողության ժամերին։

                  Comment

                  • #54
                    Уважаемые коллеги, думаю, что сущность метода проблемного обучения состоит в том, что я конструирую свою или заимствую сконструированную другими исследовательскую задачу, а ученик ищет способ ее решения. Проблемные задания разной степени сложности, у каждой свое поле поиска. В трудных случаях ученикам необходимо помочь, но так, чтобы сохранить возможность творческого мышления. Проблемное задание отличается тем, что я намеренно провоцирую создание противоречивых ситуаций, порождая у учащихся стремление разобраться и устранить их.
                    Традиционное обучение, как правило, обеспечивает учащихся системой знаний и развивает память, но мало направлено на развитие мышления, навыков самостоятельной деятельности.
                    Проблемное обучение устраняет эти недостатки, оно активизирует мыслительную деятельность учащихся, формирует познавательный интерес.

                    Comment

                    • #55

                      Հարգելի Зогранян С.А. , շնորհակալ եմ գրառման համար և կցանկանյի մեջ բերել Ջ. Դյուի հետևյալ խոսքերը.

                      «Предложите детям не выучить что-нибудь, а сделать, причём эта деятельность должна быть такого рода, чтобы она заставляла думать и естественным образом запоминать полученные результаты».

                      Джон Дьюи

                      Comment

                      • #56
                        Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
                        Համագործակցային ուսուցման առավելությունները բազմաթիվ են: Եկեք թվարկենք դրանցից մի քանիսը.

                        1. Այն ապահովում է մի միջավայր, որտեղ սովորողները ներգրավված են բազմապիսի աշխատանքների մեջ, որոնք հեշտացնում են առարկայի յուրացումը

                        2. Սովորողները կարող են կիսել, զարգացնել իրենց ունեցած գիտելիքներն ու հմտությունները և ձեռք բերել նորը

                        3. Փոխադարձ հարգանք խմբի յուրաքանչուր անդամի հանդեպ

                        4........ ?
                        5........?
                        Уважаемая Anush важной задачей современной школы является развитие творческого мышления и продуктивной деятельности учащихся. Актуальным остается использование в обучении приемов и методов, которые формируют умение самостоятельно добывать новые знания, собирать необходимую информа¬цию, умение выдвигать гипотезы, делать выводы и умозаключения.
                        Общая дидактика и частные методики в рамках учебного предмета при¬званы решить проблемы, связанные с развитием у школьников умений и навыков самостоятельности и саморазвития.
                        Конечный результат - сформированность умений и развитие навыков мышления, то есть способность к самообучению.

                        Comment

                        • #57

                          Հարգելի կոլեգա, շնորհակալ եմ Ձեր անդրադարձի համար։ Այսօր սովորողներին առարկայական գիտելիքներ մատուցելուց բացի խիստ անհրաժեշտ է նաև մեծ ուշադրություն դարձնել ստեղծագործական մտքի զարգացմանը, և ինչպես Դուք եք նկատել պետք է խրախուսել երեխաներին, որպեսզի կարողանան ինքնուրույն աշխատել, կատարել հետազոտություններ և համապատասխան վերլուծություններ։

                          Comment

                          • #58
                            Խմբային աշխատանք, թե՞ համագործակցություն.արդյո՞ք այս եկու հասկացությունների միջև կա որևէ տարբերություն:

                            Կագանի համագործակցային մեթոդները ոչ մի կերպ չպետք է շփոթել խմբային աշխատանքի հետ :
                            Շատ ուսուցիչներ կարծում են, որ իրենք կիրառում են համագործակցային մեթոդներ, երբ պարզապես կազմակերպում են խմբային աշխատանք: Ոՙ՞ն է տարբերությունը:
                            Խմբային աշխատանքում ուսուցիչը պարզապես ձևավորում է սովորողների խմբեր և հանձնարարում նրանց քննարկել որևէ թեմա կամ կատարել կոնկրետ աշխատանք:
                            Երկու դեպքում էլ/խմբային աշխատանք, համագործակցային աշխատանք/ աշակերտներին տրվում են հրահանգներ աշխատանքներ կատարելու համար, սակայն խմբային աշխատանքի դեպքում չի գործում այն հատուկ համակարգը , որը կոչվում է PIES
                            P = Positive Interdependence
                            I = Individual Accountability
                            E = Equal Participation
                            S = Simultaneous Interaction

                            Արդյունքն իհարկե , կանխատեսելի է, և ոչ միշտ կարող է ապահովել մեծ արդյունավետություն:
                            Օրինակ՝ խմբում աշակերտներից մեկը կարող է ունենալ լեզվական բարձր մակարդակ, իսկ մյուսը լինել սկսնակ: Ավելի ՛՛ ուժեղ՛՛ աշակերտը կկատարի հանձնարարության մեծ մասը , եթե ոչ ամբողջը: Արդյունքում՝ տրված աշխատանքն առավել օգտակար կլինի առաջին աշակերտի համար , քանի որ նա ավելի ակտիվորեն է մասնակցել քննարկումներին և ավելի շատ է կիրառել նոր և հիմնական բառապաշարը՝ զարգացնելով խոսակցական և հաղորդակցական հմտությունները:
                            Այսպիսով, PIES կառուցվածքին չհետևող խմբային աշխատանքում չկա սովորողների հավասար մասնակցություն և լեզվական հմտությունների հավասարաչափ կիրառում:

                            Comment

                            • #59
                              Արդյունքում , պետք է նշել,որ PIES համակարգը սովորողների մոտ ապահովում է դրական փոխկախվածություն, անհատական պատասխանատվություն, հավասար մասնակցություն և միաժամանակյա փոխգործակցություն: Հետևաբար այս կառույցին հետևելու արդյունքում կարող ենք ունենալ լավ ձևավորված համագործակցային խմբեր:
                              Վերջին խմբագրողը՝ Anush P; 30-04-19, 01:03.

                              Comment

                              • #60
                                Պասի Սոլբերգ
                                Պասի Սոլբերգը նկարագրում է համագործակցային ուսուցման զարգացումը Ֆինլանդիայում և դրա առավելություններն այսօր: Ի տարբերություն IASCE ֆորումի մասնակից մյուս երկրների՝ Ֆինլանդիայում 1970-ականներին համագործակցային ուսուցման առաջին ներդրումը ոչ թե համալսարանների, այլ դպրոցական կենտրոնացված բարեփոխումների նախաձեռնությունն է եղել:

                                ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ

                                Հինգ միլիոն բնակչությամբ Ֆինլանդիան Եվրամիության ամենահյուսիսային անդամն է: Հայտնի է իր բարձրակարգ արդյունաբերությամբ, ժողովրդավարական կառավարմամբ, կաշառակերության ցածրագույն մակարդակով և ամենամրցունակ տնտեսությամբ: Դպրոցներն անկախ են, ուսուցիչները՝ ազատ արտաքին հսկողությունից, ինչպիսիք են տեսչական ստուգումը, ստուգարքը և գնահատականը: Ուսուցման ամենատարածված ձևը մնում է ավանդական ներկայացում-փաստարկումը՝ համեմված այլընտրանքային ուսուցման հազվադեպ գործածությամբ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը:
                                Ֆիննական դպրոցին բնորոշ գծերից մեկն այն է, որ դպրոցական բոլոր մակարդակներում դասավանդողները պարտավոր են «վարպետի աստիճան» ստանալ: Այդ դասընթացներն այնպիսի հիմնավոր տեսական հենք են տալիս, որ ուսուցիչները կարող են հանգիստ քննարկել և համեմատել մանկավարժական բարդ հասկացություններ՝ ներառյալ համագործակցային ուսուցումը: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ համագործակցային ուսուցումը նախընտրելի է Ֆինլանդիայում, քան որևէ այլ երկրում: Իսկ վերապատրաստումների գիտական ուղղվածությունը առաջացրել է շատերի, մանավանդ ամենափորձառուների կասկածները: Նրանք կարծում են, որ համագործակցային ուսուցումը ոչ այլ ինչ է, քան նորաձև հերթական շարժումը կրթական բարեփոխումների երկար պատմության մեջ:
                                Ուսուցիչներն ազատ են իրենց դասարաններում աշխատելու իրենց նախընտրած ուսուցման մեթոդներով: Դասասենյակները հարմար կահավորված են, դասարաններում աշակերտների թիվը՝ փոքր: Բոլոր դպրոցները վայելում են իրենց դպրոցին համապատասխան ուսումնական պլան կազմելու ազատությունը: Ծնողների մեծամասնությունն ազատամտորեն է տրամադրված ուսուցման ձևից և մեթոդներից իր սպասումների և պահանջների նկատմամբ: Աշխատանքային շուկան, անհատ տեսաբանները և սովորողների ասոցիացիաները շարունակ խրախուսում են ուսուցիչներին՝ կենտրոնանալու համագործակցային մոտեցումների ու հմտությունների վրա: Ոչ մի արտաքին կամ վարչական խոչընդոտ չկա, որը կարող է խանգարել ուսուցիչների այդ աշխատանքին:

                                Փոփոխության վաղ շրջան

                                Երբ 1970-ականներին իննամյա ընդհանուր դպրոցը բացվեց, առաջնորդող մանկավարժական ուղղությունը խմբային աշխատանքն էր՝ հիմնված այն նախնական գաղափարների վրա, որ 20 տարի առաջ զարգացնում էր պրոֆեսոր Մետի Կոսկենիետին: Ուսուցիչների մեծամասնությունն արագ վարժվեց փոքր խմբերով ուսուցում կազմակերպելու մեթոդին: Հավատացած էին, որ այդ եղանակով տարբեր կարողության և սոցիալական պատկանելության սովորողները կարող են շփվել՝ հասնելով ցանկալի արդյունքների: Իսկ 1980-ականների սկզբին կրթական համակարգն արդեն փոխվել էր, և բոլոր ուսուցիչներն էին տիրապետում «խմբային աշխատանքին»:
                                Հեշտ էր գուշակել, որ կրթական փոխության և խմբային աշխատանքի նկատմամբ այս պարզեցված մոտեցումը չէր հանգեցնի սպասված արդյունքի: Հատկապես փորձառու ուսուցիչները հեգնում էին մանկավարժական նորամուծությունները և արագ հետ դարձան ուսուցման սովորական եղանակին:
                                Համագործակցային ուսուցումը 15 տարի հետո վերագնահատվեց ինստիտուտների միջոցով, հետազոտողների և վերապատրաստողների օգնությամբ: 1980-ականները մանկավարժական նորամուծությունների տարիներ էին՝ ներառյալ նախագծային աշխատանքների մուտքը դպրոց և ուսուցման նոր մեթոդները, կապերը միջազգային կրթական ցանցերի հետ, ինչպիսիք են UNESCO-ի INISTE ծրագիրը և Բալթյան նախագիծը:
                                90-ականների սկզբին պրոֆեսոր Վիլիո Կոհոնենը և նրա հետազոտական խմբերը Թեմփրի համալսարանից սկսեցին համագործակցել Դավիթ և Ռոջեր Ջոնսոնների, Էլիզաբեթ Կոհենի և Սպենսեր Կոգանի հետ: Ֆինլանդիայում այս շրջանը դպրոցում ուսուցման այլընտրանքային մեթոդների ինտենսիվ զարգացման շրջան էր: Համագործակցային ուսուցումն ուղղված էր այն ուսուցիչներին, որոնք սկսել էին գիտակցել, որ ավանդական թելադրված վարժանքը չէր բերում ավելի ամբողջական արդյունքի: Ֆինլանդիայում այդ ժամանակ առաջին անգամ պրոֆեսոր Կոհոնենը հրատարակեց հոդվածներ և կազմակերպեց համագործակցային դասընթացներ: Շուտով ձևավորվեց ակտիվ ուսուցիչների և հետազոտողների, վերապատրաստողների միություն: Նրանցից ոմանք սկսեցին մշակել ֆիննական մեթոդական մոդելներ և համադրություններ, որոնցից շատերը ինքնատիպ զարգացում ստացան Հյուսիսային Ամերիկայում:

                                Համագործակցային ուսուցումը և 1994թ. նոր Կրթակարգը

                                Համագործակցային ուսուցումն արագորեն դարձավ ժամանակակից և ցանկալի թեմա վերապատրաստման դասընթացներում, ինչպես նաև դպրոցի զարգացման նախագծերում: 1994-ին Ֆինլանդիայում այս թեմայով Ասկո Լեպիլամպիի և իմ հեղինակությամբ առաջին գիրքը հրատարակվեց: Այդ ժամանակ երկրի բոլոր մասերում հազարավոր ուսուցիչներ մասնակցում էին համագործակցային ուսուցման 2-8-օրյա վերապատրաստման ծրագրերի: Համագործակցային ուսուցման միջազգային մասնագետներ, ինչպիսիք են Յիլ Շարանը և Շլոմո Շարանը, էլիզաբեթ Կոհենը, Դավիդ Ջոնսոնը և Ռոջեր Ջոնսոնը, վերապատրաստում էին ուսուցիչներին և վերապատրաստողներին:
                                Միևնույն ժամանակ Ազգային նոր կրթակարգն ընդգծում է սոցիալական հմտությունների դերը, որոնց կարելի է հասնել՝ օգտագործելով ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ, բարձրացնելով ուսուցման որակը: Շատերն էին հավատում, որ համագործակցային ուսուցումը կիրականացնի այս ակնկալիքները: Իսկապես, կրթակարգով բարեփոխումներն ու համագործակցային ուսուցման տարածումը փոխկապակցված էին: Դպրոցներում Կրթակարգի ներդրումից հետո համագործակցային ուսուցման մեթոդներն ուսուցիչները սկսեցին մշտապես կիրառել։
                                Այնուամենայնիվ, առաջին փորձերը և 1970-ականների կրթական բարեփոխումների հուշերը ուսուցիչներին գաղափարական երկու խմբի բաժանեցին: Նրանք, ովքեր այդ նոր գաղափարները փորձարկել էին նաև 20 տարի առաջ, դեռ խոստանում էին, որ խմբային աշխատանքը կլուծի ուսուցման հետ կապված շատ պրոբլեմներ: Մյուս կողմից վերջին շրջանում վերապատրաստված, վարպետության նոր աստիճան ստացած շատ բարձրակարգ ուսուցիչներ միասին սովորելու գաղափարն ավելի էին գերադասում, քան մրցակցությունն ու մենակ աշխատելը: Իսկ պահպանողականների ջոկատն իր ձայնը բարձրացրեց ասելու, որ համագործակցային ուսուցումը ոչ մի նոր բան չունի առաջարկելու: Այս խմբի ուսուցիչները հասկանում էին ավանդական ուսուցումից շեղվելու բարդությունները: Սկզբունքային հակասությունների այս դաշտում ուսուցիչներին կողմնորոշվելու ուժ և գաղափարներ էր տալիս աճող իրազեկությունը համագործակցային ուսուցան դրույթներին:

                                Ներկա իրավիճակը. թեմաներ և դիլեմաներ

                                Որպես գլոբալիզացիայի հետևանք՝ ֆիննական դպրոցներում մրցակցությունն աճել է: Ուսուցիչները փորձում են հավասարակշռել մրցակցային աշխարհը և առավել համագործակցային կյանքը դպրոցներում: Համագործակցային ուսուցումը մնում է մանկավարժական ամենաընդունելի գաղափարներից մեկը և արդեն դպրոցների զարգացման ծրագրերում չափազանց հաճախ է գործածվում:
                                Շնորհակալություն ֆիննական տեսչություններին. ֆիննական դպրոցները դեռ բարեհոգաբար ազատ են ծանր ստուգումներից և արտաքին գնահատումից: Ուսուցիները դեռ իրենք են կազմակերպում իրենց նախընտրած ուսուցումը:
                                Մի քանի փոքր փորձարկումներ անցկացվեցին համագործակցային ուսուցման որոշ մեթոդների վերաբերյալ: Դրանցից մեկը օտար լեզվի ուսուցման համալիր հրահանգավորումն էր: Այս նախաձեռնությունը մշակվել է Թեմփր համալսարանում, ըստ Վիլիո Կոհոնենի տեսության՝ ներառելով նաև Էլիզաբեթ Կոհենի և նրա օգնականների մտքերն ու աշխատանքները: Ջոնսոն եղբայրները զարգացրեցին համագործակցային ուսուցման սկզբունքային կաղապարը և տեղայնացրին։ Հետազոտողների խումբն ընտրեց մի քանի միջնակարգ դպրոց և մի քանի համալսարան. փորձարկումը ղեկավարում էին Յիլ Շարանը և Շլոմո Շարանը:
                                1990-ականների սկզբից իմ գործընկերներն ու ես փորձել ենք համագործակցային ուսուցումն առավել ամբողջական ներդնել, բայց հաճախ կենտրոնացել ենք հիմնարար սկզբունքները հասկանալու և հիմնական հմտությունները մշակելու վրա։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ նախաձեռնությունը զարգացվել է և ներառվել շատ դպրոցական հաջողված նախագծերում և ծրագրերում: Ավելին, համագործակցային ուսուցման գաղափարները տարածվել են նաև առաջատար դպրոցներում, կրթության կառավարման մեջ միավորված ղեկավարման աշխարհում:
                                Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում գրավել է կրթության զարգացման ամբողջ ոլորտը։ Այս պահին հետևյալ երեքն են ամենահաճախ քննարկվող հարցերը։

                                Հիմնավոր վերապատրաստման պակաս։ Ուսուցիչների մեծամասնությունը կարծում է, որ հնարավոր է տիրապետել համագործակցային մեթոդներին՝ հաճախելով միայն կարճաժամկետ դասընթացների: Հետևաբար շատ ուսուցիչներ մակերեսային գիտելիքներ ունեն այս ուսուցման վերաբերյալ, չունեն խորը և լայն ընկալում, կիրառման հմտություն:
                                Համագործակցային ուսուցումը անբավարար է ներառված մանկավարժական ուսուցման ծրագրերում: Համալսարանական շատ ծրագրեր դեռ թերագնահատում են համագործակցային ուսուցման դերը ուսուցման մեջ և մանկավարժական կրթության հարցում: Թեև այն ներառված է մանկավարժական կրթության հայեցակարգում, սակայն հիմնականում համարվում է ուսումնասիրության տեսական նյութ: Հետևաբար, նոր պատրաստվող ուսուցիչները լսել են համագործակցային ուսուցման մասին, սակայն այդ մեթոդները ուսուցման գործում կիրառելու բավարար փորձ չունեն:
                                Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման լուրջ գործնական մշակումներ չեն ստեղծվել, բացառությամբ Վիլիո Կոհոնենի և գործընկերների (2001թ.) և իմ ու Ջոն Բերրիի (2002թ., 2003թ.) մի քանի աշխատանքների։ Օրինակ՝ ոչ մի դոկտորական թեզ չի գրվել Ֆինլանդիայում համագործակցային ուսուցման մասին, հակառակ նրան, որ ուսուցչության մեջ այն գնահատված և տարածված է։
                                Դպրոցներում համագործակցային ուսուցումն առավել լավ կիրառելուն վերաբերող հարցերից մեկը հրահանգավորող նյութերի անմատչելիությունն է։ 2002թ. ես և Շլոմո Շարանը ֆինն ուսուցիչների և վերապատրաստողների համար խմբագրել ենք Համագործակցային ուսուցման ձեռնարկի (2002թ.) ֆիննական տարբերակը։ Սակայն ուսումնական նյութերը՝ աշխատանքային թերթիկեր, խաղեր, նախագծային ուղղություններ և այլն, դեռ չեն օգտագործվում։ Շատ ուսուցիչներ կան, որ համարում են, որ դժվար է ձեռնարկի նյութերը դասարանին հասցնելը։ Հրատարակիչները չեն հետաքրքրվում մեթոդաբանությանը վերաբերող ինչ-որ նյութի արտադրությամբ։
                                Ավարտելով ասեմ, որ դպրոցներում համագործակցային ուսուցման զարգացումը կախված է ուսուցիչներից, որոնք կարևորում են սովորողի հասարակական և ճանաչողական զարգացումն ավելի, քան թեստերն ու քննությունները: Մինչև հիմա համագործակցային ուսուցումն ունեցել է զարգացման համար անհրաժեշտ հիմք։ PISA -ի ուսումնասիրությունը պարզել է, որ ուսուցիչներին հարգելու և վստահելու ֆիննական եղանակը ոչ միայն ուսումնական լավ արդյունք է ապահովում, այլ նաև ուղղորդում է ուսուցիչներին մշտապես ներդնելու մանկավարժական նոր գաղափարներ՝ առանց վախենալու սխալվելուց կամ ձախողման «մեղքից»։ Դեռ շատ հետազոտություններ և երկարաժամկետ մանկավարժական զարգացման ծրագրեր են պետք համագործակցային ուսուցումը մանկավարժության մեջ ուսուցիչների և ուսուցիչ պատրաստողների համար մշտական մասնագիտական հետազոտությունների առարկա դարձնելու համար: Այնուամենայնիվ, վերադառնալով սովորողների գաղափարներին և ուսուցիչների համոզմունքներին, նշենք, որ համագործակցային ուսուցումն ունի դպրոցներում կարևորագույն մոտեցում դառնալու, այս աշխարհին համապատասխան գիտելիքներով խաղաղասեր քաղաքացի կրթելու բոլոր նախադրյալները:
                                Հ.գ. գուցե երկար է,բայց հետաքրիիր է, կարդացեք, հարգելի կոլեգաներ։
                                Վերջին խմբագրողը՝ Kristine Charchyan; 01-05-19, 12:31.

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X