Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Համագործակցային ուսուցման մեթոդների կիրառումը օտար լեզվի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    2. Tea Party Strategy / Թեյախնջույք

    Մեթոդը կոչվում է Tea Party, որովհետև աշակերտները կարծես թե թեյի խնջույքի են եկել: Նրանք կարող են զբոսնել, լսել միմյանց , քննարկել ուսուցչի առաջադրած հարցերը:
    Կարելի է նաև աշակերտներին կանգնեցնել 2 շարքով ՝ դեմ դիմաց: Ուսուցիչը կարդում է հարցը, աշակերտները լսում են այն և քննարկում իրենց դիմաց կանգնած ընկերոջ հետ:Ժամանակի սպառվելուց հետո , վերջին աշակերտը գալիս է առաջ և բոլորը գնում են 1 քայլ դեպի աջ: Այսպիսով, կազմվում են նոր զույգեր, ովքեր պատրաստվում են քննարկել հաջորդ հարցը: Այսպես կարելի է շարունակել 4-5 անգամ, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան յուրաքանչյուր հարցի շուրջ զրուցեն նոր ընկերոջ հետ:

    Comment


    • #17
      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      Խճանկարի ժամանակ աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի:Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ:Փորձագետները ուսումնասիրում են ենթաթեման, հավաքում տեղեկատվություն:Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում են և հարստացնում իրենց նյութերը:Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման:Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից:Արդյունքներն ամփոփվում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:
      Հարգելի Տաթևիկ, շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար : Խճանակարն ունի տարբեր կիրառման ձևեր, Ձեր կողմից առաջադրված տարբերակը նույնպես հետքրքիր էր:

      Comment


      • #18
        Anush P-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Зогранян С.А., շնորհակալ եմ մեկնաբանության համար:

        Այո, ես լիովին համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ խմբային աշխատանքների համար խմբերում պետք է ընդգրկվեն տարբեր կարողություններ , գիտելիքներ և լեզվական մակարդակ ունեցող աշակերտներ:
        Այս կերպ փոխադարձ օգնության միջոցով ՛՛ ուժեղ ՛՛աշակերտների գիտելիքն ամրապնդվում է համեմատաբար առավել թույլ ընկերներին օգնելու ընթացքում
        Հարգելի Anush P եկեք շարունակենք մեր մտքերը այս թեմայի շուրջ: Խնդրում եմ ինձ ներել կարծիքս ռուսերենով շարադրելու համար:
        Организация группового общения начинается с формирования речевых групп с учетом психологической совместимости детей. Оптимальный состав группы –три–четыре человека. При этом в каждой группе есть сильный, средний и слабый ученики, обязательно девочки и мальчики. Если группа на протяжении нескольких уроков ра-ботает слаженно, то она работает в этом составе постоянно. Думаю что наиболее удачными оказываются группы, где их члены дополняют друг друга: один работоспособен, но не эмоционален; другой обладает личным опытом, но слабо успе-вает; третий мало знает, но интересуется данным вопросом. В процессе работы воз-никает чувство сотрудничества, взаимной поддержки.
        Группы не соревнуются друг с другом, так как главная цель –это успешное вы-полнение поставленных задач и высокая степень усвоение материала. На таких уро-ках оцениваютсяне столько знания, сколько старания и усилия учеников. Очень часто результаты труда каждого члена группы оценивают сами её участники. Как правило, всем учащимся раздаются оценочные листы, где они выставляют баллы друг другу. Очень важным в данной работе являетсяспособность учеников оценить свой соб-ственный труд, поэтому одним из пунктов в оценочном листе является самооценка. На нашвзгляд этот завершающий этап урока позволяет каждому ученику проанали-зировать не только работу своих товарищей, но и свою собственную. Для внедрения и использования организации обучения в сотрудничестве, для вовлечения каждого ученика в активную познавательную деятельность ичтобы уделять внимание обуче-нию культуре общения необходимо приближаться к намеченной цели постепенно и терпеливо шаг за шагом, уча своих учеников.
        Վերջին խմբագրողը՝ Зогранян С.А.; 22-02-19, 22:12.

        Comment


        • #19
          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
          Խմբային աշխատանքների հիմքում ընկած են սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը,գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական,ակտիվ մասնակցությունը:Դրանք ուսուցման ընթացքում ապահովում են ակտիվ միջավայր,միջանձնային հարաբերություններ,հանդուրժողականություն,հասակակիցների հետ հարաբերություններ,ինքնուրույնություն,ավելի բարձր կարգի տրամաբանություն,համերաշխություն,միմյանց օգնելու պատրաստակամություն:
          Հարգելի Տաթևիկ, համամիտ եմ : Նաև հավելեմ, որ այս մեթոդներն օգնում են աշակերտների ինքնակազմակերպմանը, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց, այլ ամբողջ խմբի համար:

          Comment


          • #20
            Tea Paty Protocol

            Վերջին խմբագրողը՝ manush; 22-05-19, 17:44.

            Comment


            • #21
              եվս 2 հետաքրքիր համագործակցային մեթոդ:
              Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։ Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։

              Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։

              Comment


              • #22
                Հարգելի՛ Անուշ,խնդրում եմ ներկայացրեք Ձեր կիրառած տարբերակը:

                Comment


                • #23
                  Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Անուշ,խնդրում եմ ներկայացրեք Ձեր կիրառած տարբերակը:

                  Հարգելի Տաթևիկ , ես շատ հաճախ եմ կիրառում իմ վերը նկարագրած Jigsaw-ի տարբերակը և Tea Party-ն: Առաջիկայում կներկայացնեմ մի քանի մեթոդներ ևս, որոնք շատ հետաքրքիր և կարևոր են նաև գրավոր խոսքի զարգացման համար:
                  Վերջին խմբագրողը՝ Anush P; 23-02-19, 00:10.

                  Comment


                  • #24
                    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    եվս 2 հետաքրքիր համագործակցային մեթոդ:
                    Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։ Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։

                    Հինգրոպեանոց ազատ շարադրանք: Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։
                    Շնորհակալություն Ձեր առաջարկների համար : Իսկ ինչպե՞ս եք կիրառում Հինգրոպեանոց ազատ շարադրանք թեման համագործակցային խմբում:

                    Comment


                    • #25
                      Հետաքրքիր համագործակցային մեթոդ է <<Ձնագնդի>> մեթոդը.
                      1.ՈՒսուցիչն աշակերտներին ներկայացնում է որևէ պատմություն,առաջադրանք:
                      2.Անհատական աշխատանք,ի՞նչ միտք է ծագում առաջին հերթին:Աշակերտները գրում են իրենց գաղափարների(կարծիքների) ցանկը այդ պատմության վերաբերյալ:
                      3.Կազմում են զույգեր և իրար ներկայացնում անձնական կարծիքները:Ապա միասին ձևակերպում 2-ի համար ընդհանուր 3-5 կարծիք,որոնք վերցված են իրենց անհատական կարծիքների ցանկից: Գրում են դրանք թղթի վրա:
                      4.Կազմում են 4 հոգանոց խմբեր:Ներկայացնում են զույգերով կազմած կարծիքները և նորից ձևակերպում 4 ընդհանուր կարծիք ամբողջ խմբի համար:Խումբը գրում է դրանք առանձին թղթի վրա:
                      5.2-ական 4 հոգանոց խմբերը միանում են և կազմում 8 հոգանոց մեծ խմբեր:Խմբերը ներկայացնում են իրենց կարծիքները,պարզում նմանություններն ու տարբերությունները:Նորից ձևակերպում են 4 ընդհանուր կարծիք խմբի համար:
                      6.Խմբերի ձևակերպած բոլոր կարծիքները ներկայացվում են:
                      7.Վերջում ուսուցիչը կատարում է անդրադարձ ՝տալով հետևյալ բնույթի հարցեր.
                      .Ի՞նչ զգացմունքներ ունեիք մենակ աշխատելիս:
                      .Ո՞րն էր երկուսով աշխատելու առավելությունը մենակ աշխատելու համեմատ:
                      .Ո՞ր փուլում էին բոլորը հավասար և ակտիվ մասնակցում:
                      .Ո՞ր փուլում էր ավելի հեշտ որոշումների կայացումը:
                      .Արդյո՞ք բոլորը մասնակցեցին քննարկմանը 8 հոգանոց խմբով ախատելիս:
                      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 23-02-19, 00:31.

                      Comment


                      • #26
                        Հարգելի Տաթևիկ, շնորհակալ եմ Ձեր գրառման համար:
                        Շատ հետքրքիր մեթոդ էր ՛՛Ձնագնդին՛՛, և նրա կիրառումը օտար լեզվի դասերին կապահովի աշակերտների համագործակցությունը մեծ խմբերի միջև, կնպաստի բանավոր խոսքի և հաղորդակցական հմտություննեի , ինչպես նաև քննադատական մտածողության զարգացմանը:

                        Իսկ անդրադարձի փուլը/ Feedback/ ևս մեկ անգամ կօգնի երեխաներին կատարել ինքնավերլուծություն և անդրադարձ / Self-reflection/ ձեռք բերված գիտելիքին:

                        Comment


                        • #27
                          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հետաքրքիր համագործակցային մեթոդ է <<Ձնագնդի>> մեթոդը.
                          1.ՈՒսուցիչն աշակերտներին ներկայացնում է որևէ պատմություն,առաջադրանք:
                          2.Անհատական աշխատանք,ի՞նչ միտք է ծագում առաջին հերթին:Աշակերտները գրում են իրենց գաղափարների(կարծիքների) ցանկը այդ պատմության վերաբերյալ:
                          3.Կազմում են զույգեր և իրար ներկայացնում անձնական կարծիքները:Ապա միասին ձևակերպում 2-ի համար ընդհանուր 3-5 կարծիք,որոնք վերցված են իրենց անհատական կարծիքների ցանկից: Գրում են դրանք թղթի վրա:
                          4.Կազմում են 4 հոգանոց խմբեր:Ներկայացնում են զույգերով կազմած կարծիքները և նորից ձևակերպում 4 ընդհանուր կարծիք ամբողջ խմբի համար:Խումբը գրում է դրանք առանձին թղթի վրա:
                          5.2-ական 4 հոգանոց խմբերը միանում են և կազմում 8 հոգանոց մեծ խմբեր:Խմբերը ներկայացնում են իրենց կարծիքները,պարզում նմանություններն ու տարբերությունները:Նորից ձևակերպում են 4 ընդհանուր կարծիք խմբի համար:
                          6.Խմբերի ձևակերպած բոլոր կարծիքները ներկայացվում են:
                          7.Վերջում ուսուցիչը կատարում է անդրադարձ ՝տալով հետևյալ բնույթի հարցեր.
                          .Ի՞նչ զգացմունքներ ունեիք մենակ աշխատելիս:
                          .Ո՞րն էր երկուսով աշխատելու առավելությունը մենակ աշխատելու համեմատ:
                          .Ո՞ր փուլում էին բոլորը հավասար և ակտիվ մասնակցում:
                          .Ո՞ր փուլում էր ավելի հեշտ որոշումների կայացումը:
                          .Արդյո՞ք բոլորը մասնակցեցին քննարկմանը 8 հոգանոց խմբով ախատելիս:

                          Հարգելի Տաթևիկ, ես այս մեթոդը սիրով կկիրառեմ հատկապես միջին և ավագ դասարաններում , որտեղ աշակերտների անգլերեն բառապաշարը թույլ կտա ակտիվ մասնակցել և պատասխանել ուսուցչի հարցադրումներին:

                          Կցանակնայի իմանալ Ձեր կարծիքը. ո՞ր դասարանում եք կիրառել և ինչպիսի՞ հաջողություն եք ունեցել: Շնորհակալություն:

                          Comment


                          • #28
                            Зогранян С.А.-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Anush P եկեք շարունակենք մեր մտքերը այս թեմայի շուրջ: Խնդրում եմ ինձ ներել կարծիքս ռուսերենով շարադրելու համար:
                            Организация группового общения начинается с формирования речевых групп с учетом психологической совместимости детей. Оптимальный состав группы –три–четыре человека. При этом в каждой группе есть сильный, средний и слабый ученики, обязательно девочки и мальчики. Если группа на протяжении нескольких уроков ра-ботает слаженно, то она работает в этом составе постоянно. Думаю что наиболее удачными оказываются группы, где их члены дополняют друг друга: один работоспособен, но не эмоционален; другой обладает личным опытом, но слабо успе-вает; третий мало знает, но интересуется данным вопросом. В процессе работы воз-никает чувство сотрудничества, взаимной поддержки.
                            Группы не соревнуются друг с другом, так как главная цель –это успешное вы-полнение поставленных задач и высокая степень усвоение материала. На таких уро-ках оцениваютсяне столько знания, сколько старания и усилия учеников. Очень часто результаты труда каждого члена группы оценивают сами её участники. Как правило, всем учащимся раздаются оценочные листы, где они выставляют баллы друг другу. Очень важным в данной работе являетсяспособность учеников оценить свой соб-ственный труд, поэтому одним из пунктов в оценочном листе является самооценка. На нашвзгляд этот завершающий этап урока позволяет каждому ученику проанали-зировать не только работу своих товарищей, но и свою собственную. Для внедрения и использования организации обучения в сотрудничестве, для вовлечения каждого ученика в активную познавательную деятельность ичтобы уделять внимание обуче-нию культуре общения необходимо приближаться к намеченной цели постепенно и терпеливо шаг за шагом, уча своих учеников.
                            Հարգելի Зогранян С.А, շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար: Իհարկե կարող ենք այս թեմայի շուրջ քնննարկումներ կատարել ցանկացած լեզվով ՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն:

                            Հետաքրքիր էր Ձեր գրառումը համագործակցային խմբերի ձևավորման վերաբերյալ, որտեղ անշուշտ ուսուցչից պահանջվում է մեծ հմտություն , քանի որ ճիշտ ձևավորված խումբը կգրանցի համագործակցության բարձր արդյունքներ:

                            Կարևոր էր նաև գնահատման մասը. ես համակարծիք եմ Ձեզ հետ, որ աշակերտները պետք կարողանան օբյեկտիվ կերպով գնահատեն և՛ իրենց , և՛ ընկերներին: Այս հարցում նորից մեծ է մեր անելիքը, որպեսզի մեր օրինակով և անաչառությամբ նրանց սովորեցնենք ճիշտ գնահատում միմյանց/, ինքնագնահատում, ինքնավերլուծություն և ինչու ոչ նաև ինքնաքննադատություն:

                            Comment


                            • #29
                              Հարգելի Անուշ , դիցուք մեր դասի թեման է "seasons".խթանման փուլում շարադրում են իրենց ունեցած բառապաշարով,որն ավելի պարզ է լինում։Կշռադատման փուլում ունենում են նոր բառապաշար,օգտագործում են նոր սովորած բառերն ու բառակապակցությունները։Ակտիվանում են ,եթե թեմայի վերաբերյալ idoms(դարձվածքներ) են օգտագործում։
                              Վերջին խմբագրողը՝ Kristine Charchyan; 23-02-19, 22:06.

                              Comment


                              • #30
                                Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Անուշ , դիցուք մեր դասի թեման է "seasons".խթանման փուլում շարադրում են իրենց ունեցած բառապաշարով,որն ավելի պարզ է լինում։Կշռադատման փուլում ունենում են նոր բառապաշար,օգտագործում են նոր սովորած բառերն ու բառակապակցությունները։Ակտիվանում են ,եթե թեմայի վերաբերյալ idoms(դարձվածքներ) են օգտագործում։
                                Շնորհակալություն, հարգելի Քրիստինե: Դուք ճիշտ եք նկատել, իդիոմների դերն իսկապես կարևոր է օտար լեզվի ուսուցման մեջ:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X