Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչպես բարձրացնել գիտելիքների նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
    https://lib.armedu.am/resource/19926
    Կից ներկայացնում եմ ինտեգրված բաց դասի պլան և պրեզենտացիա ՝ միջառարկայական կապի և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՝ անգլերեն և կենսաբանություն առարկաների համագործակցությամբ։
    Հարգելի՛ կոլեգաներ, խնդրում եմ հայտնեք Ձեր առաջարկություններն ու դիտողությունները։
    Հարգելի Հասմիկ,
    Անհերքելի է, որ միջառարկայական կապը հետաքրքրում է սովորողին, հատկապես առողջ ապրելակերպին վերաբերող թեման շատ արդիական է, և աշակերտները սիրով են ուսումնասիրում այն, սովորում բառապաշարը և հմտորեն կիրառում։ Մեթոդների բազմազանությունը, թվային տեխնոլոգիաների կիրառումը առավել հարստացնում են դասը, ինչը տեսանելի և զգալի էր Ձեր դասի պլանում։ Սահիկահանդեսը բավականին հագեցած է ասացվածքներով, առողջ ապրելակերպ, սնունդ քարոզող նյութերով, խորհուրդներով և ակտիվ բարապաշարով։ Կարծում եմ դասը ինտեգրված դասի հիանալի օրինակ է։

    Comment

    • #32
      vardik-ի խոսքերից Նայել գրառումը
      ՏՀՏ-ների և մյուս առարկաների ինտեգրումը և միջառարկայական կապերը նպաստում են երեխաների կողմից աշխարհի ու երևույթների միասնական, ամբողջական ընկալմանը, տարբեր բնագավառներից գիտելիքների, փաստերի ու գաղափարների համադրմանը, իմաստավորմանն ու գնահատմանը, ինչը խթանիչ գործոն է սովորողների ճանաչողական, ստեղծագործական գործունեության համար: ՏՀՏ-ների օգտագործումով ինտեգրված դասերը թույլ են տալիս բարձրացնել սովորողի մոտիվացիան տվյալ առարկայի ուսումնասիրության ժամանակ, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունը, ձևավորել ընդհանուր աշխարահայացք ժամանակակից գիտական հիմքի վրա...
      Շնորհակալություն Ձեր տեսկետը ներկայացնելու համար, հարգելի Վարդիկ։ Միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ, գրականությունից նյութեր ընտրելու, տեսաֆիլմերի դիտումների, համացանցից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու, համապատասխան թեմայով ռեֆերատներ գրելու, պրեզենտացիաների, ուսումնական նյութերի ստեղծման, վիրտուալ ուսումնական ճամփորդությունների միջոցով աշակերտի մետ հետաքրքրություն է առաջանում առարկայի նկատմամբ։
      Միևնույն թեման ուսումնասիրվում է տարբեր տեսանկյուններից, միաժամանակ տարբեր առարկաների ուսուցիչների օգնությամբ, հաճախ` նույն դասաժամի ընթացքում: Արդյունքում սովորողը ամբողջական պատկերացում է ստանում տվյալ թեմայից:
      Սովորողները տիրապետելով ՏՀՏ-ներին` դասապրոցեսում և գնահատման ժամանակ կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը, և էլեկտրոնային գրատախտակը:

      Comment

      • #33
        hasmikchar-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Հասմիկ,
        Անհերքելի է, որ միջառարկայական կապը հետաքրքրում է սովորողին, հատկապես առողջ ապրելակերպին վերաբերող թեման շատ արդիական է, և աշակերտները սիրով են ուսումնասիրում այն, սովորում բառապաշարը և հմտորեն կիրառում։ Մեթոդների բազմազանությունը, թվային տեխնոլոգիաների կիրառումը առավել հարստացնում են դասը, ինչը տեսանելի և զգալի էր Ձեր դասի պլանում։ Սահիկահանդեսը բավականին հագեցած է ասացվածքներով, առողջ ապրելակերպ, սնունդ քարոզող նյութերով, խորհուրդներով և ակտիվ բարապաշարով։ Կարծում եմ դասը ինտեգրված դասի հիանալի օրինակ է։
        Հարգելի Հասմիկ, շնորհակալ եմ լավ գնահատականի համար։ Յուրաքանչյուր կարծիք և դիտողություն շատ կարևոր է ինձ համար։
        Այսպիսի դասերի օրինակներ սովորել են պատրաստել նաև իմ աշակերտները, և նշեմ, որ հաճույքով են աշխատում ոչ միայն լեզվին տիրապետող աշակերտնեը, այլ նաև թույլ սովորողները, ովքեր անգամ անգլերենով դժվարանում են ներկայացնել այն։

        Comment

        • #34
          https://lib.armedu.am/resource/24840

          Ավստրալիա թեմայով այս սահիկահանդեսն ավելի կհետաքրքիր կդարձնի Ձեր օտար լեզվի դասը, որն անցնում են 9-րդ և 11-րդ դասարաններում։ Հուսամ կներկայացնեք այն Ձեր դասաժամին՝ համապատասխան թեման անցնելիս։
          Այստեղ ներկայացվում է միջառարկայական կապը ՝ անգլերեն և աշխարհագրություն առարկաների միջև։

          Comment

          • #35
            Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
            https://lib.armedu.am/resource/24840

            Ավստրալիա թեմայով այս սահիկահանդեսն ավելի կհետաքրքիր կդարձնի Ձեր օտար լեզվի դասը, որն անցնում են 9-րդ և 11-րդ դասարաններում։ Հուսամ կներկայացնեք այն Ձեր դասաժամին՝ համապատասխան թեման անցնելիս։
            Այստեղ ներկայացվում է միջառարկայական կապը ՝ անգլերեն և աշխարհագրություն առարկաների միջև։
            Հարգելի Հասմիկ, նայեցի, շատ հետաքրքիր և ուսանելի դաս եք ներկայացրել, որն ավելի դյուրին կդարձնի« Ավստրալիա» թեման անցնելիս։
            Last edited by Մարինե Յարմալոյան; d.m.Y, H:i.

            Comment

            • #36
              hasmikchar-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Հասմիկ,
              Անհերքելի է, որ միջառարկայական կապը հետաքրքրում է սովորողին, հատկապես առողջ ապրելակերպին վերաբերող թեման շատ արդիական է, և աշակերտները սիրով են ուսումնասիրում այն, սովորում բառապաշարը և հմտորեն կիրառում։ Մեթոդների բազմազանությունը, թվային տեխնոլոգիաների կիրառումը առավել հարստացնում են դասը, ինչը տեսանելի և զգալի էր Ձեր դասի պլանում։ Սահիկահանդեսը բավականին հագեցած է ասացվածքներով, առողջ ապրելակերպ, սնունդ քարոզող նյութերով, խորհուրդներով և ակտիվ բարապաշարով։ Կարծում եմ դասը ինտեգրված դասի հիանալի օրինակ է։
              Հարգելի Հասմիկ ՝ հետաքրքիր և ուսանելի պրեզենտացիա է։ Շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար։

              Comment

              • #37
                YeritsyanG-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Հասմիկ ՝ հետաքրքիր և ուսանելի պրեզենտացիա է։ Շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար։
                Շնորհակալ եմ, ինձ համար յուրաքանչյուր կարծիք և դիտողություն շատ կարևոր է։

                Comment

                • #38
                  Սովորողի մոտ օտար լեզվի գիտելիքների հանդեպ հետաքրքրություն բարձրացնելու համար շատ կարևոր է նաև ուսուցչի ընտրած մեթոդը։
                  Մեթոդներ ընտրելիս ուսուցիչը պետք է ավելի հետևողական գտնվի, քանի որ ոչ բոլոր մեթոդներն են խթանում համագործակցությունը աշակերտական խմբերի ներսում, և նույնիսկ հակառակը` կան շատ մեթոդներ, որոնք զարգացնում են մրցակցությունը կամ խթանում են աշակերտների անհատական աշխատանքի զարգացումը: Այնինչ, փոքր խմբային աշխատանքի նպատակը յուրաքանչյուր անդամի ավելի ուժեղ անհատ դարձնելն է:
                  Անհատական հաշվետվությունն ապահովում է, որ խմբում աշակերտները սովորեն և առաջընթաց ունենան: Համագործակցությունը տուժում է, երբ խումբն ընդունում է պատասխանատվությունից խուսափող «ազատ ունկնդիրների»։

                  Comment

                  • #39

                    Միանգամայն արդարացի եք, սակայն համագործակցային ուսուցման հաջողությանը նպաստելու համար պահանջվում են խմբում աշխատելու հմտություններ։ Սոցիալական հմտություններ չունեցող անհատներից խումբ կազմելը և նրանց համագործակցության մղելը անիմաստ է։ Նրանց համագործակցությունը արդյունք չի տա։ Խմբային արդյունավետ աշխատանք ապահովելու համար պետք է հետադարձ կապ ապահովել։ Այն շատ կարևոր է համոզվելու համար, որ յուրաքանչյուր խումբ արդյունավետ է աշխատել և կիրառել է իր գիտելիքները։
                    Last edited by Hasmik Mayilyan; d.m.Y, H:i.

                    Comment

                    • #40
                      Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      https://lib.armedu.am/resource/24840

                      Ավստրալիա թեմայով այս սահիկահանդեսն ավելի կհետաքրքիր կդարձնի Ձեր օտար լեզվի դասը, որն անցնում են 9-րդ և 11-րդ դասարաններում։ Հուսամ կներկայացնեք այն Ձեր դասաժամին՝ համապատասխան թեման անցնելիս։
                      Այստեղ ներկայացվում է միջառարկայական կապը ՝ անգլերեն և աշխարհագրություն առարկաների միջև։
                      Հարգելի Հասմիկ, շատ օգտակար և հետաքրքիր սահիկահանդես էր, իսկապես։ Կարծում եմ, կարելի է նաև նույն կերպ մեկնաբանել Մեծ Բրիտանիա թեման, որն անցնում են 8֊րդ դասարանում։ Երեխաները սահիկահանդեսի շնորհիվ առավել հեշտությամբ պատկերացում կկազմեն Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող երկրների մասին և վերջապես կհասկանան, որ Մեծ Բրիտանիան միայն Անգլիան չէ։
                      Last edited by Hasmik Mayilyan; d.m.Y, H:i.

                      Comment

                      • #41
                        Ալետա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Հասմիկ, շատ օգտակար և հետաքրքիր սահիկահանդես էր, իսկապես։ Կարծում եմ, կարելի է նաև նույն կերպ մեկնաբանել Մեծ Բրիտանիա թեման, որն անցնում են 8֊րդ դասարանում։ Երեխաները սահիկահանդեսի շնորհիվ առավել հեշտությամբ պատկերացում կկազմեն Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող երկրների մասին և վերջապես կհասկանան, որ Մեծ Բրիտանիան միայն Անգլիան չէ։
                        Ձեզ հետ համակարծիք եմ։ Նման սահիկահանդեսները նպաստում են աշակերտների դասին ներգրավվման գործընթացին։ Թեմային վերաբերող գունավոր պատկերներն ու խոշոր տառերով գրված տեղեկությունները գրավում են նրանց ուշադրությունը։ Հարգելի Ալետա, մոտ օրերս կպատրաստեմ նոր շնորհանդես Միացյալ Թագավորություն թեմայով և կսպասեմ ձեր գնահատականին։

                        Comment

                        • #42
                          Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ձեզ հետ համակարծիք եմ։ Նման սահիկահանդեսները նպաստում են աշակերտների դասին ներգրավվման գործընթացին։ Թեմային վերաբերող գունավոր պատկերներն ու խոշոր տառերով գրված տեղեկությունները գրավում են նրանց ուշադրությունը։ Հարգելի Ալետա, մոտ օրերս կպատրաստեմ նոր շնորհանդես Միացյալ Թագավորություն թեմայով և կսպասեմ ձեր գնահատականին։
                          Հարգելի Հասմիկ, անհամբերությամբ կսպասեմ։

                          Comment

                          • #43
                            Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Սովորողի մոտ օտար լեզվի գիտելիքների հանդեպ հետաքրքրություն բարձրացնելու համար շատ կարևոր է նաև ուսուցչի ընտրած մեթոդը։
                            Մեթոդներ ընտրելիս ուսուցիչը պետք է ավելի հետևողական գտնվի, քանի որ ոչ բոլոր մեթոդներն են խթանում համագործակցությունը աշակերտական խմբերի ներսում, և նույնիսկ հակառակը` կան շատ մեթոդներ, որոնք զարգացնում են մրցակցությունը կամ խթանում են աշակերտների անհատական աշխատանքի զարգացումը: Այնինչ, փոքր խմբային աշխատանքի նպատակը յուրաքանչյուր անդամի ավելի ուժեղ անհատ դարձնելն է:
                            Անհատական հաշվետվությունն ապահովում է, որ խմբում աշակերտները սովորեն և առաջընթաց ունենան: Համագործակցությունը տուժում է, երբ խումբն ընդունում է պատասխանատվությունից խուսափող «ազատ ունկնդիրների»։
                            Հարգելի Հասմիկ, ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ Ձեր առաջարկած համագործակցական մեթոդը արդյունավետ է։ Միակ մտահոգությունս վերաբերվում է փոքր՝ 4 կամ 5 հոգանոց դասարաններում դրանց կիրառման ոչ նպատակահարմարությանը և անարդյունավետությանը։ Որպես փորձառու մասնագետի՝ ակնկալում եմ Ձեզնից որևէ մեթոդական ուղղորդում կամ առաջարկ լսել նշածս իրավիճակների վերաբերյալ։

                            Comment

                            • #44
                              Ալետա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Հասմիկ, ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ Ձեր առաջարկած համագործակցական մեթոդը արդյունավետ է։ Միակ մտահոգությունս վերաբերվում է փոքր՝ 4 կամ 5 հոգանոց դասարաններում դրանց կիրառման ոչ նպատակահարմարությանը և անարդյունավետությանը։ Որպես փորձառու մասնագետի՝ ակնկալում եմ Ձեզնից որևէ մեթոդական ուղղորդում կամ առաջարկ լսել նշածս իրավիճակների վերաբերյալ։
                              Հարգելի Ալետա, Ձեր թվարկած փոքրաթիվ աշակերտներ ունեցող դասարաններում աշխատելն ունի և՛ իր առավելությունը և՛ թերությունը։ 4-7 սովորողներից կազմված դասարանի հետ աշխատելն անհատական աշխատանքի է նման, նրանք ուշադրությունից չեն կարող դուրս մնալ, և քանի որ, օտար լեզվի դասն ունի իր առանձնահատկությունները, և ի տարբերություն մյուս առարկաների՝ որպես հիմնական նպատակ առաջ է քաշվում սովորողների հաղորդակցական ունակությունների ձևավորումը, 1 ակադեմիական ժամը թույլ է տալիս յուրաքանչյուրի մոտ ձևավորել խոսելու, գրելու, կարդալու հմտություններ։ Ուսուցում-ուսումնառություն երկխոսության ընթացքում անչափ կարևորում եմ սովորողի արժեքային համակարգի ձևավորումը, նրա բարոյական նկարագրի կերտումը:
                              Սակայն, մեծ թվով աշակերտներ ունեցող դասարանում պարապելն էլ իր արդյունք է տալիս, որի ընթացքում ընդգրկվում են շատ ավելի թվով աշակերտներ, սովորողները լսում են իրենց ընկերներին և չեն հասցնում հոգնել դասաժամի ընթացքում։

                              Comment

                              • #45
                                Օտար լեզվի ուսուցումը միայն քերականական գիտելիքների հաղորդում չէ: Մեր օրերում յուրաքանչյուր սովորող հետաքրքրված է օտար լեզվի պրակտիկ իմացությամբ:
                                Հաղորդակցվելու ընթացքում սովորողը պետք է հնարավորություն ունենա ազատ արտահայտել իր մտքերն ու զգացմունքները, չվախենա քննադատվելու կամ սխալվելու վտանգից, լինի բոլորի ուշադրության կենտրոնում:
                                Աշակերտակենտրոն միջավայրում համագործակցող սովորողները ձեռք են բերում ճանաչողական ակտիվություն:
                                Օտար լեզվի դաս վարող ուսուցիչը պետք է լինի մեթոդապես գրագետ, ժամանակակից տեխնոլոգիաները ազատորեն տիրապետող և կիրառող:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X