Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Անգլերենը ֆիլմի միջոցով

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Անգլերենը ֆիլմի միջոցով

    Անգլերեն լեզու սովորելու և ուսուցանելու արդիական և արդյունավետ մեթոդներից մեկը անգլերեն լեզվով ֆիլմեր դիտելն է: Քանի որ աշակերտները անգլերեն լեզվով միջավայրում չեն ապրում,ֆիլմը հնարավորություն է տալիս ստեղծել բնական լեզվական միջավայր և շփման համար անհրաժեշտ պայմաններ: Յուրաքանչյուր ֆիլմ անգլերեն լեզվի բառապաշարի և արտահայտությունների բառարան է: Այն նպաստում է աշակերտի անգլերեն բառի արտասանության ճիշտ առոգանությանը, բարելավում է բանավոր խոսքի զարգացումը: Ֆիլմի միջոցով անգլերեն լեզվի ուսուցանելու հիմնական նպատակը աշակերտների մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, անգլերեն լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումն է, ինչպես նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության բարելավումը:

    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկմանը:
    Վերջին խմբագրողը՝ manush; 06-03-18, 18:08.

  • #2
    Հարգելի՛ Հռիփսինե, թեման արդիական է, աշակերտները օտար լեզուն լսելով են սովորում: Դասաժամերին և առօրյայում հաճախակի ֆիլմեր դիտելով՝ կսովորեն բառերի ճիշտ արտասանությունը և հեշտությամբ կյուրացնեն առարկան: Ուստի առաջարկում եմ հաճախակի կազմակերպել ֆիլմերի դիտում, իհարկե՝ ուսուցողական ֆիլմեր:

    Comment


    • #3
      Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Հռիփսինե, թեման արդիական է, աշակերտները օտար լեզուն լսելով են սովորում: Դասաժամերին և առօրյայում հաճախակի ֆիլմեր դիտելով՝ կսովորեն բառերի ճիշտ արտասանությունը և հեշտությամբ կյուրացնեն առարկան: Ուստի առաջարկում եմ հաճախակի կազմակերպել ֆիլմերի դիտում, իհարկե՝ ուսուցողական ֆիլմեր:
      Հարգելի՛ Գոհար Խաչատրյան, ես Ձեզ հետ համամիտ եմ, անշուշտ ֆիլմերը պետք է լինեն ուսուցանող: Նման ֆիլմերը խթանում են աշակերտի միտքը, նպաստում են տեսողական, լսողական կարողությունների զարգացմանը և ապահովում են աշակերտի ու ուսուցչի միջև համագործակցությանը:
      Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 29-01-18, 23:27.

      Comment


      • #4
        Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
        Անգլերեն լեզու սովորելու և ուսուցանելու արդիական և արդյունավետ մեթոդներից մեկը անգլերեն լեզվով ֆիլմեր դիտելն է:Քանի որ աշակերտները անգլերեն լեզվով միջավայրում չեն ապրում,ֆիլմը հնարավորություն է տալիս ստեղծել բնական լեզվական միջավայր և շփման համար անհրաժեշտ պայմաններ:Յուրաքանչյուր ֆիլմ անգլերեն լեզվի բառապաշարի և արտահայտությունների բառարան է:Այն նպաստում է աշակերտի անգլերեն բառի արտասանության ճիշտ առոգանությանը, բարելավում է բանավոր խոսքի զարգացումը:Ֆիլմի միջոցով անգլերեն լեզվի ուսուցանելու հիմնական նպատակը աշակերտների մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, անգլերեն լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումն է, ինչպես նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության բարելավումը:
        Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկմանը:
        Հարգելի Hripsime Margaryan, ողջունում եմ ձեր մուտքը:Շատ հետաքրքիր թեմա եք քննարկում: Ցանկացած օտար լեզու սովորելու հիմքում ընկած է 4 կարևոր բաժին՝ կարդալու, գրելու, խոսելու և բանավոր խոսքի յուրացման հմտություն:Կարծում եմ շատ արդյունավետ կլինի բանավոր խոսքը զարգացնել ֆիլմերի միջոցով:Ֆիլմը դիտելիս աշակերտը գրի կառնի բոլոր անծանոթ բառերն ու արտահայտությունները և կյուրացնի :Եվ հետևաբար կզարգանա խոսակցական կարողությունները:

        Comment


        • #5
          Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Գոհար Խաչատրյան, ես Ձեզ հետ համամիտ եմ, անշուշտ ֆիլմերը պետք է լինեն ուսուցանող: Նման ֆիլմերը խթանւմ են աշակերտի միտքը, նպաստւմ են տեսողական, լսողական կարողությունների զարգացմանը և ապահովում են աշակերտի ու ուսուցչի միջև համագործակցությանը:
          Շատ կարևոր է ֆիլմեր դիտելիս բացատրել և մեկնաբանել, եթե հարկավոր է նաև թարգմանել: Այսպես ուսուցիչը դառնում է համագործակցող, աշակերտները սկսում են ուսուցչի մեջ ընկեր տեսնել և վստահել, այսպիսով դասը դառնում է հաճելի, դաստիրակող, ուսուցանող:

          Comment


          • #6
            Հարգելի Hripsime Margaryan , լեզու սովորելու արդյունավետ միջոցներից մեկը ֆիլմ դիտելն է: Ֆիլմեր դիտելով՝ կարելի է զարգացնել տվյալ լեզվի լսողական կարողությունները և նշանակալիորեն ավելացնել բառապաշարը:
            Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 29-01-18, 23:22.

            Comment


            • #7
              Հարգելի՛ Անժելա Միքայելյան, դուք ճիշտ նկատեցիք, որ անգլերեն ֆիլմի միջոցով աշակերտները կարող են հարստացնել անգլերեն լեզվի բառապաշարը: Շատ բառերի նշանակությունը աշակերտները կհասկանան հենց կոնտեքստից, իրավիճակից, կմտապահեն, թե որ դեպքերում է գործածվում տվյալ բառը կամ արտահայտությունը: Աշակերտները պետք է նաև ունենան բառարաններ որպեսզի գրեն նոր բառերը և սովորեն:
              Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 29-01-18, 23:42.

              Comment


              • #8
                Հարգելի գործընկեր, նախ ողջունում եմ Ձեր մուտքը ֆորումի հրաշալի ուսուցչանոց: Օտար լեզվի ուսուցման հիմքում է ընկած անմիջական , առանց ավելորդ բարդույթների այն ուսանելը:Եվ միանգամայն ճիշտ եք, դիտումները և ունկնդրումները խթան են հանդիսանում օտարալեզու բառերի յուրացման և արտաբերման գործընթացում:Տարրական դասարաններում շատ թեմաներ՝ '' Parts of human body '', '' Fruits and vegetables '', '' Colours '' , ''Meals '' և այլն, պարզապես անհրաժեշտ է տեսադասի միջոցով անկացնել:

                https://www.youtube.com/watch?v=5wit1MJ6Ohk

                https://www.youtube.com/watch?v=BGa3AqeqRy0

                https://www.youtube.com/watch?v=4oNOA3HnGG4

                https://www.youtube.com/watch?v=lakPxqiHvJE
                Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 29-01-18, 23:50.
                Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                Comment


                • #9
                  Հարգելիներս, առաջարկում եմ աշակերտներին հանձնարարել դիտել նախ այս տեսանյութը՝ Learn English Through Story -Jane Eyre - beginner level
                  հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Kl0Jdd006Hc:
                  Այնուհետև կարող են դիտել ֆիլմը՝ Jane Eyre, հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Mv0snnk0kio:

                  Կարծում եմ նման հերթականության դեպքում սովորողներն ավելի լավ կհասկանան ֆիլմը:
                  Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 30-01-18, 19:15.
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment


                  • #10
                    Հարգելի Հռիփսիմե համամիտ եմ Ձեզ հետ, կարծում եմ, որ այդ ֆիլմերը աշակերտները հետաքրքրությամբ կդիտեն ոչ միայն դասարանում, այլ նաև տանը: Բարձր դասարաններում տանը հանձնարարված ֆիլմերը դիտումից հետո պետք է քննարկել և պարզել , որքանով են նրանք հասկացել միտքը:

                    Comment


                    • #11
                      Հարգելի՛ Հռիփսիմե, ինչ հաճախականությամբ կարելի է ֆիլմեր դիտել անգլերենի դասաժամերին:

                      Comment


                      • #12
                        Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի գործընկեր, նախ ողջունում եմ Ձեր մուտքը ֆորումի հրաշալի ուսուցչանոց: Օտար լեզվի ուսուցման հիմքում է ընկած անմիջական , առանց ավելորդ բարդույթների այն ուսանելը:Եվ միանգամայն ճիշտ եք, դիտումները և ունկնդրումները խթան են հանդիսանում օտարալեզու բառերի յուրացման և արտաբերման գործընթացում:Տարրական դասարաններում շատ թեմաներ՝ '' Parts of human body '', '' Fruits and vegetables '', '' Colours '' , ''Meals '' և այլն, պարզապես անհրաժեշտ է տեսադասի միջոցով անկացնել:

                        https://www.youtube.com/watch?v=5wit1MJ6Ohk

                        https://www.youtube.com/watch?v=BGa3AqeqRy0

                        https://www.youtube.com/watch?v=4oNOA3HnGG4

                        https://www.youtube.com/watch?v=lakPxqiHvJE
                        Հարգելի՛ Դիանա Աղասարյան, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Ձեր առաջարկած ֆիլմերը ավելի արդյունավետ են ցածր դասարաններում: Դրանք տպավորիչ են և ավելի են հեշտացնում տվյալ նյութի ընկալւմը:

                        Comment


                        • #13
                          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելիներս, առաջարկում եմ աշակերտներին հանձնարարել դիտել նախ այս տեսանյութը՝ Learn English Through Story -Jane Eyre - beginner level
                          հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Kl0Jdd006Hc:
                          Այնուհետև կարող են դիտել ֆիլմը՝ [COLOR=""]Jane Eyre[/COLOR], հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Mv0snnk0kio:

                          Կարծում եմ նման հերթականության դեպքում սովորողներն ավելի լավ կհասկանան ֆիլմը:
                          Հարգելի՛ Գայանե Սիմոնյան, Զեզ հետ համամիտ եմ: Ցանկացած աշխատանք պահանջում է համակարգում, ինչպես նաև ֆիլմի դիտումը պետք է լինի համակարգված, որպեսզի ամեն հաջորդը լրացնի նախորդին և համարվի նրա տրամաբանական շարունակությունը:

                          Comment


                          • #14
                            Hripsime Margaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Անգլերեն լեզու սովորելու և ուսուցանելու արդիական և արդյունավետ մեթոդներից մեկը անգլերեն լեզվով ֆիլմեր դիտելն է:Քանի որ աշակերտները անգլերեն լեզվով միջավայրում չեն ապրում,ֆիլմը հնարավորություն է տալիս ստեղծել բնական լեզվական միջավայր և շփման համար անհրաժեշտ պայմաններ:Յուրաքանչյուր ֆիլմ անգլերեն լեզվի բառապաշարի և արտահայտությունների բառարան է:Այն նպաստում է աշակերտի անգլերեն բառի արտասանության ճիշտ առոգանությանը, բարելավում է բանավոր խոսքի զարգացումը:Ֆիլմի միջոցով անգլերեն լեզվի ուսուցանելու հիմնական նպատակը աշակերտների մոտ խոսակցական, հաղորդակցական լեզվի, անգլերեն լեզվով միմյանց հետ շփվելու, բանավոր խոսքի ընկալման հմտությունների ձևավորումն ու զարգացումն է, ինչպես նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության բարելավումը:
                            Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը այս թեմայի քննարկմանը:
                            Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն թեմայի համար: Գաղտնիք չէ, որ լեզուն հեշտ են սովորում հենց տվյալ երկրում, քանի որ ամենուր լսում են այն: ՈՒստի ֆիլմերը կարող են մեծ դեր ունենալ և մատչելի դարձնել թե' առարկան, թե' յուրացվող լեզուն:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Հռիփսիմե, անգլերենի ուսուցման բավականին արդյունավետ տարբերակ եք ընտրել : Այն հետաքրքիր է , չի ձանձրացնի ,
                              կնպաստի լեզվամտածողության զարգացմանը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X