Անգլերենի ուսանումը՝ որպես հաճույք

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Դիանա Աղասարյան
    Ավագ մասնակից
    • Aug 2017
    • 393

    #91
    Ազատուհի Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր բառերը ավելի հեշտ մտապահելու, յուրացնելու համար առավել նպատակահարմար կլինի օգտագործել ու կազմել դրանցով հեշտ նախադասություններ:
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ:
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

    Comment

    • Դիանա Աղասարյան
      Ավագ մասնակից
      • Aug 2017
      • 393

      #92
      Good morning+More Kids Dialogues Learn English for Kids Collection of Easy Dialogue
      Առաջարկում եմ այս կայքից ինտենսիվ ունկնդրումներ իրականացնել հատկապես 3-րդ դասարանում նախաայբբենական շրջանում, որը կնպաստի նոր , օտար լեզուն ճիշտ ընկալելու, սիրելու: Երբ փոքրիկները նմանատիպ երխոսություններ լսում են մեծերից, լեզուն իրենց դժվար է թվում, խուսափում են երխոսությունների մասնակցել, սակայն այլ հարց է , երբ հասակակիցների շուրթերից են լսում, միանգամից արգելքը կոտրվում է, ինքնավստահ մասնակցում են:
      Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

      Comment

      • Դիանա Աղասարյան
        Ավագ մասնակից
        • Aug 2017
        • 393

        #93
        Սիրված հեքիաթները կամ առակները բեմադրելը ամենահաճելի գործընթացն է օտար լեզվի յուրացման համար: '' The frog prince '', '' The well at the world's end '' հեքիաթները և '' The lion and the mouse '', առակը ներկայացնում են պարզ երկխոսությունների միջոցով՝ որն էլ նպաստում է սովորածը ամրապնդելուն և գործնականում կիրառելուն:
        Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

        Comment

        • Վալեր
          Մոդերատոր
          • Sep 2017
          • 70

          #94
          Հարգելի Դիանա, հրաշալի կերպով եք ներկայացրել օտար լեզվի ուսուցման սկզբունքները. ձևերը և մեթոդները:Համոզված եմ , Ձեր դասերին ներկա գտնվելը արդեն իսկ հաճույք է աշակերտի համար:

          Comment

          • Դիանա Աղասարյան
            Ավագ մասնակից
            • Aug 2017
            • 393

            #95
            Վալեր-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Դիանա, հրաշալի կերպով եք ներկայացրել օտար լեզվի ուսուցման սկզբունքները. ձևերը և մեթոդները:Համոզված եմ , Ձեր դասերին ներկա գտնվելը արդեն իսկ հաճույք է աշակերտի համար:
            Հարգելի Վալեր, օտար լեզվի ուսուցման կարևորագույն պայմանը դրական վերաբերմունքն է առարկայի նկատմամբ: Այն , ինչ սիրով է արվում հաջող գործընթաց է ապահովում: Շնորհակալություն:
            Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

            Comment

            • Ազատուհի Քոչարյան
              Ավագ մասնակից
              • Oct 2017
              • 383

              #96
              Իսկապէս Ձեր առաջարկած մեթոդը նախընտրելի է ու հրաշալի ու ես կառաջարկեմ նաեւ աշակերտներին տալ նկարներ այդ պատմվածքների վերաբերյալ, որոնք նրանք կկարողանան ճիշտ հերթականությամբ դասավորելով հիշել պատմվածքի գլխավոր մասերը ու փոքրիկ նախադասություններ կազմելով պատմել ու հասկանալ ամբողջ միտքը:

              Comment

              • Դիանա Աղասարյան
                Ավագ մասնակից
                • Aug 2017
                • 393

                #97
                Ազատուհի Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իսկապէս Ձեր առաջարկած մեթոդը նախընտրելի է ու հրաշալի ու ես կառաջարկեմ նաեւ աշակերտներին տալ նկարներ այդ պատմվածքների վերաբերյալ, որոնք նրանք կկարողանան ճիշտ հերթականությամբ դասավորելով հիշել պատմվածքի գլխավոր մասերը ու փոքրիկ նախադասություններ կազմելով պատմել ու հասկանալ ամբողջ միտքը:
                Առաջարկը լավն է, անպայման կփորձեմ նկարագրական տեքսերի հետ աշխատելիս, շնորհակալություն :
                Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                Comment

                • Ռուզաննա.
                  Մասնակից
                  • Oct 2017
                  • 30

                  #98
                  Հարգելի Դիանա, ինձ շատ դուր եկավ ձեր թեման:Իսկապես շատ կարևոր է, որ ուսուցիչը հենց առաջին օրվանից կարողանա այնպիսի տպավորություն թողնել, որ աշակերտը մեծ ակնկալիքով սպասի հաջորդ դասին: Ուսուցչին սիրել` նշանակում է արդեն մի մեծ խոչընդոտ հաղթահարել: Աշակերտն արդեն առարկայի նկատմամբ հակում ունի և ամեն ինչ հնարավոր է հաղթահարվի ուսման ընթացքում: Միայն նման դեպքում հնարավոր է սովորել ԱՆԳԼԵՐԵՆ;
                  Վերջին խմբագրողը՝ Դիանա Աղասարյան; 04-11-17, 10:03.

                  Comment

                  • Դիանա Աղասարյան
                    Ավագ մասնակից
                    • Aug 2017
                    • 393

                    #99
                    Ռուզաննա.-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Դիանա, ինձ շատ դուր եկավ ձեր թեման:Իսկապես շատ կարևոր է, որ ուսուցիչը հենց առաջին օրվանից կարողանա այնպիսի տպավորություն թողնել, որ աշակերտը մեծ ակնկալիքով սպասի հաջորդ դասին: Ուսուցչին սիրել` նշանակում է արդեն մի մեծ խոչընդոտ հաղթահարել: Աշակերտն արդեն առարկայի նկատմամբ հակում ունի և ամեն ինչ հնարավոր է հաղթահարվի ուսման ընթացքում: Միայն նման դեպքում հնարավոր է սովորել ԱՆԳԼԵՐԵՆ;
                    Հարգելի Ռուզաննա, շնորհակալ եմ դրական արձագանգի համար, իսկապես առաջին հերթին աշակերտին գրավում է ուսուցչի մարդ տեսակը, այնուհետև՝ նրա ասելիքը , և ի վերջո ուզում է նմանվել նրան, ուսուցիչը պետք է ճիշտ կարողանա կերտել իր սաների մեջ այն ինչ երազում է: Միայն հաճույքով կատարված գործն է ցանկալի որակ ապահովում:
                    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                    Comment

                    • Դիանա Աղասարյան
                      Ավագ մասնակից
                      • Aug 2017
                      • 393

                      Գերագույն հաճույք են ստանում աշակերտները , երբ որոշ թեմատիկ դասընթացներ անց են կացվում դրսում: Օրինակ ՝ տարվա եղանակների վերաբերյալ տեքստերի ընթերցումը առավել տպավորիչ է , երբ իրենց աչքով տեսնում են ծառերից թափվող տերևները, շողացող արևը , մութ ամպերը, երկնքում անձրևից հետո առաջացած ծիածանը , թռչունների ճռվողյունը , ինչպես նաև ձմռանը ձնեմարդ պատրաստելը, ձնագնդի խաղալը(the colourful leaves, dark clouds, rainbow in the sky , the shining sun, the singing birds, the falling leaves, snow falling and covering all around... play snowballs, make snowman ).... Այս պարապմունքները տալիս են հաճելի և դրական արդյունք , աշակերտները կարողանում են ներկայացնել տարվա եղանակներն՝ ըստ համապատասխան երևույթների, նույնիսկ բնության գրկում շատերը նկարում են որոշ տեսարաններ և պատմում դրանց մասին:
                      Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                      Comment

                      • Դիանա Աղասարյան
                        Ավագ մասնակից
                        • Aug 2017
                        • 393

                        Մուլտֆիլմերի դիտումը ևս մեծ ոգևորություն է առաջացնում: Օրինակ՝ Մոխրոտը '' Cinderella '' անգլիական մուլտֆիլմը դիտում են գերագույն հաճույքով, երբեմն ընդհատելով դիտումը ՝ փորձում եմ հարցերի միջոցով ստուգել արդյոք հասկացել են միտքը, այնուհետև շարունակում ենք դիտումը: Վերջում քննարկում ենք բարի և չար կերպարների մասին, փորձում նկարագրել հերոսներին՝ գեր-նրբակազմ, չար- բարի և այլն (fat-thin, cruel/ ill- natured- kind/ good-natured).
                        Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                        Comment

                        • Narine Stepanyan
                          Ավագ մասնակից
                          • Oct 2017
                          • 236

                          Շնորհակալություն հարգելի Դիանա առաջարկված կայքերի համար։

                          Comment

                          • Դիանա Աղասարյան
                            Ավագ մասնակից
                            • Aug 2017
                            • 393

                            This is a quick, free online English test for children and young learners. It will tell you which Cambridge English exam may be best for you.


                            Հարգելի գործընկերներ, '' Meals '' թեման անցնելիս նպատակահարմար է տեսադաս իրականացնել վերոնշյալ կայքից:
                            Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                            Comment

                            • Էմմա Խաչատրյան
                              Մոդերատոր
                              • Oct 2017
                              • 1400

                              Հարգելի՛ Դիանա ժամանակակից սերունդը սիրում է գունագեղ պատկերավորմամբ
                              զուգակցվող դասերը,որոնք հատկապես կարևոր են օտար լեզվի ուսուցման գործընթացում։
                              Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը,որը Ձեզ օգտակար տեղեկություններ կտա։
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              • Դիանա Աղասարյան
                                Ավագ մասնակից
                                • Aug 2017
                                • 393

                                Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ Դիանա ժամանակակից սերունդը սիրում է գունագեղ պատկերավորմամբ
                                զուգակցվող դասերը,որոնք հատկապես կարևոր են օտար լեզվի ուսուցման գործընթացում։
                                Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութը,որը Ձեզ օգտակար տեղեկություններ կտա։
                                http://www.studyenglishtoday.net/lessons.html
                                Հարգելի Էմմա, շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և Ձեր առաջարկած կայքի համար, անպայման կներառեմ այն ուսուցման գործընթացում:
                                Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information