Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Վերառարկայական կարողություններ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Վերառարկայական կարողություններ

    Հանրակրթական չափորոշչով յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթական բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով. գիտելիքների համակարգ, կարողություններ և հմտություններ, արժեքային համակարգ։ Յուրաքանչյուր դասի ժամանակ ուսուցիչը պետք է աշխատի այդ երեք ուղղություններով, յուրաքանչյուրի համար դնելով համապատասխան նպատակներ։ Կարողությունների և հմտությունների բաղադրիչի ձևավորմանը և զարգացմանը նպաստում է վերառարկայական կարողությունները։
    Վերառարկայության նշանակությունը աշխարհի ընդհանրական ներկայացնումն է։ Սովորողը իրականացնելով իր աշխատանքը տարբեր առարկայական նյութերի հետ՝ իր գիտակցված վերաբերմունքով հանգում է այն եզրակացության, որ չնայած առարկաները տարբեր են, բայց աշխատանքի սկզբունքը նույնն է, քանի որ նույն մտավոր աշխատանքի կազմակերպումն է իրականացնում։
    Վերառարկայկանության հիմքում ընկած է հասկանալը, ըմբռնելը, իսկ սովորեցնել նշանակում է ունեցած գիտելիքի հիման վրա կառուցել նորը ։ Ըստ այդմ՝ ժամանակակից ուսուցիչը պետք է դառնա նոր մանկավարժական իրավիճակների, նոր գիտելիքների նախագծողը։
    Ժամանակակից ուսուցիչը պետք է լինի բավական շարժունակ, ունենա ճկուն մասնագիտական մտածողություն, իրականացնի հետազոտական և ներդրումային գործունեություն։ Նա պետք է կարողանա նաև պլանավորել այնպիսի կրթական գործընթաց, որն ուղղված լինի ուսուցման առավելագույնս անհատականացմանը, սովորողի ինքնուրույն գործունեության մոտիվացմանը, խրախուսի հետազոտական գործունեությունը, դասապրոցեսում լիարժեքորեն օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։
    Սիրելիներս քննարկենք թե ինչ ենք անում մենք, որ այդ կարողությունը ձևավորվի սովորողի մոտ։

  • #2
    Ելենա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Բարև հարգելի Ելենա, ժամանակակից ուսուցիչը ,ըստ իս, ջանք չի խնայում ՝հասնելու կրթական բովանդակության բոլոր բաղադրիչների ապահովմանը,բայց,ինչպես ասում են՝սայլը տեղից չի շարժվում.դեռ մնում ենք տեղում,ուստի առաջարկում եմ դուրս գալ ուսման ՁևԱՅԻՆ տարբերակից և ստանալ պատշաճ վերջնարդյունք՝գիտելիքների համակարգ,հմտություններ և արժեհամակարգ...
    Կարծում եմ՝ ինձ հետ համամիտ եք...

    Comment

    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
    Working...
    X

    Debug Information