Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գերակտիվ երեխաների վարքը օտար լեզվի դասաժամին:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գերակտիվ երեխաների վարքը օտար լեզվի դասաժամին:

    Հարգելի գործընկերներ, աշխատելով երեխաների հետ՝ կարծում եմ՝ դուք էլ ինձ պես հանդիպած կլինեք գերակտիվ երեխաների: Այսօրվա ծնողները շատ են աշխատում գումար վաստակելու նպատակով, և արդյունքում երեխաները ծնողների ուշադրությունից դուրս են մնում: Ըստ իս, մենք հնարավորինս պետք է շատ ուշադրություն սևեռենք գերակտիվ երեխաների վրա: Բայց պետք է լինենք շատ զգույշ, որ չվնասենք երեխային: Ես պատրաստում եմ ավելի շարժուն դասեր գերակտիվ երեխաների համար, որպեսզի չձանձրանան և հնարավորինս լինեն դասապրոցեսում: Սիրելիներս, ես կցանկանամ լսել ձեր մոտեցումները այս հարցին, ունեք արդյոք գերակտիվ երեխաներ այն դասարաններում, որտեղ դասավանդում եք, ինչպիսի դասեր եք վարում նմանատիպ երեխաների համար, կամ ինչ կառաջարկեք դասերն ավելի արդյունավետ դարձնելու համար:

    Խնդրում եմ կիսվեք ձեր փորձով և եկեք օգնենք իրար՝ հնարավորինս մատչելի դարձնելով մեր դասերը մեր սաների համար:
    Starts
    01-01-70
    Ends
    02-01-70
    Վերջին խմբագրողը՝ Մարինե Տերտերյան; 05-04-20, 23:55.

  • #2
    Հարգելի Մարինե, շնորհակալություն։
    Թեման հետաքրքիր և շատ ակտուալ է։ Գերակտիվ երեխայի դիրքորոշումն ազդում է նրա վարքի վրա՝ ենթագիտակցորեն: Նմանատիպ երեխայի նախասիրությունները, առօրյան, կյանքը պետք է հետաքրքրեն և՛ ծնողին, և՛ ուսուցչին: Նրանց զգայական դաշտի վրա ազդելով՝ ցանկալի արդյունք կունենանք վարքագծի մեջ, որն էլ կնպաստի ուշադրության կենտրոնացված լինելուն, այսինքն՝ կխթանի ուսումնական գործունեությունը: Բացի այդ, մենք՝ ուսուցիչներս էլ, պետք է աշխատենք նաև մեզ վրա, փորձենք ճիշտ մոտեցում ցույց տալ երեխային թե՛ մանկավարժորեն, թե՛ հոգեբանորեն։

    Comment

    • #3
      Hasmik Mayilyan-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի՛ Հասմիկ, շնորհակալ եմ Ձեր կարծիքը կիսելու համար:

      Ես կիսում եմ Ձեր կարծիքը և ցանկանում հավելել, որ այո՛, գերակտիվ երեխաների վարքը ուղղակիորեն ազդում է նրանց ուշադրության կենտրոնացման վրա: Ես կցանկանայի իմանալ, իսկ Դուք ինչպես եք հասկանում, որ երեխան գերակտիվ է: Ինչպիսի վարք պետք է ցուցաբերի երեխան, որպեսզի մենք՝ ուսուցիչներս և ծնողներս, հասկանանք, որ երեխան գերակտիվ է?

      Comment

      • #4
        Մարինե Տերտերյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի՛ Հասմիկ, շնորհակալ եմ Ձեր կարծիքը կիսելու համար:

        Ես կիսում եմ Ձեր կարծիքը և ցանկանում հավելել, որ այո՛, գերակտիվ երեխաների վարքը ուղղակիորեն ազդում է նրանց ուշադրության կենտրոնացման վրա: Ես կցանկանայի իմանալ, իսկ Դուք ինչպես եք հասկանում, որ երեխան գերակտիվ է: Ինչպիսի վարք պետք է ցուցաբերի երեխան, որպեսզի մենք՝ ուսուցիչներս և ծնողներս, հասկանանք, որ երեխան գերակտիվ է?
        Հարգելի ՛ Մարինե, երեխայի մոտ գերակտիվության հիմնական դրսևորումներից է ուշադրության բացակայությունը, դյուրագրգռությունը և ակտիվ շարժունակությունը։
        Դասապրոցեսները պահանջում են նստակյացություն, իսկ նման երեխաներն անընդհատ շարժման, աղմուկի մեջ են, շեղում են հասակակիցների ուշադրությունը, խանգարում դասընթացին։ Շատ հաճախ դասերը նրանց ձանձրալի են թվում։ Իր իմպուլսիվության պատճառով երեխան շատ հաճախ բազմաթիվ միջադեպերի մասնակից է լինում, վարվում է առանց մտածելու, ինչը բազմաթիվ փոխհարաբերությունների փլուզման առիթ է հանդիսանում թե՛ ուսուցիչների, թե՛ հասակակիցների հետ։

        Comment

        • #5

          Հարգելի՛ Հասմիկ,

          Իսկապես գերակտիվ երեխաները շեղում են դասարանում գտնվող մյուս երեխաների ուշադրությունը: Բայց ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ այս հարցը, ունի լուծում: Ես կարծում եմ, որ այս պարագայում, երբ մենք գործ ունենք գերակտիվ երեխաների հետ, մեզ օգնության պետք է գան ուսուցչի օգնականները: Նրանք պետք է յուրասքանչյուր դասաժամի լինեն այս տեսակ երեխաների կողքին՝ փորձելով օգնել նրանց, տալով հնարավորինս շատ ուշադրություն: Իմ կարծիքով ուսուցչի օգնականի ներկայությունը յուրաքանչյուր դասաժամին պարտադիր է, իսկ նրա բացակայության դեպքում ցանկալի արդյունքի չենք հասնի: Իհարկե արդյունք ասելով հասկանում ենք երեխայի ներգրավվածությունը դասաժամին, ոչ թե ստիպենք նրանք վերափոխվել և կորցնել իր էներգիան: Այստեղ է ուսուցչի հմտությունը, որ կարողանա ճիշտ օգտագործել երեխայի էներգիան, ոչ թե այն սպառի:

          Comment

          • #6
            Սիրելի Մարինե Տերտերյան, այս թեման մեր ժամանակներում ակտուալ թեմա է։
            Դժվար է, երբ մնացած երեխաները զգում են գերակտիվ երեխայի հանդեպ այլ, ավելի
            « փափուկ» մոտեցումը, բայց հաճախ ստիպված նվազեցնում է կարգապահության պահանջները` հաջողության, զգացողության, պատրանք ձևավորելու համար։ Գերակտիվ երեխաների հետ տարվող դաստիարակչական աշխատանքը պետք է իրականացնել համալիր ձևով, տարբեր մասնագետների մասնակցությամբ՝ սոցիալական մանկավարժ, սոցիալական հոգեբան, բժիշկ, ծնող:Այս համագործակցության արդյունքում, ոչ կարճ ժամանակաընթացքում, բայց կշտկվի վարքագիծը:Միայն անհատական մոտեցմամբ և երեխայի դրական հատկանիշների վրա հենվելով կարելի է հասնել ցանկալի արդյունքի։

            Comment

            • #7
              Հարգելի Մարինե, սա իսկապես այն թեմաներից է, որի հետ ուսուցիչն առնչվում է ամեն անգամ դասարան մտնելիս: Տարբեր մոտեցումներ կարող են առաջ քաշվել այս տիպի երեխաների հետ գործ ունենալիս: Ես այս պահին հիշեցի իմ ամերիկացի գործընկերուհուն, ով ասում էր, որ ամերիկյան որոշ դպրոցներում գերակտիվ երեխաներին բուսական հենքով հաբեր են տալիս հավասարակշրելու վերջիններիս գերակտիվ վարքագիծը: Չեմ կարող ասել որքանով էր նրա մեջբերված մոտեցումը ճիշտ կամ սխալ, քանի որ ինքս անձնապես չեմ կիրառել նման մոտեցում: Այժմ իմ սեփական մոտեցման մասին. Գերակտիվ երեխաները ավելին են պահանջում, քան այն ինչ նախատեսել է ուսուցիչը դասը կազմակերպելու համար: Նրանք առավելագույն ուշադրության կարիք ունեն, պահանջկոտ են: Եթե ուսուցչուհին համապատասխան մոտեցում ցուցաբերի, իր և գերակտիվ աշակերտի միջև համագործակցային կապ կարող է ստեղծել: Հարկավոր է դասը կազմակերպել այնպես, որ այս գերակտիվ աշակերտը հնարավորութուն ունենան շարժվելու, ակտիվությունը տեղին օգտագործելու: Ուսուցիչը կարող է նաև նրան իր օգնականը դարձնելու դերակատարություն տալ, օրինակ' տետրերը հավաքել, գրատախտակին գրել, այս կամ այն ուսումնական պաստառը ամարացնել և այլն: Կարծում եմ' այս մոտեցմամբ ուսուցիչը կարող է ապահովել թե' դասարանի, և թե' գերակտիվ աշակերտի արդյունավետ ուսուցումը:

              Comment

              • #8
                Բարև Ձեզ, հարգելի՛ Մարինե Տերտերյան և գործընկերներ, շատ ուրախ եմ, որ ցանկացած իրավիճակում կարողանում ենք աշխատել և արարել՝ հանուն մեր մատաղ սերնդի: Ես բարձր եմ գնահատում Ձեր նախաձեռնած գործընթացը:

                Comment

                • #9
                  Գերակտիվ երեխաները իրենց մեծ հաջողություններով, ակտիվ վարքագծով և գիտելիքների խոր ու համակողմանի իմացությամբ գրավել են ոչ միայն դասընկերների, այլև ուսուցիչների ուշադրությունը և կարող են շեղել դասընթացի բնականոն ընթացքը՝ ավելի հետաքրքիր դարձնելով այն: Ուստի դասարանում այդպիսի աշակերտների առկայությունը պարտավորեցնող է, ուսուցիչն ավելի լավ պիտի նախապատրաստվի դասին, մտածի հետաքրքիր մեթոդներ, զինվի գիտելիքների ավելի խոր և համկողմանի պաշարներով: Չէ՞ որ մենք սովորում ենք նաև աշակերտների հետ և իզուր չի ասված. «Ուսուցիչը երբ դադարում է սովորելուց, դադարում է նաև ուսուցիչ լինելուց» (Ջոն Լոկ)

                  Comment

                  • #10
                    Սիրելի՛ Մարինե, շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար

                    Comment

                    • #11
                      Արմինե Մարտիրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Սիրելի՛ Արմինե, ես էլ եմ շնորհակալ հետաքրքրված լինելու համար:
                      Վերջին խմբագրողը՝ Մարինե Տերտերյան; 16-04-20, 01:32.

                      Comment

                      • #12
                        Արմինե Մարտիրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Սիրելի Մարինե Տերտերյան, այս թեման մեր ժամանակներում ակտուալ թեմա է։
                        Դժվար է, երբ մնացած երեխաները զգում են գերակտիվ երեխայի հանդեպ այլ, ավելի
                        « փափուկ» մոտեցումը, բայց հաճախ ստիպված նվազեցնում է կարգապահության պահանջները` հաջողության, զգացողության, պատրանք ձևավորելու համար։ Գերակտիվ երեխաների հետ տարվող դաստիարակչական աշխատանքը պետք է իրականացնել համալիր ձևով, տարբեր մասնագետների մասնակցությամբ՝ սոցիալական մանկավարժ, սոցիալական հոգեբան, բժիշկ, ծնող:Այս համագործակցության արդյունքում, ոչ կարճ ժամանակաընթացքում, բայց կշտկվի վարքագիծը:Միայն անհատական մոտեցմամբ և երեխայի դրական հատկանիշների վրա հենվելով կարելի է հասնել ցանկալի արդյունքի։
                        Սիրելի՛ Արմինե, այո՛, համալիր մոտեցում է պետք արդյունքի հասնելու համար: Իսկ ինչ եք կարծում, ինչ ենք հասականում ցանկալի արդյունք ասելով?

                        Comment

                        • #13
                          Արուսյակ Սարուխանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Բարև Ձեզ, հարգելի՛ Մարինե Տերտերյան և գործընկերներ, շատ ուրախ եմ, որ ցանկացած իրավիճակում կարողանում ենք աշխատել և արարել՝ հանուն մեր մատաղ սերնդի: Ես բարձր եմ գնահատում Ձեր նախաձեռնած գործընթացը:
                          Հարգելի՛ Արուսյակ, անչափ շնորհակալ եմ:

                          Comment

                          • #14
                            Արուսյակ Սարուխանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Գերակտիվ երեխաները իրենց մեծ հաջողություններով, ակտիվ վարքագծով և գիտելիքների խոր ու համակողմանի իմացությամբ գրավել են ոչ միայն դասընկերների, այլև ուսուցիչների ուշադրությունը և կարող են շեղել դասընթացի բնականոն ընթացքը՝ ավելի հետաքրքիր դարձնելով այն: Ուստի դասարանում այդպիսի աշակերտների առկայությունը պարտավորեցնող է, ուսուցիչն ավելի լավ պիտի նախապատրաստվի դասին, մտածի հետաքրքիր մեթոդներ, զինվի գիտելիքների ավելի խոր և համկողմանի պաշարներով: Չէ՞ որ մենք սովորում ենք նաև աշակերտների հետ և իզուր չի ասված. «Ուսուցիչը երբ դադարում է սովորելուց, դադարում է նաև ուսուցիչ լինելուց» (Ջոն Լոկ)
                            Հիրավի՛, այսպիսի երեխաները մեզ՝ ուսուցիչներիս, մղում են ինքնակրթման:

                            Comment

                            • #15
                              ԹամարաՄ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Մարինե, սա իսկապես այն թեմաներից է, որի հետ ուսուցիչն առնչվում է ամեն անգամ դասարան մտնելիս: Տարբեր մոտեցումներ կարող են առաջ քաշվել այս տիպի երեխաների հետ գործ ունենալիս: Ես այս պահին հիշեցի իմ ամերիկացի գործընկերուհուն, ով ասում էր, որ ամերիկյան որոշ դպրոցներում գերակտիվ երեխաներին բուսական հենքով հաբեր են տալիս հավասարակշրելու վերջիններիս գերակտիվ վարքագիծը: Չեմ կարող ասել որքանով էր նրա մեջբերված մոտեցումը ճիշտ կամ սխալ, քանի որ ինքս անձնապես չեմ կիրառել նման մոտեցում: Այժմ իմ սեփական մոտեցման մասին. Գերակտիվ երեխաները ավելին են պահանջում, քան այն ինչ նախատեսել է ուսուցիչը դասը կազմակերպելու համար: Նրանք առավելագույն ուշադրության կարիք ունեն, պահանջկոտ են: Եթե ուսուցչուհին համապատասխան մոտեցում ցուցաբերի, իր և գերակտիվ աշակերտի միջև համագործակցային կապ կարող է ստեղծել: Հարկավոր է դասը կազմակերպել այնպես, որ այս գերակտիվ աշակերտը հնարավորութուն ունենան շարժվելու, ակտիվությունը տեղին օգտագործելու: Ուսուցիչը կարող է նաև նրան իր օգնականը դարձնելու դերակատարություն տալ, օրինակ' տետրերը հավաքել, գրատախտակին գրել, այս կամ այն ուսումնական պաստառը ամարացնել և այլն: Կարծում եմ' այս մոտեցմամբ ուսուցիչը կարող է ապահովել թե' դասարանի, և թե' գերակտիվ աշակերտի արդյունավետ ուսուցումը:
                              Սիրելի՛ Թամարա, շնորհակալ եմ Ձեր կարծիքը կիսելու համար:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X