Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Համակարգչային ծրագրերն անգլերեն լեզվի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Համակարգչային ծրագրերն անգլերեն լեզվի դասավանդման ժամանակ

    Արդի ժամանակներում, համացանցի ՝ մեզ տրամադրվող ռեսուրսները բավականին շատ են: Ոչ միայն օտար լեզվի, այլև այլ առարկաների դասավանդման ժամանակ ինտերնետ կապի առկայության շնորհիվ լուծվում է դիդակտիկ շատ խնդիրներ։ Երբ սովորողն օգտվում է համացանցի առկա նյութերից՝ նրա մոտ մի շարք կարևոր հմտություններ են ձևավորվում, այդ թվում կարդալու և գրելու։

    Ճիշտ օգտվելով համացանցից, սովորողները կարող են միայն օգուտ քաղել, պիտանի և արժեքավոր տեղեկություններ իմանալ, մասնակցել առցանց անցկացվող մրցույթներին, թեսթերին, վիկտորինաներին, օլիմպիադաներին, կարող են նամակագրական կապեր հաստատել և զրուցել ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցների հետ, ճանաչել նրանց մշակույթն ու ստանալ շատ հարցերի պատասխաններ։

    Հարգելի գործընկերնե՛ր, դու՞ք ինչ կարծիքի եք թեմայի վերաբերյալ և ի՞նչ կառաջարկեք։
    Վերջին խմբագրողը՝ Hasmik Mayilyan; 05-12-19, 17:29.

  • #2
    Անգլերեն լեզվի ուսուցման հիմնական նպատակը հաղորդակցության հմտությունների ձևավորումն է, իսկ մնացած բոլոր խնդիրները (կրթական, դաստիարակչական, զարգացնող) լուծվում են գլխավոր նպատակի իրականացման ճանապարհին: Առաջնային նշանակութունը տրվում է նյութն ընկալելուն, բովանդակության փոխանցմանը և իմաստի արտահայտմանը, որն էլ տանում է լեզվի քերականական կառույցների և բառերի անուղղակի ուսուցմանը: Վերջիններս սովորողը յուրացնում է անընդհատ շփման ընթացքում՝ առանց կենտրոնանալու քերականական կանոնները պարզապես անգիր անելու վրա:

    Comment


    • #3
      Հարգելի Հասմիկ միանշանակ իրավացի եք, այսօր օտար լեզվի և ոչ միայն ,այլ առարկաների դասավանդման ,արդի դպրոցում ներկայիս սերնդին կրթելու որակի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ և պարտադիր է օգտվել համակարգչից և համացանցից։

      Comment

      Sorry, you are not authorized to view this page
      Working...
      X