Հայտարարություն

Collapse
No announcement yet.

input-ների որոշ կարևոր հատկանիշներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • input-ների որոշ կարևոր հատկանիշներ

    <input> էլեմենտները շատ կարևոր տեղ են գրավում HTML–ի մեջ: <Input> էլեմենտները սահմանում են մուտքային դաշտ, որտեղ օգտագործողը կարող է մուտքագրել տվյալներ: <input> տարրերը օգտագործվում են <form> տարրի մեջ, որպեսզի հայտարարեն մուտքի հսկիչներ, որոնք թույլ են տալիս օգտվողներին մուտքագրել տվյալներ: <input> -ներն ունեն մի շարք կարևոր հատկանիշներ որոնք գրվում են էլեմենտի մեջ: <input> -ները կարող են տարբեր լինել` կախված type հատկանիշից: Սա ավելի լայն ուսումնասիրման թեմա է, որին կանդրադարնանք առանձին նյութով: Յուրաքանչյուր <input> պետք է ունենա անուն (name) և արժեք (value): Արժեքը կարելի է տալ լռելյայն էլեմենտի մեջ գրելով կամ պարզապես տվյալները ներմուծելիս: Ստորև բերված օրինակում առաջին դեպքում արժեքը տրված է լռելյայն, որը նշանակում է, որ եթե օգտագործողը տվյալներ ներմուծելու ժամանակ բաց թողնի այդ դաշտը, ապա որպես First name: կփոխանցվի “Petros”,իսկ երկրորդ դեպքում այն` ինչ ներկմուծվի օգտագործողի կողմից: Ավելի մանրամասն կարող եք տեսնել կից նյութում:
    1.jpg2.jpg3.jpg4.jpg

    <form action="/action_page.php">
    First name: <input type="text" name="fname“ value = “Petros”>
    <br>
    Last name: <input type="text" name="lname">
    <br>
    <input type="submit" value="Submit">
    </form>

  • #2
    Շնորհակալություն

    Շնորհակալություն հետաքրքիր և կարևոր տեղեկատվության համար:

    Comment


    • #3
      Հարգելի Շողեր
      Շատ կարևոր թեմա եք ընտրել:

      Comment


      • #4
        Շնորհակալություն, ձեր կարծիքը կարևոր է, շուտով կտեղադրեմ նաև input- ների տեսակները, որն ավելի կարևոր մաս է:

        Comment


        • #5
          Ընկեր Ղազարյան HTML ից նյութ էի փնտրում և հանդիպեցի ձեր գրածին: Շնորհակալություն ձեզ, դուք այնքան լավ եք սովորացրել մեզ HTML CSS, որ հիմա ուզում եմ երկրորդ մասնագիտությունս ծրագրավորում ընտրել:

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X