Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:
Ինֆորմատիկայի կարևորությունը
Collapse
X
-
Որպես ինֆորմացիայի չափի միավոր ընդունված է բիթ, որը անգլերեն bit բառն է կազմվել է binary udigit բառից նշանակում է երկուական նիշ: Բիթը դա ինֆորմացիայի այն չափն է , որն անհրաժեշտ է այո - ի և ոչ - ի միջև եղած անորոշությունը պարզելու համար: Բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1 : Հարմարության համար ընդունված է նա և ինֆորմացիայի ավելի մեծ չափման միավորներ : Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝ կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ (Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ), պետաբայթ (Պբայթ) և այլն:
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։
1 Կբայթ = 1024 բայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ
- Մեջբերում
Comment
-
-
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԼԻՆՈՒՄ Է՝ տեքստային թվային ձայնային տեսաիֆորմացիա գրաֆիկական 0 5 10 15 20 25 30 35 40 Նենսի Սաթեն Գրիգոր Դավիթ Միլենա Հայկ Համլետ Դեկտեմբեր Նոյեմբեր Հոկտեմբեր Սեպտեմբեր
Ինֆորմացիան պահպանվում, փոխանցվում, մշակվում է սիմվոլային (նշանային) ձևով: Նույն ինֆորմացիան կարող է ներկայացվել տարբեր ձևերով, նշանային տարբեր համակարգերում: Ինֆորմացիայի ներկայացման որոշակի նշանային համակարգ է հանդիսանում լեզուն:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ
Գոյություն ունեն բնական (խոսակցային) և ֆորմալ լեզուներ: Մարդիկ ինֆորմացիան փոխանակելու նպատակով օգտագործում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ խոսակցական լեզուներ
0 1 2 3 4 5 6 7 8 9 0 ա բ գ դ ե զ է ը թ ժ 1 ի լ խ ծ կ հ ձ ղ ճ մ 2 յ ն շ ո չ պ ջ ռ ս վ 3 տ ր ց ու փ ք և օ ֆ Ստեղծել կոդավորման աղյուսակ, որը բաղկացած է 10 սյուներից և 4 տողերից, որտեղ սյուները համարակալված են 0-ից 9 թվանշաններով, իսկ տողերը` 0-ից 4 թվանշաններով: Այբուբենի տառի կոդը կազմվում է տողի և սյան համարների օգնությամբ: Օրինակ` ա-ի կոդն է 00-ն, կ-ի կոդը` 14-ը, և-ի կոդը` 36 և այլն: Կոդավորել հետևյալ նախադասությունը՝ Ես սովորում եմ <<Օհանյան>> կրթահամալիրում:
Քառասունին ավելացնել տասնվեց գրառումը համարժեք է 40+16 գրառմանը: Սա ևս ֆորմալ լեզու է:
որ համակարգչում ինֆորմացիան ներկայացվում է երկուական կոդի` 0 և 1 թվանշանների միջոցով։ Համակարգչում ինֆորմացիա պահպանելու համար նախատեսված սարքը կարելի է պատկերացնել քառակուսիների բաժանված ժապավենի տեսքով, որտեղ յուրաքանչյուր քառակուսի կարող է միաժամանակ միայն մեկ նիշ պարունակել՝ 0 կամ 1: Համակարգչի մեջ կոդավորումն իրականացվում է երկուական համակարգով, այսինքն՝ 0-երի և 1-երի միջոցով: Այդ երկու սիմվոլները անվանում են բիթեր: Կոդավորման այսպիսի եղանակը տեխնիկապես հեշտ է իրականացնել. 1- կա էլեկտրական ազդանշան, 0՝ չկա: երկուական կոդավորման թերությունը երկար կոդերն են:
- Մեջբերում
Comment
-
-
Թվերին ներկայացման և արտահայտման համախմբերի ձևերը կոչվում են թվային համակարգեր: Թվային համակարգերը լինում են դիրքային և ոչ դիրքային: Դիրքայինը դրանք այն համակարգերն են , որոնց թվերի գրառման ժամանակ թվի մեծությունը փոխվում է կախված նրա թվանշանների դիրքից:
Իսկ ոչ դիրքային կոչվում են այն համակարգերը, որոնց գրառման մեծությունը չի փոխվումայդ թիվը կազմող թվանշանների դիրքից : Օրինակ՝ XXX ոչ դիրքային է , քանի որ յուրաքանչյուր դիրքում գրվածը ցույց է տալիս 10 միավոր , իսկ սովորական 10 ական համակարգի 222 – ը դիրքային է , քանի որ ձախից առաջին 2 – ը ցույց է տալիս հարյուրավորների թիվը, երկրորդ 2 – ը՝ տասնավորների, իսկ վերջին 2 – ը՝ միավորների :
Հիմնականում օգտագործվում է երկուական, ութական, տասնվեցական համակարգեր: Եթե տասական համակարգի բոլոր թվերը գրվում են 0 – 9 տասը թվանշանների օգնությամբ, ապա երկուական համակարգի թվերը գրվում են 0 և 1 թվանշանների միջոցով, ութական համակարգի թվերը՝ 0 – 7 , իսկ տասնվեցական համակարգի թվերը հետևյալ տասնվեց թվերի՝ 0,1,2,3,…9, A, B, C, D, E, F միջոցով:
Տասական համակարգի յուրաքանչյուր թիվ կարելի է ներկայացնել այդ թվի թվանշանների և տասի համապատասխան աստիճանների արտադրյալի գումարի տեսքով:Կցված ֆայլեր
- Մեջբերում
Comment
-
-
Համակարգիչը տեխնիկական բարդ սարքավորում է , որի բաղկացուցիչ մասերը, ունենալով անվտանգության իրենց չափորոշիչները, միրաժամանակ ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ աշխատում են էլեկտրոնային հոսանքով: Եվ որպես այդպիսիք՝ դրանց հետ կապված աշխատանքն արդեն որոշակի զգուշություն է պահանջում: Համակարգչային դասարանում աշխատելու անվտանգության հիմնական կանոններն են՝Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումըԻնտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» : Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել:
խստորեն հետևել ուսուցչի ցուցումներին, կարճ միացման՝ կայծի, այրվածքի, հոտի դեպքում անջատել համակարգչի էլեկտրական սնուցումն ու հայտնել ուսուցչին, վատ ինքնազգացողության, գլխացավի, գլխապտույտի դեպքում դադարացնել աշխատանքն ու հայտնել ուսուցչին,
ինֆորմատիկայի դասարանում չի թույլատրվում՝
արտահագուստով նստել համակարգչի մոտ, մոնիտորի,տպող սարքի, ստեղնաշարի կամ համակարգչային բլոկի վրա որչէ իր դնել, օգտվել արտաքին հիշողության սեփական կրիչներից՝ դիսկետ, ֆլեշ և այլն ( անհրաժեշտության դեպքում՝ միայն ուսուցչի թույլտվությամբ ) ,
դիպչել համակարգիչը սնուցող լարերին,
համակարգչի մոտ նստելուց հրմշտել միմյանց ,
հրդեհի դեպքում վառվող սարքավորումների վրա ջուր լցնել կամ օգտվել փրփուրով կրակմարիչից,
30 րոպեից ավելի անընդհատ աշխատել համակարգչով,
համակարգչի մոտ նստելուց մոնիտորից պահպանել 50 սմ հեռավորություն:
- Մեջբերում
Comment
-
-
Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումըՈրպես ինֆորմացիայի չափի միավոր ընդունված է բիթ, որը անգլերեն bit բառն է կազմվել է binary udigit բառից նշանակում է երկուական նիշ: Բիթը դա ինֆորմացիայի այն չափն է , որն անհրաժեշտ է այո - ի և ոչ - ի միջև եղած անորոշությունը պարզելու համար: Բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1 : Հարմարության համար ընդունված է նա և ինֆորմացիայի ավելի մեծ չափման միավորներ : Ծավալուն ինֆորմացիայի քանակը չափելու նպատակով ներմուծվեցին ավելի խոշոր միավորներ՝ կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ (Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ), պետաբայթ (Պբայթ) և այլն:
Թվային տեսքով ներկայացված ինֆորմացիայի ծավալը չափելու փոքրագույն միավորը բիթն է։
Ութ հաջորդական բիթերի ամբողջականությունն անվանում են բայթ։
1 Կբայթ = 1024 բայթ
1 Մբայթ = 1024 Կբայթ
1 Գբայթ = 1024 Մբայթ
1 Տբայթ = 1024 Գբայթ
1 Պբայթ = 1024 Տբայթ
Ինֆորմացիայի չափման միավորներն օգտագործվում են համակարգիչների հիշողության ծավալը չափելիս։ Վերջինս բնորոշվում է պահվող ինֆորմացիայի ծավալով և չափվում բայթով, կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով և այլն: Մեգաբայթերով չափվում են համակարգիչների օպերատիվ հիշողությունը, դիսկետները, լազերային սկավառակները, ֆլեշ հիշասարքերը և այլն։ Օպերատիվ հիշողության (ОЗУ, RAM) ծավալը չափվում է մեգաբայթերով։ Ներկայումս լայն կիրառություն են գտել մի քանի գիգաբայթ հիշողության ծավալ ունեցող օպերատիվ հիշող սարքերը։
Ճկուն սկավառակի (Floppy Disk) կամ դիսկետներների տեղեկութային ծավալը 1,44 Մբայթ է։ Այն նշանակվում է A: գրանշանով։ Ներկայումս դիսկետները գործածությունից դուրս են եկել իրենց հիշողության փոքր ծավալի, մեծ չափերի և անորակության պատճառով։
Լազերային սկավառակները` CD և DVD, կարող են ավելի շատ ինֆորմացիա պահել, քան` դիսկետները։ CD-ների վրա տեղավորում են ավելի քան 700 մեգաբայթ ծավալով ինֆորմացիա, իսկ DVD-ների վրա՝ 4 Գբայթ և ավելի։
Ֆլեշ (Flash) հիշողության դյուրակիր սարքը կարող է պահել ինֆորմացիան և՛ մեգաբայթերով, և՛ գիգաբայթերով։ Ներկայումս կիրառում են 64 Գբայթ և ավելի մեծ ծավալի ֆլեշներ։Վերջին խմբագրողը՝ Ալոյան Գոհար; 17-01-19, 19:36.
- Մեջբերում
Comment
-
-
Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումըՄարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:
Ինֆորմացիայի մշակումը գործընթաց է, որ դեպքում առկա ինֆորմացիայից որոշակի ալգորիթմների կիրառմամբ մեկ այլ՝ նպատակային ինֆորմացիա է ստացվում: Մշակման գործընթացն ինֆորմացիայի ծավալի մեծացման և բազմազանության ստեղծման հիմնական միջոցն է: Ինֆորմացիայի մշակման միջոցներն են զանազան սարքերն ու համակարգերը, իսկ դրանց մեջ ամենակարևորը՝ համակարգիչը: Քանի որ մարդու կողմից ստեղծված ինֆորմացիան առավելապես ներկայացվում է թվային տվյալների տեսքով, ապա տրամաբանական է այն համակարգչի միջոցով մշակելը: Ինֆորմացիայի որոնումն առկա տվյալներից անհրաժեշտն առանձնացնելու և ժամանակին այն տրամադրելու գործընթացն է: Հսկայածավալ ինֆորմացիայից անհրաժեշտը որոնելը շատ բարդ է ու աշխատատար: Դա է պատճառը, որ այդ գործընթացում որոնման ժամանակակից միջոցների ու մեթոդների կիրառումն անհրաժեշտություն է:
- Մեջբերում
Comment
-
-
Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումըՄարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:
Մարդիկ ինֆորմացիա փոխանակելու նպատակով բնական լեզուներ են օգտագործում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չինարեն և այլն: Այսպիսով՝ ինֆորմացիան նախ և առաջ ներկայացվում և փոխանցվում է բնական լեզուների միջոցով: Բնական լեզուների հիմքում տարբեր այբուբեններ են ընկած: Այբուբենը պայմանանշանների հավաքածու է, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում արտահայտելու յուրաքանչյուր լեզվին յուրահատուկ հնչյունների համակարգը: Հայերեն լեզվի հիմքում ընկած է 39 պայմանանշան պարունակող այբուբեն, անգելերենում՝ 26, ռուսերենում 32, չինարենում՝ տասնյակ հազարավոր պայմանանշաններ պարունակող այբուբեն:
Բնական լեզուներից բացի մարդը ստեղծել է նաև մի շարք, այսպես կոչված, ֆորմալ լեզուներ՝ հաշվարկման համակարգեր, ծրագրավորման լեզուներ և այլն: Ֆորմալ լեզուները, ի տարբերություն բնական լեզուների, քերականության և ուղղագրության խիստ կանոններ ունեն: Ֆորմալ լեզուներում որպես նշաններ օգտագործում են ինչպես թվեր ու տառեր, այնպես էլ այլ միջոցներ՝ քիմիական բանաձևեր, նոտաներ, երթևեկության նշաններ և այլն: Երբ բանավոր խոսքում ինֆորմացիան փոխանցվում է հիմնականում ձայնային ազդանշանների միջոցով, ապա համակարգչային ինֆորմացիան ներկայացվում է կոդերի միջոցով:
Ինֆորմացիան կարելի է ներկայացնել և՛ որպես օբյեկտների հատկություն, և՛ որպես նրանց փոխազդեցության արդյունք: Ինֆորմացիայի օբյեկտիվ գոյության փաստը՝ անկախ մեր գիտակցությունից, որոշ հետազոտողների համար բավականին արտառոց կարծիքների առիթ հանդիսացավ, ըստ որոնց՝ ինֆորմացիան նյութական աշխարհի երրորդ սուբստանցիան է (նյութի և էներգիայի կողքին): Բայց ինֆորմացիայի համար դեռ ձևակերպված չեն պահպանման և նյութի կամ էներգիայի՝ համարժեք քանակի անցման օրենքներ: Ներկայումս ընդունված է, որ ինֆորմացիան գոյություն ունի անկախ նրանից, թե ընկալվում է այն, թե չէ, սակայն դրսևորվում է միայն փոխազդեցության դեպքում:
- Մեջբերում
Comment
-
-
«Ինտերնետը գլոբալ է և այն վերահսկելու ցանկություն ոչ ոք առանձնապես չունի,– կարծում է Վարդանյանը: – Օրինակ՝ եթե երեխան խաղ է խաղում, այն իր համար բացարձակ կործանիչ է, բայց մեկ ուրիշն ունի խաղային բիզնես ու այդ երեխայի վարքագիծը կարևոր է իր բիզնեսի համար: Ինչ-որ ծրագրեր կան, որ երեխաներին պաշտպանում են, սակայն ընդհանուր մասշտաբով չկա: Ծավալով մարդիկ փող են աշխատում»: Ի՞նչ ստացվեց. ունենք ամեն օր ստեղծվող, մինչև Լուսին ձգվող ինֆորմացիա: Այն ոչ միայն տրվում է մեզ, այլև ինքներս ենք դրան ծնունդ տալիս: Մենք լողում ենք վիրտուալ դաշտում և այստեղ է, որ պետք է վախենալ խորությունից ու հասկանալ, թե ինչպես ճիշտ առաջ գնալ՝ հնարավորինս օգտակար կերպով օգտագործելով մեզ հրամցվող ինֆորմացիայի պարունակությունը:
- Մեջբերում
Comment
-
-
Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում կրկնակի, եռակի աշխատանք է ուսուցչի համար:
Մասնագիտական գիտելիքների, ուսուցման մեթոդների կատարելագործման ու զարգացման հետ համատեղ այսօր ուսուցիչի համար բացվել են ինքնակրթման այլ ասպեկտներ:
Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
ՏՀՏ-ները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որոնցով կարելի է կառուցել դասը: Դպրոցում ՏՀՏ-ների կիրառման շրջանակները լայն են: Դրանք կիրառվում են համադպրոցական, ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցույթներ կազմակերպելու համար, ստեղծագործական նախագծերի մշակման և ներկայացման, ցուցադրումների համար: ՏՀՏ-ները կիրառվում են նաև գնահատման թեստային աշխատանքների կատարման նպատակով:
Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց:
ՏՀՏ-ների կիրառումը դասպրոցեսում ամենևին էլ չի նշանակում ուսուցչի ժամանակի տնտեսում, աշխատանքի հեշտացում: Բայց ճիշտ օգտագործելու դեպքում ենթադրում է ժամանակի խնայողաբար օգտագործում դասպրոցեսի ընթացքում: Երբ փորձում ես դասը պլանավորելիս ինչ որ բան ստեղծել համակարգչի օգնությամբ ինքնուրույն, հասկանում ես, որ ժամանակն անցավ աննկատ, ստեղծածդ նյութն էլ ընդամենը 45 րոպեի համար է: Յուրաքանչյուր ուսուցիչ, ով փորձում է ժամանակ առ ժամանակ կիրառել ՏՀՏ –ներ դասապրոցեսում, շատ լավ է գիտակցում խոսքերիս իմաստը: Գիտակցում է թե առավելությունները, թե թերությունները: Որպես թերություն կարելի է նշել նաև այն, որ երբեմն դասը կարող է արդյունավետ չլինել, դասի ընթացքում հնարավոր է ուսուցիչը չհասնի իր նպատակին ինչ-ինչ պատճառներով: Դրա համար շատ կարևոր է հենց թեմայի, դասի ընտրությունը:
Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ:
- Մեջբերում
Comment
-
-
Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:
- Մեջբերում
Comment
-
-
Ինչպե՞ս ստեղծել գործունեություն ՏՀՏ կիրառմամբ, որը կհեշտացնի ուսուցման գործընթացը և կբարելավի դպրոցական արդյունքները: Ո՞ր ՏՀՏ-ն օգտագործել: Ո՞ր պահին օգտագործել: Ի՞նչ նպատակների համար: Որո՞նք են ՏՀՏ օգտագործման առավելությունները և թերությունները: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները հուզում է ուսուցիչներին
Եկեք անդրադարձ կատարենք այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտման համար:
ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտում
1․ Վերլուծություն
Առաջին փուլում անհրաժեշտ է վերլուծել կարիքները, ուսումնական պլանը և ուսումնական բոլոր նպատակները՝ ջանալով վեր հանել բոլոր այն տարրերը, որոնք հնարավոր կլինի բարելավել ՀՏՀ կիրառմամբ: Այս շրջանակում անհրաժեշտ է պատասխանել ներոգրյալ հարցադրումներին.
• Կրթական ինչպիսի՞ գործունեություններ մշակել:
• Ի՞նչ նպատակով:
2․ Գաղափարը
Այս փուլում անհրաժեշտ է վերլուծության ենթարկել բոլոր այն ռեսուրսները և թվային գործիքները, որոնք կարող են օգտագործվել վերոգրյալ գործունեությունները մշակելիս:
3․ Իրականացում
ՏՀՏ կիրառմամբ գործունեությունների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ինչպես նաև ՏՏ հետ կապված այլ հարցերի հարթում: Գործունեության ընթացքում անհրաժեշտ է հետամուտ լինել և որոշակի գրառումներ կատարել և համապատասխանաբար փոփոխությունների ենթարկել սցենարները։
- Մեջբերում
Comment
-
-
Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումըԻնչպե՞ս ստեղծել գործունեություն ՏՀՏ կիրառմամբ, որը կհեշտացնի ուսուցման գործընթացը և կբարելավի դպրոցական արդյունքները: Ո՞ր ՏՀՏ-ն օգտագործել: Ո՞ր պահին օգտագործել: Ի՞նչ նպատակների համար: Որո՞նք են ՏՀՏ օգտագործման առավելությունները և թերությունները: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները հուզում է ուսուցիչներին
Եկեք անդրադարձ կատարենք այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտման համար:
ՏՀՏ կիրառմամբ մանկավարժական գործունեության կերտում
1․ Վերլուծություն
Առաջին փուլում անհրաժեշտ է վերլուծել կարիքները, ուսումնական պլանը և ուսումնական բոլոր նպատակները՝ ջանալով վեր հանել բոլոր այն տարրերը, որոնք հնարավոր կլինի բարելավել ՀՏՀ կիրառմամբ: Այս շրջանակում անհրաժեշտ է պատասխանել ներոգրյալ հարցադրումներին.
• Կրթական ինչպիսի՞ գործունեություններ մշակել:
• Ի՞նչ նպատակով:
2․ Գաղափարը
Այս փուլում անհրաժեշտ է վերլուծության ենթարկել բոլոր այն ռեսուրսները և թվային գործիքները, որոնք կարող են օգտագործվել վերոգրյալ գործունեությունները մշակելիս:
3․ Իրականացում
ՏՀՏ կիրառմամբ գործունեությունների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ինչպես նաև ՏՏ հետ կապված այլ հարցերի հարթում: Գործունեության ընթացքում անհրաժեշտ է հետամուտ լինել և որոշակի գրառումներ կատարել և համապատասխանաբար փոփոխությունների ենթարկել սցենարները։
Շնորհակալություն հարգելի՛ Գոհար Բոդոյան , մասնակցության համար:
- Մեջբերում
Comment
-
Comment