Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ն որպես ինտեգրված ուսուցման արդյունավետ գործիք

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Այսօր, դեռևս քիչ,բայց առկա են որոշակի նյութեր,որոնք կարելի օգտագործել դասերի ընթացքում սկսած առաջին դասարանից;Դրանցից են <<Ինտերակտիվ այբբենարանը>>, որը խաղի միջոցով օգնում է երեխային ճանաչել տառերը, գրել բառերը,ուղղել սխալները,սովորել բանաստեղծություններ և այլն: Իրոք, հրաշալի ուսումնաօժանդակ նյութ, բայց դարձյալ նույնը` չկա համակարգչային տեխնիկա:Ստիպված` ես դա տվել եմ առանձին ծնողների,որոնք գոնե տանը օգտագործեն:Իսկ երգերը ամեն օր ձայնագրված բերում եմ ձեռքի շարժական բուֆերով:Ուրիշ միջոց չկա,ցավոք սրտի...

    Comment

    • #92
      Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ և հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման: Հասարակության լիարժեք անդամ ձևավորելու համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայմանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրումն է կրթության մեջ, նրա բոլոր աստիճաններում` սկսած տարրականից

      Comment

      • #93
        Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
        ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
        Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:
        Լիովին համամիտ եմ, հարգելի՛ Մարինե, ուստի
        առաջարկում եմ օգտվել հետրյալ հղումներից՝ https://sway.office.com/We9Aqb7A8SSexFiO
        https://padlet.com/nara_martirosyan_69/byseok71mctg
        https://padlet.com/nara_martirosyan_69/dl9wgw6nt3mf
        Յուրատեսակ վիրտուալ հարթակ է, գրատախտակի նման է, նյութերը պահելու, միմյանց փոխանակելու և համագործակցելու համար:
        Առաջարկում եմ ուսումնասիրել padlet.com կայքը:
        https://padlet.com/nara_martirosyan_69/azy3j1i62h75
        Այս հղումից էլ օգտվելով՝ կծանոթանանք learningapps.org կայքի մի քանի գործիքների կիրառությանը:3. Matching Pairs գործիքը ++.doc 4. Group assignment խմբավորման գործիքը ++.doc5. Number line գործիքը ++.doc 6. Simple order գործիքը ++.doc 9. Multiple-Choice Quiz գործիքը +.doc

        Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան
        https://forum.armedu.am/showthread.p...AB%D5%AF%D5%A1
        https://forum.armedu.am/usercp.php
        Last edited by naramartirosyan; d.m.Y, H:i.

        Comment

        • #94
          Հետաքրքիր թեմայի հեղինակ եք, սիրելի Լիլիթ: Արդի ժամանակշրջանում այն դարձել է ուղղակի անհրաժեշտություն:
          Նարինե Գալստյան
          Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
          Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

          Comment

          • #95
            Շնորհակալ եմ Նարինե , ջան հիացած քո աշխատանքներով , բավականին կիրառելի նյութեր եք ստեղծել աշխարհագրության ուսուցիչներին օգուտ բերող և գովելի է , որ նոր տեխնալոգիանետը կիրառում եք ձեր դասաժամերին:
            Last edited by Լիլիթ Հակոբջանյան; d.m.Y, H:i.

            Comment

            • #96
              Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
              Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ և հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման: Հասարակության լիարժեք անդամ ձևավորելու համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայմանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրումն է կրթության մեջ, նրա բոլոր աստիճաններում` սկսած տարրականից
              Ուսուցիչնեերը պետք է իրենց մասնագիտության գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա:
              Դ.Ի. Մենդելեև

              Comment

              • #97
                ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռքբերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս ուսուցչին ու աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:

                Comment

                • #98
                  Ժամանակակից կրթական համակարգերում ՏՀՏ-ների օգտագործումը դարձել է անհրաժեշտություն: ՏՀՏ-ների օգտագորժումը խթանում է ստեղծագործ մտածողությունը, օգնում է սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ:

                  Comment

                  • #99
                    Հարգելի Լիլիթ, շնորհակալություն խիստ արդիական թեմա քննարկելու համար
                    Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ) վերջին տասնամյակներին մեծ դեր են սկսել կատարել տարբեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման գործում։ Շատ երկրներում ՏՀՏ ոլորտը հանդիսացել է աճի շարժիչ ուժը։ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող բնագավառն է, , որը վերջին տասնամյակում անընդհատ աճ գրանցելով ապահովում է ավելի քան 12000 աշխատատեղ

                    Comment

                    • images.jpgimages.jpg
                      ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռքբերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս ուսուցչին ու աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
                      ՏՀՏ-ն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու ու խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտիվացիան բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու ներուժ: Դրանք բարելավում և կատարելագործում են ուսումնական գործընթացը և օգնում դպրոցներին վերափոխել:
                      Բացի այդ, գիտական բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ՏՀՏ-ը ապահովում են կրթության մեջ հավասար և համընդհանուր ընդգրկում, բարձրացնում կրթական ծառայությունների մատուցման ճկունությունը՝ ապահովելով սովորողների ներառումն անկախ ժամանակային և աշխարհագրական խոչընդոտներից:

                      Comment

                      • Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                        [ATTACH=CONFIG]10552[/ATTACH][ATTACH=CONFIG]10552[/ATTACH]
                        ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռքբերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս ուսուցչին ու աշակերտին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով»:
                        ՏՀՏ-ն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու ու խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց մոտիվացիան բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու ներուժ: Դրանք բարելավում և կատարելագործում են ուսումնական գործընթացը և օգնում դպրոցներին վերափոխել:
                        Բացի այդ, գիտական բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ ՏՀՏ-ը ապահովում են կրթության մեջ հավասար և համընդհանուր ընդգրկում, բարձրացնում կրթական ծառայությունների մատուցման ճկունությունը՝ ապահովելով սովորողների ներառումն անկախ ժամանակային և աշխարհագրական խոչընդոտներից:
                        Շնորհակալ եմ հարգելի Լիլիթ Հարութունյան ակտիվ մասնակցության և հերաքրքիր մտքերով կիսվելու համար:

                        Comment

                        • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
                          Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
                          Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

                          Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
                          Հարգելի Լիլիթ, քննարկվում է մշտապես ուշադրության արժանի, հետաքրքիր, արդիական ... թեմա: Ինչպես գիտենք, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը էապես փոխում է ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունները կրթական պրոցեսում: Ուսուցիչը դասապրոցեսն իրականացնում է կիրառելով կրթական տարբեր հարթակներում պատրաստած ռեսուրսներ, սովորողներին ծանոթացնում ուսումնական նյութեր պատրաստելու միջավայրերին և աշակերտները նոր թեմաներից, կամ անցած նյութերից պատրաստի նյութեր են բերում /ինքնակամ/ որն էլ կիրառում ենք դասապրոցեսում ... Փոխվում է ուսուցչի գործունեությունը` դադարում է լինել պատրաստի գիտելիքների մատուցող և դառնում է ուսուցման նոր տեխնոլոգիաների հետազոտող և սովորողի հետ կողք- կողքի ուսումնական նյութերի հեղինակող...

                          Comment

                          • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Մեծ է հանրակրթության ոլորտում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման դերն ու նշանակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում <<տեղեկատվական անհավասարության>> հաղթահարմանը: Նոր տեխնիկան, տեխնոլոգիաները, ծրագրային հզոր ապահովումը և վեբ-ծառայությունների համատարած ծավալումը դառնում են մի ամբողջություն, ինչը մեծ հնարավորություններ է ապահովում ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում սովորելու համար:
                            Այսօր տեղեկատվությունը դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, իսկ կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու անձնական ու մասնագիտական հաջողության հիմքը: Մեր ժամանակներում, անշուշտ, փոխվել են կրթությանը ներկայացվող պահանջները. բազային գիելիքներից և նոր գիտելիքների մշտական ձեռք բերումից բացի ժամանակակից աշխատողը պետք է կարողանա նաև արդյունավետ կիրառել տեղեկատվական աղբյուրներն ու պաշարները: Այսօր նրանից պահանջվում է ստեղծագործական մտածողություն, որոշումներ կայացնելու և ողջ կյանքում սովորելու կարողություն:Տեխնոլոգիաների ներդրման նպատակներն ու խնդիրներն անընդհատ փոփոխվում են: Այսօր բազմաթիվ նոր առարկաների նմերմուծումը ուսումնական պլան իրականացվում է ինտեգրման սկզբունքով:Բնական է , որ տեխնոլոգիաների մուտքը ուղեկցվում է նման նոր կապերի ստեղծմամբ , ամրապնդմամբ և որակական նոր մակարդակի ապահովմամբ: Նախագծերի մեթոդը , Վեբ որոնումը , ուսուցման կարճատև դասընթացներն իրենց հիմքում ինտեգրված ուսումնառության ծրագրեր են:Այստեղ ոչ միայն տվյալ առարկայի դասավանդման մեջ տեխնոլոգիաների ինտեգրում է ենթադրվում , այլև տեխնոլոգիաների ներդրմամբ այլ առարկաների ավելի արդյունավետ ինտեգրում:
                            Ինտեգրված դասընթացներ ստեղծելիս և օգտագործելիս ուսուցիչները պետք է առաջնորդվեն պետական չափորոշիչներով:

                            Հարգելի գործընկերներ խնդրում եմ կիսվեք Ձեր խորհուրդներով և փորձով:
                            Հարգելի՛ Լիլիթ, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում: Առաջարկում եմ՝ բաց դաս ինֆորմատիկայից <<Գիտությունների գալակտիկա>> թեմայով: Դասի նպատակնէ՝ ցույց տալ ինֆորմատիկա-գրականություն- ֆիզիկա-մաթեմատիկա-քիմիա-կենսաբանություն կապը: Գրականության բաժնում ներկայացվում են Հ. Թումանյանի բնությանը վերաբերող գործերը: Ֆիզիկա բաժնում՝ Գալիլեյո Գալիլեյը իր 9 հայտնագործություններով: Մաթեմատիկա բաժնում նկարագրվում է նշված գիտությունը և Անանիա Շիրակացին: Քիմիա-կենսաբանություն բաժնում նկարագրվում է մարդը որպես էներգետիկ համակարգ և տիեզերքի անբաժանելի մասնիկը: Այս ամենը ուղեկցվում է հետաքրքիր սլայդներով և երաժշտությամբ, որոնք արդեն ներբեռնված են youtube-ում հետևյալ հղումով՝

                            https://www.youtube.com/channel/UCV5...vWN4GFbrAWnAtQ

                            Ինֆորմատիկան ունիվերսալ առարկա է: Ես գտնում եմ, որ ինֆորմատիկան միայն համակարգիչները չեն: Աշակերտները պետք է կարողանանա ոչ միայն վարժ օգտվեն համակարգիչներից, այլ կարողանան հստակ պատկերացնել, ինչու չէ նաև գրագետ բացատրել այս կամ այն ծրագրի էությունը: Բացի այդ պատկերացնեն, որ կարող են յուրաքնչյուր առարկայի համար դասին համահունչ որևէ նյութ պատրաստեն և օգտագործեն ուսուցման ընթացքում: Ահա և ինտեգրված դասի հրաշալի օրինակ: Ի վերջո ամեն ինչի հիմքում ընկած է ինֆորմացիան:

                            Իհարկե կարելի է ներկայացնել նաև ինֆորմատիկայի կապը մնացած առարկաների հետ, պարզապես ժամանակը չի բանարարում:
                            Last edited by naramartirosyan; d.m.Y, H:i.

                            Comment

                            • naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը

                              Շնորհակալ եմ սիրելի Նաիրա, ինչպես միշտ հետաքրքիր, ուսանելի և շատ օգտակար ինֆորմացիա եք հաղորդում և կիսվում Ձեր փորձով, դասերով և միջոցառումնետի պլաններով, շնորհակակ եմ անչափ:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X