Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Այժմ համացանցում ընդգրկված է 1405 դպրոց, կամ դպրոցների 93 տոկոսը: Հայաստանի դպրոցները հագեցված են 17000 համակարգչով, “համակարգիչ-աշակերտ” հարաբերակցությունը հասել է 22.5-ի, իսկ մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների քանակը 2007 թ. 4.3-ի փոխարեն՝ 12-ի: Եվ լիարժեքորեն չօգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները կհանգեցնի ավելի վատ իրավիճակի կրթության ոլորտում:
    Հաշվի առնելով ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, անհնարին է ակնկալել լավ արդյունքներ կրթության ոլորտում, եթե ուսուցիչը չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին:
    Եթե ավելի թարմ տեղեկատվություն ունեք տվյալների հետ կապված խնդրում եմ կիսվել:

    Comment

    • #32
      Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
      Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
      Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
      Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

      Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:
      Հարգելի Նանե,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:
      ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
      Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:Այսօր հնարավոր չէ պատկերացնել ուսումնական գործընթացի որևէ առարկա առանց ՏՀՏ-ի:

      Comment

      • #33

        Հարգելի′ Նանե, բավականին հետաքրքիր,արդիական և օգտակար թեմայի քննարկում եք առաջադրել: Կրթության գործընթացը մշտապես ունի բարեփոխման կարիք, որը ստեղծում և ձևավորում է նոր մարդ: Իսկ նոր մարդն սկսվում է նոր մտածելակերպից: Նոր մտածողությունն սկսվում է ռիսկից, սեփական մտքերը արտահայտելու համարձակությունից: Այո,ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է:Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը:

        Comment

        • #34
          Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
          Այժմ համացանցում ընդգրկված է 1405 դպրոց, կամ դպրոցների 93 տոկոսը: Հայաստանի դպրոցները հագեցված են 17000 համակարգչով, “համակարգիչ-աշակերտ” հարաբերակցությունը հասել է 22.5-ի, իսկ մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների քանակը 2007 թ. 4.3-ի փոխարեն՝ 12-ի: Եվ լիարժեքորեն չօգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները կհանգեցնի ավելի վատ իրավիճակի կրթության ոլորտում:
          Հաշվի առնելով ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, անհնարին է ակնկալել լավ արդյունքներ կրթության ոլորտում, եթե ուսուցիչը չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին:
          Եթե ավելի թարմ տեղեկատվություն ունեք տվյալների հետ կապված խնդրում եմ կիսվել:
          Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաև գիտակից քաղաքացի ձևավորելն է, որը կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել, որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

          Վերջերս ԿՏԱԿ -ը ՀՀ դպրոցների ուսուցիչների շրջանում ՏՀՏ կոմպետենտության մակարդակի և կիրառելիության բնույթի բացահայտման նպատակով իրականացրել է հարցում ՀՀ բոլոր մարզերի պետական դպրոցների 699 ուսուցչի շրջանում։
          Շատ հետաքրքիր վիճակագրություն է ստացվել: Հարցվածների ընդամենը 3% -ն է նշել, որ դասավանդման գործընթացում համակարգիչ չի օգտագործում, 60% -ը 5 տարուց ավելի օգտագործում են համակարգիչ դասավանդման գործընթացում, իսկ 21 % -ը դասավանդման գործընթացում համակարգիչ օգտագործում է 3-ից մինչև 5 տարվա ընթացքում:

          Հղումը ստորև՝

          https://lib.armedu.am/resource/24768

          Comment

          • #35
            [QUOTE=vardik;55203]Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաև գիտակից քաղաքացի ձևավորելն է, որը կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել, որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին:

            Հարգելի Վարդիկ, շնորհակալություն օգտակար հղումով կիսվելու համար: Նշածս ՀՀ Հանրակրթության մասին օրենքի, 5-րդ հոդվածի, 2–րդ կետի 4) և 5) կետերը, որոնց մասին գրել էի՝
            4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.

            5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.

            Comment

            • #36
              Ռեսուրսներ

              Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Նանե,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:
              ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
              Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:Այսօր հնարավոր չէ պատկերացնել ուսումնական գործընթացի որևէ առարկա առանց ՏՀՏ-ի:
              Հարգելի Մարինե Յարմալոյան շնորհակալությունթեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, տեղադրում եմ Learningapps-ի միջավայրում իմ կողմից ստեղծված մի քանի ռեսուրս և հորդորում եմ կոլեգաներիս նւյնպես կիսվել օգտակար հղումներով և իրենց ստեղծած ռեսուրսով:
              https://learningapps.org/watch?v=p0t5f57on18
              https://learningapps.org/watch?v=ppp9xwert17
              https://learningapps.org/watch?v=phuimojhj18
              https://learningapps.org/watch?v=p21zpp9cj18
              https://learningapps.org/watch?v=pegczkcqn18

              Comment

              • #37
                Հարգելի Նարինե learningapps -ը հիանալի գործիք է դասը առավել հետաքրքիր, մատչելի, տեսանելի և ինտերակտիվ դարձնելու համար...
                Սիրով ձեզ եմ ներկայացնում նաև իմ ստեղծած մի քանի ռեսուրսները...

                https://learningapps.org/watch?v=p2mzhfatk18 - Փորձեք դասավորել Հայաստանի պատմական մայրաքաղաքներն ըստ պատմական ժամանակահատվածների

                https://learningapps.org/watch?v=ps7zghoyk18 - Ինֆորմացիայի չափման միավորները դասակարգեք ըստ աճման կարգի

                https://learningapps.org/watch?v=p7osgyyn318 - Գտեք զույգին

                https://learningapps.org/watch?v=p8pgf1wfn18 - Փորձեք գնդասեղների օգնությամբ նշել մարզերի անունները

                Comment

                • #38
                  Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի' Նանե,մեր օրերում համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը:
                  Իսկ ինչպե՞ս կարող է տեխնոլոգիան բարձրացնել ուսման որակը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Տարրական դասարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործում են ուսումնական նյութն ավելի գրավիչ և հասկանալի ներկայացնելու համար: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող առարկաների շրջանակը:
                  ՏՀՏ-ների միջոցով կարող ենք երեխաներին ծանոթացնել այն հասկացությունների,առարկաների երևույթներին,որոնք հնարավոր չէ իրականում տեսնել,իսկ դա շատ կարևոր է.չէ որ երեխաները,հատկապես տարրական դասարանցիները,առավել մատչելի հասկանում են այն ,ինչ տեսել են,ինչը իրենց ծանոթ է:
                  Համամիտ եմ ,ինքս էլ հաճախ եմ ՏՀՏ կիրառում՝ փորձելով ավելի արդյունավետ ու հետաքրքիր դարձնել դասերը:Սակայն պիտի խոստովանեմ, որ շատ աշխատատար է նախապատրաստվելը:

                  Comment

                  • #39
                    Շատ հետաքրքիր ռեսուրսներ եք կազմել,հարգելիՙ vardk,սիրով կհետևեմ քննարկումներին և կօգտվեմ դրանցից:
                    Շնորհակալություն:

                    Comment

                    • #40
                      Շնորհակալություն, հարգելի՛ Նանե: Կարծում եմ ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսում օգնում է թեման առավել հետաքրքիր ու մատչելի դարցնել և դասին ներգրավել բոլոր աշակերտներին:

                      Comment

                      • #41
                        vardik-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Նարինե learningapps -ը հիանալի գործիք է դասը առավել հետաքրքիր, մատչելի, տեսանելի և ինտերակտիվ դարձնելու համար...
                        Սիրով ձեզ եմ ներկայացնում նաև իմ ստեղծած մի քանի ռեսուրսները...

                        https://learningapps.org/watch?v=p2mzhfatk18 - Փորձեք դասավորել Հայաստանի պատմական մայրաքաղաքներն ըստ պատմական ժամանակահատվածների

                        https://learningapps.org/watch?v=ps7zghoyk18 - Ինֆորմացիայի չափման միավորները դասակարգեք ըստ աճման կարգի

                        https://learningapps.org/watch?v=p7osgyyn318 - Գտեք զույգին

                        https://learningapps.org/watch?v=p8pgf1wfn18 - Փորձեք գնդասեղների օգնությամբ նշել մարզերի անունները
                        Հարգելի Վարդիկ, համամիտ եմ ձեզ հետ,սա հիանալի կայք է դասապրոցեսը առավել ակտիվ ու հետաքրքիր կազմակերպելու համար: Աշակերտին հենց նմանատիպ մեթոդներն են աշխուժացնում և ներգրավվում դասապրոցեսին:

                        Comment

                        • #42
                          Նանե-ի խոսքերից Նայել գրառումը
                          Տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը ենթադրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայն տարածումը կյանքի բոլոր բնագավառներուն: Միևնույն ժամանակ, տեղեկատվությունը համարվում է կարևոր ռեսուրս, այդ տեխնոլոգիաներն էլ դառնում են բազային: Իսկ տեղեկատվական միջավայրը սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիականի հետ միասին՝ նոր հասարակական միջավայր:
                          Կարող ենք փաստել, որ ՏՀՏ-ների ներդրումը և կիրառումը կրթության ոլորտում տեղեկատվական հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է: Այն զգալիորեն արագացնում է գիտելիքների և մարդկության կուտակված տեխնոլոգիական եւ սոցիալական փորձի փոխանցումը ոչ միայն սերնդից սերունդ, այլև մեկից մյուսին:
                          Աշխարհում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական պրոցեսում ունեն դրական ազդեցություն, ինչը կարող է բարելավել սովորողների ցուցաբերած արդյունքները և բարձրացնել ուսուցիչների դասավանդման որակը: Կան բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսուցիչներին կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր և արդյունավետ:

                          Հարգելի գործընկերներ առաջարկում եմ քննարկենք և ներկայացնենք մեր կողմից օգտագործվող համակարգչային և մուլտիմեդիա գործիքակազմն ու ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա կրթության որակի բարելավմանը, մեր գիտելիքների և հմտությունների հարստացմանը:
                          Հարգելի Նանե շնորհակալություն թեմայի համար։ Համամիտ եմ ձեզ հետ և կարծում եմ որ ՏՀՏ ների գործածման հետ մեկտեղ , շատ մեծ դեր են խաղում նաև դիդակտիկ նյութերը, որոնք դասապրոցեսը դարձնում են բավականին հետաքրքիր և մատչելի շուտ ընկալելու և մտապահելու համար։

                          Comment

                          • #43
                            Հարգելի՛ Նանե հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                            Արդի ժամանակներում ՏՀՏ-ների կիրառումը ուսուցման գործընթացում
                            կարևոր նախապայման է ուսուցման արդյունավետ կազմակերպման
                            համար։

                            Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
                            Էլեկտրոնային խաղերը որպես ուսուցման արդյունավետ միջոց:
                            https://ashxengrigoryan.wordpress.co...4%D5%A1%D5%B6/

                            Smart էլեկտրոնային գրատախտակի դերը ուսումնական պրոցեսում։
                            http://www.myshared.ru/slide/1357512/

                            ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
                            https://www.slideshare.net/SaferInternet/ss-59688686
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment

                            • #44
                              Այո նոր մոտեցումներ պետք է կիրառել բոլոր առարկաների ուսուցման ժամանակ,հաշվի առնել աշակերտների ավելի ու ավելի կապվածությունը ինտերնետի և սմարտֆոնների հետ,օգտագործել այն ուսուցանման համար:Կիրառենք նորը,պահպանելով ավանդականը:

                              Comment

                              • #45
                                Հարգելի Նանե, շնորհակալություն խիստ կարևոր և արդիական թեմա քննարկելու համար
                                ՏՀՏ-ն գործընթաց է, որը ներկայացնում է սկզբնական տվյալների հավաքման, մշակման և հաղորդման համար օգտագործվող միջոցների և մեթոդների ամբողջությունը։ Նյութական արտադրության տեխնոլոգիայի նպատակն է սպառողական պահանջները բավարարող արտադրանքի թողարկումը։ Տեղեկատվական տեխնոլոգիայի նպատակը նոր տեղեկատվության արտադրությունն է, մարդու ունեցած տեղեկատվությունը վերլուծելու և ստացված վերջնական արդյունքի հիման վրա որևէ գործունեության առնչությամբ ճիշտ որոշումների կայացումն է։
                                Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը նորարարական գործողություն է այն իմաստով, որ էապես փոխում է կազմակերպություններում իրականացվող տարաբնույթ գործունեության ողջ բովանդակությունը։Ուստի,ըստ իս, ունենալով սահմանափակ նյութական ռեսուրսներ ,գտնվելով շրջափակման մեջ և չունենալով, մեղմ ասած, հարմար տնտեսաաշխարհագրական դիրք, Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգուտ քաղել ՏՏ ոլորտի զարգացումով ընձեռվող հնարավորություններից, քանզի այն չի պահանջում տրանսպորտային ծախսեր և զերծ է արտահանման ֆիզիկական խոչընդոտներից։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X