Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ո՞Վ Է 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԱԿԵՐՏԸ: Ի՞ՆՉ ՏՀՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱ ՈՒՆԻ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Աննա թեման շատ արդիական, բովանդակային առումով բազմաբովանդակ է, քանի որ 21-րդ դարի սովորողի համար շատ ավելի մեծ կարողություններ և հմտություններ ձեռք բերելու և կիրառելու ասպարեզ ու հնարավորություններ է ընձեռնված: Սովորողը կարող է համացանցի օգնությամբ անսահմանափակ գիտելիք և տեղեկություն ստանալ ցանկացած բնագավառից: Կարող է նաև իր գիտելիքներով կիսվել համացանցում: Նրանցից շատերը արդեն չեն ցանկանում գիրք բացել: Գիրք կարդալը կարծես դառնում է երկրորդական: Հարց է առաջանում ինչ որ առումով, որոշ աշակերտների համար համացանցը չի փոխարինել ուսուցչին: Որևէ թեմա քննարկելիս նկատել եք աշակերտները անմիջապես մեջբերում են կատարում համացանցում հանդիպած տեղեկությունները: Նկատել եք որքան է պակասել գրադարանից օգտվող աշկերտների քանակը: Հենց դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի աշակերտը համագործակցի ուսուցչի հետ, և ավելի վեր դասի ուսուցչից ստացած գիտելիքները:
    Հարգելի Կարինե, շնորհակալ եմ արձագանքի համար: Այո, այսօր ինտերնետը մարդկային գործունեության գրեթե բոլոր ձևերի վրա մեծապես ազդող գործոն է: Ե'վ ինտերնետը, և' գիրքը հանդիսանում են ինֆորմացիայի աղբյուրներ: Բնականաբար, դեռահասը, ում գրավում է նոր, առաջադեմ, տեխնոլոգիայի հետ կապված ամեն բան, գերադասում է ինտերնետը, որտեղ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել կարճ ժամանակում: Համացանցում աշակերտը կարող է սպառիչ կերպով ուսումնասիրել իրեն հետաքրքրող թեման: Նա կարող է գրքեր կարդալ կամ ունկնդրել էլեկտրոնային եղանակով: Ի՞նչ է աշակերտին տալիս գիրքը: Գիրքը գիտելիքի ավանդական աղբյուր է, որից ընթերցողը կարող է զգալ և վայելել տպագրական հոտը, տեսնել գունավոր նկարազարդումներ: Գիրքը կարելի է կարդալ ցանկացած պահի՝ անկախ համակարգչի և ինտերնետի առկայությունից:
    Տեղեկատվություն ստանալու միջոցներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Գիրք կարդալիս սովորողը խորը և ամբողջական տեղեկատվություն է ստանում ցանկացած հարցի վերաբերյալ: Ինտերնետում տեղեկատվությունը հաճախ կրճատվում կամ աղավաղվում, և շատ չստուգված տեղեկություններ կան, ինտերնետից օգտվողը հաճախ շեղվում է սկզբնական թեմայից:

    Comment

    • #32
      Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Մեր օրերում մանկավարժները երեխաներին կրթելիս հաշվի են առնում, որ նրանք մեծացել են համակարգիչների, բջջային հեռախոսների հետ շփվելով:
      Հարգելի Անանյան, իսկապես անհնար է անտեսել այն հանգամանքը, որ այսօրվա աշակերտը սկսած 2-3 տարեկանից առնչվում է սմարտֆոնների հետ և շատ հմուտ օգտվող է: Մեր օրերում բոլոր մանկավարժները` անկախ տարիքից, կիրառում են ՏՀՏ, զարգացնում իրենց ՏՀՏ-ներից օգտվելու հմտությունները: Այսօր աշակերտներին առանց ՏՀՏ միջոցների օգտագործման անհնար է հետաքրքրել:Հետևաբար մեզ` ուսուցիչներիս, մնում է աշակերտների ՏՀՏ միջոցներից օգտվելն այնպես կազմակերպել, որպեսզի քաղենք առավելագույն օգուտ` այն ծառայացնելով նոր գիտելի ձեռքբերմանը:

      Comment

      • #33
        AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

        Սիրելի Կարինե,այլևս սովորողին հետաքրքիր է միայն հեռախոսը,համակարգիչը,համացանցը:Դեռ վաղ տարիքից մայրիկները,եթե ուզում են լռեցնել երեխաներին ,անմիջապես երեխայի ձեռքն են տալիս հեռախոսը,միացնում որևէ խաղ և հարցը լուծված է.երեխան հանգիստ է թողնում մի քանի ժամ:
        Իսկ գրադարանի ճանապարհը ցույց տալու հարցը շատ հանգիստ կարող է լուծել դասվարը`ընթերցանության նյութեր հանձնարարելով:
        Սիրելի Ասյա,մեր հասարակության շատ ցավոտ հարցի մասին եք բարձրաձայնում: Նախադպրոցական տարիքի երեխաների համար համացանցը դարձել է կյանքի անբաժանելի մասը, աշխարհը ճանաչելու միջոց: Համացանցը լի է էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիայի հանդիպեն:Դրանք կարող են սթրեսների պատճառ հանդիսանալ: Շատ ծնողներ ընտրում են երեխային լռեցնելու կարճ, միևնույն ժամանակ վտանգներով լի այս ճանապարհը: Չեն մերժում երեխայի սմարտֆոնից օգտվելու խնդրանքը, երբեմն էլ պահանջը:Արդյունքում այսօր շատ երեխաների մոտ առկա է ուշադրության պակաս կամ գերակտիվություն: Այս աշակերտները դժվարությամբ են սպասում իրենց հերթին, չեն կարողանում լսել հարցը մինչև վերջ, ունեն կազմակերպչական որոշ դժվարություններ, մոռացկոտություն, անհանգիստ են, երկար ժամանակ նստել դժվարանում են, խոսում են:
        Նման դեպքում հմուտ ուսուցիչը փորձում է աշակերտին աշխատացնել իր ունակություններին համապատասխան տեմպով, կիրառում նոր տեխնոլոգիաներ:Առաջարկում եմ խնդրին առավել մանրամասն ծանոթանալ հետևյալ հղումով`
        https://youtu.be/B868ucm0re0?t=252

        Շնորհակալ եմ, որ օգնում եք միասին քննարկելու միջոցով բացահայտենք այսօրվա աշակերտի ով լինելը:

        Comment

        • #34
          Այսօր ուսուցումը կազմակերպելու համար ուսուցիչը պետք է նկատի ունենա աշակերտի անհատականությունը: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ անհատներն առավելագույնս օգտագործեն իրենց ներուժը, ստանձնեն ուսման համար պատասխանատվություն: 21-րդ դարի ուսուցումը հիմնված է սովորողի առանձնահատկությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին լինել ստեղծարար, վայելել ուսուցման պրոցեսը, լինել համագործակցությունը գնահատող, նկատել ներդրված ջանքերի կապը ստացված արդյունքի հետ, սովորել:
          Աշակերտներին հետաքրքրելու համար ես հաճախ եմ օգտագործում նրանց միմյանց հետ մրցակցելու սերը: Այդ նպատակով կազմակերպում եմ այնպիսի վիկտորինաներ, մրցույթներ,որտեղ լավ հանդես գալու համար աշակերտները ոչ միայն պետք է գիտելիքներ ունենան, այլ նաև լինեն պրպտող, հետաքրքրասեր, ստեղծարար, պատրաստ համագործակցության, հարգալից ուրիշների նկատմամբ, մարտահրավերներ փնտրող:

          1619636078772 (1).jpg 1619636078763 (1).jpg 1619638776511.jpg 1619638776518.jpg

          https://drive.google.com/file/d/1PJ4...ew?usp=sharing

          https://create.kahoot.it/details/4a7b46e4-b322-4490-80df-1e11dd9091cd

          Վերջին խմբագրողը՝ *Աննա*; 29-04-21, 00:49.

          Comment

          • #35
            Իսկ ինչպե՞ս մոտիվացնել այսօրվա աշակերտին:
            Իսկապես աշակերտները տարբեր են: Ջանասեր ու պրպտող աշակերտների կողքին կան նաև այնպիսինները, ովքեր հետաքրքրված չեն սովորելով, ոմանք ծույլ են, մյուսներն` անկազմակերպ: Պետք է նշեմ, որ երբեմն վհատվել եմ, կարծել, որ չեմ կարողանում հետաքրքրել, ոգեշնչել կոնկրետ աշակերտի: Բայց այս աշակերտներին պարզապես պետք է մեկն, ով կհավատա նրանց հաջողությանը, պատրաստ կլինի աշխատանք տանել: Հեշտ չէ, բայց երբ նկատում եմ փոփոխություն նման աշակերտի մոտ, ով նախկինում անտարբեր էր, մեծ ոգևորություն եմ ապրում: Երբեմն ծույլ թվացող աշակերտն իրականում ունի ոգևշնչման կարիք: Մեր խոսքերը կարող են շատ զորեղ լինել այդ հարցում: Աշակերտին պետք է ցույց տալ, որ ընդունակ է փոքրիկ հաջողությունների: Կարևոր է մատնանշել աշակերտի հաջողությունները, ցույց տալ, որ աշխատանքը տալիս է արդյունք: Կարելի է փոքրիկ մրցույթներ կազմակերպելու միջոցով աշխատասեր աշակերտներին ոգեշնչել:
            Ուսուցումը հաճելի պրոցես դարձնելու, աշակերտին մոտիվացնելու համար մեծ աշխատանք է դպրոցում կատարում դասղեկը: Ձեզ եմ ներկայացնում դասղեկի ժամի զրույցների արդյունքում ծնված աշխատանքներ:

            https://lib.armedu.am/resource/10868

            https://lib.armedu.am/resource/4545

            Comment

            • #36
              Լինել 21֊րդ դարի աշակերտ ՝ նշանակում է լինել համակարգչի և համացանցի լավ ընկեր ու բարեկամ։ Ամեն դարաշրջան ունեցել է իր լավագույն շեդեվրը։ Վերածնունդ ուսումնասիրելիս կտեսնենք գագաթնակետին հասած արվեստ , մշակույթ։ Հայացք նետենք Ոսկե դարին... Պատմիչների աշխարհ... Գանք 21֊րդ դար և կտեսնենք, որ ամեն դար իր լավագույնն ընծայել է մարդկությանը, և աճելով ՝ հասել իր գագաթնակետին։ Այսօրվա աշակերտը չունի ինֆորմացիայի բաց, ինքնուրույն կարող է շատ բան սովորել՝ շնորհիվ համացանցի։ Մնում է ՝ միայն վերցնել օգտակարը, պիտանին։

              Comment

              • #37
                *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը

                Սիրելի Աննա ,պատկերացնում եմ,թե որքան ուսուցողական,բովանդակալից դաս_սեմինար եք անցկացնում ձեր աշակերտների հետ։
                Այսօր մեր աշակերտը պետք է այնքան տեղեկացված լինի,որ ապատեղեկատվության զոհ չդառնա։
                Թվային տեխնոլոգիաների դարում մեդիա ստեղծելը հասու է շատերին։Հաճախ անհայտ է նյութի հեղինակը,ստեղծման պատճառը,հետապնդվող նպատակը,ակնկալիքները,դրդապատճառները։Այդ իսկ պատճառով 21_րդ դարի աշակերտը որքան էլ ՏՀՏ գիտելիքներ ունենա պետք է զգոն լինի և ապատեղեկատվության զոհ չդառնա։Այս դարաշրջանում աշակերտի և բոլորի համար կարևոր կարողություն է մեդիագրագիտությունը։Այն իսկապես կօգնի,որ անձը դառնա ինֆորմացիայի գրագետ սպառող։

                Comment

                • #38
                  *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը

                  Սիրելի Ասյա,մեր հասարակության շատ ցավոտ հարցի մասին եք բարձրաձայնում: Նախադպրոցական տարիքի երեխաների համար համացանցը դարձել է կյանքի անբաժանելի մասը, աշխարհը ճանաչելու միջոց: Համացանցը լի է էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիայի հանդիպեն:Դրանք կարող են սթրեսների պատճառ հանդիսանալ: Շատ ծնողներ ընտրում են երեխային լռեցնելու կարճ, միևնույն ժամանակ վտանգներով լի այս ճանապարհը: Չեն մերժում երեխայի սմարտֆոնից օգտվելու խնդրանքը, երբեմն էլ պահանջը:Արդյունքում այսօր շատ երեխաների մոտ առկա է ուշադրության պակաս կամ գերակտիվություն: Այս աշակերտները դժվարությամբ են սպասում իրենց հերթին, չեն կարողանում լսել հարցը մինչև վերջ, ունեն կազմակերպչական որոշ դժվարություններ, մոռացկոտություն, անհանգիստ են, երկար ժամանակ նստել դժվարանում են, խոսում են:
                  Նման դեպքում հմուտ ուսուցիչը փորձում է աշակերտին աշխատացնել իր ունակություններին համապատասխան տեմպով, կիրառում նոր տեխնոլոգիաներ:Առաջարկում եմ խնդրին առավել մանրամասն ծանոթանալ հետևյալ հղումով`
                  https://youtu.be/B868ucm0re0?t=252

                  Շնորհակալ եմ, որ օգնում եք միասին քննարկելու միջոցով բացահայտենք այսօրվա աշակերտի ով լինելը:
                  Շնորհակալ եմ ,սիրելի Աննա,բավականին հետաքրքիր տեսանյութի համար։Փորձի,կարծիքների,տեսակետների,հիմնավորումներ փոխանակման միջոցով կարող ենք գրանցել արդյունավետ արդյունքներ։

                  Comment

                  • #39
                    *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը
                    Իսկ ինչպե՞ս մոտիվացնել այսօրվա աշակերտին:
                    Իսկապես աշակերտները տարբեր են: Ջանասեր ու պրպտող աշակերտների կողքին կան նաև այնպիսինները, ովքեր հետաքրքրված չեն սովորելով, ոմանք ծույլ են, մյուսներն` անկազմակերպ: Պետք է նշեմ, որ երբեմն վհատվել եմ, կարծել, որ չեմ կարողանում հետաքրքրել, ոգեշնչել կոնկրետ աշակերտի: Բայց այս աշակերտներին պարզապես պետք է մեկն, ով կհավատա նրանց հաջողությանը, պատրաստ կլինի աշխատանք տանել: Հեշտ չէ, բայց երբ նկատում եմ փոփոխություն նման աշակերտի մոտ, ով նախկինում անտարբեր էր, մեծ ոգևորություն եմ ապրում: Երբեմն ծույլ թվացող աշակերտն իրականում ունի ոգևշնչման կարիք: Մեր խոսքերը կարող են շատ զորեղ լինել այդ հարցում: Աշակերտին պետք է ցույց տալ, որ ընդունակ է փոքրիկ հաջողությունների: Կարևոր է մատնանշել աշակերտի հաջողությունները, ցույց տալ, որ աշխատանքը տալիս է արդյունք: Կարելի է փոքրիկ մրցույթներ կազմակերպելու միջոցով աշխատասեր աշակերտներին ոգեշնչել:
                    Ուսուցումը հաճելի պրոցես դարձնելու, աշակերտին մոտիվացնելու համար մեծ աշխատանք է դպրոցում կատարում դասղեկը: Ձեզ եմ ներկայացնում դասղեկի ժամի զրույցների արդյունքում ծնված աշխատանքներ:

                    https://lib.armedu.am/resource/10868

                    https://lib.armedu.am/resource/4545
                    Հայրենանվեր աշխատանքներ ՝հայրենասեր դասղեկի նախաձեռնությամբ։Կեցցե՛ք։
                    Անպայման կկիրառեմ, իմ սիրելի Աննա։

                    Comment

                    • #40
                      *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը
                      Այսօր ուսուցումը կազմակերպելու համար ուսուցիչը պետք է նկատի ունենա աշակերտի անհատականությունը: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մի միջավայր, որտեղ անհատներն առավելագույնս օգտագործեն իրենց ներուժը, ստանձնեն ուսման համար պատասխանատվություն: 21-րդ դարի ուսուցումը հիմնված է սովորողի առանձնահատկությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին լինել ստեղծարար, վայելել ուսուցման պրոցեսը, լինել համագործակցությունը գնահատող, նկատել ներդրված ջանքերի կապը ստացված արդյունքի հետ, սովորել:
                      Աշակերտներին հետաքրքրելու համար ես հաճախ եմ օգտագործում նրանց միմյանց հետ մրցակցելու սերը: Այդ նպատակով կազմակերպում եմ այնպիսի վիկտորինաներ, մրցույթներ,որտեղ լավ հանդես գալու համար աշակերտները ոչ միայն պետք է գիտելիքներ ունենան, այլ նաև լինեն պրպտող, հետաքրքրասեր, ստեղծարար, պատրաստ համագործակցության, հարգալից ուրիշների նկատմամբ, մարտահրավերներ փնտրող:

                      1619636078772 (1).jpg 1619636078763 (1).jpg 1619638776511.jpg 1619638776518.jpg

                      https://drive.google.com/file/d/1PJ4...ew?usp=sharing

                      https://create.kahoot.it/details/4a7b46e4-b322-4490-80df-1e11dd9091cd
                      Հիանալի աշխատանք եք ներկայացրել,հարգելի' Աննա...Նման աշխատանքները չեն կարող անտաբեր թողնել, չմոտիվացնել սովորողին:Նման աշխատանքների ժամանակ ակտիվ մասնակցում են նույնիսկ ամենապասիվ սովորոցները:

                      Comment

                      • #41
                        21-րդ դարի աշակերտները սիրում են պրպտել,բացահայտել...<< Մտածողությոն 6 գլխարկ>>մեթոդը ևս մոտիվացնում է աշակետներին,անբացատրելի ոգևորություն առաջացնում...
                        Իմ, փորձից`

                        https://lib.armedu.am/resource/28420

                        Comment

                        • #42
                          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Շնորհակալույուն Էլեոնորա ջան,ուսումնասիրեցի,անպայման կկիրառեմ:

                          Comment

                          • #43
                            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            21-րդ դարի աշակերտները սիրում են պրպտել,բացահայտել...<< Մտածողությոն 6 գլխարկ>>մեթոդը ևս մոտիվացնում է աշակետներին,անբացատրելի ոգևորություն առաջացնում...
                            Իմ, փորձից`

                            https://lib.armedu.am/resource/28420
                            Հարգելի Էլեոնորա, շատ հետաքրքիր դաս եք ներկայացրել, Ձեր ընտրած մեթոդն ինձ շատ դուր եկավ: Հարմար է աշակերտների քննադատական միտքը զարգացնելու համար: Վստահ եմ Ձեր դասավանդած դասարանում տիրում է մեծ ոգևորություն, երեխաները մոտիվացված են:
                            Շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար:

                            Comment

                            • #44
                              Armine Arakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Լինել 21֊րդ դարի աշակերտ ՝ նշանակում է լինել համակարգչի և համացանցի լավ ընկեր ու բարեկամ։ Ամեն դարաշրջան ունեցել է իր լավագույն շեդեվրը։ Վերածնունդ ուսումնասիրելիս կտեսնենք գագաթնակետին հասած արվեստ , մշակույթ։ Հայացք նետենք Ոսկե դարին... Պատմիչների աշխարհ... Գանք 21֊րդ դար և կտեսնենք, որ ամեն դար իր լավագույնն ընծայել է մարդկությանը, և աճելով ՝ հասել իր գագաթնակետին։ Այսօրվա աշակերտը չունի ինֆորմացիայի բաց, ինքնուրույն կարող է շատ բան սովորել՝ շնորհիվ համացանցի։ Մնում է ՝ միայն վերցնել օգտակարը, պիտանին։
                              Համամիտ եմ հարգելի Արմինե:Այսօր մեր աշակերտներն իրոք ինֆորմացիայի բաց չունեն, ցանկացած հարցի սպառիչ պատասխաններ կարող են գտնել համացանցում: Եթե աշակերտի մոտ ձևավորված է քննադատորեն մտածելու կարողություն, ապա նա կարող է ճիշտ կողմնորոշվել ինֆորմացիոն հեղեղում:

                              Comment

                              • #45
                                AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

                                Շնորհակալ եմ ,սիրելի Աննա,բավականին հետաքրքիր տեսանյութի համար։Փորձի,կարծիքների,տեսակետների,հիմնավորումներ փոխանակման միջոցով կարող ենք գրանցել արդյունավետ արդյունքներ։
                                Սիրելի Ասյա, փորձի փոխանակման, համագործակցության միջոցով մենք` ուսուցիչներս, կարող ենք ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ դասեր կազմակերպել: Նորօրյա ուսուցիչը պետք է պրպտող լինի, սաներին միշտ նորն առաջարկելու ցանկություն ունենա:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information