Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ո՞Վ Է 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԱԿԵՐՏԸ: Ի՞ՆՉ ՏՀՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱ ՈՒՆԻ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ո՞Վ Է 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԱԿԵՐՏԸ: Ի՞ՆՉ ՏՀՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱ ՈՒՆԻ

    Բարև Ձեզ, հարգելի' կոլեգաներ: Սիրով Ձեզ հրավիրում եմ քննարկելու 21-րդ դարի դպրոցի առջև ծառացած խնդիրները:
    Պարզենք 21-րդ դարի աշակերտի հետաքրքրություններն ու նախասիրությունները:
    • Այսօր ինչո՞վ է զբաղված աշակերտը:
    • Ինչպե՞ս մոտիվացնել աշակերտին:
    Վերջին խմբագրողը՝ *Աննա*; 22-04-21, 23:12.

  • #2
    Բարև սիրելի Աննա:
    Շատ հետաքրքիր և արդիական թեմա եք առաջարկում: Սիրով կմասնակցեմ քննարկումներին և կհետևեմ հետագա զարգացմանը:
    Բայց թե ինչո՞վ է զբաղված այսօր աշակերտը և ինչպե՞ս մոտիվացնել այսօրվա աշակերտին բավականին ծավալուն թեմա է. դեռ շատ կարծիքներ կլինեն:

    Comment

    • #3
      21-րդ դարի աշակերտին ըստ իս շատ հեշտ է մոտիվացնել,դրա համար ընդամենը պետք է աշակերտը դա տեսնի,զգա ու արդյունքը չի ուշացնի:

      Comment

      • #4
        AnnaBalyan-ի խոսքերից Նայել գրառումը
        21-րդ դարի աշակերտին ըստ իս շատ հեշտ է մոտիվացնել,դրա համար ընդամենը պետք է աշակերտը դա տեսնի,զգա ու արդյունքը չի ուշացնի:
        Շնորհակալություն արձագանքի համար:Կարծում եմ կրթության մեջ առաջընթաց ապրելու և կրթական համակարգը հզորացնելու կարևորագույն խնդիրներից է աշակերտի մոտիվացումը, ինչը հնարավոր կլինի նրա հետաքրքրություններն ու նախասիրությունները ճանաչելու դեպքում:

        Comment

        • #5
          *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը
          Բարև Ձեզ, հարգելի' կոլեգաներ: Սիրով Ձեզ հրավիրում եմ քննարկելու 21-րդ դարի դպրոցի առջև ծառացած խնդիրները:
          Պարզենք 21-րդ դարի աշակերտի հետաքրքրություններն ու նախասիրությունները:
          • Այսօր ինչո՞վ է զբաղված աշակերտը:
          • Ինչպե՞ս մոտիվացնել աշակերտին:
          Հարգելի Աննա,հետաքրքիր թեմա եք ներկայացրել...
          Այսօրվա աշակերտին մոտիվացնելու համար կարելի է ընտրել այնպիսի աշխատանք,որը նրան մղի ստեղծարարության...Աշակերտը ինքը պիտի բացահայտումներ անի,պրպտի,գտնի,ներկայացնի...

          Comment

          • #6
            Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի Աննա,հետաքրքիր թեմա եք ներկայացրել...
            Այսօրվա աշակերտին մոտիվացնելու համար կարելի է ընտրել այնպիսի աշխատանք,որը նրան մղի ստեղծարարության...Աշակերտը ինքը պիտի բացահայտումներ անի,պրպտի,գտնի,ներկայացնի...
            Համամիտ եմ հարգելի Էլեոնորա: Աշակերտին ստեղծագորելու հնարավորություն ընձեռելն իսկապես կարևոր է: Կարծում եմ ավելի շատ հանգամանքներ է պետք հաշվի առնել սովորողին մոտիվացնելու բանալին գտնելու համար:

            Comment

            • #7
              Փաստ է, որ 21-րդ դարում ապրելու և սովորելու ձևերը լիովին այլ են։ Այս տեղեկատվական դարաշրջանի առանցքում անհատն է, ով կարող է քննադատաբար մտածել, ունի հստակ դիրքորոշում։
              Այսօր նույնիսկ նրանք, ովքեր չեն պատրաստվում փոխել իրենց մասնագիտությունը, պետք է անընդհատ թարմացնեն իրենց հմտությունները՝ տեխնոլոգիական զարգացմանը համապատասխան։
              Այս դարի սովորողները թվային քաղաքացիներ են։ Նրանք, ովքեր օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային քաղաքացի են,նույնիսկ եթե այդ մասին չգիտեն։
              Այսօր կրթված համարվում է այն մարդը, ով գիտակցում է ողջ կյանքում սովորելու անհրաժեշտությունը, ինքնակրթության դերը։ Այսօրվա աշակերտը տարբերվում է իր մտածողությամբ, աշխարհայացով։ Այն ինչ հետաքրքիր էր 20-րդ դարի աշակերտին, այսօր այլևս արդիական չէ։ Այսօրվա սովորողի սպասումները դպրոցից, շրջապատից այլևս նախկինը չեն։ Նրանք կյանքում բախվում են այլ խնդիրների։ Միայն այս դարին համահունչ կրթությունը աշակերտին կարող է ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով։ Նորօրյա աշակերտը կարող է Համացանցից որոնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան։Նա այնպիսի համակարգչային հմտություններ ունի, որոնք անհավանական կթվային անցյալում։

              Comment

              • #8
                Հարգելի Աննա,իրավացի եք:Այսօր սովորողը բավականին մեծ տեղեկատվական դաշտի է տիրապետում,շատ դժվար է այսօր հասկանալ աշակերտի ներաշխարհը:Կարծում եմ, այսօր յուրաքանչյուր ուսուցիչ պետք է լուրջ մոտենա իր աշխատանքին և համապատասխան գիտելիքներով բավարարի սովորողների հետաքրքրություններին:

                Comment

                • #9
                  AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Աննա,իրավացի եք:Այսօր սովորողը բավականին մեծ տեղեկատվական դաշտի է տիրապետում,շատ դժվար է այսօր հասկանալ աշակերտի ներաշխարհը:Կարծում եմ, այսօր յուրաքանչյուր ուսուցիչ պետք է լուրջ մոտենա իր աշխատանքին և համապատասխան գիտելիքներով բավարարի սովորողների հետաքրքրություններին:
                  Հարգելի Ասյա, շնորհակալություն կարծիքի համար։Կարծում եմ իսկապես ուսուցչից մեծ աշխատասիրություն է պահանջվում այսօրվա աշակերտների պահանջներին համապատասխան որակյալ կրթություն տալու համար։

                  Comment

                  • #10
                    Բարև բոլորին: Շատ հետաքրքիր թեմա է ընտրված: Հետաքրքիր և բարդ:

                    Comment

                    • #11
                      Դարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերացնելով ժամանակի և տարածության սահմանափակումներն առաջացնում է անսահմանափակ շփման հնարավորություն, սակայն վերջինս էլ իր հերթին պարադոքսալ կերպով բերում է անհատի մեկուսացման: Իմ կարծիքով, աշակերտի մոտ այս երևույթն արտահայտվում է հոգեհուզական կապերի ոչ ճիշտ կամ ոչ լրիվ ձևավորմամբ: Երևի հենց այս կետից հենվելով էլ սկսենք ուսումնասիրել աշակերտի հետաքրքրություններն ու նախասիրությունները:

                      Comment

                      • #12
                        Լիլիթ Մանասյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Լիլիթ, համամիտ եմ: Տարածության և ժամանակի սահմանափակումների վերացման պայմաններում ձևավորվող անհատն այլ աշակերտ է, ով նման չէ ընդամենը 10 տարի առաջ դպրոցում սովորողին:

                        Comment

                        • #13
                          Լիլիթ Մանասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Դարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերացնելով ժամանակի և տարածության սահմանափակումներն առաջացնում է անսահմանափակ շփման հնարավորություն, սակայն վերջինս էլ իր հերթին պարադոքսալ կերպով բերում է անհատի մեկուսացման: Իմ կարծիքով, աշակերտի մոտ այս երևույթն արտահայտվում է հոգեհուզական կապերի ոչ ճիշտ կամ ոչ լրիվ ձևավորմամբ: Երևի հենց այս կետից հենվելով էլ սկսենք ուսումնասիրել աշակերտի հետաքրքրություններն ու նախասիրությունները:
                          Հարգելի Լիլիթ,շատ ճիշտ եք:Այսօր սովորողը հետաքրքրված է այնպիսի թեմաներով,որոնք կապված եմ միայն հեռախոսի, համակարգչային խաղերի,ինտերնետային ինֆորմացիայի հետ:Եվ իրենց հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանը գտնում են մի քանի րոպեների ընթացքում,որը մեզ համար,տարիներ առաջ, շաբաթների հարց էր:

                          Comment

                          • #14
                            Վերջին տարիներին Ինտերնետից օգտվողների թիվը կտրուկ աճել է և այդ թվի մեջ մեծ է երեխաների քանակը։ Ինտերնետն իր դրական կողմերով հանձերձ, այնուամենայնիվ, ունի նաև բացասական ազդեցություններ, որոնք կարող են ուղղակիորեն ազդել երեխաների վրա։ Նախ թվարկեմ Ինտերնետի դրական մի քանի ազդեցություններ․
                            • Ինտերնետի օգտագործմամբ որոշ խաղեր խաղալը զարգացնում է ստեղծագործ մոտեցումը և թիմային աշխատանքը երեխաների շրջանում։
                            • Ինտերնետի օգտագործումը որևէ ուսումնասիրության համար ավելացնում է գիտելիքները, ինչը բարձրացնում է սովորողի ինքնավստահությունը։
                            • Ինտերնետն ընձեռում է ժամանակակից գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն։
                            Ազդեցություն առողջության վրա․ Երկար ժամեր էկրանի առջև նստած ինտերնետ օգտագործելը ազդում է երեխաների առողջության վրա։ Նախ այն ազդում է նրանց տեսողության վրա, խնդիրներ ստեղծում ավելորդ քաշի հետ կապված։Արդյունքում երեխաների ակտիվությունն ընկնում է, երբեմն նրանք ընդհանրապես դուրս չեն գալիս իրենց սենյակից ինտերնետի պատճառով։ Որոշ դեպքերում նրանք կորցնում են իրականության և ժամանակի զգացողությունը, դառնում ինքնամփոփ, մեկուսանում շրջապատից։

                            Մեծ է հավանականությունը Ինտերնետի միջոցով երեխաներին ծուղակը գցելու։ Առցանց կամ բռնություն քարոզող խաղերի միջոցով հեշտությամբ հնարավոր է երեխաների ուշադրությունը գրավել։ Խաղերում առկա բռնության տեսարանները լուրջ հետևանքներ կարող են ունենալ երեխայի հետագա զարգացման վրա։ Բռնության կոչ անող խաղն անգամ որոշ պետությունների կառավարությունների կողմից արգելվեց։ Այնուամենայնիվ, խաղը խլեց երեխաների կյանքեր։ Հուսանք, որ մեր երկրում ևս երեխաներին նման խաղերից զերծ պահելու միջոցներ կձեռնարկվեն։

                            Comment

                            • #15

                              Սիրելի Աննա,իսկ ինչ մեթոդներ,միջոցներ,դասեր,զրույցներ եք անցկացրել աշակերտներին ինտերնետի բացասական ազդեցույունից զերծ պահելու համար:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information