Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինֆորմատիկայի դասավանդման մեթոդները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սիրելի ուսուցիչներ, այս ուսումնական տարվա ընթացքում մեր կատարած տիտանական աշխատանքը միայն ուսուցչին է հատուկ: Ինֆորմատիկայի ուսուցիչներն, ի տարբերություն մյուս մասնագետների, չեմ կարծում, որ լուրջ դժվարություններ ունեցան,դասերը կազմակերպելու հարցում:

    Comment


    • Այսօր դպրոցում իրականացվող փոփոխությունները լրջորեն փոխում են կրթության նկատմամբ ձևավորված մոտեցումները, հարաբերությունները, սուբյեկտներն ու օբյեկտները :
      Ուսուցման այս ձևաչափում տեխնոլոգիաներն ունեն.
      • գործիքի դեր, որոնք կոչված են արագացնելու այն, ինչն առաջ արվում էր դանդաղ,
      • տեղեկատվության աղբյուրի դեր՝ գտնելու համար այն տեղեկատվությունը, որն առաջ անհասանելի էր,
      • ուսուցման սուբյեկտի դեր՝ ցուցադրելով այն ինչ առաջ անտեսանելի էր, ցուցադրման համար անհնար,
      • դասավարման նոր միջոցի դեր, որը ինտերակտիվ համագործակցելով սովորողի հետ, կապում է բոլորին ստեղծելով համաժամանակյա /սինխրոն/ հաղորդակցման հնարավորություն..
      Եկեք քննարկենք հեռավար դասերի ժամանակ ունեցած խնդիրները...

      Comment


      • Ինֆորմատիկայի հարգելի ուսուցիչներ, եկեք քննարկենք մեր առարկայի չափորոշիչներն ըստ դասարանների:
        Օրինակ՝ երկրորդ դասարանից <<Թվային Գրագիտություն և Համակարգչային Գիտություն>> առարկայի ուսումնասիրությունն արդյո՞ք նպատակահարմար է, եթե այո, չափորոշչային պահանջները նորմալ է այս տարիքի երեխաների համար: Կամ առարկայի անվանումը ճի՞շտ է ընտրված...

        Comment



        • Ցավում եմ, որ այսքան պասիվ դերում են մեր ինֆորմատիկայի ուսուցիչները: Հետաքրքիր մեթոդներ եմ ներկայացնում, որը շատ կիրառելի է ցանկացած առարկայի դասավանդման ժամանակ:
          Ամերիակցի հայտնի հոգեբան Ալան Քոլինզը առանձնացնում է դասավանդման մեթոդիկայի ութ քայլ, որոնք կարելի է կիրառել տեխնոլոգիաների օգնությամբ:
          https://docs.google.com/presentation...154ad8b69_0_50

          Comment


          • Բարև Ձեզ շատ լավ թեմա է ընտրված, հուսով եմ ինֆորմատիկայի ուսուցիչները կհետաքրքրվեն, որովհետև մեր դպրոցներում առարկան այդքան էլ լավ հիմքերի վրա չի դրված։

            Comment


            • anahitar-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև Ձեզ շատ լավ թեմա է ընտրված, հուսով եմ ինֆորմատիկայի ուսուցիչները կհետաքրքրվեն, որովհետև մեր դպրոցներում առարկան այդքան էլ լավ հիմքերի վրա չի դրված։
              Հարգելի anahitar, Դուք ճիշտ եք: Շատ դպրոցներ չունենալով տեխնիկական հագեցվածություն առարկան չի մատուցվում հավուր պատշաճի և երեխաները շատ են տուժում: Իսկ մենք գիտեք թե այսօր ՏՏ ոլորտում սերնդի անգրագիտությունը ինչի կհասցնի:

              Comment


              • Հարգելի Ալվարդ Մանուկյան,այսօր ուսուցչին ներկայացվող պահանջները բազմաթիվ են: Եթե դասակարգելու լինենք դրանք, ինքներս էլ կհամոզվենք, որ առաջնային պահանջներից մեկը համակարգչային հմտություններին տիրապետելն , կիրառական ծրագրերի իմացությունը.: Ուսուցիչների վերապատրաստումը և նրանց գիտելիքների խորացումը անհրաժեշտություն է դառնում:. Շատ եմ հարգում Ձեր անընդհատ ինքնազարգացող և ինքնակրթվող նվիրյալ ուսուցչի կերպարը.

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information