Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Smart notebook ծրագիրը որպես երեխաներին մոտիվացնող գործիք

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Ակտուալ թեմա եք ընտրել Մուշեղյան ջան: Համակարծիք եմ նաև,որ իսկապես , ամեն ինչ մեր ձեռքերում է:

    Comment


    • #77
      Շնորհակալ եմ, հարգելի Բադալյան:

      Comment


      • #78
        Թեման ընտրելիս նպատակս հետևյալն էր, որպեսզի կիսվեի իմ փորձով, լսեի գործընկերներիս կարծիքները:
        Այս դարի երեխաներին դասի ընթացքում կենտրոնացած պահելը շատ դժվար գործ է: Յուրաքանչյուր ուսուցիչ փնտրում է այնպիսի ճանապարհներ, որոնց միջոցով կհասնի իր առջև դրած նպատակին:Միշտ պետք է հիշել, որ մեր առջև նպատակին հասնելու համար ենք ընտրում մեթոդներ, աշխատանքային գործիքներ, որոնք օգնում են մեզ հասնելու մեր առջև դրված նպատակին: Կցանկանայի լսել նաև ձեզ, հարգելի գործընկերներ, ինչ հնարներ, մեթոդներ եք կիրառում, որպեսզի երեխաները դասին ընդգրկվեն և դասը հետաքրքիր լինի նրանց համար: Եթե ունեք այնպիսի տարբերակներ, որով կարող եք կիսվել, սիրով կլսենք: Շնորհակալություն:

        Comment


        • #79
          Հարգելի գործընկերներ, հետաքրքիր է, բայց երբ ընտրել էի այս թեման, չէի էլ մտածում, որ կգա այնպիսի մի ժամանակահատված, որ բոլոր մանկավարժներին ՏՀՏ գործիքներն օդի և ջրի պես պետք կգան: Ահա եկավ մի այնպիսի ժամանակաշրջան, երբ բոլոր մանկավարժներն ինքնակամ սկսեցին սովորել թվային տեխնոլոգիաներով աշխատելու մեթոդները: Յուրաքանչյուրն ընտրեց , թե ինչպես կանցնի իր ճանապարհը: Կրկին անգամ մանկավարժն ապացուցեց, որ նվիրյալ է և առանց տրտնջալու փորձեց հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները: Այս օրերում առավել պետք են գալիս էլեկտրոնային հարթակներով ստեղծված դասերը, որոնք մանկավարժին օգնում են ավելի շուտ հասնել նպատակին: Այս ընթացքում ավելի շատ պետք է գալիս նաև տեսադասեր պատրաստելու կարողությունը: Իսկ դրանք պատրաստելն այնքան էլ դժվար չէ: Կփորձեմ կիսվել իմ փորձով, թե ինչպես ներբեռնեք , տեղադրեք և ձայնագրեք տեսադասեր այդ ծրագրի օգնությամբ: Առողջ եղեք:

          Comment


          • #80
            Հարգելի գործընկերներ , ինչպես խոստացել էի<< Ինչպես նկարել համակարգչի էկրանը>>
            https://youtu.be/RHD2m4_ppB8

            Comment


            • #81
              Շատ կարևոր և արդի թեմա եք ներկայացրել:

              Comment


              • #82
                Մեր կյանքն օրեցօր դառնում է ավելի բազմազան և բարդ: Մենք ապրում ենք աննախադեպ գիտական ​​առաջընթացի դարաշրջանում, որը մարդուց պահանջում է ոչ թե կարծրատիպային, ծանոթ գործողություններ, այլ մտածողության շարժունություն, ստեղծագործական մոտեցում, գիտելիքների կիրառում գործունեության տարբեր ոլորտներում: Ստեղծագործ մտածողություն ունեցող անձի համար ավելի հեշտ է լավ աշխատանք ձեռք բերել: Նման մարդը ցանկացած գործի մեջ կարող է իրեն «գտնել», նա կարող է տարվել աշխատանքով և հասնել բարձր արդյունքների: Երկրի ապագան կախված է կրթված մարդկանցից:

                Comment


                • #83
                  21-րդ դարը հենց նորարարական գաղափարներով ոգևորված,պրպտող ու խելացի աշակերտ պիտի պատրաստի։Դպրոցը կոչված է դրան։Աշակերտներին ուղղորդելու համար պետք են համապատասխան պրպտելոի ճկունությամբ, ինքնակրթվող, ինքնակառավարվող ուսուցիչներ, ովքեր քայլ առ քայլ կօգնեն հաղթահարել դժվարությունները:

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X

                  Debug Information