Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Smart notebook ծրագիրը որպես երեխաներին մոտիվացնող գործիք

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Սեպտեմերի 1: Ինչպես գիտենք առաջին դասարանցին դպրոց գալով առաջին անգամ իր ձեռքն է վերցնում առաջին դասագիրքը: Այդ օրը դասագրքերի նվեր ստանալու պահը կազմակերպեցի հետևյալ կերպ: Առաջադրեցի հանելուկներ , որոնց պատասխանն էր գիրքը, խոսեցինք գրքի կարևորության և պահպանման մասին:Այնուհետև տեղափոխվեցինք գրքերի թագավորություն, որտեղ Գրքելինա թագուհին պատրաստել էր առաջին դասարանցիների համար նվերներ: Նվերները նրանց դասագրքերն էին:
    Կարծում եմ, որ նման դասերի միջոցով ուսուցիչը շատ հեշտությամբ կարողանում լուծել ստեղծված խնդիրները և հասնել այն նպատակին, որը դնում է իր առջև: Ինձ համար մեծ օգնություն է էլ.գրատախտակը, որի միջոցով ես կարողանում եմ 21-րդ դարի հետաքրքրասեր փոքրիկին բազմաբովանդակ դաս մատուցել, որի ընթացքում նա չի ձանձրանում և սիրով մասնակցում է դասին: Ամենակարևորը ՝ հաջորդ օրը սպասում է նոր անակնկալներով լեցուն դասին:
    Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 09-01-20, 01:01.

    Comment

    • #62
      Հարգելի Քրիստինե՛, վերջերս մեր մարզում՝Վայոց ձորում, ՛՛Մեկ երեխա, մեկ համակարգիչ՛՛ ծրագրի շրջանակներում փորձ արվեց լայն կիրառման դնել էլեկտրոնային դասերի կազմակերպումը,բոլոր առաջին դասարանցիները չորս տարի շարունակ ստացան իրենց պլանշետները,իդեպ՝ հայկական արտադրության,մարզի բոլոր դասվարները վերապատրաստվեցին, լավագույն մասնագետները օգնեցին,որ արդյունավետ կիրառվեն պլանշետները, դասվարները կարողանան ինքնուրույն էլեկտրոնային ռեսուրսներ ստեղծել և կիրառել դասերի ընթացքում:Ծրագիրը բավականին օգտակար եղավ թե՛ աշակերտների, թե՛ դասվարների համար, սակայն մի հիմնական խոչընդոտ այդպես էլ չհաղթահարվեց՝ ինտերնետային կապը,ինչն էլ,հավանաբար դարձավ ծրագրի դադարեցման պատճառ, չնայած, ի սկզբանե, ծրագիրը փորձնական էր:Այնուհանդերձ, անելիք շատ ունեինք էլ ավելի արդյունավետ դասեր կազմակերպելու և ճիշտ էլեկտրոնային նյութեր կիրառելու առումով:

      Comment

      • #63
        Ասլանյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Ասլանյան,ծանոթ եմ այդ ծրագրին, հետաքրքիր է: Բայց լավ չէ , որ կապ չլինելու պատճառով ծրագիրը շարունակություն չի ունեցել: Դուք կարող եք առանց ինտերնետային կապի օգտագործման ստեղծել էլեկտրոնային դասեր և դրանք կիրառել դասերի ընթացքում: Երևի կգա ժամանակ այդ հարցն էլ լուծում կստանա և ձեռքբերած գիտելիքները դեռ կհասցնեք օգտագործել: Շնորհակալ եմ արձագանքի համար:

        Comment

        • #64
          Հարգելի Քրիստինե,ես նույնպես <<Մեկ երեխա,մեկ համակարգիչ>> ծրագրի մասնակից և վերապատրաստող եմ: Երբ առաջին անգամ աշակերտների հետ սկսեցինք աշխատել գրասալիկներով,շատ դժվար էր,սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվեց դեպի լավը:Ուսուցիչներով կազմեցինք շատ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ (էկռ-ներ) բազմաթիվ ծրագրերով,դրանք տեղադրվեցին ԴՇՀ( Դասագրքերի Շրջանառու Հիմնադրամ) կայքում և աշակերտները մեծ սիրով և հետաքրքրությամբ կարարում են այդ էկռ-ները դպրոցում՝ դասի ընթացքում և տանը:Հատկապես պետք է նշեմ այդ էկռ-ների դերը միջոցառումների ժամանակ:Բացի գեղարվեստական մասից (ասմունքից,պարից, երգից) մեծ ճաշակ են թելադրում SWAY.com ծրագրով կազմված շնորհանդեսները: Նախաատեստացիոն վերապատրաստումների հետազոտական աշխատանքները նույնպես կազմվում են SWAY.com ծրագրով:Չմոռանալով անցյալի լավագույն օրինակները պետք է առաջ շարժվել ժամանակին համահունչ:

          Comment

          • #65
            Հարգելի՛ Մուշեղյան, Ձեր թեման համապատասխանում է նոր սերնդի դպրոց ունենալու չափորոշիչներին: ՏՀՏ ներդրումն ու մասնագիտական կրթական գործունեության մեջ լայնածավալ կիրառումը կարևոր նշանակություն ունեն ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և դասի մատուցման հարցում: Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը դարձել է ժամանակի պահանջ, որը մղում է ուսուցչին նոր մոտեցումների, նոր մեթոդների կիրառման:

            Comment

            • #66
              Shushan Sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը

              Հարգելի Շուշան, շնորհակալ եմ արձագանքի համար: Այո,շատ ճիշտ եք: Ես նույնպես այդ կարծիքին եմ, որ մենք չպետք է մոռանանք հինը, սակայն իրավունք չունենք չքայլել ժամանակի հետ համընթաց: Այսօրվա աշակերտին հետաքրքիր և հասկանալի լինելու համար պետք է հասկանալի լինել նրան և խոսել իրեն հասկանալի լեզվով:

              Comment

              • #67
                Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Մուշեղյան, Ձեր թեման համապատասխանում է նոր սերնդի դպրոց ունենալու չափորոշիչներին: ՏՀՏ ներդրումն ու մասնագիտական կրթական գործունեության մեջ լայնածավալ կիրառումը կարևոր նշանակություն ունեն ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և դասի մատուցման հարցում: Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը դարձել է ժամանակի պահանջ, որը մղում է ուսուցչին նոր մոտեցումների, նոր մեթոդների կիրառման:
                Հարգելի Ղուկասյան, շնորհակալ եմ արձագանքի համար: Կարևորը, որ մանկավարժը ճիշտ կիրառի ՏՀՏ-ն դասապրոցեսում: Այսինքն, ևս մեկ անգամ համոզվում ենք , որ ամեն ինչ մեր ձեռքերում է:

                Comment

                • #68
                  Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը
                  Սեպտեմբերի 1 : Այս էջի շուրջ աշխատելուց երեխաների հետ քննարկեցինք , թե ինչպես պետք է երեխան, արդեն աշակերտն իրեն պահի դպրոցում: Հերթով պատմում էին նկարներից ստացած տպավորությունները, որոշում , թե որ նկարն է իրենց ավելի դուր գալիս, ինչու է դուր գալիս, ինչու չի դուր գալիս: Եվ վերջում << կախարդական գրիչի>> օգնությամբ կարգապահ աշակերտների նկարները վերցրեցինք օղակի մեջ:
                  Հարգելի Քրիստինե,շնորհակալություն հետաքրքիր նյութերով կիսվելու համար։

                  Comment

                  • #69
                    Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    smart_notebook_logo.jpg Մենք՝ մանկավարժներս, սովորեցնում ենք այնպես, ինչպես սովորեցրել են մեզ, հաճախ հիմնվելով դասավանդման արդեն ընդունված ավանդական մեթոդների վրա՝ անտեսելով ժամանակակից ուսումնասիրություններն ու տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս աշակերտներին լիարժեք ներգրավել դասապրոցեսի մեջ:
                    Հայտնի է, որ երեխաները ավելի արդյունավետ են սովորում, եթե նրանք հնարավորություն են ունենում ընտրություն կատարել, ակտիվ համագործակցել միմյանց հետ, շարժվել իրենց հետաքրքրություններով: Օգտագործելով դասավանդման տարբեր ֆորմատներ, մենք ցանկանում ենք երեխաների մեջ սերմանել սեր, ձգտում դեպի գիտելիքը, դաստիարակել ստեղծագործ և սոցիալապես պատասխանատու անհատներ: Կրթական բարեփոխումները շատ ավելի հաջող կստացվեն, եթե յուրաքանչյուր մանկավարժ ինքնուրույն իր ամենօրյա դասապրոցեսը հարստացնի նորարարություններով՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները:
                    Մանկավարժներս չպետք է մոռանանք Սուխոմլինսկու հետևյալ խոսքերը. ՛՛Կա հաջողություն, կա սովորելու ցանկություն՛՛, որը շատ ավելի տեղին է տարրական դպրոցում, որտեղ երեխան չի կարողանում հաղթահարել դժվարությունները և ամեն մի ձախողում նրա համար վերածվում է անձնական դժբախտության:
                    Ներկայումս մանկավարժները երեխաներին կրթելիս պետք է հաշվի առնեն, որ նոր սերունդը, որը մեծացել է բջջային հեռախոսների և համակարգիչների հետ շփվելով, պահանջում է մշտական տեսողական խթան, արագ դինամիկ ուսումնական գործընթաց: Ներկայիս դպրոցականը սովոր է բազմաթիվ համակարգչային խաղերի և հեռուստատեսային գունեղ տեսահոլովակների: Նրանք նման ձևով էլ ընկալում են շրջապատող իրականությունը: Իսկ դա նշանակում է, որ ժամանակակից մանկավարժն այս ամենը գիտակցելով՝ առավելագույն արդյունք ստանալու համար, դասապրոցեսում պետք է կիրառի թվային տեխնոլոգիաներ, գրաֆիկական և անիմացիոն պատկերներ, ձայնային էֆեկտներ:
                    Ինտերակտիվ տեխնոլոգիաներն ակտիվ ներթափանցում են մեր առօրյան: Դրանք օգնում են մարդկանց հնարավորինս լավ բացահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները, աշխատանքում և կրթության մեջ ավելի հաջողակ դառնալ և ուղղակի իրենց շրջապատող աշխարհն ավելի գունեղ դարձնել:
                    Հարգելի գործընկերներ, ինչ եք կարծում , ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի ուսուցիչը, որ կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք նետում են մանկավարժին այս ժամանակաշրջանի երեխաները: Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումները:
                    Սիրելի Քրիստինե,հետաքրքիր նյութ եք տեղադրել քննարկման: Իմ կարծիքով արդի ուսուցիչը պետք է լինի նորարար, ստեղծարար, յուրաքանչյուր օր դասարան մտնի նոր մտահաղացմամբ, այլապես ՏՀՏ-ի կիրառումը աստիճանաբար կկորցնի իր ազդեցությունը: Հիմա նոր է, դեռևս պահպանում է իր հետաքրքրությունը: Ճանաչելով քեզ՝ նշեմ, որ այդ առիթով դու մեծ հաջողություն ունես, քո վարած յուրաքանչյուր դասը նորովի է:

                    Comment

                    • #70
                      Լիլիա Բադալյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Սիրելի Քրիստինե,հետաքրքիր նյութ եք տեղադրել քննարկման: Իմ կարծիքով արդի ուսուցիչը պետք է լինի նորարար, ստեղծարար, յուրաքանչյուր օր դասարան մտնի նոր մտահաղացմամբ, այլապես ՏՀՏ-ի կիրառումը աստիճանաբար կկորցնի իր ազդեցությունը: Հիմա նոր է, դեռևս պահպանում է իր հետաքրքրությունը: Ճանաչելով քեզ՝ նշեմ, որ այդ առիթով դու մեծ հաջողություն ունես, քո վարած յուրաքանչյուր դասը նորովի է:
                      Հարգելի Լիլիա, շնորհակալ եմ արձագանքի համար: Ինչ վերաբերվում է թեմային, այո, լիովին Ձեզ հետ համաձայն եմ: Եթե ուսուցիչը չլինի ստեղծարար, ապա ՏՀՏ-ի կիրառումն էլ չի կարող փրկել իրավիճակը: ՏՀՏ-ի անտեղի օգտագործումը կարող է ավելի վնաս հասցնել երեխաներին: Պետք է միշտ հիշել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Ուղղակի ամեն մի մանկավարժ պիտի զգա, թե ինչն է իր մոտ լավ ստացվում և դա մատուցի իր աշակերտներին: Ամենակարևորն այն է,որ ուսուցիչը հասնի իր առջև դրված նպատակին: Իսկ թե ինչ ճանապարհով դա արդեն կարևոր չէ:

                      Comment

                      • #71
                        Բարև Ձեզ բոլորիդ հարգելիներս: Ահա նոր ձեռքբերումներ, նոր մեթոդներ, ամենուր ու ամեն ինչում առկա է «Նոր» բառը, սակայն նորին ձգտելիս կամ նոր ձեռքբերումներ ունենանլիս, թե ուսուցիչը և, թե սովորողը առաջին հերդին պետք է գիտակցեն այդ ամենի արդյունավետ ու նպատակային կիրառման կարևորությունը, քանի որ դրանց հետևանքը կարող է լինել կամ կառուցողական, կամ հակառակը՝ ավերիչ: Ու վեջապես չմոռանանք նաև հետևյալը, որ ամեն նորը դա լավ մոռացված հինն է: Դրա վառ ապացույցը եգիպտական բուրգերի և Սվինքսի առեղծվածներն են:

                        Comment

                        • #72
                          Zorik-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի Զորիկ, շնորհակալ եմ արձագանքելու համար: Համամիտ եմ Ձեզ հետ: Միշտ չի, որ նորը կարող է արդյունավետ լինել: Արդեն այս հարցի մասին խոսել ենք: Ամեն ինչ մեր՝ մանկավարժներիս ձեռքերում է:

                          Comment

                          • #73

                            Սա երրորդ դասարանի մաթեմատիկայի դասից մի փոքրիկ հատված է: Աշակերտները պետք է տրված դրամներով ստանան այն գումարի չափը, որը ծածկված է վարագույրով: Թվերը բացելուց հետո երեխաները խմբային աշխատանքի միջոցով հավաքում են նշված գումարի չափը: Չմոռանամ նշել, որ յուրաքանչյուր խումբ ունենում է դրամի տպված օրինակներ: Իսկ ընթացքում աշակերտներից մի քանիսն աշխատում են էլ.գրատախտակի մոտ: Ինչ եք կարծում, կձանձրանան աշակերտները: Կամ կլինի աշակերտ, որ դասը կխանգարի:
                            Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 21-02-20, 00:02.

                            Comment

                            • #74
                              Երեխաները շատ են սիրում , երբ իրենք ակտիվ գործունեություն են վարում դասերի ժամանակ: Կարծում եմ պետք է ճիշտ օգտագործել 21-րդ դարի ընձեռած հնարավորությունները: Մայրենիի դասին փորձեցի բառակապակցություններ կազմելու գործընթացը կազմակերպել էկրանի օգնությամբ: Աշխատանքն ավելի նպատակային է ստացվում, քանի որ բացի լսելուց, երեխաները նաև տեսնում են տրված բառերը: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ ինչքան շատ զգայարաններ միաժամանակ կարողանանք աշխատացնել, այնքան ավելի նպատակային կստացվի աշխատանքը:

                              Comment

                              • #75
                                Օրինակ,մայրենիի դասին ասույթները հաճախ հանձնարարում եմ այս ֆորմատով: Ներկայացնում եմ աղյուսակի տեսքով, որտեղ բառերը խառնված են իրար: Երեխաները իրենք փորձում են որոնել և գտնել թաքնված ասույթը: Եվ ինչ խոսք,վերլուծելուց հետո ավելի լավ են հիշում, քան երբ պատրաստի ձևով հրամցնում եմ: Եվ ասեմ, որ այսպիսի աշխատանքը ես կազմակերպում եմ ողջ օրվա համար: Օրինակ , ինձ պետք է տվյալ ասույթը 3-րդ դասաժամին, ես այն տեսողական ցուցադրում եմ հենց առաջին ժամից:Աշակերտները կլանված փորձում են դասամիջոցներին իրենց կարիքները հոգալ և արագ մտածել հանձնարարված աշխատանքի շուրջ: Արդյունքում չեմ ունենում միջանցքներում անիմաստ վազող աշակերտներ: Հավատացեք, այս սերունդը մեզ շատ է հոգնեցնում, քանի որ մեր կրթական համակարգը , կներեք, իրենց համար չէ: Ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են, շրջապատում ամեն ինչ փոխվում է, բայց դպրոցները մնում են նույնը: Այդ պատճառով էլ թե մանկավարժները, թե աշակերտները հիասթափված են:Վերջերս դիտեցի մի սեմինար<<Մի սովորեցրեք երեխային, օգնեք նրան ինքնուրույն սովորել>>, որը լուրջ խորհելու առիթ տվեց ինձ: Խորհուրդ կտամ ժամանակ գտնել և դիտել: https://www.facebook.com/elementary....type=2&theater
                                Կցված ֆայլեր
                                Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 04-03-20, 17:11.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X