Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էլեկտրոնային նյութերի կիրառումը տարրական դասարաններում:Ինչպես մոտիվացնել երեխաներին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ , կցանկանայի լսել ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը: Նման ֆորմատով պատրաստված դասերը կօգնեն աշակերտներին, թե կխանգարեն: Կցում եմ մի դասի օրինակ, որը պատրաստել և անցկացրել եմ 3 տարի առաջ: Երեխաները շատ են ոգևորվում և ակտիվություն են ցուցաբերում նմանօրինակ դասերի ժամանակ: Ձայնագրման ժամանակ հասկացա, որ բաներ կար մոռացել էի, թե ինչպես եմ երեխաներին պատմել, բայց ժամանակս չներեց, որ նորից ձայնագրեի, մոտավոր կարծիք կկազմեք: Թերությունների համար նախապես ներքղություն եմ խնդրում: Կսպասեմ ձեր առողջ քննադատությանը:Ինձ հետաքրքրիր է ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքները:
    https://www.youtube.com/watch?v=0i2F...ature=youtu.be
    Հարգելի Քրիստինե, բավականին հետաքրքիր դաս եք ներկայացրել։Նմանատիպ դասերը մեծ հետաքրքրություն և աշխուժություն են առաջացնում աշակերտների շրջանում։Այդ դասերին մեծ
    ոգևորություն են ցուցաբերում նույնիսկ թույլ աշակերտները։ Դուք պահպանել եք դասի ճիշտ հաջորդականությունն ու փուլերը, իսկ Ձեր կողմից ստեղծված պատմությունը նպատակային և տեղին է, որի արդյունքում էլ ուսուցիչը կարող է իրականացնել իր առջև դրված նպատակները։Շնորհակալություն։

    Comment

    • #47
      Անահիտ Չոմարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Քրիստինե ջան,շատ եմ կարևորում նաև ուսուցչի ստեղծագործ միտքը:Ըստ իս՝ դասվարը պիտի ստեղծագործի ,անընդհատ որոնումների մեջ լինի և շատ սիրի իր գործը:Այսօրվա <<սմարթ>> աշակերտներին ևս անհրաժեշտ է 21-րդ դարի նվիրված ու ստեղծագործ ուսուցիչ
      :
      Այո, Անահիտ ջան, համամիտ եմ, եթե դասվարը չսիրեց իր գործը, ստեղծագործ չեղավ, ապա երեխաներին հետաքրքրել չի կարող: Աշակերտն ամեն օր դպրոց մտնելով չպետք է իմանա, թե դասն ինչպես է ընթանալու, իրեն ինչ անակնկալներ է սպասվում:
      Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 18-07-19, 16:54.

      Comment

      • #48
        Բարև Ձեզ, շատ հետաքրքիր թեմա եք ներկաացրել: Կարծում եմ, որ բոլոր ուսուցիչներին այս հարցը հուզում է: Ես մեծ սիրով կհետևեմ և կքննարեմ թեման:

        Comment

        • #49
          Երեխաների կարողությունները զարգանում են հինգ հիմնական ուղղություններով.

          1.Իմացական զարգացում` երեխան կարողանում է սովորել և լուծել խնդիրներ:
          2.Սոցիալական և հուզական զարգացում` երեխան կարողանում է շփվել մյուսների հետ:
          3.Խոսքի զարգացում` երեխան կարողանում է հասկանալ և սովորել լեզու:
          4.Նուրբ մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել իր մանր մկանները` հատկապես ձեռքի և մատների` հավաքել փոքր առարկաներ, բռնել գդալը, թերթել գրքի էջերը կամ նկարել մատիտներով:
          5.Խոշոր մոտորիկա` երեխան կարողանում է օգտագործել խոշոր մկանները` քայլելիս, վազելիս, ցատկելիս, բարձրանալիս և այլն:
          Smart գրատախտակի վերաբերյալ իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ` նրա ազդեցությունը, ինչպես մեծ , այնպես էլ կրտսեր տարիքի երեխաների վրա : Հետազոտություններն ուսումնասիրում են Smart-ի օգտագործման հնարավորությունները և կրտսեր երեխաների մոտ այդ հինգ ուղղությունների զարգացման մեծացումը:
          https://annaohanyan.wordpress.com/20...D%D5%B8%D6%82/

          Comment

          • #50
            Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի Արփենիկ, շնորհակալ եմ նման բովանդակալից պատասխանի համար: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ուսուցիչները լավն են:Իսկ Ձեր կողմից տրամադրած նյութը շատ հետաքրքիր էր: Կարծում եմ այն կնպաստի , որ այն մանկավարժները, ովքեր հնարավորություն ունեն դպրոցներում, փորձեն սովորել և կիրառել:

            Comment

            • #51
              Լիլիթ Մանասյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև Ձեզ, շատ հետաքրքիր թեմա եք ներկաացրել: Կարծում եմ, որ բոլոր ուսուցիչներին այս հարցը հուզում է: Ես մեծ սիրով կհետևեմ և կքննարեմ թեման:
              Հարգելի Լիլիթ, ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է Ձեզ:

              Comment

              • #52
                Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Լիլիթ, ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է Ձեզ:
                Հարգելի ուսուցիչներ,այսպիսով,եթե ցանկանում եք օգտվել Smart Notebook ծրագրից և օգտագործել ինտերակտիվ գրատախտակը, պետք է կարողանալ.
                • համակարգչում տեղադրել Smart Notebook ծրագիրը և մանկավարժների համար նախատեսված ինտերակտիվ պատկերների հավաքածուները
                • սովորել համակարգչով օգտվել այդ ծրագրից
                • գործնականում յուրացնել գրատախտակի վրայի գործիքներից օգտվելու կարգը
                • սովորել մեթոդապես գրագետ և տեխնիկապես ստեղծագործաբար օգտագործել ձեռք բերած գիտելիքները՝ դասեր պատրաստելու և անցկացնելու համար:
                Smart Notebook ծրագրով դաս պատրաստելու համար պետք է պարզ պատկերացնել յուրաքանչուր գործիքի հնարավորությունները (перья, художественные перья, ластик, линии, фигуры, перо распознавания фигур, волшебное перо, заливка, текст, выбрать, вставить таблицу, двухстраничный/одностраничный режим, во весь экран, показать/скрыть затемнение экрана, удалить, отменить и повторить, захват экрана): Այս գործիքներից յուրաքանչուրը յուրովի են և հետաքրքիր աշխատանքի ժամանակ: Օրինակ՝ ՛՛էկրանի մգեցում ՛՛(затемнение экрана) գործիքի օգնությամբ կարելի է պատրաստաված նյութը նախապես փակել վարագույրով և աստիճանաբար բացել ցանկացած կողմից: Յուրահատուկ գործիք է նաև ՛՛կախարդական փետուրը՛՛: Այն կարելի է օգտագործել երեք տարբեր նպատակներով՝
                1. ձվածիր նկարելով կստանաք շարժվող ետնալույս (перемещаемую подсветку),
                2. ուղղանկյուն նկարելով՝ շարժվող խոշորացույց,
                3. իսկ եթե գրեք կամ նկարեք կամայական պատկերներ, մի քանի վայրկյանից դրանք կանհետանան:
                Եթե հետաքրքրում է, ես կարող եմ տեսադասով բացատրել այդ գործիքներից օգտվելու հնարավորությունները:

                Comment

                • #53

                  Հարգելիներս,շատ հետաքրքիր և ուսանելի թեմա եք քննարկում։Շնորհակալություն,սիրով կհետևեմ։Մենք՝ ուսուցիչներս,պետք է անընդհատ ինքնակրթությամբ զբաղվենք,որ կարողանանք համապատասխանել նոր պահանջներին,ապահովել գունագեղ և հետաքրքիր դասեր,տեսադասեր։

                  Comment

                  • #54
                    Այո, հարգելի Սաղոյան, շատ ճիշտ եք: Եթե մենք ինքնակրթությամբ չզբաղվենք, ամեն օր մեր գիտելիքները չավելացնենք, ապա չենք հասցնի այս արագ զարգացող ժամանակաշրջանում հետաքրքիր լինել աշակերտներին:

                    Comment

                    • #55
                      Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ: Թեմայի շրջանակներում գրառում չէի անում, քանի որ այն փակվել էր: Հիմա ամեն ինչ կարգավորվել է , այնպես որ կարող ենք շարունակել քննարկել դասվարներիս համար շատ կարևոր թեման: Այս տարի ունեմ առաջին դասարան և կրկին համոզվեցի, որ այս դարաշրջանի երեխաների հետ միայն ավանդական մեթոդներով չենք կարող աշխատել: Չնայած վստահ եմ, որ միջին դպրոցում էլ է նույն վիճակը: Ամեն օր դասի մտնելուց առաջ մտածում ես՝ ինչ ձևով պլանավորես դասդ, որ հետաքրքրի երեխաներին:

                      Comment

                      • #56
                        Հարգելի գործընկերներ, եթե կհետաքրքրի ,կարող եմ ներկայացնել ևս մի քանի հնարներ, որոնք կարելի է կիրառել Smart Notebook ծրագրի շրջանակներում դասի պատրաստվելիս:
                        Նաև ուզում եմ քննարկել, կան դասվարներ ովքեր առաջին դասարանում օգտագործում են արդեն պատրաստի էլեկտրոնային դասերը, որոնք ստեղծված են այն աշակերտների համար, ովքեր կարող են առանց ուսուցչի էլ սովորել այն նյութը , որը նախատեսված է առաջին դասարանցու համար: Այդ էլեկտրոնային խոսող այբբենարանը այս տարի շատ լավ օգնական է դարձել ինձ համար: Կուզեի քննարկել, եթե օգտագործում եք, իսկ եթե չեք օգտագործում ՝ սիրով կկիսվեմ իմ փորձով: Այն շատ է դուր գալիս աշակերտներին և դասն ավելի հետաքրքիր է դառնում:
                        Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 12-12-19, 22:43.

                        Comment

                        • #57
                          Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Սմարթ գրատախտակ չունենք, բայց ես դասի ընթացքում շատ ակտիվ օգտագործում եմ աշակերտների հեռախոսները:Ոչ այս ծրագրի համար:Եթե այժմյան երեխային հետաքրքրի է այդ գործիքի ամենօրյա օգտագործումը, ինչո՞ւ չկիրառել:Ես անպայման կմասնակցեմ հեռավարին:Ինձ հետաքրքրեց ուսուցիչների վերապատրաստման ժամանակ:Բայց այսպիսի խնդիր առաջացավ: Smart Notebook ծրագիրը համակարգչում ներբեռնելու ժամանակ հզոր վիրուս էր գալիս:Չկարողացանք տնով-տեղով հասկանալ ու ներբեռնել:Քրիստինե՛ ջան, խնդրում եմ, խորհուրդ տուր, որտեղի՞ց ներբեռնեմ, որ նման խնդրի չհանդիպեմ:
                          Հարգելի Թադևոսյան, կարողացաք ներբեռնել ծրագիրը, ստացվեց:

                          Comment

                          • #58
                            Հարգելի գործընկերներ, գիտեմ դժվար շրջան է հիմա մանկավարժների համար՝կիսամյակային գրավորներ, ամփոփիչ գնահատականներ: Բայց մի քանի օրից ամեն ինչ կխաղաղվի, կմոռանանք այդ ամենի մասին: Բոլոր հոգսերը մի կողմ թողած նորից կսկսենք մտածել դպրոցի, աշակերտների մասին, թե ինչ անենք, կամ ինչպես անենք, որ էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից անցկացնենք դասապրոցեսը: Փորձեք կիսվել ձեր փորձով , ինչպես անենք, որ ժամանակակից երեխայի համար դասն ավելի հետաքրքիր և գրավիչ լինի, որպեսզի նա չձանձրանա դասի ժամանակ և սկսկի խանգարել դասը: Մեր ՝ մանկավարժներիս առջև շատ լուրջ խնդիր է դրված: Հուսով եմ ժամանակ կգտնեք և կկարողանանք միասին գտնել որոշակի լուծումներ : Ինչ եք կարծում, որոնք են Ժամանակակից դպրոցականի պահանջները, ինչ են ուզում նրանք:

                            Comment

                            • #59
                              Սեպտեմբերի 1: Սա իմ պատրաստած դասերից է: Ուզում եմ կիսվել իմ փորձով: Ուստարվա սկզբին դասվարները կանգնում են խնդրի առաջ՝ ինչպես անել , որ դպրոց մտնող առաջին դասարանցու համար դպրոցական առաջին օրը և հետաքրքիր անցնի , և ուսանելի: Ես մտածեցի հետևյալ դասը, որը շատ հետաքրքիր և ուրախ անցավ: Դասը պատրաստել էի SmartNotebook11 ծրագրի միջոցով:
                              Յուրաքանչյուր էջ ծառայում էր մի նպատակ իրականացնելու համար: Օրինակ այս էջի միջոցով փոքրիկների հետ դասավորեցինք դպրոցական երեխայի պայուսակը: Նրանց ինձ հետ որոշեցին, թե պայուսակում որ առարկան կարելի է դնել, որը՝ ոչ: Այնուհետև նրանք մոտենում էին էլ.գրատախտակին և նշած առարկաները դասավորում էին պայուսակի մեջ:
                              Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 09-01-20, 00:07.

                              Comment

                              • #60
                                Սեպտեմբերի 1 : Այս էջի շուրջ աշխատելուց երեխաների հետ քննարկեցինք , թե ինչպես պետք է երեխան, արդեն աշակերտն իրեն պահի դպրոցում: Հերթով պատմում էին նկարներից ստացած տպավորությունները, որոշում , թե որ նկարն է իրենց ավելի դուր գալիս, ինչու է դուր գալիս, ինչու չի դուր գալիս: Եվ վերջում << կախարդական գրիչի>> օգնությամբ կարգապահ աշակերտների նկարները վերցրեցինք օղակի մեջ:
                                Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 09-01-20, 00:18.

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X