Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

    Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
    Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
    Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:

  • #2
    Թումանյանի ստեղծագործություններին առավել բնորոշը պարզությունն է՝ ներծծված մի յուրահատուկ իմաստուն խորությամբ: Այն օգնում է մարդուն բացահայտելու իրականության այնպիսի կողմերը, որոնք սովորական դիտարկումով սխալ կամ դժվար են ընկալվում: Նրա լեզվամտածողության ակունքները ժողովրդական բառն ու բանն են, բանահյուսական զուլալ ակունքները, որից վերցրած նյութը իր արվեստի քուրայում ենթարկելով մշակման, նոր հմայք, նոր գեղեցկություն ու նոր պարզություն է տալիս: Յուրովի մեկնաբանելով հասարակական կյանքի բարդ կողմերը, գրողին հաջողվում է պարզագույն կերպով հասկացնել ժողովրդին երևույթը:

    Comment

    • #3
      Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

      https://lib.armedu.am/resource/23317

      Comment

      • #4
        Հարգելի՛ Էլեոնորա Հովհաննիսյան, շնորհակալություն քննարկումներին մասնակցելու և Ձեր փորձով կիսվելու համար։

        Comment

        • #5
          Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
          Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
          Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:
          Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
          <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
          Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:

          Comment

          • #6
            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

            ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

            Եկե՛ք,սիրուն իմ մանուկներ,
            Վազե՛ք,եկեք շուտ ինձ մոտ,
            Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
            Իմ ծեր լանջից հիվանդոտ։

            Ձեր սրտերում՝ շող ու թռչուն,
            Ձեր մտքերում՝ վտակներ,
            Ինձ տիրում է արդեն աշուն,
            Շուտով կգա և ձմեռ։

            Տաղ կանչեցեք,սիրունիկնե՛րս,
            Էն տաղերը խնդագին,
            Որ թռչուններն երգում են ձեզ
            Գարնան պայծառ օրերին։

            Ոչինչ բան է խելքը մարդի,
            Եվ դատարկ է,և չնչին
            Ձեր մանկական անմեղ շուրթի
            Ժպիտների առաջին։

            Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
            Գարնան օրը ոսկեփայլ,
            Դուք եք երգն էլ,խաղն էլ,լույսն էլ,
            Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։

            Հ. Թումանյան

            Comment

            • #7
              Ողջունում եմ Ձեր մուտքը <<Հայկական կրթական միջավայր>>: Ճանաչելով Ձեր անձը և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները, ակնկալում եմ հետաքրքիր նյութի մատուցում և քննարկումներ:

              Comment

              • #8
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
                <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
                Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:
                Հարգելի՛ Նաիրա Մարգարյան, շնորհակալություն գրառման համար։

                Comment

                • #9
                  Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ողջունում եմ Ձեր մուտքը <<Հայկական կրթական միջավայր>>: Ճանաչելով Ձեր անձը և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները, ակնկալում եմ հետաքրքիր նյութի մատուցում և քննարկումներ:
                  Հարգելի՛ Սալվինե Սահակյան, Ձեր ողջույնի խոսքը և ակնկալիքը ինձ պարտավորեցնում են քննարկումը դարձնել հետաքրքիր։

                  Comment

                  • #10
                    Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Թումանյանի ստեղծագործություններին առավել բնորոշը պարզությունն է՝ ներծծված մի յուրահատուկ իմաստուն խորությամբ: Այն օգնում է մարդուն բացահայտելու իրականության այնպիսի կողմերը, որոնք սովորական դիտարկումով սխալ կամ դժվար են ընկալվում: Նրա լեզվամտածողության ակունքները ժողովրդական բառն ու բանն են, բանահյուսական զուլալ ակունքները, որից վերցրած նյութը իր արվեստի քուրայում ենթարկելով մշակման, նոր հմայք, նոր գեղեցկություն ու նոր պարզություն է տալիս: Յուրովի մեկնաբանելով հասարակական կյանքի բարդ կողմերը, գրողին հաջողվում է պարզագույն կերպով հասկացնել ժողովրդին երևույթը:
                    Օրինակ .«Մի կաթիլ մեղրը»: Գրողը ոչ միայն պախարակում է պատերազմները, այլև գեղեցիկ կերպով, կարծես խաղի տեսքով, ցույց է տալիս դրանց չնչին պատճառները և կործանարար հետևանքները: Թե ինչպես մի կաթիլ մեղրի վրա մի ճանճ նստեց, թե ինչպես կատուն ճանճին խփեց,կատվին էլ շունը խեղդեց և այս ամենը «սահուն» կերպով դառնում է պատերազմ: Պատերազմ, որն աշխարհներ է կործանում:

                    Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
                    Արյուն, ավեր,ճիչ,աղաղակ,
                    Ամեն կողմից սարսափ ու բոթ…
                    Ամառ, ձըմեռ,ողջ տարիներ…

                    Ու,կըռիվը չըդադարած,
                    Սովը եկավ համատարած…
                    Իսկ մնացած մարդիկ իրար
                    Հարցնում էին սարսափահար,
                    Թե՞որտեղից և ոնց ծագեց
                    Էս ընդհանուր աղետը մեծ:

                    Սրանով հեղինակը ընթերցողին ցույց է տալիս,թե ինչպես են բռնկվում մեծ աղետները չնչին ու աննշան պատճառներից:Դա կատարվում է այն ժամանակ, երբ մարդկային բանականությունը կորցնում է զգոնությունը և խաղալիք դառնում «տերերի» զգացմունքների ձեռքին:Երեխաները հեշտությամբ են ըմբռնում, որ շղթայի առաջին օղակը մի կաթիլ մեղրն է, իսկ վերջին օղակը՝ բովանդակ աշխարհն իր
                    ցնցող կործանիչ պատերազմով: Իսկ միջանկյալ դեպքերը շունչ ու ոգի են տալիս պատումին, մարմնավորում այն:

                    Comment

                    • #11
                      Դեպքերի այսպիսի խելահեղ ընթացքը ալեկոծում է ամբողջ աշխարհը, քանդում ու փշրում
                      ամեն ինչ: Հետ դառնալով հազիվ ես նկատում, որ կատարվածի պատճառը ընդամենը մի կաթիլ մեղրն է, բանականությունն այնքան է բթացել, որ պատերազմի պատճառի մասին խորհելն այլևս անմտություն է:
                      Թումանյանի արվեստի պարզության առանձնահատկությունն այն է, որ նա ընտրած դեպքը ներկայացնում է տվյալ միջավայրի մարդու ընկալմամբ՝ խանութպանի համար կատուն է արժեքավոր, որ մկներից պաշտպանի մթերքը, իսկ չոբանի համար շունն է անփոոխարինելի, որպեսզի ոչխարի հոտը գայլերից փրկի:
                      Հատկապես գյուղի երեխաների համար այս պատմության սկիզբը հետաքրքիր է: Նրանք անընդհատ են առնչվում այս խնդրին: Թումանյանը երեխայի համար այնպիսի հոգեկան վիճակ է ստեղծում, որ նա առանց կամային մեծ լարվածության հասնում է իմաստի ըմբռնմանը:

                      Comment

                      • #12
                        «Մի կաթիլ մեղրը».
                        https://www.youtube.com/watch?v=iuKf1UxNaRw
                        Վերջին խմբագրողը՝ Արևիկ Ոսկանյան; 22-03-19, 21:48.

                        Comment

                        • #13
                          Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          «Մի կաթիլ մեղրը».
                          https://www.youtube.com/watch?v=iuKf1UxNaRw
                          Շնորհակալություն, հարգելի՛ Արևիկ։

                          Comment

                          • #14
                            Առհասարակ Թումանյանի բոլոր գրվածքները երեխաներն ըմբռնում են ինքնաբերաբար, առանց դժվարությունների, այսինքն՝ իրագործվում է մատչելիության սկզբունքը: Այդ է պատճառը, որ Թումանյանի ստեղծագործությունները երեխաները անգիր սովորում են հեշտությամբ ու հաճույքով: Նույն հաճույքով էլ անցնում են դերային կատարումներին: Հաճելի է նայել, երբ խանութպանը դերի մեջ մտած գովերգում է մեղրը, նրա բուժիչ հատկությունները, իսկ չոբանն էլ պատասխանում է, որ <<հա՜, ես էլ եմ էդ մասին իմացել, դրա հմար էլ էկէլ եմ առնեմ, ըրեխեքս հիվանդ են…>>

                            Comment

                            • #15
                              Դեղնած դաշտերին
                              Իջել է աշուն,
                              Անտառը կրկին
                              Ներկել է նախշուն։
                              Պաղ-պաղ մեգի հետ
                              Փչում է քամին,
                              Քշում է տանում
                              Տերևը դեղին։
                              Տըխուր հանդերից
                              Մարդ ու անասուն
                              Քաշվում են կամաց
                              Իրենց տունն ու բուն։
                              1646_320.jpg
                              Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 23-03-19, 22:54.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X