Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Սասունցի Դավթի թումանյանական մշամանը անդրադարձել ենք տարրական դասարաններում էպոսը անցնելու ժամանակ:Կազմակերպել ենք փոքրիկ բեմականացում: Սցենարը գրված է ըստ Թումանյանի Սասունցի Դավթի:
    Առյուծ Մհերը զարմով դյուցազուն,
    Քառասուն տարի իշխում էր Սասուն…
    Բայց Սասնա Մհեր դեռ ժառանգ չուներ…
    Գալիս է երկնքի հրեշտակը ու բարի լուր հայտնում աստծու կողմից՝
    Աստվա՜ծ շուտո՜վ քե՜զ մի ժառանգ կտա՜…
    Բայց վիճակված չէր լեռների արքային մեծացնել զավակին:Նա էլ երկիրն ու որդին ավանդում է եղբորը՝ Օհանին ու տալիս հոգին:
    Հե՜յ, եղբայր Օհան, եկավ իմ վրա վերից հըրաման,
    Որ օրը որ ես զավակ ունեցա, էն օրն էլ կյանքիս ժամը լրացավ:
    Հիմի կմեռնենք կինս էլ, ես էլ:
    Երկիրս ու որդիս քեզ ի պահապան,
    Որ երբ մեծանա, գահիս տիրանա:
    Առյուծ Մհերի տեսքն առինքնող է, ձայնը հատու, հրամայող: Մի գեղեցկուհի, շիկամազ ու կապուտաչյա աղջկա էլ հրեշտակ էինք դարձրել, իսկ Ձենով Օհանը հայկական տարազով իշխանի տեսք ուներ: Բոլոր հերոսներն էլ հետաքրքիր կերպարներ էին դարձել: Թումանյանի թանգարանի մոտ ինքնուս ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյանը մեզ օգնեց հերոսների կերպավորման հարցում, մնացածն էլ լրացրին ծնողները զենք ու զրահ, ձիեր պատրաստելով փայտից: Մսրա Մելիքի վրանն էլ հայկական հին կարպետներով էինք ձևավորել:
    Հագավ Դավիթ զենք ու զրահ,
    Կապեց գոտին ,թուր կեծակին,
    Խաչն էլ իր հաղթ բազկի վրա՝
    Ելավ հեծավ առյուծ հոր ձին Հագուստում շեշտադրված էր հայկական տարազը:Վերջում, երբ Դավիքը արթնացնելով բոլորին կռվի է կանչում, ավելացրել էինք ժողովրդի ձայնը, մի տեսակ հավաքական ժողովրդական կերպար ստանալով:
    Ով քընած է, արթուն կացեք,
    Ով արթուն է, ելեք կեցեք,
    Հետո չասեք, թե մենք քընած՝
    Դավիթ գող-գող եկավ գընաց:
    Հումանիզմի ինչպիսի դրսևորում, որն էլ իր գագաթնակետին է հասնում կռվի վերջում, երբ Դավիթը ոչ թե կոտորում է անմեղ ժողովրդին, այլ կանչում.
    Մի վախենաք, ականջ արեք հալա դեռ ինձ.
    ԴԱՐՁԵՔ ԵԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
    ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ՄՍՐԱ,
    ԲԱՅՑ ԹԵ ՄԻՆ ԷԼ ԶԵՆՔ ՈՒ ԶՈՌՈՎ
    ՎԵՐ ԵՔ ԿԱՑԵԼ ԴՈՒՔ ՄԵԶ ՎՐԱ,
    ՀՈՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ՔԱՌՍՈՒՆ ԳԱԶ ԽՈՐ,
    ԹԵ ՋԱՂԱՑԻ ՔԱՐԻ ՏԱԿԻՆ,
    ԿԵԼՆԵՆՔ ՁԵՐ ԴԵՄ, ԻՆՉՊԵՍ ԷՍՕՐ
    ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ ԹՈՒՐ ԿԵԾԱԿԻՆ:
    Այստեղ Դավթին միանում է ամբողջ ժողովուրդը և գոչում.
    ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ,
    ՈՎ ՄԵԶԱՆԻՑ ԿԸԼՆԻ ՓՈՇՄԱՆ,
    ՄԵՆՔ, ՈՐ ԵԼԱՆՔ ԱՀԵՂ ՄԱՐՏԻ,
    ԹԵ ԴՈՒՔ, ՈՐ ՄԵԶ ԱՐԻՔ ԴՈՒՇՄԱՆ…
    Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց կարողանում ենք վտանգի պահին դիմակայել նրանց:
    Սասունցի Դավիթը մեր երազած հերոսն է, ուժեղ և արդարամիտ:
    Վերջին խմբագրողը՝ Սիրվարդ Խաչատրյան; 22-04-19, 21:42.

    Comment


    • #77
      Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Առարկան՝ մայրենի
      Դասարան՝ երրորդ
      Դասագիրք՝ Վ. Ա. Սարգսյան,Թորոսյան §Մայրենի-3¦, 2018թ
      Թեմատիկ խումբ՝ Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ
      Դասի թեման՝ Ամենից լավ տունը
      Դասաժամ՝ մեկ
      Դասի տիպը՝ համակցված
      Չափորոշչային պահանջ. Ընթերցել տեքստը՝ բարձրաձայն, անսխալ առոգանության պահպանումով:
      Կահավորում՝ գարնանային տեսարաններով նկարներ
      Մեթոդներ՝ Մտագրոհ, Քառաբաժան, ԽԻԿ
      Դասի նպատակը՝
      • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորում,
      • Խոսքի զարգացում, բնության երևույթների ուսումնասիրություն,
      • Մտածողության, ուշադրության զարգացում.
      • Լեզվական գիտելիքների ձևավորում, գրավոր խոսքում անունների ճիշտ գրությունների կարողոււթյունների զարգացում,
      • Դաստիարակել սեր բնության և աշխատանքի հանդեպ.
      Խնդիրները՝
      • Դասընկերների ընթերցանության ժամանակ հայացքով կհետևեն տեքստի շարադրանքի ընթացքին:
      • Կպատմեն բնագրին կից նկարի բովանդակությունը: Կպատասխանեն հարցերին:
      • Կգտնեն ,«ավելորդը,,
      • Կգրեն գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը: ,
      • Կնկարեն գետակի ընացքը, կդիտեն բնության երևույթները:
      ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ՝
      • Կազմակերպչական մաս
      • Հին դասի հարցում
      • Նոր նյութի ուսումնասիրում:
      Խթանման փուլ՝
      1. Վերհիշեցնել հանձնարարված դասը հարցերի միջոցով:
      Իմաստի ընկալում՝
      1. Հարցնել դասն անգիր և կաատարել բառային աշխատանք.
      . գրել ուղղագրական արժեք ունեցող բառերը / ջաղաց, դուրալի, կանգ առ, կամուրջ- կամրջի, անուշահոտ, հազար գործ, դադար և այլն:
      . դասից գտնել միավանկ, բազմավանկ բառերը
      . դասից գտնել ի՞նչ և ի՞նչ անել հարցերին պատասխանող բառերը
      . կազմել բառակապակցություններ գետակ, կամուրջ, լվացք, ճամփա, անուշահոտ բառերով և դրանցով կազմել նախադասություններ
      . գտնել կայտառ, սիրուն, ճամփա, շատ, զվարթ, փոքրիկ, ցածը բառերի հոմանիշները և հականիշները
      . գտնել ճամփա, երգ, զվարթ բառերի մեջ եղած տառերը և հնչյունները

      Կշռադատում՝

      1. Քառաբաժան մեթոդով ամփոփել դասը՝
      ի՞նչ տեսա, ի՞նչ զգացի, ի՞նչ սովորեցի, ի՞նչ եզրակացրի

      Նոր նյութի ուսումնասիրում՝

      Խթանման փուլ՝

      1. Թվում են տարվա եղանակները, նրանց ամիսները և կատարվող փոփոխությունները: Մտագրոհ՝ ամառ բառով:
      2. Ասում են հանելուկներ ամառ պատասխանով:
      3. Երգում են ամռան մասին:
      4. Ամպ, անձրև, արև, բերել, ջրել, հովիտ ,կամուրջ հենակետային բառերոով հորինում են պատմություն:
      Իմաստի ընկալում՝ աշխատանք բնագրի շուրջ.
      1. Լուռ ընթերցում են բնագիրը:
      2. Մեկը կարդում է բարձրաձայն, մյուսները հայացքով հետևում են բնագրի շարադրանքի ընթացքը և համեմատում են իրենց հորինած պատմության հետ:
      3. Բացատրում են նորածանոթ և ուղղագրական արժեք ունեցող բառերը:
      4. Պատասխանում են հարցերին:
      5. Պատմում են բնագրին կից նկարի բովանդակությունը:
      6. Տեքստից երկխոսությունները կարդում են և նշում են, թե որ հերոսներն են երկխոսության մեջ մտել:
      7. Դիտարկում են, թե հերոսների անունները ինչպե՞ս են գրվել:
      8. Գտնում են« ո՞րն է ավելորդը:

      Կշռադատում՝
      1. Քառաբաժան մեթոդով ամփոփում են
      ի՞նչ տեսա, ի՞նչ լսեցի, ինչպես է աշխատում գետակը, բացատրի՛ր նրա խոսքերը:
      2. Կարդում են ,«Ճամփաս ցանած հազար գործով,, արտահայտությունը և մեկնաբանում իմաստը:
      3. Տնային աշխատանքի առաջադրում.
      ‘’գրել ջրի ճանփորդության մասին’’:
      4. Անդրադարձ:
      Հարգելի' Սիրվարդ Խաչատրյան, այս դասի պլանով անցկացված դասը կլինի շատ հագեցած և հետաքրքիր:

      Comment


      • #78
        Գոհար 75-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի' Սիրվարդ Խաչատրյան, այս դասի պլանով անցկացված դասը կլինի շատ հագեցած և հետաքրքիր:
        Հարգելի Գոհար, շնորհակալություն գնահատականի համար։

        Comment


        • #79
          Թումանյանը որպես մանկագիր ունի շատ հեքիաթներ, փոխադրություններ: Որոնք հասցեագրված են և՛ մեծերին և՛ փոքրերին: Հումանիզմն ու լավատեսությունը բոլոր ստեղծագործություններում հատուկ են Թումանյանին: Դա հատկապես արտացոլվում է հեքիաթներում, որտեղ բարին միշտ հաղթում է չարին: Ըստ Թումանյանի, հեքիաթն ամենաբարդ ու իմաստուն ժանրերից մեկն է: Հեքիաթում արտահայտվում են ընդհանրացված հավերժական գաղափարներ, հավերժական ճշմարտություն՝ ի վերջո բարին կփրկի աշխարհը: Ըստ Թումանյանի, հեքիաթի ժանրին պետք է անդրադառնա յուրաքանչյուր գրող, ով ուզում է արձակ նյութից գանձեր ստեղծել: Իսկ գանձեր Թումանյանը կարողանում էր ստեղծել:
          Թումանյանական հեքիաթներից սիրում ենք բեմականացնել «Քաջ Նազարը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը» և այլն: Բոլոր հերոսներն էլ սիրելի են, հարազատ:
          Ինչպես մեծերն են ասում՝ Թումանյանական աշխարհը տիեզերք է անեզր, անհուն օվկիան, և այդ անհուն օվկիանում «լող է տալիս մեր հոգին», լող է տալիս ու փնտրում այն լուսավոր կետը, այն պայծառ ուղին, որով մեզ առաջնորդում է Թումանյանը:
          24172339_2044946912448525_1073650319_n.jpg24172462_2044947035781846_931602771_n.jpg24337658_2044947099115173_1986145007_n.jpg32941479_2022002018061685_8902822796304842752_n.jpg33160488_1963175693992508_3351401975076880384_n.jpg

          Comment


          • #80
            Ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաներն էլ են ակտիվ մասնակցություն ցուցաբերում միջոցառումների ժամանակ: Երբ դերը լինում է սրտամոտ և նրանց թերությունները չեն երևում, նրանք փայլում են : Խաղում են դերը ինքնամոռաց, իմպրովիզացիաներ են անում այնքան համահունչ, որ հանդիսատեսը ոգևորված ծափահարում է: Հանուն այդ դերի նրանք անգիր սովորում են նույնիսկ ծավալուն ստեղծագործություններ, ինքնագնահատականը բարձր է և երեխան մոռանում է իր դժվարությունների մասին: Հենց սրա համար են Թումանյանը, Աղայանը խոսում խաղի միջոցով սովորեցնելու և դաստիարակելու մասին: Խաղի ներգործուն ուժը բուժում է նույնիսկ հիվանդություններ:
            1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg 5.jpg

            Comment


            • #81
              Հարգելի Սիրվարդ Խաչատրյան, կրկին շնորհակալ եմ հետաքրքիր գրառման համար։ Կցանկանամ ավելացնել, որ բանաստեղծի ստեղծագործությունները՝ հատկապես նրա հոդվածները, արտացոլում են մեր ներկայիս վիճակը և օգնում են կատարել ճիշտ վերլուծություններ։

              Շնորհակալություն

              Հարգանքով՝ Նարեկ Արզումանյան

              Comment


              • #82
                ''Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունը, նրա ուրախությունը։ Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում․դա նրա ձևն է, նրա մեթոդն է։ Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու''։

                Հովհ. Թումանյան

                https://learningapps.org/watch?v=pv2dcniwt19

                Comment


                • #83
                  Դասի պլան
                  Առարկան՝ մայրենի
                  Դասարան՝ չորրորդ
                  Դասագիրք՝ Վ. Ա. Սարգսյան, Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, Հ. Խաչատրյան «Մանմար» հրատարակչություն, 2018թ.
                  Թեմատիկ խումբ՝ «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ»
                  Դասի թեման՝ Քաջ Նազարը
                  Դասաժամ՝ 1
                  Դասի տիպը՝ նոր նյութի ուսումնասիրման:
                  Չափորոշչային պահանջ. Հասկանալ տեքստում ներկայացված իրադրություններն ու տվյալները, վերաբերմունք դրսևորել գործող անձանց արարքների նկատմաբ:
                  Մեթոդներ՝, Վենի դիագրամ, ԽԻԿ
                  Դասի կահավորումը՝ համակարգիչ, պրոյեկտոր
                  Դասի նպատակը՝
                  • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ, սահուն ընթերցելու կարողությունների ձևավորում, առոգանության, գրական շեշտի պահապանում,
                  • Բնագրում ներկայացված իրադրության համար երևակայության միջոցով լուծումների գտնում,
                  • Անծանոթ բառերի բացատրություն
                  • Կկատարեն լեզվական աշխատանք
                  • հատկանիշ ցույց տվող բառերի շուրջ՝ գտնելով հոմանշներն ու հականիշները

                  ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ՝

                  • Կազմակերպչական մաս
                  Իմաստի ընկալում՝
                  1. ՈՒս.- մինչ կարդալը պատմենք- ինչ գիտենք Քաջ Նազարի մասին:
                  2. Երեխաները պատմում են իրենց իմացածը: Հանձնարարվում է լուռ ընթերցել բնագիրը:
                  3. Երկրորդ անգամ աշակերտները ընթերցում են բարձրաձայն՝ շարունակելով և դերային կատարումներով:
                  4. Կարդալու ընթացքում բացատրում ենք նոր ածանոթ բառերը՝
                  5. Համադրելով բնագրի տվյալները՝ դատողություններ կանեն և հարցերով կպարզեն, թե ինչպես եղավ, որ Նազարը դարձավ թագավոր:
                  6. ՈՒս.- էլ ի՞նչ կուզենայիք, որ ինչ դառնար Նազարը, ինչի էր արժանի նա:

                  Կշռադատում՝

                  1. Ամփոփել դասը՝
                  2. Գրատախտակին գրվում են հերոսների անունները և առաջադրվում է համեմատել նրանց՝ հիմնավորելով տեքստի համապաատասխան տողերով /Վենի դիագրամ/:
                  3. Աշակերտները կկրկնեն հատկանիշ ցույց տվող բառերը, կգտնեն դրանց հոմանիշներն ու հականիշները:
                  4. Ստեղծել պարզ և բարդ բառերի աղյուսակ ( համակարգչային աշխատանք):
                  5. Ամփոփում
                  6. Տնային աշխատանքի առաջադրում՝
                  . Տեղեկություններ այն գրողների մասին, ովքեր անդրադարձել են Քաջ Նազարին:
                  . Կազմել նախադասություններ՝ օգտագործելով հատկանիշ ցույց տվող բառերը տեքստի բովանդակությանը հարիր:
                  . Նկարել բնագրում դուր եկած հատվածը:

                  Անդրադարձ: Ինչ անենք, որ նազարները մեզ չկառավարեն:
                  Վերջին խմբագրողը՝ Սիրվարդ Խաչատրյան; 02-05-19, 21:15.

                  Comment


                  • #84
                    Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    ''Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունը, նրա ուրախությունը։ Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում․դա նրա ձևն է, նրա մեթոդն է։ Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու''։

                    Հովհ. Թումանյան

                    https://learningapps.org/watch?v=pv2dcniwt19
                    Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար: Համոզված եմ ,եթե հնարավոր լինի դասերին ավելի հաճախ կիրառել խաղային տեխնոլոգիաներ, սովորելը կդառնա ավելի դյուրին, հետաքրքիր և հիմնավոր: Հովհաննես Թումանյանը անգամ հասուն տարիքում, երբ գնում էր հայրենի Դսեղ, նրա մեջ արթնանում էր <<մանուկը>> և մեծ ոգևորությամբ շրջան էր կազմում, կոճի (վեգ) էր խաղում տարբեր տարիքի համագյուղացիների հետ: Այդ ամենը, իհարկե ուղեկցվում էին տպավորիչ պատմություններով, որի ժամանակ և՛ սովորեցնում էր, և՛ սովորում էր:

                    Comment


                    • #85
                      Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար: Համոզված եմ ,եթե հնարավոր լինի դասերին ավելի հաճախ կիրառել խաղային տեխնոլոգիաներ, սովորելը կդառնա ավելի դյուրին, հետաքրքիր և հիմնավոր: Հովհաննես Թումանյանը անգամ հասուն տարիքում, երբ գնում էր հայրենի Դսեղ, նրա մեջ արթնանում էր <<մանուկը>> և մեծ ոգևորությամբ շրջան էր կազմում, կոճի (վեգ) էր խաղում տարբեր տարիքի համագյուղացիների հետ: Այդ ամենը, իհարկե ուղեկցվում էին տպավորիչ պատմություններով, որի ժամանակ և՛ սովորեցնում էր, և՛ սովորում էր:

                      Հարգելի՛ Գայանե, ես լիովին համամիտ եմ ձեր կարծիքին։ Մեծ է աշակերտների ոգևորությունը, երբ սովորում են խաղալով։

                      20190502_121816.jpg 20190502_121824.jpg 20190502_122005.jpg
                      Կցված ֆայլեր
                      Վերջին խմբագրողը՝ Սիրվարդ Խաչատրյան; 03-05-19, 10:34.

                      Comment


                      • #86
                        Շնորհակալություն օրինակելի դասի պլանի համար: Ըստ պլանի դասի ժամանակ կկիրառվեն տարբեր մեթոդներ և հնարներ: Պահպանվել են դասի կառուցվածքին ներկայացվող պահանջները: Բացի ստեղծագործության բովանդակության յուրացումը, կերպարների վերլուծությունը կատարվում է նաև բառային աշխատանք: Եվ ամենա կարևորը՝ հնարավորություն է տրվում աշակերտներին դատողություններ անել, նոր իրավիճակներ պատկերացնել:

                        Comment


                        • #87
                          Մանկական գրական ստեղծագործությունները հյուսված են մանկան հոգուն ու խառնվածքին հարազատ, պատկերավոր արտահայտություններով, դրանք պարզ ու վճիտ աղբյուրի նման զրուցում են մանկան հետ, մտերմանում ու աննկատելի կրթում ու դաստիարակում են նրան, բացահայտում են կյանքի ճշմարտությունները վաղ մանկությունից մինչև խոր ծերություն:Այդ է պատճառը, որ Թումանյանն ասում էր՝ յուրաքանչյուրը, ով ձեռք է զարկում մանուկների համար գրվածք գրելու գործին , պետք է լավ ճանաչի նրա հոգին, նրա պես մտածի: Նա յուրաքանչյուր մանկական գրվածք առաջին անգամ կարդում էր սեփական երեխաների համար և կարևորում նրանց կարծիքը:
                          Մատաղ սերնդին կրթող ու դաստիարակող գրական երկերը պետք է լինեն բարձրարժեք, ասելիք ունեցող, որ երեխան ճիշտ ընկալի շրջապատող իրականությունը, ճիշտ մեկնաբանի կարդացածը: Նրա մատաղ հոգին իրավունք չունենք վիրավորելու:

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X