Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաների սիրելին է «Կացին ախպերը»: Սիրում են այս ստեղծագործությունը բեմադրել տիկնիկային ներկայացմամբ: Հաճույքով են ծիծաղում կացին չտեսած գյուղացիների վրա:
    Այս պատմությունը դուր է գալիս գյուղի երեխաներին նաև նրանով, որ միջավայրը հոգեհարազատ է նրանց: Դեռ փոքրուց նրանց ծանոթ է կացինը, նրա օգտագործման ձևը: Միջավայրը մեր երեխաներին գրավում է նաև բարբառի հարազատությամբ: Մենք Թումանյանի ստեղծագործությունները բեմադրում ենք բարբառով: Եթե ինչ-որ բան այնպես չէ, օգնության ենք կանչում տատիկներին, պապիկներին:
    Ներկայացման ժամանակ երեխաները սիրում են կրկնել «կացինը վրա բերի, որ փետը ջարդեմ, անդերը վոտիս դիբավ… » և այլ բարբառային արտահայտություններ: Աշակերտը ինքն իրեն հարց է տալիս. «Եթե կացինը լեզու ունենար, ի՞նչ կասեր գյուղացիներին» կամ «Ինչու՞ գյուղացիները չկարողացան ճիշտ օգտագործել կացինը»:
    Այստեղ ընկալման փուլը այնքան էլ միանշանակ չէ, քանի որ երեխաների կարծիքները հաճախ տարբեր են ու հետաքրքիր բացատրություններով: Բայց ամփոփումից ստացվում է հավաքական կարծիք, որում կարևորվում է գործիքների դերն ու օգտագործման ճիշտ ձևը , օգտագործողի ուշադրությունն ու հմտությունը:
    Կացին ախպերը

    Comment

    • #32
      Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Որքա՜ն հանգստություն ու ներդաշնակություն կա այս ստեղծագործության մեջ։ Շնորհակալություն։

      Comment

      • #33
        Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
        Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
        Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:
        Ողջույ՜ն տիկին Խաչատրյան: Շատ հետաքրքիր թեմա եք քննարկում այս հարթակում: Եթե կարողանանք տարրական դպրոցում երեխաներին կրթենք թումանյանական ոգով՝ վաղը կունենանք ազնիվ, բարի, հայրենասեր ու մարդասեր անհատներ:

        Comment

        • #34
          Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Սիրելի՛ Գայանե, շնորհակալություն քննարկումներին մասնակցելու համար։

          Comment

          • #35
            Թումանյանի ստեղծագործությունների ճանաչողական նշանակությունն այնքան մեծ է, որ երեխան ընկալում է անմիջականորեն և թրթռում «փաթիլ-թիթեռի հետ»: Թղթից պատրաստում է փաթիլ-թիթեռներ և բանաստեղծությունը արտասանում դրանք ներկայացնելով:
            Առավել քան բնութագրական է «Մարտ» բանաստեղծությունը : Մարտ ամսին բնությունը փոփոխական է: Երբ բացատրում ենք բառի իմաստը, երեխաներն ինքնաբերաբար պատմում են ձմռան ու գարնան «կռվի» մասին: Առավել հետաքրքրական է, երբ դրսի եղանակը համընկնում է բանաստեղծությունն անցնելու հետ:

            Մին հագնում է սպիտակ,
            Մին կանաչին է տալիս,
            Մի օր ցուրտ է, մի օր տաք,
            Մին խնդում է,մին լալիս,
            Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս։

            Երեխաները պատմում են մարտի գժությունների մասին և նկարում:

            Comment

            • #36
              Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
              Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
              Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:
              Հարգելի Սիրվարդ մեծն Թումանյանի մասին անվերջ կարող ենք խոսել և վերհիշենք մեր մեծերի խոսքերը Թումանյանի մասին.

              Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
              ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
              Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
              Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
              ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

              Comment

              • #37
                Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հետաքրքիր ձևով է ներկայացնում Թումանյանը բնության վերաբերյալ բանաստեղծությունները, պարզությամբ ու գեղարվեստական շնչով իրար են հյուսվում մակդիրներն ու համեմատությունները՝ դիպուկ նկարագրելով բնության երևույթները :
                Ստեղծագործությունների ճանաչողական նշանակությունն այնքան մեծ է, որ երեխան ընկալում է անմիջականորեն:
                Իսկ «Տերևաթափ» բանաստեղծությունը կարծես բնանկար լինի:Կարդում ենք ու պատկերացնում տերևների պարը քամու թևին, լսում ենք նրանց սվսվոցը, որ իրար մեջ քչփչում են այն մասին, թե գնալու են անհայտ ճամփով, անհայտ տեղեր, չէ որ շատ հետաքրքիր կլինի անհայտությունը, բացի այդ չեն իմանա էլ ինչ է ցուրտ, ինչ է ձմեռ… Կարդում են երեխաները և ուրախանում տերևների համար, նրանք այլևս կունենան ապահովության զգացում, չեն իմանա ցուրտն ու ձմեռը… Այսպես պարզ ու մատչելի Թումանյանը, որպես իսկական բնագետ, տանում է ընթերցողին մի ուրիշ աշխարհ:
                Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
                Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
                Զ. ԵՍԱՅԱՆ

                Comment

                • #38
                  Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի՛ Նուշ Սերյոգինա, շնորհակալություն քննարկումներին մասնակցելու համար։

                  Comment

                  • #39
                    Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հետաքրքիր ձևով է ներկայացնում հեքիաթը մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Նրա մոտ մարդիկ ավելի միամիտ են, տեղյակ չեն բնության օրենքներին, «ֆիզիկայի կանոններին»: Մուլտֆիլմը մի քիչ ավելի դաժան է ստացվել, բայց եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ֆիլմը նկարվել է 1994թ.-ին,երբ ամեն ոք փորձում էր ծառ կտրել դաժան ձմռանը դիմագրավելու համար և ստացվում էր մուլտֆիլմին նման մի պատկեր: Հետևաբար այս ֆիլմը ուրիշ հասցեատեր ունի, նայենք և այնպես ապրենք, որ ամեն ոք զբաղվի իր գործով, անի այն, ինչից հասկանում է: Պետք է բժիշկը բուժի, հացթուխն էլ հաց թխի, իսկ ուսուցիչը դաս պարապի և այլն: Հատկապես այս օրերին ավելի ենք հասկանում պատերազմը շահարկող գործիչներին, որոնք ստիպեցին բոլորին ծառ կտրել և այս հերոսների բախտին արժանանալ: Ֆիլմը նաև ուսուցողական է այս իմաստով: Աշխատենք այնպես ապրել, թավշյա հեղափոխության նվաճումները չկորցնենք:

                    Comment

                    • #40
                      «Գետակը»: Ահա մի ուրիշ սքանչելի բնագիտական- ճանաչողական ստեղծագործություն այն մասին, թե ինչ նշանակություն ունի ջուրը բնության մեջ, մարդու կյանքում: Նա և՛ ոռոգում է, և՛լվացք է անում, ցորեն է աղում ու լույս է տալիս… Թումանյանը բացատրում է «ջրի կատարած աշխատանքը» հետաքրքիր պատումով , հետո էլ ավելացնում.
                      Դե, տեսնում ես, մնաս բարով,
                      Ճամփաս ցանած հազար գործով՝
                      Դադար չունեմ ես մինչև ծով:
                      Աշխատասիրության ուսուցման ինչպիսի հետաքրքիր ձև: Նույն ուսուցողական ոգով է պատմում ծաղիկների «քնելու» մասին: Քննարկման ժամանակ երեխաները ուրախ-ուրախ նշում են, որ ծաղիկները չեն կորչում ոչ մի տեղ, այլ քնում են ցուրտ ձմռանը, որ գարնանը արթնանան և գույնով ու բույրով լցնեն աշխարհը: Շատ լավ են պատկերացնում, որ արևը «մայրն է» աշխարհի, որ բալիկներին կարթնացնի ու կգուրգուրի այնպես ջերմ ու գորովագին, ինչպես իրենց մայրիկն է անում:

                      Comment

                      • #41
                        Թումանյանական սիրելի հերոսները շատ են, պատումի ոճն էլ հետաքրքիր: Աշակերտները սիրում են «գլխաբաց» շանը, խղճում են նրան, սիրում են և Ճարպիկ կատվին: Այս ստեղծագործությունը յուրաքանչյու սերունդ բեմադրում է յուրովի:Նույնիսկ պատահել է, որ միամիտ լոռեցիական հարցեր են տվել շան ու կատվի կռվի մասին: Թումանյանը կարծես նախապատրաստում է մանուկ ընթերցողին կյանքի հետագա անարդարություններին, բայց դա անում է այնպիսի գրավիչ լեզվով, այնպիսի գունեղ պատումով, որ ակամա մոռանում ես հիմնական իմաստը և գրավվում «գլխաբաց շան ու գող կատվի պատմությամբ»: Այստեղ էլ է երևում Թումանյան բնագետը: Կյանքում էլ է շունը միշտ հավատարիմ ծառայում իր տիրոջը, իսկ կատուն ապրում է այնպես, ինչպես ուզում է, նա երբեք վստահելի չէ:

                        Comment

                        • #42
                          Առաջնորդվելով այն նշանաբանով, թե Մարդ որքան մոտ լինի երկրին ու սեփական ժողովրդին, որքան շատ խորանա ժողովրդական ստեղծագործության մեջ, նա այնքան մեծ է ու համամարդկային: Նա մանուկների համար ստեղծագործելիս ևս թափանցում է ժողովրդական ստեղծագործության խորքերը, հարազատությամբ մշակում նյութը ու գոհարների վերածելով վերադարձնում նրանց: Թումանյանի մանկական երկերը փոքրիկներին տոգորում են ժողովրդի պայծառ ու իմաստալից ձգտումներով, ընկալելի դարձնում ժողովրդական հյութեղ խոսքի հմայքը: Թումանյանի համոզմամբ իրականության բնորոշ անդրադարձումը ինքնանպատակ չպետք է լինի: Ռեալիստ գրողը մերժում է կյանքի - պասիվ վերարտադրությունը: Մանկական երկը պետք է ընդարձակի ճանաչողությունը, հուզի ու տրամադրի ընթերցողին: Թումանյանը արտացոլում է կյանքը՝ տալով նրան իր լույսն ու ջերմությունը, ձգտում է ստեղծել մարդու վեհ ու վսեմ կերպար:

                          Comment

                          • #43
                            Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Թումանյանի ստեղծագործությունների ճանաչողական նշանակությունն այնքան մեծ է, որ երեխան ընկալում է անմիջականորեն և թրթռում «փաթիլ-թիթեռի հետ»: Թղթից պատրաստում է փաթիլ-թիթեռներ և բանաստեղծությունը արտասանում դրանք ներկայացնելով:
                            Առավել քան բնութագրական է «Մարտ» բանաստեղծությունը : Մարտ ամսին բնությունը փոփոխական է: Երբ բացատրում ենք բառի իմաստը, երեխաներն ինքնաբերաբար պատմում են ձմռան ու գարնան «կռվի» մասին: Առավել հետաքրքրական է, երբ դրսի եղանակը համընկնում է բանաստեղծությունն անցնելու հետ:

                            Մին հագնում է սպիտակ,
                            Մին կանաչին է տալիս,
                            Մի օր ցուրտ է, մի օր տաք,
                            Մին խնդում է,մին լալիս,
                            Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս։

                            Երեխաները պատմում են մարտի գժությունների մասին և նկարում:
                            Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունները երեխաներին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել մայր բնությունը: Շատ բույսերի և կենդանիների մասին իմանում են հենց այդ ստեղծագործություններց: Այդպիսիք են օրինակ՝ <<Բզեզի դպրոցը>>, <<Ծաղիկների երգը>>:

                            https://mocak.am/15527

                            Comment

                            • #44
                              Հարգելի' Խաչատրյան, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման: Շատ պարզ ու մատչելի ձևով եք ներկայացրել յուրաքանչյուր թեման: Ես սիրով կմասնակցեմ քննարկումներին:

                              Comment

                              • #45
                                Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունները երեխաներին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել մայր բնությունը: Շատ բույսերի և կենդանիների մասին իմանում են հենց այդ ստեղծագործություններց: Այդպիսիք են օրինակ՝ <<Բզեզի դպրոցը>>, <<Ծաղիկների երգը>>:

                                https://mocak.am/15527
                                Այդ հուռթի բնության մի գեղարվեստական մասն է կազմում «Բզեզի դպրոցը»:
                                Հայրենագիտական ներշնչանքը, սերը հայրենի բնության հանդեպ Թումանյանի էության, գործունեության անբաժանելի ուղեկիցն է, ստեղծագործական պոռթկումների հորդահոս աղբյուրը: Թումանյանի հայրենագիտական ու բնագիտական գիտելիքների կուտակումը առօրյա ընկալման արդյունք չէ, այլ խորազննին պրպտումների, համակողմանի և իմաստավորված ուսումնասիրության հետևանք: Թումանյանն ինքն է գրել, որ շրջապատն ու կյանքն են տալիս բանաստեղծի հոգուն գույներ, ձայներ ու ձևեր: Ահա դրանք են խթան հանդիսացել ստեղծագործական ներշնչանքի, որի արդյունքում ստեղծվել են «Բզեզի դպրոցը», «Ծղրիդը» և այլն:
                                «Բզեզի դպրոցը» մենք ներկայացնում ենք մայիսին: Թանգարանների միջազգային օրը մեզ համար թումանյանական միջոցառումների ևս մեկ օր է, փետրվարի 19-ից հետո, մենք ընտրում ենք ոչ այնքան շատ բեմականացված ստեղծագործություններ: Երեխաները սեփական նկարներով ստեղծում են պաստառ Ա-ից մինչև Ք տառերին համապատասխան թումանյանական բույսերի նկարներով ու անուններով, որպեսզի «Բզեզ» ուսուցիչը դասը բացատրելիս օգտագործի:
                                Բոլորը հագնում են միջատներին բնորոշ հագուստ՝ թիթեռ, մրջյուն, զատիկ, կնճիթով մոծակ և այլն: Նստում են ծառի տակ ու սկսում դասը:
                                Այնքան գրավիչ է Բզեզ ուսուցիչը՝ բզեզայն կերպավորմամբ, ակնոցները քթի ծայրին, ցուցափայտով ցուցադրելով համապատասխան տառով բույսը և սպառնալով, որ լավ սովորեն: Աշակերտները այնքան են մտնում կերպարի մեջ, որ սկսում են ընթացքում ստեղծագործելով դաս վարել:
                                Դասերի ավարտից հետո գնում ենք էքսկուրսիա դեպի բնություն, մոտիկից ծանոթանալու այն բուսատեսակներին, որոնք սովորեցրել էր «ուսուցիչ» բզեզը:Մեզ օգնում են թե՛ կենսաբանության ուսուցիչները, թե՛ ծնողները: Կենսաբանության ուսուցիչը ասում է նաև բույսերի գիտական անունները: Օրինակ՝ գ- գաղտիկուռ, իրականում՝ եզան լեզու, էշխրտուկը իշառվույտն է և այլն:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X