Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
    replied
    Ես դասավանդում եմ 4-րդ դասարաններից սկսած, բայց իմ պրակտիկայում ունեցել եմ շրջան, երբ դասավանդել եմ նաև 2-րդ դասարանցիներին......Այսինքն` նաև դասվարություն եմ արել մի որոշակի ժամանակահատված/ 1 տարի/: Մինչև օրս էլ / 6-րդ, 7-րդ,8-րդ դասարաններում/ ստիպված այբբենարաններով տառ եմ սովորեցնում: Եվ այդ ընթացքում աշխատել եմ Վաչագան Սարգսյանի դասագրքերով: Ինձ վիճակվել է աշխատել նաև այլ հեղինակների գրքերով/ հենց նույն 2-րդ դասարանի մակարդակով ու տառ սովորեցնելիս/ և , համեմատելով ձեռքիս տակ եղած այդ դասագրքերն իրար հետ` նախընտրում եմ Վաչագան Սարգսյանինը/ թե՛ այբբենարանները, թե՛ մյուս դասարնների դասագրքերը/:
    Տրամաբանությունը, մտածողությունը զարգացնող հրաշալի գիրք է իմ կարծիքով. տարաբնույթ վարժություններ, առաջադրանքներ, որոնց հիման վար ցանկացած պահի կարելի է մի խաղ, մի մրցություն հանպատրաստից կազմակերպել աշակերտների միջև: Ինչն էլ, ի դեպ, շատ հաջող արել եմ դասավանդման ժամանակ: Ավելորդ չեմ համարում նշել, որ աշակերտներս միշտ գոհ և ՈՒՐԱԽ են եղել ու ՀԱՃՈՒՅՔՈՎ են մասնակցել թե՛ դասերին, թե՛ նման խաղ-մրցույթներին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Միկինյան Տաթևիկ
    replied
    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Միկինյան learningapps-ով պատրաստած խաչբառ եմ ներկայացնում, որը կարող եք կիրառել 2-րդ դասարանում մայրենիի դասաժամին ՝բարդ բառեր կազմելիս։
    https://learningapps.org/4557220
    Շնորհակալություն, հարգելի՛ Լիլիթ: Ես նույնպես օգտագործում եմ learningapps.org ծրագիրը՝ ուսուցանող խաղեր պատրաստելու համար: Շատ հետաքրքիր խաղ եք առաջարկել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Հարգելի Միկինյան learningapps-ով պատրաստած խաչբառ եմ ներկայացնում, որը կարող եք կիրառել 2-րդ դասարանում մայրենիի դասաժամին ՝բարդ բառեր կազմելիս։
    https://learningapps.org/4557220

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղ՝ <<Հոմանիշ և հականիշ>>

    Խաղավարը փոքրիկ թղթերից մեկի վրա գրում է որևէ բայ , մյուսի վրա՝ << ՈՉ>> բառը:Թղթերը գցում են արկղիկի մեջ: Խաղացողները հերթով մոտենում և վերցնում են թղթերը: Ով վերցրեց <<ՈՉ>>-ը, ազատվում է պատասխանից, իսկ ով վերցրեց գրված բայը, անմիջապես պետք է ասի դրա հոմանիշը և հականիշը: Եթե չասաց, ապա պետք է արտասանի կամ երգի:
    Ահա մի քանի բայեր՝ սարքել-շինել-քանդել, հարձակվել-գրոհել-նահանջել, խրախուսել- գովել- պախարակել, վաճառել-ծախել-առնել և այլն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛րնոր բառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:
    Կարագ, գայլ, տկլոր, թախտ, աթոռ, փշատ, աշուն, քարոտ, անուշ, մուր, բլուր, ածուխ, Տիրան, չաղ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:
    Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 22-04-19, 18:11.

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    ա) Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:

    բ) Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝
    մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Պետրոսյան
    replied
    Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռախոս

    Մի խումբ երեխաներ (թվով 10-12) կանգնում են շարքով՝ կողք կողքի:Առաջինը հեռախոսով խոսողն է , մյուսները՝ լսողները և հաղորդողները: Բառը պետք է ասել շշուկով, այնպես, որ լսի միայն կողքինը: Սա էլ կհաղորդի իր կողքինին և այսպես մինչև շարքի վերջ: Վերջին երեխան բառն ասում է բարձրաձայն: Առաջին երեխան հաստատում է՝ ճիշտ է կամ սխալ: Եթե բառը սխալ է հասել վերջին խաղացողին, ստուգում են, թե որտեղ է «փչացել» հեռախոսը: Սխալված երեխան դուրսէ գալիս խաղից:
    Պետք է ընտրել դժվար արտասանվող բառեր՝ զգեստապահարան, հեռուստացույց, շախմատիստ,...
    Հիշեցի մանկությունս և այն խանդավառությունը, որով խաղում էինք այս խաղը: Շնորհակալություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Միկինյան Տաթևիկ
    replied
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղ՝ <<Հիշի՛ր բանաստեղծությունը>>

    Խաղավարը ծանոթ բանաստեղծությունների առաջին տողից կամ քառատողից ասում է որևէ գոյական և ում դիմեց, նա պետք է հիշի այդ բանաստեղծությունը: Չհիշողը պարտվում է: Օրինակ՝ առվակ:
    Պատասխան՝
    Մի ամլիկ գառ իրեն համար
    Ջուր էր խմում առվակից:

    Խաղ՝<<Միացրու՛ իրար>>

    Գրատախտակին երկու սյունակով գրված են բառեր:
    Առաջին սյունակում գրված են գոյականներ, մյուսում՝ վերջավորություններ: Աշակերտը աչքերը փակ մոտենում է գրատախտակին և մատը դնում որևէ գոյականի վրա: Հետո բացում է աչքերը: Նա պետք է այդ գոյականին միացնի մյուս սյունակում գրված համապատասխան վերջավորությունը՝ անվանելով ստացված բառը: Վերջավորության փոխարեն կարելի է ավելացնել նաև ածանցներ:
    Հրաշալի խաղեր են, շնորհակալություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղ՝ <<Հիշի՛ր բանաստեղծությունը>>

    Խաղավարը ծանոթ բանաստեղծությունների առաջին տողից կամ քառատողից ասում է որևէ գոյական և ում դիմեց, նա պետք է հիշի այդ բանաստեղծությունը: Չհիշողը պարտվում է: Օրինակ՝ առվակ:
    Պատասխան՝
    Մի ամլիկ գառ իրեն համար
    Ջուր էր խմում առվակից:

    Խաղ՝<<Միացրու՛ իրար>>

    Գրատախտակին երկու սյունակով գրված են բառեր:
    Առաջին սյունակում գրված են գոյականներ, մյուսում՝ վերջավորություններ: Աշակերտը աչքերը փակ մոտենում է գրատախտակին և մատը դնում որևէ գոյականի վրա: Հետո բացում է աչքերը: Նա պետք է այդ գոյականին միացնի մյուս սյունակում գրված համապատասխան վերջավորությունը՝ անվանելով ստացված բառը: Վերջավորության փոխարեն կարելի է ավելացնել նաև ածանցներ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Միկինյան Տաթևիկ
    replied
    [B]Գտիր թաքնված կենդանին


    Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի
    Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 10-04-19, 22:50.

    Թողնել հաղորդագրություն:


  • Միկինյան Տաթևիկ
    replied
    Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛,իրավացի եք։Շնորհակալություն առաջարկված խաղերի համար։Շատ արդյունավետ և հետաքրքրական խաղեր են։
    Ձեզ նույնպես շնորհակալություն թեմային ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Այո՛,իրավացի եք։Շնորհակալություն առաջարկված խաղերի համար։Շատ արդյունավետ և հետաքրքրական խաղեր են։

    Թողնել հաղորդագրություն:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X