Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

    Ինձ ասա, և ես կմոռանամ,ինձ ցույց տուր, և, միգուցե, ես հիշեմ, ինձ մասնակից դարձրու, և ես կսովորեմ:

  • #2
    Խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր

    Ձնագունդ

    Առաջարկվում է մի որևէ աշակերտի կազմել մի պարզ ընդարձակ նախադասություն: Երկրորդ աշակերտը պետք է կրկնի առաջին աշակերտի նախադասությունը և ավելացնի իրենը: Երրորդ աշակերտը կրկնում է առաջին երկու նախադասությունները և տրամաբանական շարունակությամբ ավելացնում իրենը և այդպես շարունակ: Ստացվում է այնպես որ վերջին աշակերտը հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն է պատմում: Խաղը մեծապես օգնում է մենախոսության կարողությունների զարգացմանը:

    Comment

    • #3
      Մեր օրերում դպրոց են հաճախում վեց տարեկան երեխաները: Այս տարիքում հաճախակի են նկատվում ուշադրության անկայունություն և ցրվածություն, հիշողությունը ոչ կամածին է, մտածողությունը՝ ակնառու-պատկերավոր:Զարգացած չէ կենտրոնանալու կարողությունը, և, ամենակարևորը, այս տարիքի երեխաների մոտ հիմնական, առաջատար գործունեությունը դեռևս խաղայինն է: Ճիշտ է, ուսումնական գործընթացի ժամանակ այն փոփոխության է ենթարկվում, և հիմնական է դառնում ուսումնական գործունեությունը, սակայն այդ փոփոխությունը տեղի է ունենում թե միանգամից և կտրուկ կերպով, այլ՝ աստիճանաբար: Դպրոց նոր ոտք դրած երեխաներին դեռևս հոգեհարազատ են խաղն ու խաղային գործընթացները:
      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 19-03-19, 00:02.

      Comment

      • #4
        Եթե կոնկրետ անդրադառնանք տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցման գործընթացին, ապա կնկատենք, որ ըստ ծրագրային պահանջների՝ մայրենի լեզվի դասընթացը ներկայանում է որպես 2 հիմնական մասերի՝ ճանաչողական արժեք ունեցող գործնական, մատչելի քերականական գիտելիքների և ընթերցանության նյութերի ամբողջություն: Լեզվական գիտելիքներն իրենց բնույթով ու շարադրանքով ունեն որոշակի գործնական ուղղվածություն, ճանաչողական-կիրառական արժեք և ոչ երբեք տեսական նպատակադրում:

        Comment

        • #5
          Չնայած այն բանին, որ դասվար չեմ, բայց որքանով որ ծանոթ եմ իրավիճակին, ուսուցումը տարրական դասարաններում միշտ չէ, որ ունի գործնական ուղղվածություն: Հնարավոր է, որ, երեխաների փոքր տարիքի հետ կապված, ուսուցիչները դժվարանում են ոչ հարմարեցված միջավայրում տարիքային առանձնահատկություններին համապատասխան դասեր անել: Դեռևս շատ քիչ են այն դպրոցները, որտեղ 5-6 տարեկան դպրոցականների համար հատուկ կահավորված դասարաններ ունեն, որտեղ կարելի է ֆիզկուլտդադարներ կազմակերպել, խաղալ: Հիմնականում նրանց դասերն անցնում են ավանդական դաս-դասարանային եղանակով:

          Comment

          • #6
            Հարգելի Սամար,կարծում եմ այս հարցում նյութատեխնիկական բազայի բավարար չլինելը չի խանգարում հետաքրքիր ֆիզկուլտդադարներ ու խաղեր կազմակերպելուն:
            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-03-19, 17:43.

            Comment

            • #7
              Սամար-ի խոսքերից Նայել գրառումը
              Չնայած այն բանին, որ դասվար չեմ, բայց որքանով որ ծանոթ եմ իրավիճակին, ուսուցումը տարրական դասարաններում միշտ չէ, որ ունի գործնական ուղղվածություն: Հնարավոր է, որ, երեխաների փոքր տարիքի հետ կապված, ուսուցիչները դժվարանում են ոչ հարմարեցված միջավայրում տարիքային առանձնահատկություններին համապատասխան դասեր անել: Դեռևս շատ քիչ են այն դպրոցները, որտեղ 5-6 տարեկան դպրոցականների համար հատուկ կահավորված դասարաններ ունեն, որտեղ կարելի է ֆիզկուլտդադարներ կազմակերպել, խաղալ: Հիմնականում նրանց դասերն անցնում են ավանդական դաս-դասարանային եղանակով:
              Լինելով դասվար՝ պետք է ասեմ, որ ուսումնական նյութի մատուցումն ավելի մատչելի և հետաքրքիր դարձնելու նպատակով դասերի ընթացքում կիրառում ենք դիդակտիկ խաղեր, խաղ-վարժություններ, յուրաքանչյուր դասի կազմակերպում ենք ֆիզկուլտդադարներ: Ճիշտ է՝ ցանկալի կլիներ, որ ունենայինք արդի պահանջներին համապատասխան կահավորված դասարաններ, որպեսզի, օրինակ, հեքիաթի ունկնդրումը կատարվեր ոչ թե սովորական աթոռներին, այլ գորգերին նստած:

              Comment

              • #8

                Հարգելի՛ Սամար, խոսքը լեզվական խաղերի մասին է, որոնք հնարավոր է անցկացնել նաև հատուկ պայմաններ չունեցող դասասենյակներում:Իսկ ինչ վերաբերում է ֆիզկուլտդաարներին, ապա դրանք այնքան բազմազան են ու տարաբնույթ, որ ուսուցիչը մեծ հնարավորություն ունի ընտրելու այն դադարները, որոնք հնարավոր է կազմակերպել դասասենյակում:

                Comment

                • #9
                  Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Լինելով դասվար՝ պետք է ասեմ, որ ուսումնական նյութի մատուցումն ավելի մատչելի և հետաքրքիր դարձնելու նպատակով դասերի ընթացքում կիրառում ենք դիդակտիկ խաղեր, խաղ-վարժություններ, յուրաքանչյուր դասի կազմակերպում ենք ֆիզկուլտդադարներ: Ճիշտ է՝ ցանկալի կլիներ, որ ունենայինք արդի պահանջներին համապատասխան կահավորված դասարաններ, որպեսզի, օրինակ, հեքիաթի ունկնդրումը կատարվեր ոչ թե սովորական աթոռներին, այլ գորգերին նստած:
                  Այո՛, հարգելի՛ Արևիկ Ոսկանյան, միանգամայն ճիշտ եք, ցանկալի կլիներ դասն անցկացնել հարմարավետ, անհրաժեշտ գույքով ապահովված դասասենյակում :Բայց իմ կարծիքով նման պայմաններ չունենալը չի կարող արգելք հանդիսանալ երեխաների համար հետաքրքիր, արդյունավետ և ուսուցանող խաղեր կազմակերպելուն:Չէ՞ որ խաղի ժամանակ է ստեղծվում մի նոր, յուրահատուկ միջավայր, որտեղ աշակերտներն անկաշկանդ դրսևորում են իրենց,ակտիվորեն ընդգրկվում խմբում, հաղորդակցվում ու մտքեր արտահայտում:Խաղը լուծում է ոչ միայն կրթական , այլ նաև դաստիարակչական խնդիրներ:

                  Comment

                  • #10
                    Խաղը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Ընդհանրապես փոքրիկների համար խաղը ճանաչվում է որպես գործունեության հիմնական ձև:Դիդակտիկայի մեջ, հատկապես կրտսեր դպրոցականների ուսումնական խնդիրներ լուծելիս, կիրառվում են դիդակտիկ խաղերը: Այս մանկավարժական տեխնոլոգիան էապես կարևորվում է տվյալ տարիքային խմբի համար:

                    Comment

                    • #11
                      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ինձ ասա, և ես կմոռանամ,ինձ ցույց տուր, և, միգուցե, ես հիշեմ, ինձ մասնակից դարձրու, և ես կսովորեմ:
                      Հարգելի Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Մերօրյա ուսուցիչը որքան էլ հարուստ աշխատանքային փորձ ունենա, նա չպետք է բավարարվի ձեռք բերածով: Հարկավոր է անընդհատ կատարելագործել ուսուցման մեթոդները, հնարներն ու խաղերը՝ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե ուսուցիչը նախապես պատկերացնի տվյալ դասարանի հետ անցնելիք ճանապարհի ուղղությունը , ապա կկարողանա հետաքրքիր դարձնել անգամ հաղթահարվելիք արգելքներն ու դժվարությունները:Դրանով էլ հնարավորինս հեշտ ու հաճելի կդառնա սպասվելիք ճանապարհը:

                      Comment

                      • #12
                        Ինչպես արդեն նշեցինք, մայրենի լեզվի ուսուցման հիմնական նպատակներից մեկն էլ երեխաների կողմից ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու կարողության մշակումն է: Դա էլ իրականացվում է մի շարք գրավոր ու բանավոր վարժությունների միջոցով: Սակայն միշտ պետք է հաշվի առնել ոչ միայն այդ վարժությունների նշանակությունն ու կիրառման նպատակը, այլև այն հանգամանքը, թե ինչ լսարանում են կիրառվում դրանք, ինչ տարիքի երեխաների են առաջարկվում, տարիքային ինչպիսի առանձնահատկություններ ունեն նրանք: Այս ամենով էլ պայմանավորված է գիտելիքների ծավալը, շարադրելու և ուսուցանելու եղանակները:Այդ է պատճառը,որ տարրական դասարաններում ուսուցման գործընթացը կազմակերպելիս պետք է երբեմն-երբեմն ստեղծել խաղային իրավիճակ և աշակերտներին հնարավորություն ընձեռել՝ մտնելու իրենց համար հիմնական, առաջատար գործունեության ոլորտ:
                        Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 20-03-19, 22:41.

                        Comment

                        • #13
                          Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Խաղը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Ընդհանրապես փոքրիկների համար խաղը ճանաչվում է որպես գործունեության հիմնական ձև:Դիդակտիկայի մեջ, հատկապես կրտսեր դպրոցականների ուսումնական խնդիրներ լուծելիս, կիրառվում են դիդակտիկ խաղերը: Այս մանկավարժական տեխնոլոգիան էապես կարևորվում է տվյալ տարիքային խմբի համար:
                          Խաղի և զննական պարագաների միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ, զննական պարագա ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի, այլ զարգացման մեջ, որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա, թե ուսուցման նկատմամբ:

                          ԽԱՂ<<ԱՅՈ, ՈՉ>>

                          ՈՒսուցիչը բացատրում է խաղի կանոնը, ըստ որի երեխաները տրված հարցին պատասխանում են դրական կամ բացասական, բայց չպետք է ասեն <<այո >> կամ <<ոչ>>: Օրինակ՝ <<Դու այսօր ժամանակի՞ն ես դպրոց եկել:>> Երեխան պետք է պատասխանի իհարկե, անպայման,ինչ խոսք, երևի, կարծում եմ,անշուշտ, անկասկած բառերով, կամ՝ ոչի փոխարեն պետք է ասի գուցե, վատ չէր լինի,նպատակահարմար է բառերով:
                          Խաղի տարբերակ-Երեխաներն ուսուցչի տված հարցերին պատասխանում են ոչ միայն դրականորեն, այլև բացասական՝երբեք, ոչ մի դեպքում, ի՞նչ եք ասում, չի կարող պատահել:

                          Comment

                          • #14
                            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Մերօրյա ուսուցիչը որքան էլ հարուստ աշխատանքային փորձ ունենա, նա չպետք է բավարարվի ձեռք բերածով: Հարկավոր է անընդհատ կատարելագործել ուսուցման մեթոդները, հնարներն ու խաղերը՝ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե ուսուցիչը նախապես պատկերացնի տվյալ դասարանի հետ անցնելիք ճանապարհի ուղղությունը , ապա կկարողանա հետաքրքիր դարձնել անգամ հաղթահարվելիք արգելքներն ու դժվարությունները:Դրանով էլ հնարավորինս հեշտ ու հաճելի կդառնա սպասվելիք ճանապարհը:
                            Իհարկե, հարգելի՛ Մարգարյան Նաիրա, սովորաբար, երբ աշակերտների մոտ նկատվում է ցրվածություն, նյութի դժվար յուրացում՝ օգնության են գալիս խաղերն ու խաղային իրավիճակները, որոնք անմիջապես աշխույժ իրավիճակ են ստեղծում: Սակայն նույնիսկ անենահետաքրքիր խաղն էլ կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոփոխվի ու անընդհատ նույնությամբ կրկնվի: Դրա համար ուսուցիչը խաղը չպետք է տեսնի անխախտ կաղապարի մեջ,այլ աստիճանական զարգացման մեջ, յուրաքանչյուր խաղի անդրադառնա ստեղծագործաբար:

                            Comment

                            • #15
                              Լեզվական խաղեր
                              ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

                              բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

                              գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

                              դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

                              Բառքամոցի

                              Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

                              Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

                              Գրել տասական բառ.

                              որոնց հնչյունները ու տառերը հավասար են
                              որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
                              գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
                              զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
                              Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X