Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Միկինյան Տաթևիկ, Ձեր առաջարկած խաղն ինձ հիշեցրեց մեկ այլ նմանատիպ խաղ։Գրատախտակին նկարում ենք արև,արևի մեջտեղում գրում ենք որևէ գլխավոր թեմա(օրինակ՝տրանսպորտային միջոցներ,հագուստ,ածական,գարուն և այլն),իսկ աշակերտները արևի ճառագայթների վրա լրացնում են թեմատիկ բառապաշարը։Խաղը շատ բազմաբովանդակ է։Կարելի է կիրառել ինչպես քերականական նյութի,այնպես էլ բառապաշարի ամրապնդման նպատակով։Ես կիրառում եմ այն օտար լեզվի դասերին,բայց արդյունավետ կլինի նաև մայրենիի դասերին։
    Հարգելի՛ Մարգարիտա Հարությունյան, Ձեր նշածը «Մտագրոհ» (բանակապ,անվանակապ) մեթոդն է, որն, ինչ խոսք, շատ ուսուցանող և ամենակիրառվող մեթոդներից է:Կարելի է գործածել բոլոր առարկաների դասերին:

    Comment


    • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
      Շնորհակալություն, հարգելի՛ Տաթևիկ, հետաքրքիր խաղ եք ներկայացրել: Այն կարելի է անցկացնել լեզվական նյութի ամրապնդման փուլում:
      Այո՛, հարգելի՛ Նաիրա: Ես հաճախ եմ կիրառում այս խաղը և արդյունքը տեսանելի է:

      Comment


      • Բինգո

        Տարբեր թեմատիկ բառապաշարների ընդհանուր կրկնության համար առաջարկում եմ հետևյալ հետաքրքիր խաղը. ընտրում ենք մեր ցանկացած թեմատիկ խմբերը (կենդանի, երկիր, գույն, ուտելիք, մասնագիտություն…), դրանք հերթականությամբ համարակալում։
        Կողքի սյունակում յուրաքանչյուր համարի հետ միասին ընտրում ենք մեկ տառ, որով էլ պետք է թիմերը կարողանան համապատասխան ոլորտի բառ գտնել: Օրինակ Ե-5, 5 համարի տակ գրված է կենդանի, ուրեմն նշանակում է ե տառով կենդանու անուն (կամ անուններ) պետք է գրվի, ասենք՝ եղնիկ,եղջերու, և այդպես շարունակ: Առաջինը բոլոր տողերը լրացնող թիմը ասում է` ԲԻՆԳՈ, այդպիսով կանգնեցնելով խաղը: Յուրաքանչյուր թիմ կարդում է իր գրած բառերը և ստանում այնքան միավոր որքան ճիշտ գրված բառ ունի։

        Comment


        • Գտիր ավելորդը

          Աշակերտները տրված բառաշարքերից, նկարներից ընտրում են ավելորդը՝ այն բառը կամ նկարը,որը «չի մերվում» մնացած բառերին, որոնք իրար հետ կապված են որևէ ընդհանուր հատկանիշով: Այդ հատկանիշը կարող է լինել իմաստային, առարկաների արտաքին և ներքին կողմերին վերաբերող, լեզվական և այլն:

          Օրինակ՝
          Հրանման, հրացան, հրմշտոց, հրշեջ, հրազեն, հրեղեն:

          Comment


          • Այո՛,իրավացի եք։Շնորհակալություն առաջարկված խաղերի համար։Շատ արդյունավետ և հետաքրքրական խաղեր են։

            Comment


            • Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Այո՛,իրավացի եք։Շնորհակալություն առաջարկված խաղերի համար։Շատ արդյունավետ և հետաքրքրական խաղեր են։
              Ձեզ նույնպես շնորհակալություն թեմային ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

              Comment


              • [B]Գտիր թաքնված կենդանին


                Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, անհավանական, հաղարջենի, դեղձի
                Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 10-04-19, 22:50.

                Comment


                • Խաղ՝ <<Հիշի՛ր բանաստեղծությունը>>

                  Խաղավարը ծանոթ բանաստեղծությունների առաջին տողից կամ քառատողից ասում է որևէ գոյական և ում դիմեց, նա պետք է հիշի այդ բանաստեղծությունը: Չհիշողը պարտվում է: Օրինակ՝ առվակ:
                  Պատասխան՝
                  Մի ամլիկ գառ իրեն համար
                  Ջուր էր խմում առվակից:

                  Խաղ՝<<Միացրու՛ իրար>>

                  Գրատախտակին երկու սյունակով գրված են բառեր:
                  Առաջին սյունակում գրված են գոյականներ, մյուսում՝ վերջավորություններ: Աշակերտը աչքերը փակ մոտենում է գրատախտակին և մատը դնում որևէ գոյականի վրա: Հետո բացում է աչքերը: Նա պետք է այդ գոյականին միացնի մյուս սյունակում գրված համապատասխան վերջավորությունը՝ անվանելով ստացված բառը: Վերջավորության փոխարեն կարելի է ավելացնել նաև ածանցներ:

                  Comment


                  • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Խաղ՝ <<Հիշի՛ր բանաստեղծությունը>>

                    Խաղավարը ծանոթ բանաստեղծությունների առաջին տողից կամ քառատողից ասում է որևէ գոյական և ում դիմեց, նա պետք է հիշի այդ բանաստեղծությունը: Չհիշողը պարտվում է: Օրինակ՝ առվակ:
                    Պատասխան՝
                    Մի ամլիկ գառ իրեն համար
                    Ջուր էր խմում առվակից:

                    Խաղ՝<<Միացրու՛ իրար>>

                    Գրատախտակին երկու սյունակով գրված են բառեր:
                    Առաջին սյունակում գրված են գոյականներ, մյուսում՝ վերջավորություններ: Աշակերտը աչքերը փակ մոտենում է գրատախտակին և մատը դնում որևէ գոյականի վրա: Հետո բացում է աչքերը: Նա պետք է այդ գոյականին միացնի մյուս սյունակում գրված համապատասխան վերջավորությունը՝ անվանելով ստացված բառը: Վերջավորության փոխարեն կարելի է ավելացնել նաև ածանցներ:
                    Հրաշալի խաղեր են, շնորհակալություն:

                    Comment


                    • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հեռախոս

                      Մի խումբ երեխաներ (թվով 10-12) կանգնում են շարքով՝ կողք կողքի:Առաջինը հեռախոսով խոսողն է , մյուսները՝ լսողները և հաղորդողները: Բառը պետք է ասել շշուկով, այնպես, որ լսի միայն կողքինը: Սա էլ կհաղորդի իր կողքինին և այսպես մինչև շարքի վերջ: Վերջին երեխան բառն ասում է բարձրաձայն: Առաջին երեխան հաստատում է՝ ճիշտ է կամ սխալ: Եթե բառը սխալ է հասել վերջին խաղացողին, ստուգում են, թե որտեղ է «փչացել» հեռախոսը: Սխալված երեխան դուրսէ գալիս խաղից:
                      Պետք է ընտրել դժվար արտասանվող բառեր՝ զգեստապահարան, հեռուստացույց, շախմատիստ,...
                      Հիշեցի մանկությունս և այն խանդավառությունը, որով խաղում էինք այս խաղը: Շնորհակալություն:

                      Comment


                      • Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝
                        մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

                        Comment


                        • ա) Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:

                          բ) Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին:

                          Comment


                          • Ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ

                            Comment


                            • Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:
                              Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 22-04-19, 18:11.

                              Comment


                              • Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Տրված բառերի մեջ նոր հնչյուն ավելացնելով կազմի՛րնոր բառեր` արագ, այլ, կլոր, ախտ, թոռ, շատ, շուն, արոտ, նուշ, ուր, լուր, ուլիկ, ծուխ, իրան, աղ:
                                Կարագ, գայլ, տկլոր, թախտ, աթոռ, փշատ, աշուն, քարոտ, անուշ, մուր, բլուր, ածուխ, Տիրան, չաղ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information