Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Իմացիր որ հեքիաթից է

    Խաղավարը կարդում է հատվածներ ծանոթ հեքիաթներից, իսկ երեխաները պիտի գուշակեն և ասեն հեքիաթի վերնագիրը

    Comment

    • Փոստատարը բացիկ բերեց

      ՈՒսուցիչն ընտրում է 5-7 բացիկ, այնպիսիք, որոնց նկարներին նայելով երեխաները կարող են պատմվածքներ հորինել: ՈՒսուցիչը փոստատար է նշանակում աշակերտներից մեկին, նրան տալիս է մի պայուսակ, որի մեջ դրվում են նախօրոք ընտրված բացիկները: Երբ խաղն սկսվում է, փոստատարը թակում է դուռը, երեխաները բացում են դուռը և ուրախանում, որ փոստատարը բացիկներ է բերել իրենց դասարանին:Նա երեխաներին տալիս է մեկական բացիկ և մտածելու ժամանակ տալիս, որպեսզի երեխաները նկարի շուրջ պատմվածք հորինեն:

      Comment

      • Հեռախոս

        Մի խումբ երեխաներ (թվով 10-12) կանգնում են շարքով՝ կողք կողքի:Առաջինը հեռախոսով խոսողն է , մյուսները՝ լսողները և հաղորդողները: Բառը պետք է ասել շշուկով, այնպես, որ լսի միայն կողքինը: Սա էլ կհաղորդի իր կողքինին և այսպես մինչև շարքի վերջ: Վերջին երեխան բառն ասում է բարձրաձայն: Առաջին երեխան հաստատում է՝ ճիշտ է կամ սխալ: Եթե բառը սխալ է հասել վերջին խաղացողին, ստուգում են, թե որտեղ է «փչացել» հեռախոսը: Սխալված երեխան դուրսէ գալիս խաղից:
        Պետք է ընտրել դժվար արտասանվող բառեր՝ զգեստապահարան, հեռուստացույց, շախմատիստ,...

        Comment

        • Ընդհակառակն

          Խաղավարը երեխաներին բացատրում է խաղի կանոնը, ըստ որի պետք է արագ գտնել ասված բառի հականիշը, ասել «ընդհակառակն» և նշել հականիշը: Պատասխանն ուշացնող աշակերտը դուրս է գալիս խաղից:

          Comment

          • Զարգացնող խաղ լոտո Հայոց լեզու

            https://nverner.am/index.php?option=com_shopping
            Վերջին խմբագրողը՝ Արևիկ Ոսկանյան; 04-04-19, 22:44.

            Comment

            • Խուլ ու համր բեռնակիրները

              Նախ աշակերտներին բացատրվում է խուլ, համր, բեռնակիր բառերի իմաստները: Այնուհետև գրատախտակին փակցվում է «ջրում լողացող» մի նավ: Խուլ ու համր բեռնակիրները պետք է մի վայրից մյուս վայր տեղափոխեն պարկեր, որոնց վրա ամրացված են ընդարձակ նախադասության անդամ բառեր: Այդպիսով կապ է հաստատվում երկու վայրերի «բնակիչների» միջև: Ճանապարհին փոթորիկ է բարձրանում, և հնարավոր է, որ նավակը խորտակվի: Անհրաժեշտ է թեթևացնել բեռը: Բեռնակիրները պետք է հերթով ջուրը նետեն պարկերը: Հարկավոր է նավակում թողնել այն պարկերը, որոնց վրա ամրացված բառերն արտահայտում են նախադասության հիմնական միտքը (գլխավոր անդամները):
              Ամեն անգամ որպես բեռնակիրներ ընտրվում են 2-3 աշակերտ, մյուսները բաժանվում են 2 խմբի և որոշում, թե բեռնակիրների միջոցով ինչ լուր պետք է ուղարկեն մյուս ափ: Նրանք ուսուցչի կողմից տրված փոքրիկ քարտերի վրա գրում են համապատասխան նախադասության բառերը, ամրացնում պարկերին և փոխանցում բեռնակիրներին: «Փոթորիկի» ժամանակ բեռնակիրները թեթևացնում են նավակի «բեռը»՝ աշխատելով մյուս խմբին հասցնել հիմնական միտքը:

              Comment

              • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Խուլ ու համր բեռնակիրները

                Այս խաղը ձևավորում է պարզ ընդարձակ նախադասությունը համառոտելու ունակություն և զարգացնում է աշակերտների երևակայությունը:

                Comment

                • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Խուլ ու համր բեռնակիրները

                  Նախ աշակերտներին բացատրվում է խուլ, համր, բեռնակիր բառերի իմաստները: Այնուհետև գրատախտակին փակցվում է «ջրում լողացող» մի նավ: Խուլ ու համր բեռնակիրները պետք է մի վայրից մյուս վայր տեղափոխեն պարկեր, որոնց վրա ամրացված են ընդարձակ նախադասության անդամ բառեր: Այդպիսով կապ է հաստատվում երկու վայրերի «բնակիչների» միջև: Ճանապարհին փոթորիկ է բարձրանում, և հնարավոր է, որ նավակը խորտակվի: Անհրաժեշտ է թեթևացնել բեռը: Բեռնակիրները պետք է հերթով ջուրը նետեն պարկերը: Հարկավոր է նավակում թողնել այն պարկերը, որոնց վրա ամրացված բառերն արտահայտում են նախադասության հիմնական միտքը (գլխավոր անդամները):
                  Ամեն անգամ որպես բեռնակիրներ ընտրվում են 2-3 աշակերտ, մյուսները բաժանվում են 2 խմբի և որոշում, թե բեռնակիրների միջոցով ինչ լուր պետք է ուղարկեն մյուս ափ: Նրանք ուսուցչի կողմից տրված փոքրիկ քարտերի վրա գրում են համապատասխան նախադասության բառերը, ամրացնում պարկերին և փոխանցում բեռնակիրներին: «Փոթորիկի» ժամանակ բեռնակիրները թեթևացնում են նավակի «բեռը»՝ աշխատելով մյուս խմբին հասցնել հիմնական միտքը:
                  Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար, անպայման կկիրառեմ դասերի ընթացքում, կարծում եմ՝ աշակերտների մեջ մեծ հետաքրքրություն կառաջացնի:

                  Comment

                  • Խաղ֊Կետադրական նշաններ

                    Խաղացողներին բաժանվում են նախադասություններ, որոնցում գործածված են կետադրական տարբեր նշաններ, մեկը՝ կարմիր գույնով։ Խաղավարը արկղում գցված թղթերից հանում է որևէ մեկը, որի վրա գրված է կետադրական մի կանոն։ Ով այդ կանոնին վերաբերող կարմիր նշանով նախադասություն ունի, դնում է մի կողմ։Հաղթում է նա , ում օրինակներն ավելի շուտ կսպառվեն։

                    Comment

                    • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Խաղ֊Կետադրական նշաններ

                      Խաղացողներին բաժանվում են նախադասություններ, որոնցում գործածված են կետադրական տարբեր նշաններ, մեկը՝ կարմիր գույնով։ Խաղավարը արկղում գցված թղթերից հանում է որևէ մեկը, որի վրա գրված է կետադրական մի կանոն։ Ով այդ կանոնին վերաբերող կարմիր նշանով նախադասություն ունի, դնում է մի կողմ։Հաղթում է նա , ում օրինակներն ավելի շուտ կսպառվեն։
                      Շնորհակալություն հետաքրքիր խաղի համար:

                      Comment

                      • Տոհմածառ

                        Խաղը կարելի է անցկացնել տարբեր լեզվական նյութեր ուսուցանելիս:
                        Աշակերտներին բաժանվում են քարտեր, որոնց վրա նկարված են ծառեր: Ծառի արմատի վրա գրվում է նյութի գլխավոոր թեման, իսկ աշակերտները լրացնում են «ճյուղերը»: Օրինակ՝ բայը ուսումնասիրելիս ամրապնդման փուլում կարելի է ծառի արմատի վրա գրել ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ, բնի վրա՝ բայ, բնից ելնող ճյուղերին՝ բայի դեմքը, թիվը, ժամանակը: Աշակերտները լրացնում են դրանց տեսակները:
                        Երբ աշակերտները լավ կյուրացնեն խաղը՝ կարելի է նշել միայն գլխավոր թեման, մնացածը թողնել աշակերտներին:

                        Comment

                        • Այո, թե՝ ոչ

                          Ընտրվում է մի խաղացող, ով մտքում բառ է պահում կամ կարելի է նախօրոք նկարներ պատրաստել և պատահական մեկն ընտրել: Թիմերից յուրաքանչուրը հերթով մեկական հարց է տալիս, որին բառը պահող մասնակիցը պատասխանում է միայն այո կամ ոչ: Օգտակար է նկարագրող ածականները կրկնելու համար, ինչպես նաև «կա – չկա, ունենալ, ինչ-որ բանի համար լինել» և այլ արտահայտություններ ամրապնդելու համար: Հաղթում է առաջինը բառը ճիշտ գուշակած թիմը:
                          Մի քիչ ավելի բարդ տարբերակ է հայտնի Tabú խաղը, որում խաղաքարտերի վրա նշվում է ոչ միայն թաքնված բառը, որը մասնակիցը պետք է բացատրի բառերով, այլև ևս երեք տաբու բառ, որոնք բացատրողը չի կարող օգտագործել:

                          Comment

                          • Հարգելի՛ Միկինյան Տաթևիկ, Ձեր առաջարկած 《Տոհմածառ》խաղն ինձ հիշեցրեց մեկ այլ նմանատիպ խաղ։Գրատախտակին նկարում ենք արև,արևի մեջտեղում գրում ենք որևէ գլխավոր թեմա(օրինակ՝տրանսպորտային միջոցներ,հագուստ,ածական,գարուն և այլն),իսկ աշակերտները արևի ճառագայթների վրա լրացնում են թեմատիկ բառապաշարը։Խաղը շատ բազմաբովանդակ է։Կարելի է կիրառել ինչպես քերականական նյութի,այնպես էլ բառապաշարի ամրապնդման նպատակով։Ես կիրառում եմ այն օտար լեզվի դասերին,բայց արդյունավետ կլինի նաև մայրենիի դասերին։
                            Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Հարությունյան; 10-04-19, 21:46.

                            Comment

                            • Խենթ պատմություն

                              Մասնակիցները հերթով իրար փոխանցելով հարցերով թերթիկը` պետք է պատասխանեն, յուրաքանչյուրը մեկ հարցի` փոխանցելուց առաջ ծալելով իր լրացրած հատվածն այնպես, որ հաջորդ լրացնողը չտեսնի իր պատասխանը: Երբ բոլոր հարցերին պատասխանել են, թերթիկը բացվում է և իրար հետևից ընթերցվում են պատասխանները`հաճախ զվարճալի կամ զավեշտալի պատմություն դարձած:

                              Comment

                              • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                                Տոհմածառ

                                Խաղը կարելի է անցկացնել տարբեր լեզվական նյութեր ուսուցանելիս:
                                Աշակերտներին բաժանվում են քարտեր, որոնց վրա նկարված են ծառեր: Ծառի արմատի վրա գրվում է նյութի գլխավոոր թեման, իսկ աշակերտները լրացնում են «ճյուղերը»: Օրինակ՝ բայը ուսումնասիրելիս ամրապնդման փուլում կարելի է ծառի արմատի վրա գրել ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ, բնի վրա՝ բայ, բնից ելնող ճյուղերին՝ բայի դեմքը, թիվը, ժամանակը: Աշակերտները լրացնում են դրանց տեսակները:
                                Երբ աշակերտները լավ կյուրացնեն խաղը՝ կարելի է նշել միայն գլխավոր թեման, մնացածը թողնել աշակերտներին:
                                Շնորհակալություն, հարգելի՛ Տաթևիկ, հետաքրքիր խաղ եք ներկայացրել: Այն կարելի է անցկացնել լեզվական նյութի ամրապնդման փուլում:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X