Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Վիճակախաղ՝ հոմանիշ ածականներ

    Երկու քարտերի վրա գրված են հոմանիշ ածականներ։ Առաջին քարտերի վրա գրված հոմանիշները լցնում են արկղի մեջ, իսկ երկրորդ քարտերը բաժանվում է խաղացողներին։ Խաղավարն արկղից հանում է քարտերը և բարձրաձայն կարդում։ Ում մոտ կա համապատասխան հոմանիշը, քարտը դնում է մի կողմ։ Հաղթում է այն մասնակիցը, ում մոտ եղած քարտերն ավելի շուտ են վերջանում։
    Օրինակ՝ աղքատ֊չքավոր, մեծ֊հսկա, նշանավոր֊հայտնի, ուժեղ֊հզոր, քաջ֊արի, հավատարիմ֊նվիրված և այլն։

    Comment


    • #92
      Իսկ այս խաղը ո՞ր դասարաններում արժե ամենից շատ օգտագործել։

      Comment


      • #93
        ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
        Իսկ այս խաղը ո՞ր դասարաններում արժե ամենից շատ օգտագործել։
        Հարգելի' Սաթենիկ, այս և նմանատիպ խաղերը նպատակահարմար է կիրառել երկրորդ, երրորդ և չորրորդ դասարաններում։Հիշենք, որ հոմանիշների հարստությունը լեզվի հարստությունն է, քանի որ հնարավոր է դառնում արտահայտել իմաստային ու հուզական ամեն մի նրբերանգ։ Գեղեցիկ, արտահայտիչ է նրա խոսքը, ով ավելի շատ հոմանիշներ գիտե, գիտե նաև յուրաքանչյուր հոմանիշ ճիշտ տեղում գործածել, խուսափել նույն բառի կրկնությունից։

        Comment


        • #94
          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
          Վիճակախաղ՝ հոմանիշ ածականներ

          Երկու քարտերի վրա գրված են հոմանիշ ածականներ։ Առաջին քարտերի վրա գրված հոմանիշները լցնում են արկղի մեջ, իսկ երկրորդ քարտերը բաժանվում է խաղացողներին։ Խաղավարն արկղից հանում է քարտերը և բարձրաձայն կարդում։ Ում մոտ կա համապատասխան հոմանիշը, քարտը դնում է մի կողմ։ Հաղթում է այն մասնակիցը, ում մոտ եղած քարտերն ավելի շուտ են վերջանում։
          Օրինակ՝ աղքատ֊չքավոր, մեծ֊հսկա, նշանավոր֊հայտնի, ուժեղ֊հզոր, քաջ֊արի, հավատարիմ֊նվիրված և այլն։
          Շատ հետաքրքիր խաղ է, հարգելի՛ Մարգարյան Նաիրա, շնորհակալություն:

          Comment


          • #95
            «Լրացրու՛ բառը»

            Երեխաները նստում են կիսաշրջանաձև, ուսուցիչը՝ կենտրոնում: Գնդակը նետելով երեխաներից որևէ մեկին՝ ուսուցիչն ասում է բառի առաջին վանկը, օրինակ՝ ծա, գնդակը բռնող երեխան պետք է ասի երկրորդ վանկը՝ ղիկ: Երբ երեխաները խաղի կանոնները լրիվ յուրացնում են, ուսուցչի փոխարեն խաղը կարող է վարել ակտիվ երեխաներից մեկը:

            Խաղը կարելի է բարդացնել՝ երկվանկանի բառերի փոխարեն եռավանկ և քառավանկ բառեր ընտրելով, այս դեպքում ուսուցիչն ասում է առաջին երկու վանկը, իսկ երեխան՝ վերջին վանկը կամ վանկերը:
            Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 02-04-19, 21:32.

            Comment


            • #96
              «Տե՛ս և հիշի՛ր»

              Երեխաները նստում են կիսաշրջանաձև: Նրանց առջև, սեղանի վրա, ուսուցիչը դնում է 5-6 առարկա: Խաղացող երեխան պետք է մոտենա սեղանին, ուշադիր նայի և շրջվելով՝ հիշողությամբ ասի սեղանի վրայի բոլոր առարկաների անունները:
              Կարելի է աստիճանաբար բարդացնել՝ 6 առարկայի փոխարեն վերցնելով 8-10 առարկա:

              Comment


              • #97
                «Ինչը գնաց,ինչը եկավ»

                Երեխաները նստում են կիսաշրջանաձև: Նրանց առջև, սեղանի վրա դրվում են ընտանի կենդանիներ ու թռչուններ ներկայացնող խաղալիքներ կամ նկարներ: ՈՒսուցիչը կանչում է մի երեխայի և նրան առաջարկում լավ դիտել, թե ինչ կենդանիներ և թռչուններ կան սեղանի վրա և շրջվել: Նա խաղալիքներից կամ նկարներից մեկը վերցնում է և տեղը դնում մեկ ուրիշը, օրինակ՝ այծը վերցնում է, կովը դնում: Երեխաները միասին հարցնում են.
                -Իմացի՛ր՝ ի՞նչը գնաց, ինչը՞ եկավ:
                Երեխան ուշադիր պետք է նայի և նկատի փոփոխությունը:
                Կարեկի է միաժամանակ փոխել 2 կենդանի՝ նայած երեխաների հմտությանը:

                Comment


                • #98
                  Ուսուցանող ու աշխուժացնող խաղեր են, շնորհակալություն:

                  Comment


                  • #99
                    Շատ լավ խաղ է Ձեր առաջարկած հոմանիշների վերաբերյալ խաղը։Շնորհակալություն,հարգելի՛ Մարգարյան Նաիրա։Այն կարելի է կիրառել նաև օտար լեզվի դասերին։Մեկ այլ տարբերակն էլ այս խաղի այն է,որ կիրառում ենք բառը և նրա բացատրությունը հոմանիշի փոխարեն։

                    Comment


                    • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                      «Ինչը գնաց,ինչը եկավ»

                      Երեխաները նստում են կիսաշրջանաձև: Նրանց առջև, սեղանի վրա դրվում են ընտանի կենդանիներ ու թռչուններ ներկայացնող խաղալիքներ կամ նկարներ: ՈՒսուցիչը կանչում է մի երեխայի և նրան առաջարկում լավ դիտել, թե ինչ կենդանիներ և թռչուններ կան սեղանի վրա և շրջվել: Նա խաղալիքներից կամ նկարներից մեկը վերցնում է և տեղը դնում մեկ ուրիշը, օրինակ՝ այծը վերցնում է, կովը դնում: Երեխաները միասին հարցնում են.
                      -Իմացի՛ր՝ ի՞նչը գնաց, ինչը՞ եկավ:
                      Երեխան ուշադիր պետք է նայի և նկատի փոփոխությունը:
                      Կարեկի է միաժամանակ փոխել 2 կենդանի՝ նայած երեխաների հմտությանը:
                      Բավականին հետաքրքիր և աշխուժացնող խաղ եք ներկայացրել, հարգելի' Տաթևիկ։ Այս խաղի մեջ
                      կարելի է մի փոքր ավելացում անել։Պարտվող
                      աշակերտին կարելի է առաջարկել , որ նա թռչունի , կենդանու մասին հանելուկ, ոտանավոր կամ էլ
                      փոքրիկ տեղեկություն ներկայացնի։ Շնորհակալություն։

                      Comment


                      • Գրել տասական բառ.

                        որոնց հնչյունները ու տառերը հավասար են
                        որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
                        գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
                        զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
                        Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

                        Comment


                        • Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շատ լավ խաղ է Ձեր առաջարկած հոմանիշների վերաբերյալ խաղը։Շնորհակալություն,հարգելի՛ Մարգարյան Նաիրա։Այն կարելի է կիրառել նաև օտար լեզվի դասերին։Մեկ այլ տարբերակն էլ այս խաղի այն է,որ կիրառում ենք բառը և նրա բացատրությունը հոմանիշի փոխարեն։
                          Հարգելի՛ Մարգարիտա, այո, կարելի է այս խաղը կիրառել նաև օտար լեզվի դասաժամերին։ Ձեր ներկայացրած տարբերակն էլ է հետաքրքիր։ Շնորհակալություն։
                          Վերջին խմբագրողը՝ Արևիկ Ոսկանյան; 04-04-19, 22:40.

                          Comment


                          • Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Բավականին հետաքրքիր և աշխուժացնող խաղ եք ներկայացրել, հարգելի' Տաթևիկ։ Այս խաղի մեջ
                            կարելի է մի փոքր ավելացում անել։Պարտվող
                            աշակերտին կարելի է առաջարկել , որ նա թռչունի , կենդանու մասին հանելուկ, ոտանավոր կամ էլ
                            փոքրիկ տեղեկություն ներկայացնի։ Շնորհակալություն։
                            Հարգելի՛ Մարգարյան Նաիրա, Ձեզ նույնպես շնորհակալություն թեմայի քննարկմանն ակտիվ մասնակցելու և խաղն առավել ուսուցանող և բազմաբովանդակ դարձնող առաջարկների համար:

                            Comment


                            • Գտիր նոր բառ

                              ՈՒսուցիչն ասում է մի գոյական, երեխաները պիտի ասեն նոր բառ, որն սկսվում է առաջարկված բառի վերջին հնչյունով և այսպես՝ շարունակաբար: Ուսուցիչը ժամացույցով հետևում է ժամանակին, եթե երեխան 5 վ հետո նոր բառ չի ասում, խաղից դուրս է գալիս:

                              Խաղի տարբերակ-նույն խաղը խաղում են միայն կոնկրետ առարկաների վերաբերյալ (ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն, կենդանիներ և այլն):

                              Comment


                              • Եղել է, կլինի

                                ՈՒսուցիչը բացատրում է խաղը, որ ինքը կարդալու է մի քառյակ, իսկ երեխաները ուշադիր պետք է լսեն և ասեն՝ եղե՞լ է այդ, թե նոր պիտի լինի: Օրինակ՝

                                Մեկ էլ ահա ձմեռը
                                Փռեց ճերմակ թևերը,
                                Բացեց գորգը սպիտակ,
                                Աշխարհն առավ թևի տակ:

                                (Դա արդեն եղել է):

                                Առավոտյան արշալույսին.
                                Արևի տաք շողերի տակ,
                                Թռչունները ուրախ երգով,
                                ՈՒրախ համերգ կսկսեն:

                                (Դա կլինի):

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information