Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հոգեբան, արվեստագետ, Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նշել է , որ երեխաների ամբողջ գործունեության մեջ գերիշխող տեղ է գրավում խաղը: Թումանյանը ոչ միայն խաղի սյուժեով գեղարվեստական գործեր է գրել, այլև երեխաների համար ստեղծել է մի շարք մանկավարժական -հայրենագիտական խաղեր:Նա շատ լավ է ներկայացրել խաղի հոգեբանությունը: Իր հոդվածներից մեկում Թումանյանը մանրամասնությամբ նկարագրում է խաղի կատարած դերը.<<Խաղն առանձնապես անհրաժեշտ պահանջ է երեխաների ու պատանիների համար , էն դալար հասակի համար,որ մեր լեզուն որոշում է մի բառով-մանկություն>>:

    Comment

    • #77
      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

      Խաղ֊Արձագանքիր
      Խաղարկղում լցված քարտերի վրա գրված են այնպիսի բառեր, որոնց վերջին հնչյունախումբը կազմում է նոր բառ։Արկղին մոտենում են երկու աշակերտ.մեկը հանում է որևէ քարտ, կարդում գրված բառը, մյուսն անմիջապես պետք է տա բառի արձագանքը, այսինքն՝ ասի բառի վերջին այն հնչյունախումբը, որն ինքնուրույն բառ կարող է դառնալ։ Եթե ուշացրեց, տուգանվում է, իսկ եթե ասաց, դերերը փոխվում են։Եթե մյուս ընկերն էլ արձագանքեց, մոտենում է նոր զույգ։ Ահա մի քանի բառեր. սենյակ֊ակ, գանձ֊անձ, հատակ֊տակ, անտառ֊տառ, դալար֊լար, երիտասարդ֊սարդ։

      Comment

      • #78
        Խաղ֊Կարո՞ղ ես շարունակել

        Խաղին մասնակցում է տասը աշակերտ։Առաջին մասնակիցն ասում է երեք նախադասություն, հաջորդը՝ նույնպես երեք և այդպես շարունակ։Նախադասությունները մտքով պետք է կապված լինեն իրար, և պետք է ստացվի կապակցված տեքստ։Ով դժվարացավ, իբրև պարտվող դուրս է գալիս։Եթե մինչև վերջին խաղացողը <<պատմվածքը>> չավարտվեց, ապա առաջինը պիտի շարունակի։

        Comment

        • #79
          Հարգելիՙ Նաիրա, շնորհակալություն հետաքրքիր խաղերի համար:

          Comment

          • #80
            Լեզվական նախագիտելիքների կրկնության համար օգտագործում եմ հետևյալ խաղը.
            Առաջարկում եմ աշակերտներին նկարել 5 առարկա ցույց տվող բառ,հետո յուրաքանչյուրը ասում է,թե ինչ է նկարել/ստուգման նպատակով/:Եթե սխալ եմ տեսնում, առաջարկում եմ ընտրել հարցը/ինչ,ինչեր,ով ովքեր/,աշակերտը չգտնելով համապատասխան հարցը,ինքնուրույն ուղղում է սխալը:
            Հաջորդ քայլով պետք է այդ առարկային հատկանիշ վերագրեն/գունավորում են,մեծացնում,փոքրացնում և այլն/,այս անգամ էլ ստուգում ենք հարցի միջոցով:
            Մյուս քայլով պետք է ցույց տան, թե ինչ գործողություն կարող է կատարի իրենց նկարած առարկան/ստուգումը կրկին հարցերով/:
            Աշակերտները հաճույքով են մասնակցում այս խաղին,քանի որ նկարելը նրանց ամենասիրած զբաղմունքն է:

            Comment

            • #81
              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
              Խաղ֊Արձագանքիր
              Խաղարկղում լցված քարտերի վրա գրված են այնպիսի բառեր, որոնց վերջին հնչյունախումբը կազմում է նոր բառ։Արկղին մոտենում են երկու աշակերտ.մեկը հանում է որևէ քարտ, կարդում գրված բառը, մյուսն անմիջապես պետք է տա բառի արձագանքը, այսինքն՝ ասի բառի վերջին այն հնչյունախումբը, որն ինքնուրույն բառ կարող է դառնալ։ Եթե ուշացրեց, տուգանվում է, իսկ եթե ասաց, դերերը փոխվում են։Եթե մյուս ընկերն էլ արձագանքեց, մոտենում է նոր զույգ։ Ահա մի քանի բառեր. սենյակ֊ակ, գանձ֊անձ, հատակ֊տակ, անտառ֊տառ, դալար֊լար, երիտասարդ֊սարդ։
              Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն առաջարկած հետաքրքիր խաղերի համար, որոնք ինձ համար նորություն էին: Իսկապես forum-ը մի հարթակ, որտեղ անընդհատ սովորում ես:

              Comment

              • #82
                «Մենք էլ»

                ՈՒսուցիչը դանդաղ պատմում է որևէ պատմվածք: Երբ նա ասում է այնպիսի բան, որը հարմարվում է «մենք էլ» արտահայտությանը, երեխաներն ասում են՝ մենք էլ, իսկ եթե ոչ՝ յռում են: Օրինակ՝ «Ես գնացի անտառ», երեխաներն ասում են՝ մենք էլ: «Շատ մասուր հավաքեցինք», երեխաները՝ մենք էլ: «Մասուրները կարմրին էին տալիս թփի վրա»... (Եթե երեխաները սխալմամբ ասում են «մենք էլ», դասարանում հնչում է զվարթ ծիծաղը):

                Խաղն օգնում է երեխաներին կենտրոնացնել ուշադրությունը, ընկալել և վերլուծել լսածը, զսպվածություն ցուցաբերել:

                Comment

                • #83
                  «Մնջախաղ»

                  Աշակերտները բաժանվում են երկու խմբի: Մի խմբի անդամներից մեկը բառ է պահում մտքում և ուսուցչի ականջին ասում է իր պահած բառը: Հետո մնջախաղով ցուցադրում է այդ բառի իմաստը, նմանակում է, ցույց է տալիս գործառույթ(ներ)ը… Եթե իր թիմի անդամները գուշակում են բառը, խաղը շարունակում է նույն թիմի մի ուրիշ անդամ: Եթե սխալվում են, խաղը շարունակում է մյուս թիմը:

                  Այս խաղի ևս մի տարբերակ կա, որ կոչվում է «Մնջախաղ-հականիշ».

                  Խաղացողները նստում են շրջանաձև: ՈՒսուցիչը ներկայացնում է խաղը՝ յուրաքանչյուր աշակերտ մի բառ է պահում մտքում: Կենտրոն եկողը ուսուցչի ականջին ասում է իր պահած բառը: Այնուհետև մնջախաղով ցույց է տալիս իր պահած բառը: Ով գուշակում է բառը, նա ասում է նաև այդ բառի հականիշը: Հետո նա է կենտրոն գալիս, դաստիարակի ականջին ասում է իր պահած բառը, մնջախաղով ցուցադրում իր բառը: Խաղը նույն կերպ շարունակվում է:

                  Comment

                  • #84
                    Ճիշտ հավաքել նկարը

                    Խաղում են կա՛մ 12, կա՛մ 18, կա՛մ 24 հոգով. (թիվը պիտի բաժանվի 6-ի): Անհրաժեշտ նյութեր՝ նկարներ, որոնք բաժանված են 6 մասի, դրանք սաների նկարած նկարներն են: :

                    Խմբեր են կազմում, խմբում`6 հոգի: Վերցնում են խմբերի թվով նկարներ, որոնք բաժանված են 6 մասի: Խմբի ուրաքանչյուր երեխայի տրվում է նկարի 1/6 մասը: Խմբերը հավաքում են նկարը: Հաղթում է այն խումբը, որն արագ կհավաքի իր նկարը:

                    Կարելի է բարդացնել աշխատանքը. նկարների մասերը ավելացվում են`նկարը բաժանում են 6-ից ավելի մասերի: Կտրտված նկարները խառն են բաժանվում: Խումբը հավաքվում է ըստ նկարի` նույն նկարի մասն ստացած երեխաները ընտրում են իրար, մի խումբ են դառնում և հավաքում նկարը:
                    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 31-03-19, 20:22.

                    Comment

                    • #85
                      Հարգելի՛ Միկինյան Տաթևիկ,իսկապես 《Մնջախաղ》_ը շատ հետաքրքրական,գրավիչ ու դինամիկ խաղ է աշակերտների համար։Բոլոր աշակերտները մեծագույն հաճույքով են խաղին մասնակցում։Այն հաջողությամբ կիրառվում է նաև օտար լեզվի դասերին։Եվ եթե աշակերտները դժվարանում են, կարելի է նաև գրատախտակին գծել վանդակներ գուշակվելիք բառի տառերի քանակին համապատասխան։

                      Comment

                      • #86
                        Մեկը լսում է, մյուսը` տեսնում

                        Երեխաները խաղում են զույգեր կազմած: Զույգերից մեկը լինում է ՙ« լսող » է, մյուսը` տեսնող: Խաղավարը լսողի ականջին թաքուն ինչ – որ զգացմունք արտահայտող ձայն է հանում, օրինակ` լացի ձայն կամ անհրաժեշտ բառն է ասում, այնպես, որ զույգը չլսի: Յուրաքանչյուր զույգում լսողները՚ մնջախաղի միջոցով փորձում են ՙ«տեսնողներին՚» հասկացնել դրան համապատասխան բառը` լացը:

                        Գուշակելու դեպքում զույգերը փոխատեղվում են` «լսողները՚» դառնում են «տեսնողներ» և հակառակը:

                        Comment

                        • #87
                          Հարգելի Լիլիթ Հակոբջանյան,շատ հետաքրքրական խաղ է Ձեր առաջարկած նկարների խաղը,որի մեկ այլ տարբերակն էլ այն է,երբ նախադասության բառերն են բաժանում և խառնում,իսկ աշակերտների խումբը պետք է ճիշտ դասավորի բառերը և կազմի ճիշտ նախադասություն։
                          Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Հարությունյան; 31-03-19, 20:33.

                          Comment

                          • #88
                            Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Միկինյան Տաթևիկ,իսկապես 《Մնջախաղ》_ը շատ հետաքրքրական,գրավիչ ու դինամիկ խաղ է աշակերտների համար։Բոլոր աշակերտները մեծագույն հաճույքով են խաղին մասնակցում։Այն հաջողությամբ կիրառվում է նաև օտար լեզվի դասերին։Եվ եթե աշակերտները դժվարանում են, կարելի է նաև գրատախտակին գծել վանդակներ գուշակվելիք բառի տառերի քանակին համապատասխան։
                            Այո՛, հարգելի՛ Մարգարիտա, այս խաղն իսկապես սիրված է երեխաների կողմից և շատ օգտակար՝ բանավոր խոսքն ուսուցանելիս:

                            Comment

                            • #89
                              Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մեկը լսում է, մյուսը` տեսնում

                              Երեխաները խաղում են զույգեր կազմած: Զույգերից մեկը լինում է ՙ« լսող » է, մյուսը` տեսնող: Խաղավարը լսողի ականջին թաքուն ինչ – որ զգացմունք արտահայտող ձայն է հանում, օրինակ` լացի ձայն կամ անհրաժեշտ բառն է ասում, այնպես, որ զույգը չլսի: Յուրաքանչյուր զույգում լսողները՚ մնջախաղի միջոցով փորձում են ՙ«տեսնողներին՚» հասկացնել դրան համապատասխան բառը` լացը:

                              Գուշակելու դեպքում զույգերը փոխատեղվում են` «լսողները՚» դառնում են «տեսնողներ» և հակառակը:
                              Շնորհակալությու՛ն, Հակոբջանյան Լիլիթ ջան, քննարկմանն ակտիվ մասնակցելու համար:

                              Comment

                              • #90
                                Չարաճճի և խելոք բառեր: Դասարանը բաժանվում է երկու խմբի. կողք կողքի նստած աշակերտները տարբեր խմբի անդամներ են: Ուսուցիչը դանդաղ կարդում է բառեր, որոնց մի մասի գրությունը և արտասանությունը նույնն են, մյուսներինը՝ տարբեր: Խմբերից մեկը գրում է առաջին տեսակի բառերը, մյուսը՝ երկրորդը: Վերջում կարդում են խումբ-խումբ. ամեն մեկը պետք է ստուգի կողքինի գրածը: Հաղթում է այն խումբը, որի անդամների սխալների ընդհանուր գումարն ավելի քիչ է:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X