Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանները նշում են, որ փոքր հասակում երեխաները մոտիվացվում են խաղերի միջոցով, օրինակ` երեխաներն ունեն դպրոցական պարագաներ և տնային պայմաններում ձևավորում են դպրոցական միջավայր: Սովորական տետրի, կարկինի, գծագրական մատիտի միջոցով երեխաները պատկերացում են կազմում դպրոցական դասերի մասին, և մոտիվացվում են սովորելուն: Ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական գործնեություն, որը մատուցվում է խաղի միջոցով` դյուրին է ըմբռնվում երեխաների կողմից, քանի որ խաղային գործնեությունը բնական երևույթ է:
    Դիդակտիկ խաղը խաղ է երեխայի համար, իսկ ուսուցչի կամ դաստիարակի համար այն ուսուցման միջոց է: Դիդակտիկ խաղի նպատակը ուսումնական գործունեության ծանրաբեռնվածության թեթևացումն է:

    Comment

    • #62
      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      Սովորաբար խաղերը երեխաները, որպես կանոն, լավ են հիշում և նկարագրում: Չէ՞ որ դրանք մեխանիկական հիշողության դաշտում չեն, այլ հուզական, ոգևորությամբ ընկալված դաշտում են, «սրտի միջով անցած» են:: Այդ է պատճառը, որ երբեք չեն մոռանում և հաճույքով նկարագրում են, ակտիվորեն մասնակցում:
      Խ. Աբովյանը հորդորում էր մանկավարժներին «չզրկել երեխաներին անմեղ խաղերից»: Իր «Պարապ վախտի խաղալիք» աշխատության մեջ նա կարևորում է երեխաներին ուրախություն և հաճույք պատճառելու գործում հետաքրքիր զրույցների և մանկական խաղերի դերը:
      Իսկ Մեծն Հ. Թումանյանը գտնում էր, որ խաղը երեխայի «բնական օրգանական պահանջն է, նրա լրջությունը, նրա էությունը»:
      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 29-03-19, 00:32.

      Comment

      • #63
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Խաղ֊Փոխել հնչյունները
        Ուսուցչուհին թելադրում է երեք հնչյունից կազմված բառ։Աշակերտները հերթով փոխում են հնչյունները, մինչև որ երեք տարբեր հնչյուններից կազմված նոր բառ ստանան։Օրինակ՝նոր֊փոր֊փոկ֊փակ, թուր֊սուր֊սեր֊կեր֊կետ և այլն։ Կարելի է վերցնել նաև չորս հնչյուն՝ վանք֊վարք֊վարկ֊հարկ֊հերկ։
        Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն իմ վարած թեմային Ձեր ակտիվ մասնակցության համար:
        Ձեր նկարագրած խաղը կոչվում է «Փոխակերպում»: Այս խաղը նպաստում է երեխայի կարդալու և գրելու հմտությունների ամրապնդմանը, խորացնում է բառի հնչյունային և տառային կազմի մասին գիտելիքները: Նման խաղերը մեծ հրճվանք են պատճառում երեխաներին,մանավանդ, երբ ելակետային և վերջին բառերը իրար հետ կապված են հետաքրքիր կամ ծիծաղաշարժ առնչությամբ: Օրինակ՝ մուկ-ից ստանալ փիղ, քար-ից՝ հաց, շուն-ից՝ կով և այլն:

        Comment

        • #64
          Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Խաղերը նպաստում են , որ երեխան ավելի ճիշտ պատկերացում ունենա շրջակա միջավայրի մասին, իր ստացած գիտելիքները կարողանա գործնականում կիրառել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից: Երեխան խաղը միավորում է ուսման հետ. չէ՞ որ 2 դեպքում էլ նա դասակարգում է, համեմատում, համադրում, վերլուծում, գտնում էական հատկանիշները:
          Այո՛, հարգելի՛ Անահիտ Պետրոսյան, Դուք միանգամայն ճիշտ եք:

          Comment

          • #65
            Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
            Երեխային ոչ թե պետք է ստիպել, որ նա ինչ-որ բան անի,այլ պետք է նրա մեջ հետաքրքրություն առաջացնել, նրան մասնակից դարձնել ուսընթացին, մղել ինքնուրույնության, սովորեցնել՝ ինչպես սովորել, սովորեցնել մտածել, իր ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերել:Կարևորելով խաղերի դերը ուսընթացի մեջ՝ անհրաժեշտ է նշել, որ դրանք առավելապես նպաստում են երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, մարզում են միտքը, սովորեցնում են սովորել, համառություն հանդես բերել, ճշգրտում են ստացված գիտելիքները, զարգացնում են դրանք կիրառելու կարողությունները, ձևավորում են ինքնահսկման և ինքնագնահատման ունակություններ:
            Խաղը հենց այն գործունեությունն է, որում երեխան սկզբում էմոցիոնալ, իսկ հետո ինտելեկտւալ ձևով յուրացնումէ մարդկային հարաբերությունների ողջ համակարգը:

            Comment

            • #66
              Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              Խաղը հենց այն գործունեությունն է, որում երեխան սկզբում էմոցիոնալ, իսկ հետո ինտելեկտւալ ձևով յուրացնումէ մարդկային հարաբերությունների ողջ համակարգը:
              Խոսելու կարողությունները զարգացնող լեզվական խաղեր

              Ձնագունդ

              Առաջարկվում է մի որևէ աշակերտի կազմել մի պարզ ընդարձակ նախադասություն: Երկրորդ աշակերտը պետք է կրկնի առաջին աշակերտի նախադասությունը և ավելացնի իրենը: Երրորդ աշակերտը կրկնում է առաջին երկու նախադասությունները և տրամաբանական շարունակությամբ ավելացնում իրենը և այդպես շարունակ: Ստացվում է այնպես որ վերջին աշակերտը հանպատրաստից հորինված մի ամբողջ պատմություն է պատմում: Խաղը մեծապես օգնում է մենախոսության կարողությունների զարգացմանը:

              Օրինակ`
              The first student:” Last summer I went to the seaside with my family.”
              The second student:” Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea.”
              The third student: “Last summer I went to the seaside with my family. We hired a room in a house near the sea. We went to the beach every morning.”
              Եվ այդպես շարունակ…

              Comment

              • #67
                Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Եթե կոնկրետ անդրադառնանք տարրական դասարաններում մայրենի լեզվի ուսուցման գործընթացին, ապա կնկատենք, որ ըստ ծրագրային պահանջների՝ մայրենի լեզվի դասընթացը ներկայանում է որպես 2 հիմնական մասերի՝ ճանաչողական արժեք ունեցող գործնական, մատչելի քերականական գիտելիքների և ընթերցանության նյութերի ամբողջություն: Լեզվական գիտելիքներն իրենց բնույթով ու շարադրանքով ունեն որոշակի գործնական ուղղվածություն, ճանաչողական-կիրառական արժեք և ոչ երբեք տեսական նպատակադրում:
                Ընտանեկան արձակուրդ
                Դասարանը բաժանվում է վեց աշակերտից բաղկացած խմբերի: Սա դերախաղային գործունեություն է: Գործող անձինք են պապիկը, տատիկը, հայրիկը, մայրիկը, որդին և դուստրը: Պապիկն ուզում է արձակուրդն անցկացնել հանգստյան տանը, տատիկն ուզում է մեծ մաքրություն անել, մայրիկն ուզում է այցելել Սանկտ-Պետերբուրգ իր թանգարանններով, հայրիկն ուզում է ծովափ գնալ, որդին ուզում է միանալ լեռնագնացների խմբին իսկ դուստրը`մասնակցել «սուպերսթար» մրցույթին:

                Յուրաքանչյուր խումբ գրում է ընտանեկան վեճի իր տարբերակը և բանավոր ներկայացնում է դասարանին: Հաղթում է այն խումբը, որի երկխոսությունները ավելի անսխալ են ու հարուստ բառապաշարով: Հաղթողին որոշում է ուսուցիչը:

                Comment

                • #68
                  Խաղերի միջոցով կարելի է երեխային ավելի հետաքրքիր ձևով ներառել դասի մեջ: Միջին դասարաններում աստիճանաբար ավլացնելով և բարդացնելով խաղերը այն վերածել տրամաբանական խաղերի:
                  Օրինակ
                  Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

                  Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

                  Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

                  Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

                  Comment

                  • #69
                    《Երեխան,որը չի խաղում,երեխա չէ,իսկ մեծահասակը,որը չի խաղում,կորցրել է այն երեխային,որն ապրում էր իր մեջ》։Պաբլո Ներուդա
                    Ելնելով իրենց տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններից՝ աշակերտները մշտապես հետաքրքրված են խաղերով կամ խաղային իրադրություններով,քանի որ դրանք ուսումնական գործընթացը դարձնում են հետաքրքրաշարժ և ստեղծագործական՝միևնույն ժամանակ նպաստելով հաղորդակցական և սոցիալական հմտությունների զարգացմանը։Ուստի եկեք սովորենք և սովորեցնենք խաղալով, և խաղանք՝ սովորելով ու սովորեցնելով։
                    Շնորհակալություն բոլոր առաջարկված խաղերի համար։Առաջարկում եմ նաև այս մեկը։
                    Աշակերտներին ցուցադրում եմ միջին մեծության մի տուփ,ասում եմ որևէ տառ և առաջարկում եմ թվել առարկաներ,որոնք սկսվում են այդ տառով և որոնք կարելի է տեղավորել վերոնշյալ տուփի մեջ։Խաղը կարելի է կիրառել ինչպես մայրենի,այնպես էլ օտար լեզուների դասերին։

                    Comment

                    • #70
                      Մարգարիտա Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      «Որպեսզի ուղեղը սովորի, անհրաժեշտ է զգացմունքներ արթնացնել, հուզել»

                      Շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու և առաջարկած խաղի համար, հարգելի՛ Մարգարիտա Հարությունյան:

                      Comment

                      • #71
                        Դոմինո
                        Դասական դոմինոյի խաղաքարտերը փոխարինելով մեր թեմային վերաբերվող քարտերով` մի կողմում օրինակ ուտելիքների պատկերներով, մյուս կողմում դրանց անուններով: Քարտերը բաժանվում են ոչ թե անհատական, այլ ամեն թիմին վեցական կամ ութական, և քայլերը կատարվում են հերթով երկու թիմերի միջև. այն թիմը, ում խաղաքարտերը առաջինը վերջանան, կճանաչվի հաղթող և կստանա 5 միավոր:

                        Comment

                        • #72
                          Arevik Tumasyan-ի խոսքերից Նայել գրառումը

                          Շատ հետաքրքիր տարբերակ եք առաջարկում։

                          Comment

                          • #73
                            «Ճիշտ թե սուտ»
                            Խաղը օգնում է ամրապնդելու բայերի խոնարհումը: Նախապես ընտրված մի շարք բայեր են ներկայացվում մասնակիցներին, և յուրաքանչյուր թիմի հանձնարարվում է դրանցով կազմել հինգական նախադասություն, որոնցից երեքը ճիշտ, երկուսը` սուտ: Այնուհետև թիմերը փոխանակում են իրենց կազմած նախադասությունները և փորձում գտնել հակառակորդ թիմի կազմած սուտ նախադասությունները:

                            Comment

                            • #74
                              Arevik Tumasyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              «Ճիշտ թե սուտ»
                              Խաղը օգնում է ամրապնդելու բայերի խոնարհումը: Նախապես ընտրված մի շարք բայեր են ներկայացվում մասնակիցներին, և յուրաքանչյուր թիմի հանձնարարվում է դրանցով կազմել հինգական նախադասություն, որոնցից երեքը ճիշտ, երկուսը` սուտ: Այնուհետև թիմերը փոխանակում են իրենց կազմած նախադասությունները և փորձում գտնել հակառակորդ թիմի կազմած սուտ նախադասությունները:
                              Շնորհակալություն առաջարկած հետաքրքիր ու աշխույժ խաղի համար:

                              Comment

                              • #75
                                Հարգելի Արևիկ Թումասյան,Ձեր առաջարկած խաղը շատ նման է մեկ այլ խաղի,որ կոչվում է 《Երկու ճշմարտություն,մեկ սուտ》։Ես այն կիրառում եմ ընթերցած տեքստի ընկալումը ստուգելու և բովանդակության յուրացումն ամրապնդելու նպատակով։Աշակերտներն աշխատում են զույգերով,տեքստի բովանդակության վերաբերյալ գրում են երկու ճշմարիտ և մեկ սուտ նախադասություն։Հակառակորդ զույգը պիտի կռահի,թե որոնք էին ճիշտ,իսկ որը սուտ, և ուղղի սխալ նախադասությունը։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X