Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ…

    Comment


    • #47
      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Չգիտեմ նույնիսկ ի՞նչ անուն տալ այդ խաղերին, բայց կարևորն էությունն է: Երկուսն էլ շատ հետաքրքիր են ու օգտակար և, հավանորեն, շատերին ծանոթ:

      Մեկի կարգը հատևյալն է. երկու կամ մի քանի հոգի ընտրում են մի որևէ բառ. հետո ամեն մեկն առանձին բառեր է կազմում մայր բառի մեջ եղած տառերով: Ասենք, թե ընտրեցինք նորակառույց բառը, ի՞նչ բառեր կարելի է կազմել դրա մեջ եղած տառերից: Նոր-ն ու կառույց-ն իսկույն երևում են, բայց հետո գալիս են ակ, ակն, ական, ակնոցն, այց, այր, արան, կար, կոր, կռան, կու, ուրց, ուրան, ունկ, յար, ցան… Տեսնո՞ւմ եք ինչքան բառեր դուրս եկան, շատ հնարավոր է, որ ես բոլոր բառերը չգտա, փորձեցեք ավելացնել:

      Երբ պայմանավորված ժամանակը լրանում է` անցնում են ստուգման, մեկը կարդում է, մյուսը (կամ մյուսները) ջնջում են այն բառերը, որ գտնվել են: Հաղթում է նա, ով մյուսներից ավելի շատ բառեր է գտել:

      Վերստին մտաբերելով Պարույր Սևակին, ասեմ, որ այս խաղում հաղթողը միշտ նա էր լինում: Այնպիսի բառեր էր գտնում, որ ոչ մեկի մտքով չէր անցնում: Հիշում եմ, մի անգամ նա գրել էր նոտր բառը: Վեճ ընկավ, թե նման բառ չկա: Պարզվեց, որ շատ լավ էլ կա, բառարանում գրված էր` նոտր գիրնշանակում է շեղ գիր: Մենք պարտվեցինք, բայց փոխարենը սովորեցինք ևս մի բառ:

      Իրոք, սա հիանալի խաղ է, որից հաղթողն էլ, պարտվողն էլ շահում են հավասարապես, չէ՞ որ երկուսն էլ շարժում են իրենց միտքը, հարստացնում բառապաշարը, վարժվում ուղղագրության, մեջտեղ բերում ենթագիտակցության խորքերում թաքնված բառերը, ակտիվացնում պասիվ բառապաշարը, մի խոսքով` բարձրացնում լեզվի կուլտուրան:
      Այո,՛ սիրելի՛ Լիլիթ, այս խաղը տարրական դասարաններում ամենից շատ կիրառվող խաղերից է, կոչվում է «Բառքամոցի»: Զարգացնում է երեխաների դիտունակությունը, բառակազմական կարողությունները, նպաստում է ուշադրությունը կառավարելուն:

      Comment


      • #48
        Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
        ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ…
        Շնորհակալություն, հարգելի՛ Քրիստինե, քննարկմանն ակտիվ մասնակցելու և հետաքրքիր խաղեր առաջարկելու համար:

        Comment


        • #49
          Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Խաղ 2-րդ

          ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
          մշակ-մաշկ
          ափսե-փեսա
          ժանր-նժար
          վիճակ-կավիճ
          գավառ-ագռավ
          վտակ-կտավ
          մկրատ-
          պարկ-
          վկա-կավ
          7

          բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
          Ես մի պարկ ունեմ նրա մեջ իմ իրերն են:
          Իմ մաշկը շատ փափուկ է:

          գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

          դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
          Հարգելի՛ Լիլիթ, Ձեր առաջարկած առաջին խաղը կոչվում է «Խառնագիր», կիրառվում է դեռևս առաջին դասարանի այբբենական շրջանից: Բարձր դասարաններում գործածվում է այս խաղի ավելի բարդ տարբերակները:

          Comment


          • #50
            Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
            Ինձ ասա, և ես կմոռանամ,ինձ ցույց տուր, և, միգուցե, ես հիշեմ, ինձ մասնակից դարձրու, և ես կսովորեմ:
            Թող աշակերտը չսովորի գիտությունը, թող նա հորինի այն ինքնուրույն:
            Ժան Ժակ Ռուսո

            Comment


            • #51
              Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ունենք փոքր չափի գնդակներ:Գնդակի նետումով հնչում է հարցը ուսուցչի կողմից:Այն կարող է լինել բազմազան:Օրինակ.քանի՞ տառ ունի քար բառը:Աշակերտը հետ է նետում գնդակը տալով պատասխանը: Եթե չի կարողանում՝ գնդակը նետում է ընկերոջը, նա պատասխանում է, նորից փոխանցում է առաջին աշակերտին:Նա էլ ճիշտ պատասխանով գնդակը նետում է ուսուցչին:
              Հարգելի՛ Ռուզաննա Թադևոսյան, շնորհակալություն առաջարկած խաղի համար: Բովանդակությամբ նման մի խաղ էլ ես կառաջարկեմ, որ կոչվում է «Հրե գնդակ»: ՈՒսուցիչը կատարում է հարցադրումը և «այրվող» գնդակը նետում աշակերտին,աշակերտը հնարավորինս արագ պետք է պատասխանի հարցին և գնդակը ետ նետի, այլապես նրա ձեռքերը «կայրվեն» և նա չի կարող շարունակել խաղը: Այս խաղերը նպաստում են արագ կողմնորոշվելու և ժամանակի մեջ մտքերը ճիշտ ձևակերպելու կարողությանը:

              Comment


              • #52
                Տարրական դասարաններում մայրենի լեզվի դասերին լեզվական խաղերի կիրառումը կարևոր նախապայման է դասի արդյունավետության բարձրացման համար, քանի որ աշակերտը, առանց կամային մեծ ջանքեր գործադրելու, հիմնականում դրսևորելով հետկամածին ուշադրություն՝ յուրացնում է խաղի ընթացքում մատուցվող դասանյութը, վերհիշում անցած կանոնները, ամրապնդում ու համակարգում իր գիտելիքները:

                Comment


                • #53
                  Երեխային ոչ թե պետք է ստիպել, որ նա ինչ-որ բան անի,այլ պետք է նրա մեջ հետաքրքրություն առաջացնել, նրան մասնակից դարձնել ուսընթացին, մղել ինքնուրույնության, սովորեցնել՝ ինչպես սովորել, սովորեցնել մտածել, իր ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերել:Կարևորելով խաղերի դերը ուսընթացի մեջ՝ անհրաժեշտ է նշել, որ դրանք առավելապես նպաստում են երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, մարզում են միտքը, սովորեցնում են սովորել, համառություն հանդես բերել, ճշգրտում են ստացված գիտելիքները, զարգացնում են դրանք կիրառելու կարողությունները, ձևավորում են ինքնահսկման և ինքնագնահատման ունակություններ:

                  Comment


                  • #54
                    Սովորաբար խաղերը երեխաները, որպես կանոն, լավ են հիշում և նկարագրում: Չէ՞ որ դրանք մեխանիկական հիշողության դաշտում չեն, այլ հուզական, ոգևորությամբ ընկալված դաշտում են, «սրտի միջով անցած» են:: Այդ է պատճառը, որ երբեք չեն մոռանում և հաճույքով նկարագրում են, ակտիվորեն մասնակցում:

                    Comment


                    • #55
                      Խաղերը նպաստում են , որ երեխան ավելի ճիշտ պատկերացում ունենա շրջակա միջավայրի մասին, իր ստացած գիտելիքները կարողանա գործնականում կիրառել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից: Երեխան խաղը միավորում է ուսման հետ. չէ՞ որ 2 դեպքում էլ նա դասակարգում է, համեմատում, համադրում, վերլուծում, գտնում էական հատկանիշները:

                      Comment


                      • #56
                        Հոգեբանները նշում են, որ փոքր հասակում երեխաները մոտիվացվում են խաղերի միջոցով, օրինակ` երեխաներն ունեն դպրոցական պարագաներ և տնային պայմաններում ձևավորում են դպրոցական միջավայր: Սովորական տետրի, կարկինի, գծագրական մատիտի միջոցով երեխաները պատկերացում են կազմում դպրոցական դասերի մասին, և մոտիվացվում են սովորելուն: Ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական գործնեություն, որը մատուցվում է խաղի միջոցով` դյուրին է ըմբռնվում երեխաների կողմից, քանի որ խաղային գործնեությունը բնական երևույթ է:

                        Comment


                        • #57
                          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Տարրական դասարաններում մայրենի լեզվի դասերին լեզվական խաղերի կիրառումը կարևոր նախապայման է դասի արդյունավետության բարձրացման համար, քանի որ աշակերտը, առանց կամային մեծ ջանքեր գործադրելու, հիմնականում դրսևորելով հետկամածին ուշադրություն՝ յուրացնում է խաղի ընթացքում մատուցվող դասանյութը, վերհիշում անցած կանոնները, ամրապնդում ու համակարգում իր գիտելիքները:
                          Երեխան խաղի միջոցով ընկալում է մեծ ինֆորմացիա, քանի որ օգտագործում է և´ տեսողական, և´ լսողական, և´ շոշափելիքի զգայարանները: Սոցիալական և հուզական ինտելեկտը նույնպես զարգանում է: Խաղերի միջոցով երեխաները շփվում են միմյանց հետ, հաստատում են նոր ծանոթություններ, կարողանում են ներգրավվել թիմային աշխատանքում և ձեռք են բերում սոցիալական պատրաստվածություն` կյանքի հետագա փուլերի համար: Երեխաները խաղում են կյանքի մոդելով:

                          Comment


                          • #58
                            Ինչպես ասել է Զիգմունդ Ֆրեյդը` Մենք բոլորս ծնունդով մանկությունից ենք: Շատ հաճախ կարելի է զուգահեռներ անցկացնել կյանքի ու խաղային իրավիճակների միջև, և եզրակացնել` վերջիններս ունեն ընդհանրություններ: Երեխան խաղի միջոցով իր երևակայությամբ ստեղծում է իրավիճակ, երևակայական աշխարհ լեցուն փորձություններով, որոնցից փորձում է ելք գտնել: Այսպիսով զարգանում է երեխայի երևակայությունը, տրամաբանությունը և հնարամտությունը:

                            Comment


                            • #59
                              Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հոգեբանները նշում են, որ փոքր հասակում երեխաները մոտիվացվում են խաղերի միջոցով, օրինակ` երեխաներն ունեն դպրոցական պարագաներ և տնային պայմաններում ձևավորում են դպրոցական միջավայր: Սովորական տետրի, կարկինի, գծագրական մատիտի միջոցով երեխաները պատկերացում են կազմում դպրոցական դասերի մասին, և մոտիվացվում են սովորելուն: Ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական գործնեություն, որը մատուցվում է խաղի միջոցով` դյուրին է ըմբռնվում երեխաների կողմից, քանի որ խաղային գործնեությունը բնական երևույթ է:
                              Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում:Խաղը կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ:
                              Վ. Ա. Սուխոմլինսկի

                              Comment


                              • #60
                                Խաղ֊Փոխել հնչյունները
                                Ուսուցչուհին թելադրում է երեք հնչյունից կազմված բառ։Աշակերտները հերթով փոխում են հնչյունները, մինչև որ երեք տարբեր հնչյուններից կազմված նոր բառ ստանան։Օրինակ՝նոր֊փոր֊փոկ֊փակ, թուր֊սուր֊սեր֊կեր֊կետ և այլն։ Կարելի է վերցնել նաև չորս հնչյուն՝ վանք֊վարք֊վարկ֊հարկ֊հերկ։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X