Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Էքսկուրսիա

    Աշակերտները թղթերի վրա, ինքնուրույն, գրում են տարբեր հարցեր:Թղթե հետևի մասում՝ ճիշտ պատասխանները:Սկսում են քայլել դասարանում և պատահական կանգնեցնել որևէ մեկին:Այդ աշակերտին տալիս են իրենց գրած հարցը:Կատարվում է հարցերի փոխանակում: Ճիշտ կամ նույնիսկ սխալ պատասխանի դեպքում ծանոթանում են ճիշտ պատասխանի հետ, փոխանակում են թղթերը և շարունակում շրջել դասարանով և կանգնեցնել ուրիշ աշակերտների:Այսպես և՛ իրենք են սովորում,և՛ մյուսներին են սովորեցնում:


    Նույն անում եմ մաթեմատիկայի դասաժամին:

    Comment


    • #32
      Գրել տասական բառ.

      որոնց հնչյունները ու տառերը հավասար են
      որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
      գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
      զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
      Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

      Comment


      • #33
        Գրել որևէ ուղղագրությանն առնչվող բառ և առաջարկել նույն արմատով կազմել նոր բառեր: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ բառեր է կազմում: Խաղը նպատակահարմար է օգտագործել հատկապես տարրական դասարաններում: Այդպես երեխան սովորում է այդ բառի և նրանով կազմված բառերի ուղղագրությունը:
        Օր - այսօր, կեսօր, վաղօրոք, նախօրոք, օրըստօրե, առօրյա, առօրեական, կիրակնօրյա, շաբաթօրյակ, հնօրյա, օրեցօր, տասնօրյակ, եռօրյա...

        Comment


        • #34
          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
          Դիդակտիկ խաղեր կազմակերպելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի՝
          1. խաղի նպատակը, խաղացողների թիվը,
          2.խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի աշակերտների գիտելիքների մակարդակին,
          3.խաղի բովանդակությունն ու անցկացման ալգորիթմը պետք է հասկանալի լինի բոլորի համար,
          4.խաղի տևողությունը պետք է լինի ոչ երկար, չափավոր,
          5.խաղը պետք է նպաստի աշակերտների գիտելիքների հարստացմանը, հետաքրքրությունների ձևավորմանը:
          Դիդակտիկ խաղերի օգնությամբ զարգանում է աշակերտների երևակայությունը,ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը:Խաղերի միջոցով աշակերտների մեջ ձևավորվում է նաև կոլեկտիվի հասկացությունը, ստեղծագործական կարողությունները և այլն:
          Խաղ
          Ով ավելի շուտ կդասավորի

          Ուսուցիչը գրատախտակին գրում է մի քանի տառախմբեր, որոնք խառնված տառերն են։Աշակերտները պետք է վերադասավորեն և ստանան այդ բառերը։ Կարելի է առաջին կամ վերջին տառերը թողնել իրենց տեղում։
          Օրինակ՝ տզեքիրե, ակատշեր, ծաումն, իգքր, պգաշտմաբ և այլն։

          Comment


          • #35
            Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Աշակերտները թղթերի վրա, ինքնուրույն, գրում են տարբեր հարցեր:Թղթե հետևի մասում՝ ճիշտ պատասխանները:Սկսում են քայլել դասարանում և պատահական կանգնեցնել որևէ մեկին:Այդ աշակերտին տալիս են իրենց գրած հարցը:Կատարվում է հարցերի փոխանակում: Ճիշտ կամ նույնիսկ սխալ պատասխանի դեպքում ծանոթանում են ճիշտ պատասխանի հետ, փոխանակում են թղթերը և շարունակում շրջել դասարանով և կանգնեցնել ուրիշ աշակերտների:Այսպես և՛ իրենք են սովորում,և՛ մյուսներին են սովորեցնում:


            Նույն անում եմ մաթեմատիկայի դասաժամին:
            Շատ հետաքրքիր խաղեր են, հարգելի՛ Ռուզաննա Թադևոսյան: Շնորհակալություն, անպայման կկիրառեմ իմ պրակտիկայում:
            Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 27-03-19, 23:06.

            Comment


            • #36
              Լեզվական խաղերը լրացնում են լեզվական վարժությունների համակարգը: Որպես խաղային միջոց՝ դրանք ունեն սրամիտ ու զվարճայի բնույթ և հնարավորություն են ընձեռում գրավել երեխաների ուշադրությունը, երկար ժամանակ նրանց օգտակար և արդյունավետ աշխատանքով զբաղեցնել:
              Այս խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռք բերման դժվարությունների հաղթահարմանը: Որպեսզի իրոք դրանք իրենց նպատակին ծառայեն, պետք է ունենան նաև լեզվական վարժություններին հատուկ լրջություն ու նպատակայնություն, ինչպես նաև՝ ինչ-որ չափով ընդհանուր եզրեր՝ հաղորդվող նյութի հետ:
              Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 27-03-19, 23:28.

              Comment


              • #37
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Դիդակտիկ խաղեր կազմակերպելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի՝
                1. խաղի նպատակը, խաղացողների թիվը,
                2.խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի աշակերտների գիտելիքների մակարդակին,
                3.խաղի բովանդակությունն ու անցկացման ալգորիթմը պետք է հասկանալի լինի բոլորի համար,
                4.խաղի տևողությունը պետք է լինի ոչ երկար, չափավոր,
                5.խաղը պետք է նպաստի աշակերտների գիտելիքների հարստացմանը, հետաքրքրությունների ձևավորմանը:
                Դիդակտիկ խաղերի օգնությամբ զարգանում է աշակերտների երևակայությունը,ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը:Խաղերի միջոցով աշակերտների մեջ ձևավորվում է նաև կոլեկտիվի հասկացությունը, ստեղծագործական կարողությունները և այլն:
                Լեզվական խաղեր կազմակերպելիս լուրջ դեր պետք է հատկացնել նաև խաղի ընթացքում թույլ տված սխալների վերլուծությանն ու մեկնաբանմանը՝ ինչպես կատարած սխալի էությունը հասկանալու, այնպես էլ խաղի մեջ թույլ տրվելիք նոր սխալները կանխելու նպատակով: Սխալների վերլուծությունը հնարավորություն է տալիս խաղն ավելի գիտակցական ու մտածված դարձնել, գտնել սխալներ ծնող պատճառները, վերհիշել և կրկնել համապատասխան լեզվական օրինաչափությունները և այլն:

                Comment


                • #38
                  Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Խաղ
                  Ով ավելի շուտ կդասավորի

                  Ուսուցիչը գրատախտակին գրում է մի քանի տառախմբեր, որոնք խառնված տառերն են։Աշակերտները պետք է վերադասավորեն և ստանան այդ բառերը։ Կարելի է առաջին կամ վերջին տառերը թողնել իրենց տեղում։
                  Օրինակ՝ տզեքիրե, ակատշեր, ծաումն, իգքր, պգաշտմաբ և այլն։
                  Հարգելի՛ Նաիրա, այս խաղը հաճախ է կիրառվում առաջին դասարանում: Այն նպաստում է համակցական մտածողության զարգացմանը, կարդալու տեխնիակայի կատարելագործմանը, մարզում է հիշողությունը, օգնում բառի հնչյունային (տառային) վերլուծության կարողության ամրապնդմանը:

                  Comment


                  • #39
                    Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ինձ ասա, և ես կմոռանամ,ինձ ցույց տուր, և, միգուցե, ես հիշեմ, ինձ մասնակից դարձրու, և ես կսովորեմ:
                    Չգիտեմ նույնիսկ ի՞նչ անուն տալ այդ խաղերին, բայց կարևորն էությունն է: Երկուսն էլ շատ հետաքրքիր են ու օգտակար և, հավանորեն, շատերին ծանոթ:

                    Մեկի կարգը հատևյալն է. երկու կամ մի քանի հոգի ընտրում են մի որևէ բառ. հետո ամեն մեկն առանձին բառեր է կազմում մայր բառի մեջ եղած տառերով: Ասենք, թե ընտրեցինք նորակառույց բառը, ի՞նչ բառեր կարելի է կազմել դրա մեջ եղած տառերից: Նոր-ն ու կառույց-ն իսկույն երևում են, բայց հետո գալիս են ակ, ակն, ական, ակնոցն, այց, այր, արան, կար, կոր, կռան, կու, ուրց, ուրան, ունկ, յար, ցան… Տեսնո՞ւմ եք ինչքան բառեր դուրս եկան, շատ հնարավոր է, որ ես բոլոր բառերը չգտա, փորձեցեք ավելացնել:

                    Երբ պայմանավորված ժամանակը լրանում է` անցնում են ստուգման, մեկը կարդում է, մյուսը (կամ մյուսները) ջնջում են այն բառերը, որ գտնվել են: Հաղթում է նա, ով մյուսներից ավելի շատ բառեր է գտել:

                    Վերստին մտաբերելով Պարույր Սևակին, ասեմ, որ այս խաղում հաղթողը միշտ նա էր լինում: Այնպիսի բառեր էր գտնում, որ ոչ մեկի մտքով չէր անցնում: Հիշում եմ, մի անգամ նա գրել էր նոտր բառը: Վեճ ընկավ, թե նման բառ չկա: Պարզվեց, որ շատ լավ էլ կա, բառարանում գրված էր` նոտր գիրնշանակում է շեղ գիր: Մենք պարտվեցինք, բայց փոխարենը սովորեցինք ևս մի բառ:

                    Իրոք, սա հիանալի խաղ է, որից հաղթողն էլ, պարտվողն էլ շահում են հավասարապես, չէ՞ որ երկուսն էլ շարժում են իրենց միտքը, հարստացնում բառապաշարը, վարժվում ուղղագրության, մեջտեղ բերում ենթագիտակցության խորքերում թաքնված բառերը, ակտիվացնում պասիվ բառապաշարը, մի խոսքով` բարձրացնում լեզվի կուլտուրան:

                    Comment


                    • #40
                      Նույնքան օգտակար է և մեկ ուրիշ բառախաղ, որ իր ընթերցողներին առաջարկել է ռուս գրող և լեզվաբան Լև Ուսպենսկին:

                      Խաղի կանոնները նույնն են, միայն թե այս անգամ ընտրվում է մի որևէ բառարմատ և մրցակիցները բարդ և ածանցավոր բառեր են ստեղծում դրա հիման վրա: Ասենք թե ընտրվել է ջուր բառը, և ահա խնդրեմ` ջրալի, ջրառատ, ջրատար, ջրաբաշխ, ջրվոր, անջրդի, ջրազուրկ, ջրաման, ջրաբույս, ջրահեղձ, ջրամուկ, ջրաներկ, ջրավազան, ջրասույզ, ջրադիմացկուն, ջրվոր, ջրիկ, ջրբաժան, ջրհեղեղ…

                      Լա՛վ, բավակա՛ն է, ժամանակը սպառվեց: Անցնենք ստուգման: Հաղթում է նա, ում բառապաշարն ավելի հարուստ է, ում միտքն ավելի արագ է աշխատում և ավելի ճկուն է:

                      Պատմելիս այս խաղերը գուցե շատ էլ հետաքրքիր չթվան, բայց խաղալիս իրոք հետաքրքիր են, մինչև անգամ հափշտակող, եթե, մանավանդ, ուժերը հավասար են լինում: Գուցե փորձե՞ք, սովորեցնենք նաև ուրիշների՞ն: Կարելի է նույնիսկ տարբեր դասարանների, թերևս նաև դպրոցների ամենահմուտ խաղացողներին հանել միմյանց դեմ:

                      Ասեմ նաև` բառեր կազմելիս չպիտի մտածեք գրակա՞ն բառեր են դուրս գալիս, թե բարբառային, բուն հայերե՞ն, թե օտարամուտ, «տգե՞ղ» բառեր են, թե «գեղեցիկ»:

                      Comment


                      • #41
                        Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Լեզվական խաղերը լրացնում են լեզվական վարժությունների համակարգը: Որպես խաղային միջոց՝ դրանք ունեն սրամիտ ու զվարճայի բնույթ և հնարավորություն են ընձեռում գրավել երեխաների ուշադրությունը, երկար ժամանակ նրանց օգտակար և արդյունավետ աշխատանքով զբաղեցնել:
                        Այս խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռք բերման դժվարությունների հաղթահարմանը: Որպեսզի իրոք դրանք իրենց նպատակին ծառայեն, պետք է ունենան նաև լեզվական վարժություններին հատուկ լրջություն ու նպատակայնություն, ինչպես նաև՝ ինչ-որ չափով ընդհանուր եզրեր՝ հաղորդվող նյութի հետ:
                        Խաղ 1-ին. տրամաբանական հարցեր

                        ա) Ժխտական ի՞նչ նախածանց միացնենք «տակ» բառին, որ ստանանք «հարված»:
                        Ապտակ

                        բ) Ո՞ր բառն է «գին» մատնացույց անում և հոմանիշ է «մեծ», «վիթխարի» բառերին:
                        Թանկ

                        գ) Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
                        Աղմուկ

                        դ) Ի՞նչ կստացվի, եթե «արկ»-ից առաջ «աչք» դնենք:
                        Ակնարկ

                        Comment


                        • #42
                          Խաղ 2-րդ

                          ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
                          մշակ-մաշկ
                          ափսե-փեսա
                          ժանր-նժար
                          վիճակ-կավիճ
                          գավառ-ագռավ
                          վտակ-կտավ
                          մկրատ-
                          պարկ-
                          վկա-կավ
                          7

                          բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
                          Ես մի պարկ ունեմ նրա մեջ իմ իրերն են:
                          Իմ մաշկը շատ փափուկ է:

                          գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

                          դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

                          Comment


                          • #43
                            Բառքամոցի

                            Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
                            Թույն, ակն, նյութ, կար

                            Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

                            Comment


                            • #44
                              Խաղ 4-րդ.Գրել տասական բառ.որոնց հնչյունները ու տառերը հավասար ենսեղան, կով, ավանակ,սուրճ, թան, կարգ, կարագ, կանոն,աթոռ, հավ, կավ, ջուր հուր, քերիչ, հարիբո, պաղպաղակ, որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերըերգ, երգիչ, խնձոր, երգչուհի, Եղեգնաձոր, ոզնի, որսորդ, որս, գրությամբ և արտասանությամբ տարբերվում ենհամակարգիչ, վարդ, կարգավորիչ, հարդ, օձ, արև: զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
                              Աղտ-ախտ, վարդ-կար, հավ-կավ, մայրիկ-հայրիկ, որդ-որթ, հորդ-հորթ, Վիկտորիա-Վիկտորյա, Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

                              Comment


                              • #45
                                Խաղ
                                Գրե'լ երկուսից ավելի տառերով բառեր՝
                                ա) որոնց սկզբից որևէ տառ ավելացնելով ստանաք նոր բառ,
                                բ)որոնց վերջին տառը ջնջելուց հետո կունենաք նոր բառ,
                                գ) որոնց և' սկզբից, և' վերջից ավելացնեք տառ և ստանաք նոր բառեր։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X