Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ասա, և ես կմոռանամ,ինձ ցույց տուր, և, միգուցե, ես հիշեմ, ինձ մասնակից դարձրու, և ես կսովորեմ:
    Բառքամոցի

    Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
    Թույն, ակն, նյութ, կար

    Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:

    Comment


    • #17
      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      Մեր օրերում դպրոց են հաճախում վեց տարեկան երեխաները: Այս տարիքում հաճախակի են նկատվում ուշադրության անկայունություն և ցրվածություն, հիշողությունը ոչ կամածին է, մտածողությունը՝ ակնառու-պատկերավոր:Զարգացած չէ կենտրոնանալու կարողությունը, և, ամենակարևորը, այս տարիքի երեխաների մոտ հիմնական, առաջատար գործունեությունը դեռևս խաղայինն է: Ճիշտ է, ուսումնական գործընթացի ժամանակ այն փոփոխության է ենթարկվում, և հիմնական է դառնում ուսումնական գործունեությունը, սակայն այդ փոփոխությունը տեղի է ունենում թե միանգամից և կտրուկ կերպով, այլ՝ աստիճանաբար: Դպրոց նոր ոտք դրած երեխաներին դեռևս հոգեհարազատ են խաղն ու խաղային գործընթացները:
      Լեզվական խաղ>> և <<բառախաղ>> հասկացությունների հակադրությունը>> դասընթացը դիտարկվում է լեզվամշակութաբանական լայն համատեքստում: Լեզվամշակութաբանությունն ուսումնասիրում է մշակութային ուրույն դրսևորում <<լեզվական խաղ>> հասկացությունը, որը, ելնելով լեզվի և խաղի համանմանությունից, լեզուն մշակութաստեղծ խաղ է համարում:

      Լեզվական խաղերի դիտարկումը նպաստում է լեզու-մշակույթ փոխհարաբերության, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության խնդիրների մանրազնին ուսումնասիրությանը:

      Comment


      • #18
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Մերօրյա ուսուցիչը որքան էլ հարուստ աշխատանքային փորձ ունենա, նա չպետք է բավարարվի ձեռք բերածով: Հարկավոր է անընդհատ կատարելագործել ուսուցման մեթոդները, հնարներն ու խաղերը՝ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե ուսուցիչը նախապես պատկերացնի տվյալ դասարանի հետ անցնելիք ճանապարհի ուղղությունը , ապա կկարողանա հետաքրքիր դարձնել անգամ հաղթահարվելիք արգելքներն ու դժվարությունները:Դրանով էլ հնարավորինս հեշտ ու հաճելի կդառնա սպասվելիք ճանապարհը:
        Համամիտ եմ Ձեզ հետ,հարգելի՛ Նաիրա:

        Comment


        • #19
          Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Լեզվական խաղեր
          ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

          բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

          գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

          դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:


          Բառքամոցի

          Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

          Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:


          Գրել տասական բառ.

          որոնց հնչյունները ու տառերը հավասար են
          որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
          գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
          զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
          Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:
          Շնորհակալություն հետաքրքիր խաղ-առաջադրանքների համար, հարգելի՛ Քրիստինե Չարչյան: Այսպիսի խաղ-առաջադրանքները նպաստում են երեխայի ճանաչողական հետաքրքրություննների, ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական մտածողության և բառապաշարի ձևավորմանն ու զարգացմանը:
          Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 21-03-19, 23:38.

          Comment


          • #20
            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
            Խաղի և զննական պարագաների միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ, զննական պարագա ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի, այլ զարգացման մեջ, որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա, թե ուսուցման նկատմամբ:

            ԽԱՂ<<ԱՅՈ, ՈՉ>>

            ՈՒսուցիչը բացատրում է խաղի կանոնը, ըստ որի երեխաները տրված հարցին պատասխանում են դրական կամ բացասական, բայց չպետք է ասեն <<այո >> կամ <<ոչ>>: Օրինակ՝ <<Դու այսօր ժամանակի՞ն ես դպրոց եկել:>> Երեխան պետք է պատասխանի իհարկե, անպայման,ինչ խոսք, երևի, կարծում եմ,անշուշտ, անկասկած բառերով, կամ՝ ոչի փոխարեն պետք է ասի գուցե, վատ չէր լինի,նպատակահարմար է բառերով:
            Խաղի տարբերակ-Երեխաներն ուսուցչի տված հարցերին պատասխանում են ոչ միայն դրականորեն, այլև բացասական՝երբեք, ոչ մի դեպքում, ի՞նչ եք ասում, չի կարող պատահել:
            Հարգելի՛ Մարգարյան Նաիրա, շնորհակալություն առաջարկած խաղի համար:
            Այս խաղի մի այլ տարբերակ էլ կա. «Սև և սպիտակ»: Այս դեպքում պահանջվում է չասել սև և սպիտակ բառերը, դրանց փոխարեն ընտրել այլ բառեր:Իսկ երբ աշակերտները լավ կյուրացնեն վերոհիշյալ երկու խաղերը, այդ երկու պահանջը կարելի է միացնել միևնույն խաղի մեջ, այսինքն երեխաներից պահանջել այնպիսի պատասխան, որի մեջ չլինեն այդ չորս բառերը:

            Comment


            • #21
              Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Բառքամոցի

              Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
              Թույն, ակն, նյութ, կար

              Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:
              Գարուն, Կուրթան, ական, կարգ, թուր, կարագ, գութ, գրություն, կաթ, նկար, գութան, թան, գաթա, ագաթ, թագ, կարթ, այր,, արյուն, արու, ուրագ, գույն, անուն, ուրան,(ութ, նույն, նա, այն, թանկ, )

              Comment


              • #22
                Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Մարգարյան Նաիրա, շնորհակալություն առաջարկած խաղի համար:
                Այս խաղի մի այլ տարբերակ էլ կա. «Սև և սպիտակ»: Այս դեպքում պահանջվում է չասել սև և սպիտակ բառերը, դրանց փոխարեն ընտրել այլ բառեր:Իսկ երբ աշակերտները լավ կյուրացնեն վերոհիշյալ երկու խաղերը, այդ երկու պահանջը կարելի է միացնել միևնույն խաղի մեջ, այսինքն երեխաներից պահանջել այնպիսի պատասխան, որի մեջ չլինեն այդ չորս բառերը:
                Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի' Տաթևիկ, այո, կարելի է միավորել տարբերակները։ Կարծում եմ, որ այն ավելի արդյունավետ և հետաքրքրաշարժ կլինի։Շնորհակալություն։

                Comment


                • #23
                  Յուրաքանչյուր խաղային գործունեություն գրավում է երեխաների ուշադրությունը, խթանում մտածողությունը և նրանց լիովին «կլանում»իր օղակների մեջ: Խաղը երեխաների երկրորդ աշխարհն է, նրանց պատկերացումների յուրօրինակ աշխարհը, ուր ամեն ինչ հասարակ է ու պարզ, ավելի մատչելի ու մտերմիկ:Խաղի միջոցով ճշգրտվում, ընդլայնվում են երեխաների պատկերացումները շրջապատի, կյանքի և բնության մասին: Խաղերը երեխաների մեջ դաստիարակում են ուշիմություն, աշխուժություն, զսպվածություն և այլ դրական հատկանիշներ:

                  Comment


                  • #24
                    <<Խաղը նրա՝ մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, նրա մեթոդն է և ամեն բան, ինչ նրան տրվում է խաղով, ուրախությամբ ընդունվում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու>>:

                    Հ.Թումանյան

                    Comment


                    • #25
                      Տարրական դասարաններում (հատկապես առաջինում) հարկավոր է կազմակերպել շատ դիդակտիկ խաղեր: Բոլոր դեպքերում խաղը կազմակերպողներից պահանջվում է մեծ նրբանկատություն: Երեխաների հետ աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ պետք է այնպիսի ընթացք տա խաղերին, որ երեխաներից ոչ մեկը ուշադրությունից դուրս չմնա, և նրանց մեջ չձևավորվի գերարժեքության կամ թերարժեքության բարդույթ, այլ զարգանան ինքնուրույնությունը, ինքնավստահությունը:Խաղը բավականին լուրջ զբաղմունք է և կազմակերպողից պահանջում է մեծ վարպետություն:

                      Comment


                      • #26
                        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                        <<Խաղը նրա՝ մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, նրա մեթոդն է և ամեն բան, ինչ նրան տրվում է խաղով, ուրախությամբ ընդունվում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու>>:

                        Հ.Թումանյան
                        Թողեք մանկությունը հասունանա մանկության մեջ:
                        Ժ.Ժ.Ռուսո


                        Մանուկների խաղի մեջ առկա է հաճախ խոր իմաստ:
                        Շիլլեր

                        Comment


                        • #27
                          Խաղի միջոցով ուսուցումը նպաստում է երեխաների հետաքրքրությունները խաղային գործունեությունից աստիճանաբար տեղափոխել դեպի ուսումնական գործունեություն:Դիդակտիկ խաղերի կիրառումն օգնում է ուսուցչին և նպաստում ուսուցանվող նյութի մատչելի ձևով մատուցմանը:Եթե խաղը լավ է կազմակերպվում, ապա աշակերտներն անմիջապես և սիրով մտնում են խաղի մեջ:Նրանք համագործակցում ու մրցակցում են ընկերների հետ:Խաղի միջոցով ստացած գիտելիքն ավելի մնայուն է, պատկերավոր ու հիշվում է երկար:Խաղերը նպաստում են , որպեսզի երեխաները կարճ ժամանակահատվածում ոչ միայն յուրացնեն ուսուցանվող նյութը, այլ ցուցաբերեն իրենց գիտելիքները ։

                          Comment


                          • #28
                            Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Խաղի միջոցով ուսուցումը նպաստում է երեխաների հետաքրքրությունները խաղային գործունեությունից աստիճանաբար տեղափոխել դեպի ուսումնական գործունեություն:Դիդակտիկ խաղերի կիրառումն օգնում է ուսուցչին և նպաստում ուսուցանվող նյութի մատչելի ձևով մատուցմանը:Եթե խաղը լավ է կազմակերպվում, ապա աշակերտներն անմիջապես և սիրով մտնում են խաղի մեջ:Նրանք համագործակցում ու մրցակցում են ընկերների հետ:Խաղի միջոցով ստացած գիտելիքն ավելի մնայուն է, պատկերավոր ու հիշվում է երկար:Խաղերը նպաստում են , որպեսզի երեխաները կարճ ժամանակահատվածում ոչ միայն յուրացնեն ուսուցանվող նյութը, այլ ցուցաբերեն իրենց գիտելիքները ։
                            Դիդակտիկ խաղեր կազմակերպելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի՝
                            1. խաղի նպատակը, խաղացողների թիվը,
                            2.խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի աշակերտների գիտելիքների մակարդակին,
                            3.խաղի բովանդակությունն ու անցկացման ալգորիթմը պետք է հասկանալի լինի բոլորի համար,
                            4.խաղի տևողությունը պետք է լինի ոչ երկար, չափավոր,
                            5.խաղը պետք է նպաստի աշակերտների գիտելիքների հարստացմանը, հետաքրքրությունների ձևավորմանը:
                            Դիդակտիկ խաղերի օգնությամբ զարգանում է աշակերտների երևակայությունը,ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը:Խաղերի միջոցով աշակերտների մեջ ձևավորվում է նաև կոլեկտիվի հասկացությունը, ստեղծագործական կարողությունները և այլն:

                            Comment


                            • #29
                              Թագադրում

                              Պատրաստել եմ ստվարաթղթից թագ:Այն դնում ենք որևէ աշակերտի գլխին:Թագի վրա ամրացնում ենք որևէ բառ:Թագ կրող աշակերտը հարցեր է տալիս մյուս աշակերտներին՝ փորձելով կռահել իր գլխին դրված թագին ամրացված բառը:Պատասխանող աշակերտները պատասխանում են միայն այո կամ ոչ:Օրինակ.թագի վրա ամրացրել ենք արև բառը:Աշակերտը տալիս է այսպիսի հարցեր՝

                              -Այդ բառը գոյակա՞ն է: ---բայ, ածական, կամ առարկա ցույց տվող, գործողություն ցույց տվող..... )
                              -Կարելի՞ է բռնել:
                              -Գույն ունի՞:
                              -Մի հատ է, թե՞ շատ:
                              -Ձայն հանո՞ւմ է: ---շնչավո՞ր է)
                              -..............................

                              Հիմնականում պետք է հնչի 6 հարց:

                              Սկզբում աշակերտները դժվարացան, ապա, նույնիսկ դասամիջոցին սկսեցին խաղալ:

                              Զարգացնում է և՛ խոսքը, հարց ձևակերպելու ունակությունը, և՛ տրամաբանությունը, և՛ հիշողութունը, և՛ հաղորակցական կարողությունները, և՛ իրար լսելու, չընդհատելու, վերլուծելու և համադրելու կարողությունները:

                              Comment


                              • #30
                                Բռնիր գնդակը

                                Ունենք փոքր չափի գնդակներ:Գնդակի նետումով հնչում է հարցը ուսուցչի կողմից:Այն կարող է լինել բազմազան:Օրինակ.քանի՞ տառ ունի քար բառը:Աշակերտը հետ է նետում գնդակը տալով պատասխանը: Եթե չի կարողանում՝ գնդակը նետում է ընկերոջը, նա պատասխանում է, նորից փոխանցում է առաջին աշակերտին:Նա էլ ճիշտ պատասխանով գնդակը նետում է ուսուցչին:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X