Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Լեզվական խաղերը քերականական տարրական գիտելիքների ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղ՝ <<Հոմանիշ և հականիշ>>

    Խաղավարը փոքրիկ թղթերից մեկի վրա գրում է որևէ բայ , մյուսի վրա՝ << ՈՉ>> բառը:Թղթերը գցում են արկղիկի մեջ: Խաղացողները հերթով մոտենում և վերցնում են թղթերը: Ով վերցրեց <<ՈՉ>>-ը, ազատվում է պատասխանից, իսկ ով վերցրեց գրված բայը, անմիջապես պետք է ասի դրա հոմանիշը և հականիշը: Եթե չասաց, ապա պետք է արտասանի կամ երգի:
    Ահա մի քանի բայեր՝ սարքել-շինել-քանդել, հարձակվել-գրոհել-նահանջել, խրախուսել- գովել- պախարակել, վաճառել-ծախել-առնել և այլն:

    Comment


    • Հարգելի Միկինյան learningapps-ով պատրաստած խաչբառ եմ ներկայացնում, որը կարող եք կիրառել 2-րդ դասարանում մայրենիի դասաժամին ՝բարդ բառեր կազմելիս։
      https://learningapps.org/4557220

      Comment


      • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Միկինյան learningapps-ով պատրաստած խաչբառ եմ ներկայացնում, որը կարող եք կիրառել 2-րդ դասարանում մայրենիի դասաժամին ՝բարդ բառեր կազմելիս։
        https://learningapps.org/4557220
        Շնորհակալություն, հարգելի՛ Լիլիթ: Ես նույնպես օգտագործում եմ learningapps.org ծրագիրը՝ ուսուցանող խաղեր պատրաստելու համար: Շատ հետաքրքիր խաղ եք առաջարկել:

        Comment


        • Ես դասավանդում եմ 4-րդ դասարաններից սկսած, բայց իմ պրակտիկայում ունեցել եմ շրջան, երբ դասավանդել եմ նաև 2-րդ դասարանցիներին......Այսինքն` նաև դասվարություն եմ արել մի որոշակի ժամանակահատված/ 1 տարի/: Մինչև օրս էլ / 6-րդ, 7-րդ,8-րդ դասարաններում/ ստիպված այբբենարաններով տառ եմ սովորեցնում: Եվ այդ ընթացքում աշխատել եմ Վաչագան Սարգսյանի դասագրքերով: Ինձ վիճակվել է աշխատել նաև այլ հեղինակների գրքերով/ հենց նույն 2-րդ դասարանի մակարդակով ու տառ սովորեցնելիս/ և , համեմատելով ձեռքիս տակ եղած այդ դասագրքերն իրար հետ` նախընտրում եմ Վաչագան Սարգսյանինը/ թե՛ այբբենարանները, թե՛ մյուս դասարնների դասագրքերը/:
          Տրամաբանությունը, մտածողությունը զարգացնող հրաշալի գիրք է իմ կարծիքով. տարաբնույթ վարժություններ, առաջադրանքներ, որոնց հիման վար ցանկացած պահի կարելի է մի խաղ, մի մրցություն հանպատրաստից կազմակերպել աշակերտների միջև: Ինչն էլ, ի դեպ, շատ հաջող արել եմ դասավանդման ժամանակ: Ավելորդ չեմ համարում նշել, որ աշակերտներս միշտ գոհ և ՈՒՐԱԽ են եղել ու ՀԱՃՈՒՅՔՈՎ են մասնակցել թե՛ դասերին, թե՛ նման խաղ-մրցույթներին:

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X