Հանելուկները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Միկինյան Տաթևիկ
    Մոդերատոր
    • Feb 2019
    • 438

    Եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն

    1. Երեք ուղիղ ճամփով գնամ,
    Ապա ճիշտ նույն տեղը գամ:

    2. Բոլոր անկյուններս
    ՈՒղիղ են,հավասար,
    Փակող չորս կողմերս՝
    Իրար հավասար:

    3. Բոլոր անկյուններս
    ՈՒղիղ են անընդմեջ,
    Փակող չորս կողմերս՝
    Հավասար մեկընդմեջ:

    Comment

    • Միկինյան Տաթևիկ
      Մոդերատոր
      • Feb 2019
      • 438

      Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
      Հանելուկ.
      Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

      Հանելուկ
      Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:
      Հանելուկ 1-ի պատասխան.
      Աքլոր-7
      Շուն-հա՛ֆ, կատու-մյաու՜, ավանակ-իա՜, ձուկ-0(համր է), աքլոր-ծուղրուղու՜:

      Հանելուկ 2--ի պատասխան.
      Տարայի մեջ սառույց էր ,որը րոպեներ անց հալվեց:
      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 14-03-19, 18:45.

      Comment

      • Միկինյան Տաթևիկ
        Մոդերատոր
        • Feb 2019
        • 438

        Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
        Հանելուկ.
        Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։

        Հանելուկ
        Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:
        1485275703_zagadka.jpg
        1. Քանի՞ զբոսաշրջիկ է ապրում այս ճամբարում:
        2. Ե՞րբ են նրանց այստեղ եկել` այսօր, թե մի քանի օր առաջ:
        3. Մոտակա գյուղը ճամբարից հեռու՞ է:
        4. Որտե՞ղ է 4-րդ զբոսաշրջիկը:

        Comment

        • Arevik Tumasyan
          Մասնակից
          • Mar 2019
          • 45

          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
          [ATTACH=CONFIG]9810[/ATTACH]
          1. Քանի՞ զբոսաշրջիկ է ապրում այս ճամբարում:
          2. Ե՞րբ են նրանց այստեղ եկել` այսօր, թե մի քանի օր առաջ:
          3. Մոտակա գյուղը ճամբարից հեռու՞ է:
          4. Որտե՞ղ է 4-րդ զբոսաշրջիկը:
          1. Ճամբարում ապրում է 4 զբոսաշրջիկ:Դա երևում է սպասքի քանակից:
          2. Մի քանի օր առաջ, քանի որ վրանի և ծառի արանքում սարդը հասցրել է սարդոստայն հյուսել:
          3. Գյուղը մոտիկ է, որովհետև վրանի մոտակայքում ընտանի կենդանի (հավ) կա:
          4. Ծառերի ետևում թիթեռ է որսում:

          Comment

          • Միկինյան Տաթևիկ
            Մոդերատոր
            • Feb 2019
            • 438

            Շրջան, շրջանագիծ,շառավիղ

            Հին հայերը գործածում էին <<ՇՐՋԱՆԱԿ>> տերմինը:Շրջանը հնագույն պատկեր է, այն հայտնի էր հին հույներին, ավելի քան 2500 տարի առաջ:Իսկ արդեն Ք.ա.3-րդ դարում խոշորագույն գիտնական Արքիմեդը հայտնաբերել է շրջանի և շրջանագծի բազմաթիվ հատկություններ, արտածել շրջանի մակերեսի և շրջանագծի երկարության հաշվման բանաձևերը,որոնցից այսօր էլ մենք օգտվում ենք խնդիրներ լուծելիս:

            1.Հարթ դաշտ ունեմ՝
            Կոր գծով փակված,
            Որը կենտրոն ունի
            Եվ կայուն հատված:

            2. Կոր գիծ եմ, անթիվ կետեր ունեմ,
            Դրանք ինձ են պատկանում,
            Շառավիղ ու կենտրոն ունեմ,
            Որոնք ինձ չեն պատկանում:

            3.Շրջանագիծը գծում են,
            Ինձ դիտելով որպես չափ,
            Հին հայերն ինձ ասում էին
            Կիսատրամաչափ:

            Հին հայերի կողմից<<Կիսատրամաչափ>> եզրույթի գործածման գրեթե նույն ժամանակներում հռոմեացի գիտնական Բոեցիան (480-524թթ) գիտության մեջ մտցրեց <<Կիսատրամագիծ>> եզրույթը: <<Շառավիղ>> եզրույթը առաջարկել է ֆրանսիացի մաթեմատիկոս Ռամուսը,1569թ:

            Comment

            • Միկինյան Տաթևիկ
              Մոդերատոր
              • Feb 2019
              • 438

              Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              Շրջան, շրջանագիծ,շառավիղ

              Հին հայերը գործածում էին <<ՇՐՋԱՆԱԿ>> տերմինը:Շրջանը հնագույն պատկեր է, այն հայտնի էր հին հույներին, ավելի քան 2500 տարի առաջ:Իսկ արդեն Ք.ա. 3-րդ դարում խոշորագույն գիտնական Արքիմեդը հայտնաբերել է շրջանի և շրջանագծի բազմաթիվ հատկություններ, արտածել շրջանի մակերեսի և շրջանագծի երկարության հաշվման բանաձևերը,որոնցից այսօր էլ մենք օգտվում ենք խնդիրներ լուծելիս:

              1.Հարթ դաշտ ունեմ՝
              Կոր գծով փակված,
              Որը կենտրոն ունի
              Եվ կայուն հատված:

              2. Կոր գիծ եմ, անթիվ կետեր ունեմ,
              Դրանք ինձ են պատկանում,
              Շառավիղ ու կենտրոն ունեմ,
              Որոնք ինձ չեն պատկանում:

              3.Շրջանագիծը գծում են,
              Ինձ դիտելով որպես չափ,
              Հին հայերն ինձ ասում էին
              Կիսատրամաչափ:

              Հին հայերի կողմից<<Կիսատրամաչափ>> եզրույթի գործածման գրեթե նույն ժամանակներում հռոմեացի գիտնական Բոեցիան (480-524թթ) գիտության մեջ մտցրեց <<Կիսատրամագիծ>> եզրույթը: <<Շառավիղ>> եզրույթը առաջարկել է ֆրանսիացի մաթեմատիկոս Ռամուսը,1569թ:
              Շրջանը և շրջանագիծը գծում են կարկինիմիջոցով, որը առաջին անգամ գործածել են հին հույները՝սկսած Թալեսի ժամանակներից, Ք.ա. 6-րդ դար:Հին հայերը կարկինին ասում էին փերկել, որ փոխառված էր արաբներից:

              Մի ոտքիս հենված՝
              Գծում եմ կոր գիծ,
              Փոքր կամ մեծ չափով
              Աղեղ ու շրջանագիծ:

              Comment

              • Միկինյան Տաթևիկ
                Մոդերատոր
                • Feb 2019
                • 438

                Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Մի սենյակում երեք լամպ կար: Մյուս սենյակում երեք անջատիչ: Հարկավոր է որոշել, թե որ անջատիչը, որ լամպի համար է: Լամպերի սենյակ կարելի է միայն մեկ անգամ մտնել:
                Պետք է սկզբում միացնել մի լամպ և մի փոքր սպասել, հետո միացնել հաջորդը և հետո միանգամից անջատել դրանք: Առաջինն ամենատաքը կլինի, երկրորդը թեթևակի տաք, իսկ երրորդը սառը:

                Comment

                • Միկինյան Տաթևիկ
                  Մոդերատոր
                  • Feb 2019
                  • 438

                  Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  մաթեմատիկական հանելուկներ
                  1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

                  2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

                  3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

                  4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:


                  5. Մի մարդ խնձոր էր գնում` հատը 5 դոլարով և վաճառում էր 3 դոլարով: Որոշ ժամանակ անց նա միլիոնատեր դարձավ: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:


                  6. Դուք կանգնած եք երկու նույնանման դռների առջև, որոնցից մեկը տանում է դեպի մահը, իսկ մյուսը դեպի երջանկություն: Դռները պաշտպանում են երկու պահակներ, որոնցից մեկը միշտ ճիշտն է ասում, իսկ մյուսը միշտ ստում է: Բայց Դուք չգիտեք, թե ով` ով է: Դուք կարող եք հարց տալ պահակներից միայն մեկին: Ի՞նչ հարց է պետք տալ, որպեսզի չսխալվեք դռան ընտրությամբ:
                  1. Երեք հավ երեք օրվա ընթացքում երեք ձու է ածում: Ինչքա՞ն ձու կածեն 12 հավը 12 օրերի ընթացքում:


                  2. Երկու տղա խաղում էր կեղտոտ մութ վերնահարկում: Հետո նրանք ներքև իջան: Նրանցից մեկի դեմքը ամբողջովին կեղտոտվել էր, իսկ մյուսինը մաքուր էր մնացել: Չնայած դրան` միայն մաքուր երեսով տղան գնաց լվացվելու: Ինչո՞ւ:

                  Comment

                  • Միկինյան Տաթևիկ
                    Մոդերատոր
                    • Feb 2019
                    • 438

                    Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հատված

                    Հնադարում հատվածը և ուղիղը նույն կերպ էին դիտվում:Առաջին անգամ դրանց զանազանեց և դիտեց որպես առանձին պատկերներ շվեյցարացի նշանավոր մաթեմատիկոս Յակոբ Շտեյնը (1793-1863):

                    1. Երկու ծիտիկ
                    Թը՜ռ թռան,
                    ՈՒղիղ ճյուղիկ
                    Տե՛ս, տարան:

                    2. Ասես պարան է
                    Ձիգ ձգված,
                    Երկու ծայրերն էլ
                    Ձիգ կապված:

                    3. ՈՒղղի մաս եմ՝
                    Նման թառի,
                    Երկու ծայրս էլ՝
                    Նման հավի:

                    4. Մի տուն լիքը կետեր են
                    ՈՒղիղ գծով շարված,
                    Երկու պահակներն էլ
                    Ծայրերին նստած:

                    5. ՈՒնեմ-չունեմ՝
                    Լոկ բոյ ունեմ,
                    Քանոն ունենաս՝
                    Բոյս կիմանաս:
                    20190315_173537.jpg

                    Comment

                    • Միկինյան Տաթևիկ
                      Մոդերատոր
                      • Feb 2019
                      • 438

                      Թվաբանական 4 գորժողությունները.

                      1. Չորս եղբայրներ
                      Իրար հետ,
                      Կանեն հաշվում
                      Գրագետ:

                      2.Չորս գործողություն ենք
                      Թվաբանական,
                      Միշտ գործում ենք
                      Կարգով բնական:

                      3. Մենք չորս քույր ու եղբայր ենք
                      Եվ գործելու կարգ ունենք,
                      ՈՒ միշտ գիտենք օրենք հարգել,
                      Ըստ կարգերի իրաի զիջել:

                      4. Չորս քույր ու եղբայր են,
                      Թվերի հետ են գործում.
                      Եղբայրները փոքրացնում են,
                      Իսկ քույրերը՝ մեծացնում:

                      Comment

                      • Kristine Charchyan
                        Մոդերատոր
                        • Jan 2019
                        • 488

                        Հետաքրքիր փաստեր 7 թվի մասին
                        7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն:

                        Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաև 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:

                        Comment

                        • Լիլիթ Հակոբջանյան
                          Մոդերատոր
                          • Mar 2018
                          • 429

                          Այս լուսանկարում 3 կենդանի և 1 թռչուն են պատկերված։ Ձեր խնդիրն է՝ գտնել նրանց։

                          12858815-26202810-12-0-1519809901-1519809919-2000-1-1519809919-650-0c369e17e2-1521021544.jpg

                          Comment

                          • Լիլիթ Հակոբջանյան
                            Մոդերատոր
                            • Mar 2018
                            • 429

                            Ուշ երեկոյան, խաչմերուկներից մեկում, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկում մի մարդու և անհետանում։ Պահակային ոստիկանը ուշադրություն է դարձնում, որ ավտոմեքենան շարժվում էր մեծ արագությամբ։ Ոչ հեռվում գտնվող վեց ականատես տվեցին հակասական վկայություններ.

                            – Մեքենան կապույտ գույնի էր, ղեկին տղամարդ էր։

                            – Մեքենան շարժվում էր մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։

                            – Մեքենան համարանիշներով էր և շարժվում էր ոչ մեծ արագությամբ։

                            – Մեքենան Մոսկվիչ էր և շարժվում էր անջատված լուսարձակներով։

                            – Մեքենան առանց համարների էր և ղեկին կին էր։

                            – Մեքենան «Պոբեդա էր», մոխրագույն։

                            Երբ կանգնացրեցին ավտոմեքենան, պարզվեց, որ միայն մեկ վկան է տվել ճիշտ վկայություն։ Մնացած հինգը՝ վկայել են մեկական ճիշտ և սխալ փաստերով։ Իմանալով դա, պարզեք մեքենայի մակնիշը, գույնը և արագությունը, ունե՞ր արդյոք համարանիշ, շարժվում էր լույսերը միացրա՞ծ, թե՞ անջատած և ով էր այն վարում՝ տղամա՞րդ, թե՞ կին։

                            Comment

                            • Լիլիթ Հակոբջանյան
                              Մոդերատոր
                              • Mar 2018
                              • 429

                              Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:
                              Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:

                              Comment

                              • Արևիկ Ոսկանյան
                                Մոդերատոր
                                • Feb 2018
                                • 582

                                1.jpg 2.jpg

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information