Հանելուկները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Միկինյան Տաթևիկ
    Մոդերատոր
    • Feb 2019
    • 438

    Հանելուկները մաթեմատիկայում

    Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:
  • Kristine Charchyan
    Մոդերատոր
    • Jan 2019
    • 488

    #2
    Հանելուկները արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողից բաղկացած փոքրիկ բանաստեղծություններ են, որոնք պարունակում են «ի՞նչն է», «այն ի՞նչն է, ինչը», «ի՞նչ է, որ», «ո՞վ է» և այլ հարցեր: Նախկինում հանելուկներն անվանել են նաև հանք կամ առակ: Հանելուկը շատ սիրված ու տարածված էր մարդկանց առօրյա խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել միջնադարի և արդի ժամանակի շատ հեղինակներ: Նշանավոր են Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու հարյուրավոր հանելուկները: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:
    Աշխարհի բոլոր մանուկներն էլ սիրում են ոչ կռահել հանելուկներ:
    Հանելուկները շատ հարմար են դասի խթանման փուլում օգտագործել`երեխաների մոտ առաջացնելով ակտիվություն և հետաքրքրություն:

    Comment

    • Միկինյան Տաթևիկ
      Մոդերատոր
      • Feb 2019
      • 438

      #3
      Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

      Հանելուկների որոշմանը զուգակցում է տեղեկությունների քաղումը այս կամ այն տերմինի,առարկայի,երևույթի ծագման պատմությունից,տեսակներից,ձևից,չափից,...

      Comment

      • Լիլիթ Հակոբջանյան
        Մոդերատոր
        • Mar 2018
        • 429

        #4
        Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
        Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:
        1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

        2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

        3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

        4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:

        Comment

        • Լիլիթ Հակոբջանյան
          Մոդերատոր
          • Mar 2018
          • 429

          #5
          maxresdefault.jpg

          Comment

          • Լիլիթ Հակոբջանյան
            Մոդերատոր
            • Mar 2018
            • 429

            #6
            Մի սենյակում երեք լամպ կար: Մյուս սենյակում երեք անջատիչ: Հարկավոր է որոշել, թե որ անջատիչը, որ լամպի համար է: Լամպերի սենյակ կարելի է միայն մեկ անգամ մտնել:

            Comment

            • Kristine Charchyan
              Մոդերատոր
              • Jan 2019
              • 488

              #7
              Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
              Նա նման է սյունի,

              Ծիծաղելի տեսք ունի

              Կանգնած է ցից, իսկ գլխին,

              Եռանկյունի իր կեսին: 1

              Նա էլ գերանդու նման ,

              Ափսոս չունի սուր բերան

              Կոթն էլ բարակ ու երկար

              Եվ բռնելուն շատ հարմար: 7

              Comment

              • Անուշ Հովհաննիսյան
                Մոդերատոր
                • Feb 2018
                • 399

                #8
                Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:

                Հարգելի' Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել, սիրով կմասնակցեմ քննարկումներին:

                Comment

                • Անուշ Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Feb 2018
                  • 399

                  #9
                  Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
                  Նա նման է սյունի,

                  Ծիծաղելի տեսք ունի

                  Կանգնած է ցից, իսկ գլխին,

                  Եռանկյունի իր կեսին: 1

                  Նա էլ գերանդու նման ,

                  Ափսոս չունի սուր բերան

                  Կոթն էլ բարակ ու երկար

                  Եվ բռնելուն շատ հարմար: 7

                  Ճիշտ մտածիր , Սանասա'ր,

                  Վարվիր ազնիվ ու արդար,

                  Յոթ տանձից թե մեկն ինձ տաս,

                  Դու քանի հատ կունենաս:

                  Comment

                  • Միկինյան Տաթևիկ
                    Մոդերատոր
                    • Feb 2019
                    • 438

                    #10
                    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հետաքրքիր են հանելուկները թվերի աշխարհում
                    Նա նման է սյունի,

                    Ծիծաղելի տեսք ունի

                    Կանգնած է ցից, իսկ գլխին,

                    Եռանկյունի իր կեսին: 1

                    Նա էլ գերանդու նման ,

                    Ափսոս չունի սուր բերան

                    Կոթն էլ բարակ ու երկար

                    Եվ բռնելուն շատ հարմար: 7
                    Այս թիվը ոտքը ծալել,
                    Գլուխն առաջ է թեքել,
                    Նազանքով վիզն է ճոճում՛
                    Ինչպես կարապը լճում: (2)

                    Թիվն այս կարծես աթոռ լինի
                    Բայց ո՞վ է այն շուռ տվել,
                    Ոտքերը՝վեր,մեջքը՝վար,
                    Նստելու էլ անհարմար (4)

                    Comment

                    • Միկինյան Տաթևիկ
                      Մոդերատոր
                      • Feb 2019
                      • 438

                      #11
                      Անուշ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի' Տաթևիկ, հետաքրքիր թեմա եք ընտրել, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
                      Շնորհակալություն,հարգելի՛ Անուշ: Կփորձեմ հնարավորինս շատ ու հետաքրքիր հանելուկներ տեղադրել մաթեմատիկական տարբեր հասկացությունների,գործողությունների,թվերի,խնդիրների վերաբերյալ,որոնք կօգնեն դասն ավելի աշխույժ ու բովանդակալից դարձնել:

                      Comment

                      • Միկինյան Տաթևիկ
                        Մոդերատոր
                        • Feb 2019
                        • 438

                        #12
                        Շատ հետաքրքիր,տրամաբանական մտածողություն խթանող հանելուկներ են:

                        Comment

                        • Միկինյան Տաթևիկ
                          Մոդերատոր
                          • Feb 2019
                          • 438

                          #13
                          Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

                          2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

                          3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

                          4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:
                          Շատ հետաքրքիր,տրամաբանական մտածողություն խթանող հանելուկներ են:

                          Comment

                          • Միկինյան Տաթևիկ
                            Մոդերատոր
                            • Feb 2019
                            • 438

                            #14
                            Մաթեմատիկայի առաջին ձեռագիր դասագրքերը կազմվել են 3000 տարի առաջ,բաբելոնցիների կողմից: 15-րդ դարում լույս է տեսել առաջին տպագիր գիրքը:Թվաբանության առաջին հայերեն դասագիրքը տպագրվել է 1875թ:

                            Թերթեր ունեմ ծաղկի պես,
                            Բայց կարված եմ շորի պես,
                            Համրում եմ ու գումարում,
                            Խնդիր լուծում մարդու պես:

                            Հանելուկները՝ «Մաթեմատիկական հանելուկներ և առակներ» գրքույկից, հեկինակ՝ Ալիք Դանիելյան
                            Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 01-05-19, 23:34.

                            Comment

                            • Միկինյան Տաթևիկ
                              Մոդերատոր
                              • Feb 2019
                              • 438

                              #15
                              Մաթեմատիկայի դասագրքերի առաջադրանքները կատարում ենք վանդակավոր տետրերում:

                              Այս ի՞նչ սպիտակ ցանց է հարթ,
                              Սև ձկներ են բռնվում անկարթ
                              Եվ մնալով վանդակներում՝
                              Հավիտյան անշարժանում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information