Հանելուկները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Մարգարյան Նաիրա
    Ավագ մասնակից
    • Jan 2018
    • 1540

    #16
    Վեց սևուկ ագռավ
    Չար կռկռոցով
    Մեծ ցանկապատին
    Նստեցին խմբով:
    Որսորդը խփեց
    Նրանց երկուսին:
    Քանի՞սը մնաց
    Այն ցանկապատին:

    Comment

    • Մինասյան Նորա
      Մոդերատոր
      • Mar 2018
      • 859

      #17
      Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
      Մաթեմատիկայի դասագրքերի առաջադրանքները կատարում ենք վանդակավոր տետրերում:

      Այս ի՞նչ սպիտակ ցանց է հարթ,
      Սև ձկներ են բռնվում անկարթ
      Եվ մնալով վանդակներում՝
      Հավիտյան անշարժանում:





      Երբ մենակ է
      Հանդես գալիս,
      Ոչ մի արժեք
      Ցույց չի տալիս...
      Բայց տեՙս, կյանքի
      Ամեն հարցեւմ
      Խնդիրներ է
      Մեզ մատուցում:
      Թվերի հետ,
      Թվերին կից
      Հրաշքներ է
      Գործում մեկից:

      Comment

      • Ա. Ստեփանյան
        Սկսնակ մասնակից
        • Apr 2018
        • 9

        #18
        Հարգելի Տաթևիկ շատ հետաքրքիր թեմա է սիրով կմասնակցեմ քննարկումներին

        Comment

        • Մինասյան Նորա
          Մոդերատոր
          • Mar 2018
          • 859

          #19
          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
          Վեց սևուկ ագռավ
          Չար կռկռոցով
          Մեծ ցանկապատին
          Նստեցին խմբով:
          Որսորդը խփեց
          Նրանց երկուսին:
          Քանի՞սը մնաց
          Այն ցանկապատին:
          Յոթ սագերը խիստ հոգնած՝
          Լճի ափին իջան ցած,
          Չար աղվեսը նկատեց
          Ու մի սագը փախցրեց:
          Իսկ սագերը մնացած
          Լիճը մտան վախեցած:
          Հաշվիՙր, աղվեսից փախած՝
          Լճում քանի՞ սագ մնաց:

          Comment

          • Մարգարյան Նաիրա
            Ավագ մասնակից
            • Jan 2018
            • 1540

            #20
            Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
            Երբ մենակ է
            Հանդես գալիս,
            Ոչ մի արժեք
            Ցույց չի տալիս...
            Բայց տեՙս, կյանքի
            Ամեն հարցեւմ
            Խնդիրներ է
            Մեզ մատուցում:
            Թվերի հետ,
            Թվերին կից
            Հրաշքներ է
            Գործում մեկից:
            Նա մանգաղ է գիտես,

            Բայց դու հունձի չտանես,

            Կարելի է խոտ հնձել.

            Բայց բռնակն է կոտրվել:



            Նա խխունջ է կարծես.

            Ու գալարվել է նա տես,

            Կոտոշ ունի ճակատին,

            Բայց սողում է հատակին:

            Comment

            • naramartirosyan
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 385

              #21
              Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
              Հանելուկները նպաստում են սովորողների ինքնուրույն, տրամաբանական ու պատկերավոր մտածողության զարգացմանը, զարգացնում համեմատությունների միջոցով դատողություններ և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ յուրացվող նյութի նկատմամբ ցուցաբերելով իմացական, ինքնաբուխ պահանջմունքներ ու հետաքրքրություններ, և դրանց բավարարմանը նպատակաուղղված սեփական նախաձեռնություն:
              Հարգելի՛ Տաթևիկ, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել, սիրով կմասնակցեմ քննարկումներին: Ես էլ կներկայացնեմ մաթեմատիկական զվարճալիքներ՝ ուրախ հարցեր և խնդիրներ, որոնք ավելի շատ հանելուկների են նման:
              1. Սենյակի չորս անկյուններից յուրաքանչյուրում նստած է մի կատու: Այդ կատուներից յուրաքանչյուրի դիմաց նստած են երեք կատու: Այդ կատուներից յուրաքանչյուրի պոչին՝ մի կատու: Ընդամենը քանի՞ կատու կար սենյակում:
              2. Վանդակում կա երեք ճագար: Երեք աղջիկ խնդրեցին իրենց տալ մեկական ճագար:Աղջիկների խնդրանքը բավարարվեց, նրանցից յուրաքանչյուրին տվեցին մեկակակն ճագար: Բայց և այնպես վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող էր այդ պատահել:

              Comment

              • Միկինյան Տաթևիկ
                Մոդերատոր
                • Feb 2019
                • 438

                #22
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Վեց սևուկ ագռավ
                Չար կռկռոցով
                Մեծ ցանկապատին
                Նստեցին խմբով:
                Որսորդը խփեց
                Նրանց երկուսին:
                Քանի՞սը մնաց
                Այն ցանկապատին:
                Խոտերի մեջ կանգնած էին
                Մեկ ջայլամը և ուղտերը.
                Գլուխները երեքն էին,
                Քանի՞սն էին ոտքերը:
                Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 27-02-19, 18:25.

                Comment

                • Միկինյան Տաթևիկ
                  Մոդերատոր
                  • Feb 2019
                  • 438

                  #23
                  naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Տաթևիկ, շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել, սիրով կմասնակցեմ քննարկումներին: Ես էլ կներկայացնեմ մաթեմատիկական զվարճալիքներ՝ ուրախ հարցեր և խնդիրներ, որոնք ավելի շատ հանելուկների են նման:
                  1. Սենյակի չորս անկյուններից յուրաքանչյուրում նստած է մի կատու: Այդ կատուներից յուրաքանչյուրի դիմաց նստած են երեք կատու: Այդ կատուներից յուրաքանչյուրի պոչին՝ մի կատու: Ընդամենը քանի՞ կատու կար սենյակում:
                  2. Վանդակում կա երեք ճագար: Երեք աղջիկ խնդրեցին իրենց տալ մեկական ճագար:Աղջիկների խնդրանքը բավարարվեց, նրանցից յուրաքանչյուրին տվեցին մեկակակն ճագար: Բայց և այնպես վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող էր այդ պատահել:
                  Հարգելի՛ Նառա Մարտիրոսյան,շնորհակալություն հետաքրքիր և զվարճալի խնդիրների համար:Մի խնդիր-գլուխկոտրուկ էլ ես կներկայացնեմ.

                  Յոթ շուն կային մեծ քարին,
                  Երեքն իջան, գնացին,
                  Զարմանքով նայեցի քարին,
                  Նստած շներ չմնացին:

                  Նման խնդիրները նպաստում են աշակերտի կողմից խնդրի պայմանը և պահանջը լավ յուրացնելուն, դրանցում քողարկված <<մանրուքները>> բացահայտելուն:
                  (Մնացած շները կանգնած էին):
                  Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 27-02-19, 18:53.

                  Comment

                  • Միկինյան Տաթևիկ
                    Մոդերատոր
                    • Feb 2019
                    • 438

                    #24
                    Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Երբ մենակ է
                    Հանդես գալիս,
                    Ոչ մի արժեք
                    Ցույց չի տալիս...
                    Բայց տեՙս, կյանքի
                    Ամեն հարցեւմ
                    Խնդիրներ է
                    Մեզ մատուցում:
                    Թվերի հետ,
                    Թվերին կից
                    Հրաշքներ է
                    Գործում մեկից:
                    Հարգելի՛ Մինասյան Նորա,շնորհակալություն գեղեցիկ հանելուկի համար:

                    1. Ջերմաչափից
                    Նայող թիվ եմ,
                    Տաքը ցրտից
                    Զատող թիվ եմ:

                    2.Բազմապատկվելով,
                    Կամ բաժանվելով
                    Ես ջնջում եմ բոլորին,
                    Բայց արժեքով,
                    Ո՛չ թե՝ արժանիքով
                    Ես զիջում եմ
                    Նույնիսկ մեկին:

                    Comment

                    • Միկինյան Տաթևիկ
                      Մոդերատոր
                      • Feb 2019
                      • 438

                      #25
                      Քանոնը մեզ համար ամենահասարակ ու սովորական իրերի շարքից է: Բայց այն էլ ունի իր ստեղծման պատմությունը, այն էլ է երկար ճանապարհ անցել ու նոր միայն հայտնվել մեր ձեռքերում, գրչատուփերի մեջ կամ էլ դպրոցական սեղաններին: Քանոնն առաջին անգամ գործածել են հին հույները Թալես Միլետացու ժամանակներում, մ.թ.ա. 6-րդ դարում:Հին Պոմպեյի ավերակներում հայտնաբերվել են տաշված տախտակներ, որոնք վկայում են, որ քանոնը բավական ծեր է: Ասում են, որ միջին դարերում վանականների կողմից հայտնաբերվել է քանոն, որի վրա եղել են թվեր և փոքրիկ գծիկներ: Եվրոպական երկրներում հայտնաբերված քանոններն էլ մետաղյա լարերից են եղել: Այսինքն՝ դրանք մեր ժամանակակից քանոններին բոլորովին էլ չեն համապատասխանում:

                      1.Գրենական պիտույք է այն,
                      Գծեր, թվեր շարված վրան,
                      Թե գծելիս դու սխալվես,
                      Կօգնի չափես,արագ ուղղես:

                      2.Ծուռ,թե ուղիղ՝ոնց դնես,
                      Ինձնով ուղիղ կգծես:

                      Comment

                      • Միկինյան Տաթևիկ
                        Մոդերատոր
                        • Feb 2019
                        • 438

                        #26
                        Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Մաթեմատիկայի դասագրքերի առաջադրանքները կատարում ենք վանդակավոր տետրերում:

                        Այս ի՞նչ սպիտակ ցանց է հարթ,
                        Սև ձկներ են բռնվում անկարթ
                        Եվ մնալով վանդակներում՝
                        Հավիտյան անշարժանում:



                        Ի՞նչ ուսուցիչ չունի լեզու,
                        Բայց տալիս է քեզ ճիշտ ուսում,
                        Դու նրանից բան ես սովորում
                        Եվ քո միտքն ես լուսավորում:

                        Comment

                        • Մինասյան Նորա
                          Մոդերատոր
                          • Mar 2018
                          • 859

                          #27
                          Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ի՞նչ ուսուցիչ չունի լեզու,
                          Բայց տալիս է քեզ ճիշտ ուսում,
                          Դու նրանից բան ես սովորում
                          Եվ քո միտքն ես լուսավորում:
                          Ի՞նչ իր է նա՝ համր ու մունջ,
                          Ծառայում է անշշունջ,
                          Խոսեցնում է, խոսք ասում,
                          Բայց մեզ երբեք չի լսում:

                          Comment

                          • Մարգարյան Նաիրա
                            Ավագ մասնակից
                            • Jan 2018
                            • 1540

                            #28
                            Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ի՞նչ իր է նա՝ համր ու մունջ,
                            Ծառայում է անշշունջ,
                            Խոսեցնում է, խոսք ասում,
                            Բայց մեզ երբեք չի լսում:
                            Նարեկն ունի ութ խնձոր,
                            ՈՒթն էլ՝ կարմիր ու կլոր:
                            Մեկը տվեց տատիկին,
                            Մեկն էլ ՝ փոքրիկ Սաթիկին:
                            Մեկն էլ կատուն փախցրեց,
                            Բռնեց պոչից՝ հափ արեց:
                            Մեկն էլ Նարեկը կերավ....
                            Իսկ ո՞վ կասի, ի՞նչ եղավ:
                            Քանի՞ խնձոր մնաց դեռ:
                            Թե որ գտնես, ինքդ էլ կեր:

                            Comment

                            • Մարգարյան Նաիրա
                              Ավագ մասնակից
                              • Jan 2018
                              • 1540

                              #29
                              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Նարեկն ունի ութ խնձոր,
                              ՈՒթն էլ՝ կարմիր ու կլոր:
                              Մեկը տվեց տատիկին,
                              Մեկն էլ ՝ փոքրիկ Սաթիկին:
                              Մեկն էլ կատուն փախցրեց,
                              Բռնեց պոչից՝ հափ արեց:
                              Մեկն էլ Նարեկը կերավ....
                              Իսկ ո՞վ կասի, ի՞նչ եղավ:
                              Քանի՞ խնձոր մնաց դեռ:
                              Թե որ գտնես, ինքդ էլ կեր:
                              Յոթ բկլիկ ճուտիկներ,
                              Յոթ թմբլիկ հավիկներ
                              Մայրիկի հետ սիրասուն
                              Զբոսնում են պարտեզում:
                              Իսկ երբ առվին մոտեցան,
                              Խոտերի մեջ չքացան...
                              Թուխս մայրիկը վախեցած
                              Թռավ թմբին ու ճչաց.
                              -Ու՞ր եք ,ու՞ր իմ ճուտիկներ,
                              Էլ չեմ լսում ձայնը ձեր:
                              Ջա՜ն,չորս ճուտերս եկան,
                              Իսկ մյուսներն ի՞նչ եղան:
                              Թու՜յլ եմ, թու՜յլ եմ ես հաշվից,
                              Լավ մանուկներ օգնե՛ք ինձ,
                              Իմ ճուտերից սիրասուն
                              Դեռ քանի՞սն են պակասում։

                              Comment

                              • Սյուզաննա Հովսեփյան
                                Ավագ մասնակից
                                • Oct 2018
                                • 693

                                #30
                                Ուլուլիկ, պուլուլիկ,

                                Մեջը դեղին ուլունք:

                                2. Տուն ունեմ, դուռ չունի,

                                Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

                                3 . Այսօր կլոր մարմար քար,
                                Վաղը թռչի վեր ու վար:

                                4 . Շնչավորից անշունչ ելավ,
                                Անշունչից շնչավոր:

                                5. Կարաս ունեմ մի պուճուր,
                                Մեջը՝ երկու գույնի ջուր:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information