Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հանելուկները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշ երեկոյան, խաչմերուկներից մեկում, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկում մի մարդու և անհետանում։ Պահակային ոստիկանը ուշադրություն է դարձնում, որ ավտոմեքենան շարժվում էր մեծ արագությամբ։ Ոչ հեռվում գտնվող վեց ականատես տվեցին հակասական վկայություններ.

    – Մեքենան կապույտ գույնի էր, ղեկին տղամարդ էր։

    – Մեքենան շարժվում էր մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։

    – Մեքենան համարանիշներով էր և շարժվում էր ոչ մեծ արագությամբ։

    – Մեքենան Մոսկվիչ էր և շարժվում էր անջատված լուսարձակներով։

    – Մեքենան առանց համարների էր և ղեկին կին էր։

    – Մեքենան «Պոբեդա էր», մոխրագույն։

    Երբ կանգնացրեցին ավտոմեքենան, պարզվեց, որ միայն մեկ վկան է տվել ճիշտ վկայություն։ Մնացած հինգը՝ վկայել են մեկական ճիշտ և սխալ փաստերով։ Իմանալով դա, պարզեք մեքենայի մակնիշը, գույնը և արագությունը, ունե՞ր արդյոք համարանիշ, շարժվում էր լույսերը միացրա՞ծ, թե՞ անջատած և ով էր այն վարում՝ տղամա՞րդ, թե՞ կին։
    Դա «Պոբեդա» ավտոմեքենա էր, մոխրագույն, համարանիշներով, իսկ վարորդն էլ կին էր։ Շարժվում էր այն մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։ Կողմնորոշվում ենք պահակային ոստիկանի վկայությամբ՝ մեքենայի բարձր արագություն։ Եվ դրանից հետո, իմանալով, որ վկայությունը ցածր արագության մասին ի սկզբանե սխալ է, որոշում ենք մնացած տարբերակները։

    Comment


    • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:
      Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:
      Խաղից առաջ միշտ էլ հաշիվը պարզ է լինում՝ 0:0

      Comment


      • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Այս լուսանկարում 3 կենդանի և 1 թռչուն են պատկերված։ Ձեր խնդիրն է՝ գտնել նրանց։

        [ATTACH=CONFIG]9832[/ATTACH]
        Կենդանիներ-եղնիկ,աղվես (տան ներքևում),չղջիկ (երկնքում)
        Թռչուն-ֆլամինգո (ծառի ետևում՝ քարի վրա)

        Comment


        • Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          [ATTACH=CONFIG]9833[/ATTACH] [ATTACH=CONFIG]9834[/ATTACH]
          Ձի-10
          պայտ-2
          կոշիկ-1
          10+10+10=30
          10+4+4=18
          4-2=2
          1+10.2=21


          Աստղ-5
          արև-11
          լուսին-3
          5.5.5=125
          5.11=55
          11.3+5=38
          11+3=14

          Comment


          • Բազմապատկման և բաժանման գործողությունների նշանները

            Բազմապատկման գործողության նշանը (.) առաջարկել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս Գոտֆրիդ Լեյբնիցը 1698թ: Իսկ մյուս նշանը (x) գիտության մեջ է մտցրել անգլիացի գիտնական Օութրեդը 1631թ:

            1. Կետ կա ծովում է լավ լողում,
            Կետ էլ կա՝ պատկերների մեջ,
            Իսկ ես կետ եմ,լա՛վ եմ լողում
            Բոլոր թվերի մեջ:

            2. Երկու կետեր՝
            Իրենք անբաժան,
            Կանեն գործեր
            Բաժանման:

            Նա քանի անգամ փոքրացնում է,
            Ես նույնքան անգամ մեծացնում եմ.
            Դա օրենքն է մեր ներքին՝
            Չվնասել ոչ մեկին:

            4. Մի կետ եմ ես,
            Երկու կետ էլ՝ նա,
            Մեծացնողը ես եմ,
            Փոքրացնողը՝ նա:

            Comment


            • Շատ հետաքրքիր հանելուկներ են,շնորհակալություն:

              Comment


              • Հումորային հանելուկ
                Գործարարը 10 դոլարով ձի գնեց և վաճառեց 20-ով։ Հետո նա գնեց նույն ձին 30-ով և վաճառեց 40-ով։ Հարց՝ որքա՞ն է գործարարի գումարային եկամուտը այդ երկու գործարքից։

                Comment


                • https://scratch.mit.edu/projects/229344030/

                  Comment


                  • Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հումորային հանելուկ
                    Գործարարը 10 դոլարով ձի գնեց և վաճառեց 20-ով։ Հետո նա գնեց նույն ձին 30-ով և վաճառեց 40-ով։ Հարց՝ որքա՞ն է գործարարի գումարային եկամուտը այդ երկու գործարքից։
                    Եկամուտը՝ 20 դոլար:

                    Comment


                    • Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի՛ Նարինե Ափիցարյան, շնորհակալություն հետաքրքիր հղումը տեղադրելու համար:

                      Comment


                      • Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ Նարինե Ափիցարյան, շնորհակալություն հետաքրքիր հղումը տեղադրելու համար:
                        Հարգելի՛ Տաթևիկ, ավելացնեմ նաև, որ այս աշխատանքը պատրաստել են Արմաթ լաբորատորիա հաճախող տարրական դասարանի աշակերտներ։

                        Comment


                        • Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հանելուկները արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողից բաղկացած փոքրիկ բանաստեղծություններ են, որոնք պարունակում են «ի՞նչն է», «այն ի՞նչն է, ինչը», «ի՞նչ է, որ», «ո՞վ է» և այլ հարցեր: Նախկինում հանելուկներն անվանել են նաև հանք կամ առակ: Հանելուկը շատ սիրված ու տարածված էր մարդկանց առօրյա խոսքում, որից էլ փոխանցվել է գեղարվեստական գրականություն: Հանելուկներ են գրել միջնադարի և արդի ժամանակի շատ հեղինակներ: Նշանավոր են Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու հարյուրավոր հանելուկները: Մեր օրերում հանելուկներ են գրել մանկական գրողներ Մկրտիչ Կորյունը, Յուրի Սահակյանը, Սուրեն Մուրադյանը և ուրիշներ:
                          Աշխարհի բոլոր մանուկներն էլ սիրում են ոչ կռահել հանելուկներ:
                          Հանելուկները շատ հարմար են դասի խթանման փուլում օգտագործել`երեխաների մոտ առաջացնելով ակտիվություն և հետաքրքրություն:
                          1. Նա մանգաղ է գիտե՞ս,
                            Բայց դու հունձի չտանես,
                            Կարելի է խոտ հնձել,
                            Բայց բռնակն է կոտրվել: (5)
                          2. Թիվն այս գերանդու նման,
                            Ափսո՜ս, չունի սուր բերան,
                            Կոթն էլ բարակ ու երկար
                            Եվ բռնելուն շատ հարմար: (7)

                          Comment


                          • Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Տաթևիկ, ավելացնեմ նաև, որ այս աշխատանքը պատրաստել են Արմաթ լաբորատորիա հաճախող տարրական դասարանի աշակերտներ։
                            Շատ հաճելի է, որ մեր մատաղ սերունդը կարողանում է ստեղծել այսպիսի հետաքրքիր ու ուսուցանող աշխատանքներ:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X