Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բարու և չարի ընկալումը կրտսեր դպրոցում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտք տալ Եհովային

    Երբ ուրիշներին բարություն ենք անում, կարծես «Եհովային պարտք ենք տալիս»

    Բարություն դրսևորելու համար պարտադիր չէ շատ փող ունենալ, և ոչ էլ հատուկ ընդունակություն կամ մեծ ուժ է հարկավոր։ Մի ժպիտը, մի ջերմ խոսքը, օգնության համար մեկնած ձեռքը, մի փոքրիկ նվերը կամ պարզապես հերթում զիջելը կարող է ավելի շատ գնահատվել։ Երբ վարանում ես մի բան ասել կամ չգիտես՝ ինչ անես, պարզապես բարություն արա կամ մի բարի խոսք ասա։ Երիտասարդը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ավելի շատ տպավորվեց միսիոների բարի վերաբերմունքով, քան խոսքերով։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված իր երկրպագուներից պահանջում է «բարություն սիրել» (Միքիա 6։8)։

    Արևելյան մի ասացվածք ասում է. «Մի բարի խոսքը կարող է ձմռան երեք ամիսները տաքացնել»։ Փոքր բարությունն անգամ կարող է մեծ ազդեցություն թողնել։ Եթե բարությունը ճիշտ մղումներով ենք դրսևորում, հատկապես Աստծու սիրուց մղված, այն կարող է ջերմացնել բոլորի սրտերը։ Նույնիսկ երբ մարդիկ չեն գնահատում քո արած բարությունը, մի՛ մտածիր, որ այն իզուր է։ Աստված այն շատ է գնահատում։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ երբ ուրիշներին բարություն ենք անում, կարծես «Եհովային պարտք ենք տալիս» (Առակներ 19։17)։ Ուստի որքա՜ն լավ կլինի առիթներ փնտրել մարդկանց հանդեպ բարություն ցուցաբերելու համար։
    Բարին և Չարը, բարոյագիտությանհիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:

    Comment

    • #32
      Ս․ Կապուտիկյանի <<Տղայիս>>բանաստեղծության խորիմաստ ավարտական տողերին՝
      ․․․․Մա՛րդ եղիր, որդի՛ս, մա՛րդ մնա կյանքում,
      Մարդուն ջերմացրու՛ լույսով քո մաքուր․․․․,

      հետևում է հետևյալ իմաստախոսությունը․ <<Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները՝ փայլ>>։
      Ահա ի՞նչն է ամենակարևորը մարդու համար։
      Բազում են բարությունը փառաբանող թևավոր խոսքերը, որոնք ասվել են մեծ բանաստեղծների կողմից։
      1․ Ամենից առաջ բարի՛ եղեք․ բարությունը զինաթափում է մարդկանց մեծ մասին։
      2․ Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան կյանք կա։
      3․ Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար․
      4․ Բարությունը հաղթում է բոլորին, իսկ ինքն անհաղթ է։
      5․ Որտեղ վերջանում է բարին, այնտեղ սկսվում է չարը,և որտեղ վերջանում է չարը, այնտեղ սկսվում է բարին։
      Last edited by Քրիստինե Սերյոգինա; d.m.Y, H:i.

      Comment

      • #33
        Անգնահատելի է նաև առակների դերը անհատի դաստիարակության ու ձևավորման , չարն ու բարին ընկալելու գործում։ Այսպիսին է Վ․ Այգեկցու <<Բարին ու չարը>> առակը, որն ավարտվում է հետևյալ խոսքերով << Չարը չարով կորավ, իսկ Բարին բարությամբ լցվեց>>։
        <<Ով ուրիշին հոր փորի, ինքը կընկնի մեջը>>․ աըդպես էլ եղավ Հ․ Թումանյանի <<Չարի վերջը>> առակում և այդպես է լինելու առհավետ, քանի որ դարձյալ անմահ լոռեցու խոսքերով ասած․

        Գործն է անմահ, լավ իմացեք,
        Որ խոսվում է դարեդար․․․․․
        Երնեկ նրան, ով իր գործով
        Կապրի անվերջ, անդադար։
        Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
        Անեծք նրա չար գործին,
        Որդիդ լինի, թե հերն ու մեր,
        Թե մուրազով սիրած կին։Շ

        Որպես անդրադարձ՝ վերհիշենք հետևյալ միտքը․
        Չարը բարու մաղով մաղենք,
        Բարությունից դասեր քաղենք։

        Comment

        • #34
          Օրինակելի դասի պլան 3-րդ դասարան , մայրենի

          Դասապլան
          Առարկան՝ մայրենի
          Դասարան՝ երրորդ
          Դասագիրք՝ Վ. Ա. Սարգսյան, Կ. Թորոսյան, Հ. Խաչատրյան, Ե Ջիլավյան «Մայրենի-2», «Մանմար» հրատարակչություն, 2014թ.
          Թեմատիկ խումբ՝ «Ժողովուրդն իմաստուն է»
          Դասի թեման՝ Հնարամիտը
          Դաաժամ՝ երեք
          Առաջին դասաժամ
          Դասի տիպը՝ նոր նյութի ուսմնասիրման:
          Չափորոշչային պահանջ. Հասկանալ տեքստում նկարագրված իրադարձությունների հաջորդականությունը, վերաբերմունք դրևորել գործող անձանց արարքների նկատմամբ:

          Դասի նպատակը՝
          • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ, սահուն ընթերցելու կարղությունների զարգացում,
          • Երկխոսությունները հնչերանգով առանձնացնելու կարղությունների զարգացում:

          Խնդիրները՝
          • Արտահայտիչ, սահուն կընթերցեն բնագիրը՝ ձայնի բարձրությունն ու տեմպը համապատասխանեցնելով իրավիճակների և հերոսների հույզերին:
          • Կկանխագուշակեն բնագրի դեպքերի հաջորդականությունը:
          • Կբացատրեն անծանոթ բառերի իմաստները՝ օգտվելով բառարանից և համատեքստից:
          • Հերսների մասին տեղեկություններ կքաղեն բնագրից և նկարզարդումից:
          • Կկատարեն լեզվական աշխատանք հատկանիշ ցույց տվող բառերի շուրջ՝ գտնելով հոմանիշներն ու հականիշները:

          ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ՝
          Խթանման փուլ՝
          Ուս.- Ի՞նչ եք հիշում բառերի ուղիղ և փոխաբերական իմաստների մասին:

          1-ին քայլ.
          Գրատախտակին փակցված են քարտեր՝ հետևյալ բովանդակոությամբ.

          Բերանը ջուր առնել Ջուրը ծնկներից լինել Ծովի ջրում լողանալ

          Մաղով ջուր բերել Ծորակից ջուր խմել Ծովի ջուրը խմել

          Ու.- Մեկնաբանենք այս արտահայտությունները (ուղղորդվում է, որպեսզի աշակերտները մեկնաբանեն դրանց բովանդակությունը (հնարավորության դեպքում ներկայացնեն նաև փոխաբերկան իմաստը)):

          2-րդ քայլ.
          Ընթերցվում է դասագրքում զետեղված մուտքի «պատուհանիկը»:
          Ուս.- Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես կարելի է ծովի ջուրը խմել, կարդա՛նք «Հնարամիտը» տեքստը:

          Իմաստի ընկալում՝
          1-ին քայլ.
          Ու.- Մինչ կարդալը, ընթերցենք հեղինակի ուղերձը.
          Մարդ չպետք է որևէ գործ սկսի՝ առանց նախօրոք մտածելու, թե ինչով կվերջանա:

          Աշակերտները մեկնաբանում են ուղերձը:

          3-րդ քայլ.
          Հանձնարարվւմ է լուռ ընթերցել դասանյւթի առաջին հատվածը և պատասխանել գրատախտակին գրված հարցին:
          (Գրատախտակին գրված է հետևյալ հարցը.
          . Առանց նախօրոք մտածելոու ի՞նչ խոստում տվեց հերոսը, և դա ի՞նչ հետևանք ունեցավ

          4-րդ քայլ.
          Բնագրի երկրորդ հատվածն ընթերցելուց առաջ տրվում է խթանող հարց:
          Ուս.- Ի՞նչ եք կարծում, ինչ ելք գտավ Եզոպոսը: Օգնե՛ք Եզոպոսին՝ առաջարկելու հնարամիտ տարբերակ:
          Աշակերտները կանխագուշակում են տեքստի երկրորդ մասի բովանդակությունը:

          5-րդ քայլ.
          Լուռ ընթերցւմ են տեքստի երկրորդ հատվածը, մեկնաբանում, թե ինչ ելք գտավ Եզոպոսը: Այն համեմատում են իրենց կանխագուշակած տարբերակների հետ:

          6-րդ քայլ.
          Երկու աշակերտ բարձրաձայն ընթերցում են տեքստի և՛ առաջին, և՛ երկրորդ հատվածներն ամբողջական:

          7-րդ քայլ.
          Բաժանվում են 4 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խումբ ընթերցում է առաջին հատվածը և դուրս գրում չորս անծանոթ բառեր (բառերը կարող են լինել նաև ծանոթ, սակայն իմատն անհասկանալի):

          8-րդ քայլ.
          Ժամացույցի սլաքի ուղղությամբ խմբերը փոխանցում են անծանոթ բառերով թերթիկները և ուսուցիչն առաջադրում է.
          -Խմբային աշխատանքի միջոցով գրե՛ք թերթիկների վրա գրված բառերի իմաստները: Ընդ, որում կարող եք օգտվել ինչպես դասագրքի վերջում գրված բառարանից, այնպես էլ համատեքստից:
          Խմբերն աշխատում են մոտ 8 րոպե:

          9-րդ քայլ.
          Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը:

          10-րդ քայլ.
          Դասանյութն ընթերցում է ուսուցիչը: Ուսոուցչի հետ համատեղ շշուկով ընթերցում են աշակերտները:

          11-րդ քայլ.
          Աշակերտներին առաջադրվում է տեքտից գտնել միայն երկխոսությունները: Այնուհետև նշել, թե որ հերոսներն են երկխոսության մեջ մտել (սկզբում երկխոսության մեջ են մտել Քսանթոսն ու իր ընկերը, իսկ հետո՝ Քսանթոսն ու Եզոպոսը):
          Ըստ նկարազարդման բնութագրում են, թե ինչպիսի՞ն են Քսանթոսը և իր ընկերը խնջույքի ժամանակ (Քսանթոսը գինովցած, ամբարտավան տեսքով, իսկ ընկերը՝ խորամանկ ժպիտով):

          Ուս.- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ տեսք կունենա Քսանթոսը Եզոպոսի հետ խոսելիս, իսկ Եզոպո՞սը:
          Աշակերտները հայտնում են իրենց կարծիքները:

          12-րդ քայլ.
          Զույգերով ընտրում են իրենց դուր եկած երկխոսությունը, բաշխում են դերերը և նախապատրաստվում են այն ընթերցելու (5 րոպե):

          13-րդ քայլ.
          Զույգերն ընթերցում են երկխոությունները: Աշակերտներն ուսուցչի հետ միասին ընտրում են ամենահասուն, ամենաարտահայտիչ, ամենաճիշտ հնչերանգով ընթերցող զույգին և հիմնավորում ընտրությունը:

          Կշռադատում՝

          1-ին քայլ.
          Գրատախտակին գրվում են հերոսների անունները և առաջադրվում բնւթագրել նրանց՝ հիմնավորելով տեքտի համապատասխան տողերվ: Այսպես.

          Քսանթոս Եզոպոս

          մեծախոս հնարամիտ
          անմիտ հավատարիմ
          ինքնավստահ խելացի և այլն

          Աշակերտները կկրկնեն հատկանիշ ցույց տվող բառերը: Կգտնեն հոմանիշներն ու հականիշները:

          2-րդ քայլ.
          Տնային աշխատանքի առաջադրում:
          Փակցվում է մի պաստառ, որի վրա նկարված է ծառ: Ծառի վրա 3 տարբեր չափերի տերևի տեսքով կպչուն թղթեր են փակցված, որոնց վրա գրված են շերտավոր տնային աշխատանքներ՝ տարամակարդակ առաջադրանքներով: Այսպես.
          Փոքր տերևներ-էջ 61, առաջադրանք 1 ա:
          Միջին չափսի տերևներ-էջ61, առաջադրանք 1 ա, բ:
          Մեծ տերևներ-էջ 61, առաջադրանք 1 ա, բ: Հորինել տեքստ ստացված բառակապակցություններով:
          Ուսուցիչը ներկայացնում է, որ տերևների վրա համապատասխանաբար գրված են տարբեր բարդության առաջադրանքներ և ճիշտ գնահատելով իրենց ուժերը՝ աշակերտները կարող են ընտրել առաջադրանքը:

          3-րդ քայլ.
          Անդրադարձ, ամփոփում

          Comment

          • #35
            Սիրով ներկայացնում եմ խաղ-վիկտորինա մայրենիից,որի նպատակն է զարգացնել աշակերտների տրամաբանությունը, արագ աշխատելու կարողությունը և խմբային աշխատանքի կուլտուրան։Այն հնարավորություն կտա ՏՀՏ-ն կիրառել մայրենիի դասաժամին։ Խմբերը ձևավորվում են <<խճանկար>> մեթոդով։ Յուրաքանչյուր աշխատանքին տրվում է մեկական միավոր, իսկ հաղթող թիմը ստանում է հաղթանակի աստղիկ, որը համալրում է դասարանի համապատասխան անկյունը, աշխատանքի տևողությունը 45 ր․ ։ 20190508_132714.jpg 20190508_132745.jpg

            https://docs.google.com/presentation/d/1__9NU9jTADgw1zHsCcPnAhE_pnpIouiZ7XGvYyU_YTY/edit#slide=id.p

            Comment

            • #36
              Բարին և Չարը, բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:

              Comment

              • #37
                Մի հնդիկ ծերուկ իր թոռանը բացահայտել է մի պարզ ճշմարտություն բարու եւ չարի մասին.

                - Մեզնից յուրաքանչյուրի ներսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։ Մի գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, սուտը...Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը, սերը, խաղաղությունը, հույսը, ճշմարտությունը, հավատարմությունը...

                Փոքրիկ հնդիկը մի պահ մտածում, իսկ հետո հարցնում է.

                - Իսկ ի վերջո ո՞ր գայլն է հաղթում։

                Ծեր հնդիկը ժպտում եւ պատասխանում է.

                - Միշտ հաղթում է այն գալը, որին դու կերակրում ես։

                Comment

                • #38
                  Մուհամեդը մի անգամ ասաց Վաբիշահին:
                  — Արդյո՞ք դու եկել ես նրա համար, որ հարցնես ինձ որն է չարը, և որը՝ բարին:
                  — Այո, — պատասխանեց նա: — Ես եկել եմ հենց դրա համար:
                  Ապա Մուհամեդը թաթախեց իր մատները քսուքի մեջ ու կպավ նրանցով նրա ձեռքին, արեց նշան սրտի ուղղությամբ և ասաց.
                  — Բարին դա այն է, որ տալիս է քո սրտին ամրություն և հանգստություն, իսկ չարն այն է, որ ընկղմում է քեզ կասկածի մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ այլ մարդիկ արդարացնում են քեզ:

                  Comment

                  • #39
                    Ուզում եմ մեջբերում անել Պալացիոյի <<Հրաշքը>> գրքից.
                    <<Երբ կա ընտրություն`լինել Ճիշտ,կամ լինել բարի,ԸՆՏՐԻՐ ԲԱՐԻՆ>>
                    Սա պետք է սերմանենք մեր երեխաներին:
                    Խիզախություն:Բարություն:Ընկերասիրություն:Անհատականություն:Սրանք են այն հատկանիշները,որոնցով մենք առանձնանում ենք որպես մարդ արարածներ և որոնք հարկ եղած դեպքում մեզ մղում են մեծ արարքների և դարձնում ՄԵԾ ՄԱՐԴ:

                    Comment

                    • #40
                      Նուշ Սերյոգինա-ի խոսքերից
                      Բարության և մարդասիրության դասեր են տալիս աստվածաշնչյան պատմությունները, որոնցից մի քանիսըընդգրկված են կրտսեր դպրոցի <<Մայրենիի>> դասագրքերում։ Այդպիսին է <<Բարի Սամարացու>> առակը 4-րդ դասարանի դասագրքում (Լավ ընկերը) ։ Պատմությունն ավարտվում է ՝ <<Ընկերը նա է, ով քո սիրո և օգնությանկարիքն ունի, ընկերը նա է, ով սիրում և օգնում է քեզ>> իմաստախոսությամբ։ Ավելացվում է մեկ այլ պատգամ ևս․ <<Մարդու կայնքի ամենամեծ երջանկությունը ուրիշներին օգտակար լինելու մեջ է>>։
                      Հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող առասպելները ևս ներկայցնելով մեր պատմությունը ունենում են «բարի և չար» հերոսներ: Օրինակ մեր ժողովրդի ամենասիրելի առասպելներից «Հայկ և Բել», որտեղ Հայկը բարի է ,իսկ բռնակալ Բելը չար, քանի որ ուզում է բոլորը իրեն ենթարկվեն: Նույնը կարելի է ասել մեր էպոսի հերոսների մասին, Սասունցի Դավիթը միամիտ է, բարի, իսկ Մըսրա Մելիքը բռնակալ և չար: Այդպիսի շատ օրինակներ կան, այս երկուսին եմ անդրադառնում քանի որ գիտեմ որ կրտսեր դասարաններում մայրենի առարկայից այս թեմաները անցնում եք:

                      Comment

                      • #41
                        Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Շնորհակալ եմ հարգելի Լաուրա թեմային միանալու համար:

                        Comment

                        • #42
                          Հարգելի Նուշ բարի է այն, ինչը նպաստում է կյանքի պահպանմանը և զարգացմանը, չարն անյ է, ինչը ոչնչացնում է կյանքը: ԲԱՐԻ բառն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ բնութագրում է ոչ միայն մարդուն և նրա արարքները, այլև ավելի լայն իմաստով է օգտագործվում:Այն ամեն, ինչը հակադիր է բարուն , չար է:Չար բառը նույնացվում է հակամարդկայինի, բռնության, խաբեության հետ:Բարի մարդը բարոյապես առողջ է, իսկ չար մարդը բարոյապես հիվանդ:Մարդը հակված է չարիք գործելու:Բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ:

                          Comment

                          • #43
                            Նուշ Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ս․ Կապուտիկյանի <<Տղայիս>>բանաստեղծության խորիմաստ ավարտական տողերին՝
                            ․․․․Մա՛րդ եղիր, որդի՛ս, մա՛րդ մնա կյանքում,
                            Մարդուն ջերմացրու՛ լույսով քո մաքուր․․․․,

                            հետևում է հետևյալ իմաստախոսությունը․ <<Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները՝ փայլ>>։
                            Ահա ի՞նչն է ամենակարևորը մարդու համար։
                            Բազում են բարությունը փառաբանող թևավոր խոսքերը, որոնք ասվել են մեծ բանաստեղծների կողմից։
                            1․ Ամենից առաջ բարի՛ եղեք․ բարությունը զինաթափում է մարդկանց մեծ մասին։
                            2․ Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան կյանք կա։
                            3․ Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար․
                            4․ Բարությունը հաղթում է բոլորին, իսկ ինքն անհաղթ է։
                            5․ Որտեղ վերջանում է բարին, այնտեղ սկսվում է չարը,և որտեղ վերջանում է չարը, այնտեղ սկսվում է բարին։
                            Շատ կարևոր է բարին տարբերել օգտակարից:Երբ մենք խոսում ենք օգտակարի մասին, ապա անմիջապես հարց է առաջանում' ո՞ւմ համար:Մինչդեռ բարին բոլորի համար է:Թեև առօրեական իմաստով հաճախ բարին ու չարն էլ են դիտարկվում նեղ խմբային իմաստով:

                            Comment

                            • #44
                              Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Բարին և Չարը, բարոյագիտությանհիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:
                              Մի անգամ աշակերտները եկան Ծերունու մոտ ու հարցրին.

                              — Ինչո՞ւ են չար միտումները ավելի հեշտությամբ լցնում մարդու էությունը, իսկ բարի միտումները՝ դժվար և հաստատուն չեն մնում մարդու մեջ:

                              — Ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը թողնել արևին, իսկ հիվանդ սերմը թաղել հողի մեջ, — հարցրեց Ծերունին:

                              — Բարի սերմը, մնալով առանց հողի՝ սննդի, կմահանա, իսկ վատ սերմը կաճի, կտա անառողջ ծիլ և վատ պտուղ, — պատասխանեցին աշակերտները:

                              — Այդպես էլ մարդիկ են անում՝ փոխանակ թաքուն բարի գործեր անեն և խոր հոգու մեջ աճեցնեն բարի սածիլներ, նրանք այդ ամենը ի ցույց են դնում և դրանով էլ սպանում այն: Իսկ իրենց թերություններն ու մեղքերը, որպեսզի ուրիշները չնկատեն, մարդիկ պահում են խոր հոգու մեջ: Այնտեղ էլ նրանք արմատավորվում են, աճում և կործանում են նրա սիրտը: Եղեք իմաստուն:

                              Աշակերտները շնորհակալություն հայտնեցին Ծերունուն և հեռացան մտորելու...

                              Comment

                              • #45
                                Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող առասպելները ևս ներկայցնելով մեր պատմությունը ունենում են «բարի և չար» հերոսներ: Օրինակ մեր ժողովրդի ամենասիրելի առասպելներից «Հայկ և Բել», որտեղ Հայկը բարի է ,իսկ բռնակալ Բելը չար, քանի որ ուզում է բոլորը իրեն ենթարկվեն: Նույնը կարելի է ասել մեր էպոսի հերոսների մասին, Սասունցի Դավիթը միամիտ է, բարի, իսկ Մըսրա Մելիքը բռնակալ և չար: Այդպիսի շատ օրինակներ կան, այս երկուսին եմ անդրադառնում քանի որ գիտեմ որ կրտսեր դասարաններում մայրենի առարկայից այս թեմաները անցնում եք:
                                Մի անգամ աշակերտները եկան Ծերունու մոտ ու հարցրին.

                                — Ինչո՞ւ են չար միտումները ավելի հեշտությամբ լցնում մարդու էությունը, իսկ բարի միտումները՝ դժվար և հաստատուն չեն մնում մարդու մեջ:

                                — Ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը թողնել արևին, իսկ հիվանդ սերմը թաղել հողի մեջ, — հարցրեց Ծերունին:

                                — Բարի սերմը, մնալով առանց հողի՝ սննդի, կմահանա, իսկ վատ սերմը կաճի, կտա անառողջ ծիլ և վատ պտուղ, — պատասխանեցին աշակերտները:

                                — Այդպես էլ մարդիկ են անում՝ փոխանակ թաքուն բարի գործեր անեն և խոր հոգու մեջ աճեցնեն բարի սածիլներ, նրանք այդ ամենը ի ցույց են դնում և դրանով էլ սպանում այն: Իսկ իրենց թերություններն ու մեղքերը, որպեսզի ուրիշները չնկատեն, մարդիկ պահում են խոր հոգու մեջ: Այնտեղ էլ նրանք արմատավորվում են, աճում և կործանում են նրա սիրտը: Եղեք իմաստուն:

                                Աշակերտները շնորհակալություն հայտնեցին Ծերունուն և հեռացան մտորելու...

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X