Բարու և չարի հասկացողությունը երեխայի մեջ սկզբնավորվում է կյանքի զարգացման դեռևս ամենավաղ տարիքում, երբ փոքրիկն ընկալում է աշխարհը, շփվում իրեն անծանոթ բազում կենցաղային և հոգեբանական իրավիճակների հետ, որոնք, բնականաբար, հարցեր են առաջացնում։ Դա ամենքին ծանոթ <<ինչուիկների>> տարիքն է /3-5/, երբ երեխաները <<հայտնագործում են>> աշխարհը։ Հենց այդ պահից էլ բարին ու չարը, լավի ու վատի հետ շաղկապված, մշտապես գտնվում են նրանց հետաքրքրությունների կենտրոնում։ Փոքրիկի համար լավն բարին իր մայրիկն է, ընտանիքի անդամները, ովքեր անսահման սիրում ու փայփայում են իրեն, երբեմն էլ անցնում բոլոր թույլատրելի սահմանները։ Սակայն երբ մայրիկը հանկարծ նրան արգելում է որևէ բան կամ թեթևակի պատժում է, դառնում է երեխայի համար չար, և վերջինս անմիջապես, առանց մտածելու, արտահայտում է իր բողոքը՝ <<Դու չար ես․․․>>։
Երեխան
Երեխան
Comment